Vardan Voskanyan's Channel
6.39K subscribers
392 photos
89 videos
1 file
232 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետներում, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ։

Մասնավորապես, Վելայաթիիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։

Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։

Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
57👍13👏8🔥5
Իրանական կողմից վաշինգտոնյան պայմանավորվածություններին առնչվող բոլոր պաշտոնական մակարդակի հայտարարությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե առանձին հատվածներ համատեքստից կտրելով։

Այս առումով, ակնհայտ է, որ իրանական կողմը նաև «հայտարարությունների դիվանագիտության» մակարդակում այս պահին աշխատում է հիմնական երկու ուղղությամբ.

Նախ՝ փորձել ամրագրել, որ Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ ընդ որում, դա անելով նաև հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունների ընձեռած հնարավորությունների շրջանակներում։

Երկրորդը՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հաղորդակցության որևէ ուղու վրա ամերիկյան հնարավոր ներկայության վերաբերյալ Իրանի առնվազն մտահոգության հստակ արձանագրումն է, ընդ որում, դիցուք, ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ուղիղ տեքստով նշել է, որ իր երկիրը կխոչնդոտի դրան։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍185