Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Սա գրում է հենց Կիրանց գյուղի բնակչուհին, և իրավիճակն այսպիսին է, որովհետև մենք գտնվում ենք շարունակական պարտության շղթայում, համազգային ամոթի և նվաստացման շրջափուլում, որն անվերջորեն մաշում է ոչ միայն մեր պետության իրական տարածքը, այլ նաև մեր հոգին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սլավիկ Ալավերդյանի պատրաստած այս նյութի համաձայն՝ շատ հստակ է, որ Կիրանցի հատվածում թշնամուն հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքներ։

Սա է ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում իրականում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակվածում կային Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների զինված ուժեր։ Այժմ դրանցից և ոչ մեկը չկա։

Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում, երկկողմ պայմանագրի համաձայն՝ կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։

Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի վերնոշյալ զինված ուժ, իսկ Հայաստանում կան ռուսական զինված ուժերի աշխարհագրության ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր և եվրոպական դիտորդներ։

Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին և, որն ամենանվաստացուցիչն է, դարձնելով Բաքվի բռնապետի թելադրանքից կախյալ պետություն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։

Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է՝ «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք

Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի մմ տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։

* ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։

* Դրանք այս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։

Դա գիտե իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։

* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին է հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չէ։
* Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն է, որը «դելիմիտացիայից» հետո մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։

Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 մլրդ. քառ. մմ։

P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով է, կներեք, կարող է մի քանի մլրդ քառ. մմ այս կամ այն կողմ լինել»։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։

Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։

Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։

Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է։

Ընդ որում, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։

Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։

Մինչդեռ սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։

Սա նույնն է, թե գարշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր բանակի սակրավորն արդեն երկրորդ անգամ վիրավորում է ստանում մեր իսկ բանակի կողմից թշնամու դեմ դրված ականը հանելիս։

Սա իրոք անպատվության դարաշրջան է, որովհետև մեր զինվորի առողջությունը և կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայ կամավորականների կողմից հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման նպատակով թշնամական նախկին հենակետերի չեզոքացումն, իբր, «ադրբեջանական գյուղերի օկուպացիա» և «բնակիչներից դատարկում» անվանողների վրա պետք է դրվի նրանց, մեղմ ասած, անպատասխանտու հայտարարությունների հետևանքով թշնամու կողմից պոտենցիալ առաջ քաշվելիք, դիցուք, ռազմատուգանքի ողջ բեռը։

Այսպիսի «խոսույթը» հայկական դաշտ բերելը Հայաստանի դեմ անթաքույց թշնամական գործողություն է, ուստի պետք չէ զարմանալ, երբ նման «հանճարեղ մտքեր» տարածողներին սկսեն պիտակավորել հայերենում նաև ածականաբար կիրառվող «թուրք» բառով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan