Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորակազմի հայտարարությամբ պաշտոնապես հաստատվում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Փառուխ գյուղի հատվածում կիրառել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։

Թշնամու այս լկտի վարքագծին վերջ տալու միակ արդյունավետ ճանապարհը, հաշվի առնելով նաև Ուկրաինայում «Բայրաքթարների» դեմ պայքարի հենց ռուսական հաջող փորձը, դրանց ոչնչացումն է ոչ միայն մեր հայրենիքի երկինք մուտք գործելու դեպքում, այլ նաև դրանց տեղակայման և ղեկավարման կետերին հրթիռային կանխարգելիչ գերճշգրիտ հարվածների հասցմամբ։

Սա, իհարկե, պահանջում է մեր բանակի և ընդհանրապես անվտանգային համակարգերի լրջագույն վերականգնողական և արդիականացման աշխատանքներ, որոնք պետք է սկսվեն հենց այսօրվանից, քանզի որևէ պատրանք, թե թշնամին հանդարտվելու է, ուղղակի գոյության իրավունք չունի, և դա հստակորեն փաստում են առկա իրողությունները։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Արցախի Հանրապետությունում ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հայտարարությունից հետո Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ողջ քարոզչամեքենան լծվել է Ռուսաստանի դեմ արշավին։

Բանը հասել է այնտեղ, որ թշնամու ամենատխրահռչակ քարոզչամիջոցներից մեկը ՌԴ Պաշտպանության նախարարության անվան փոխարեն կիրառում է «Շոյգուի գերատեսչություն» քամահրական բնորոշումը։

Սրան զուգահեռ ռուսական տելեգրամյան ալիքներում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոս պարագլխին հիշեցրել են նրա «տեղն» այս արևի տակ։

🆔 @vardan_voskanyan
Պետք է արձանագրել, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր սինլքոր պահվածքով լրջորեն զայրացրել է Ռուսաստանին։

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման դեմ ռուսաստանյան քարոզչական հարվածներն արդեն նմանվում են, պատկերավոր ասած, «միջուկային ռմբահարման։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակումն առ այն, որ իրանական զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում, Թեհրանի հերթական հստակ ուղերձն էր Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Ուշագրավը սակայն այն է, որ հրապարակման առիթը Բաքվի քարոզչամիջոցներից մեկի շարքային բարբաջանքն է այն մասին, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի պատմական հող է» և նման այլ տխմարություններ։

Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թելեգրամը որպես հիմնական տեղեկատվական ռեսուրս նորից թրենդային է դարձել Հայաստանում և հայկական աշխարհում։ Ուստի կիսվում եմ հայկական այն ալիքների ցանկով, որոնց արժե հետևել Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արագ, որակյալ և շատ դեպքերում՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։ Իմիջիայլոց, թելեգրամը նախընտրելի է նաև այն պատճառով, որ այստեղ շատ ավելի դժվար է սահմանափակումներ դնել, ինչը որ առկա է և լայնորեն կիրառվում է Ֆեյսբուքում։
Ստորև ներկայացված ալիքների մի մասը նորաստեղծ է, հայալեզու և ներկայացնում է բացառապես անձնական կարծիք, այլ ոչ թե այս կամ այն լրատվականի ալիքն է։ Եթե կան հավելումներ, դրանք ևս կներառեմ։

ℹ️Թուրքիայի, Ադրբեջանի ու հայ-թուրքական հակամարտության և Մերձավոր Արևելքի վերաբերյալ իմ (Վարուժան Գեղամյան) հեղինակային թյուրքագիտական ալիքը - @varuzhandragoman

ℹ️ Արցախ, հայկական քաղաքականություն, գաղափարախոսություն և հարակից հիմնահարցեր քաղաքագետ Էդգար Էլբակյանի մատուցմամբ - @elbakyan_edgar

ℹ️ Հայկական աշխարհաքաղաքականություն, Մերձավոր Արևելք և Իսրայել. արևելագետ Սերգեյ Մելքոնյան - @melkonian_sergei

ℹ️ Հայաստանի և տարածաշրջանի տնտեսություն, քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն. քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյան - @dataarm

ℹ️ Մեր բարեկամ Իրանի և իրանական յուրահատուկ աշխարհաքաղաքականության մասին և ոչ միայն. իրանագետ Վարդան Ոսկանյան - @vardan_voskanyan

ℹ️ Իրանագետների մեծ թիմի համատեղ ալիքը Իրանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին - @Arm_Iranologists

ℹ️ Հայաստանն ու հայկական հարցերը վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի ալիքում - @hrantbek

ℹ️ Ներհայաստանյան հետաքրքիր լուրեր և բացահայտումներ. լրագրող Նաիրի Հոխիկյան - @nairihokhikyan

ℹ️ Աշխարհաքաղաքական գործընթացների մասին «Փակագիծ» նախագծից - @Pakagits

ℹ️ Խոհեր ու լուրեր լրագրող Լիլիթ Թումանյանից - @likatumanyan

ℹ️ Բարկացած, բայց տեղին գրառումներ Սարգիս Պարսամյանից - @sargispar

ℹ️ Փիլիսոփայական ու սատիրիկ հայացք մեր շուրջը տեղի ունեցողին բերձորցի Ալբերտիչից - @armkhitaryan

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բաքվի բարբարոսական վարչախումբը, օգտվելով ռուսական զինուժի՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեջ ներգրավվածության հանգամանքից, փաստացիորեն փորձում է Արցախում թիկունքից հարված հասցնել Ռուսաստանին՝ դեռ թանաքը չչորացած, խախտելով վերջերս իր իսկ կողմից ստորագրված իբր դաշնակցային մտադրությունների մասին երկկողմ հայտարարությունը։

Կարծում եմ՝ ուխտադրժության և լկտիության գրեթե բոլոր սահմանները հատած Բաքվի բռնապետին Ռուսաստանի կողմից այս կամ որևէ այլ պահի պատժելու պատվաբեր ու արդար գործը Մոսկվայի լիակատար և աներկբա ռազմաքաղաքական աջակցության պայմաններում կարող է և պետք է վերապահվի Հայաստանի և Արցախի հանրապետություններին, իսկ հասցվելիք ռազմական հարվածը պիտի լինի կործանարար, որովհետև մեր տարածաշրջանում կա երկարաժամկետ ու կայուն խաղաղության հասնելու միայն մեկ ուղի՝ «վիրահատական» միջամտությամբ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության հեռացումը Հարավային Կովկասի առողջ մարմնից։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մեզանում ցավալիորեն շարունակվում է կեղծ օրակարգերի քննարկումը՝ մասնավորապես, այսպես կոչված, Ադրբեջանի հետ իբր խաղաղության համապարփակ պայմանագիր կնքելու հարցը, որը փորձ է կատարվում ներկայացնելու նաև որպես փաստաթուղթ-համադարման։

Իրականում փաստերը խոսում են բոլորովին հակառակի մասին։ Բաքվի բարբարոսական վարչախումբը բազմիցս առարկայորեն ցույց է տվել, որ ուխտադրուժ է և հանգստորեն կարող է խախտել ցանկացած ստորագրված փաստաթուղթ, այդ թվում՝ ոչ միայն 1994թ. նաև Արցախի հետ կնքած հրադադարի համաձայնագիրը և նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, այլ նաև նույնիսկ բոլորովին վերջերս Ռուսաստանի հանդեպ ստանձնած իբր դաշնակցային հարաբերությունների մասին պարտավորությունները։

Ըստ այդմ, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ճակատագիրը ոչ թե պետք է կապել իբր «համապարփակ խաղաղության» պայմանագրի, որն իրականում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից ցանկացած հարմար պահի կարող է վերածվել անպետք թղթի կտորի, այլ միայն և բացառապես հայկական պետությունների միասնական անվտանգային համակարգի հնարավորին արագ և որակյալ վերականգման և արդիականացման հետ։

Որպես ազգ և պետություն, մեր հետագա գոյությունը և զարգացումը պայմանավորված է լինելու ոչ թե փաստաթղթային համապարփակ պատրանքով, այլ մեր ռազմական և անվտանգային համակարգերի հենց համապարփակ հզորացումով և թշնամուն կործանիչ հարվածներ հասցնելով։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Վարդան Ոսկանյանն առաջնային է համարում հայկական բանակի արագ վերականգնման գործընթացը, որքանով, որ դա մեզ թույլ կտան ստեղծված հնարավորություններն ու ժամանակը։

Բացի այդ՝ հնարավորինս արագ պետք է վերանայել մեր հարաբերությունները բոլոր բարեկամ պետությունների հետ. հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, բազմաքայլ գործողությունների օրակարգ պետք է իրականացվի։ Այն է՝ բանակի վերականգնմանը զուգահեռ, դիվանագիտական բնույթի ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն»։

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/36BdpuM
Սիրելի՛ ընկերներ, թշնամական բողոքների հետևանքով կրկին արգելափակել են ՖԲ էջս։

Շնորհակալ կլինեմ, եթե հղմամբ մտնեք իմ էջ և օգնեք դուրս գալ արգելափակումից։

https://www.facebook.com/vardan.voskanian
«Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն» հորջորջվող փաստացի պանթյուրքիստական կառույցի ղազախ այս իբր ղեկավարը պետք է հստակորեն հասկանա, որ Ղազախստանը ՀԱՊԿ շրջանակներում ռազմական, իսկ ԵԱՏՄ-ում տնտեսական դաշնակցային հարաբերություններով կապված է ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ հենց Հայաստանի հետ։

Ուստի այժմ ժամանակավորապես թշնամական օկուպացիայի մեջ գտնվող հայոց բերդաքաղաք Շուշիի մասին հակահայկական բարբաջանքներ թույլ տալն աններելի լկտիություն է։

Ընդ որում, Հայաստանի պատկան մարմինների հուշմամբ այս հանգամանքը նրան պետք է հասկացնի հենց Ղազախստանի պետությունը, որի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները Երևանն իրականացրեց լիովին և ամբողջությամբ ղազախական կողմի համար բարդագույն իրավիճակում։

Ի դեպ, ոչ ոք չի կարող հստակորեն երաշխավորել, որ Ղազախստանի նախագահի և ղազախական պետության դեմ խռովություն բարձրացրած ծայրահեղական ուժերի կողմից այդ երկրում իշխանությունը զավթելու պարագայում հիմա հօգուտ Բաքվի բարբարոսական վարչախմբի ճամարտակող այս անձին չէին կախելու առաջին իսկ պատահած սյունից։

🆔 @vardan_voskanyan
Ըստ ԶԼՄ-ների՝ ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող վերջին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։

Մեզանում նաև թշնամական քարոզչության հետևանքով գրեթե «պատերազմի աստված» հռչակված թուրքական «Բայրաքթարի» առասպելը ռուսական բանակն Ուկրաինայում պայթեցրեց հասարակ փուչիկի նման։

Չթերագնահատելով այդ ԱԹՍ-ներից բխող ռազմական վտանգը, պետք հստակորեն վերլուծել և յուրացնել դրանց դեմ պայքարի ռուսական փորձը և «Բայրաքթարների» հաջորդ գերեզմանոցի վերածել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մեզ փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար։

Իրականում ոչ մի փաստաթոււղթ չի կարող զսպել Բաքվի բարբարոսական վարչախմբին բռնազավթելու ամբողջ Արցախը և Հայաստանի համար կենսական նշանակության այլ տարածքներ, եթե թշնամին վստահ լինի, որ դա կարող է անել ռազմական ուժով։

Նույն 44-օրյա պատերազմի դադարեցումը, համաձայն հենց Բաքվից հնչող կիսաձայն հայտարարությունների, տեղի է ունեցել այն բանի արդյունքում, որ հայկական զինուժը ծանր հարվածներ է հասցրել՝ ուժասպառ անելով ադրբեջանական բաշիբոզուկներին։

Մենք, ցավալիորեն, մոռացել են դեռևս Խրիմյան Հայրիկի բանաձևումը «թղթե շերեփի» անպիտանության մասին, և կրկին մտել մի շրջափուլ, որտեղ մեզ փորձում են մոլորեցնել մեր նախնյաց՝ մեզ ժառանգած հայրենիքը ոչ թե արդարության սրի, այլ հեղհեղուկ թղթի հովանու ներքո իբր պահելու և հզորացնելու կործանարար «գաղափարով»:

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Мы, к сожалению, забыли приведенную еще Хримяном Айриком формулировку о бесполезности "бумажного черпака" и вновь вступили в стадию, когда нас пытаются ввести в заблуждение губительной "идеей" сохранения и усиления завещанной нам нашими предками Родины не мечом справедливости, а переменчивой бумажкой.

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3J2UfLF
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Իրանի ներսում գործող պանթյուրքիստական խմբակներին տրամադրվող նյութական և քարոզչական գաղտնի աջակցությունը դրսևորվում է նաև ֆուտբոլի ոլորտում։

Մասնավորապես Ատրպատականի սիրտ Թավրիզ քաղաքի «Տրակտոր» ֆուտբոլային թիմի երկրպագուների ակումբներում պանթյուրքական ախտով վարակված ակտիվիստները փորձում են կազմակերպել խմբեր, որոնց միակ գործը ոչ թե թիմին երկրպագելն ու աջակցելն է, այլ մարզադաշտերում հակաիրանական և պանթյուրքիստական քարոզչական գործունեություն ծավալելը։

Դրանց ի պատասխան, ուշագրավ է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա ավագ, Ասիայի լավագույն ֆուտբոլիստներից, ծագումով հենց ատրպատականցի Ալի Դայիի այս խոսքերը պանթյուքիստ լրագրողներից մեկի սադրանքին՝ «Այստեղ Իրանն է, լսի՛ր, Ատրպատականն էլ Իրանինն է»:

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիրելի՛ ընկերներ, այսօր բացվելուց գրեթե անմիջապես հետո կրկին թշնամական բողոքների հետևանքով արգելափակվեց ՖԲ էջս։

Շնորհակալ կլինեմ աջակցության համար։

Գործողությունների ուղեցույցը՝ տեսանյութում։

Էջս մտնելն այստեղ՝
https://www.facebook.com/vardan.voskanian

#մահ_թշնամուն
Սիրելի՛ ընկերներ, թշնամին զայրացած է, որ նաև ձեր օգնությամբ դեռևս չի կարողանում տապալել իմ ֆեյսբուքյան էջը։

Անզորությունից բողոքները դարձել են գրեթե ամենրոպեական, ուստի խնդրում եմ՝ շարունակել տրամադրել օգնություն վերևի գրառման տեսանյութում ցույց տրված գործողություններով։

Շնորհակալ եմ։

#մահ_թշնամուն
Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հիբրիդային պատերազմում մեծ կարևորություն է տալիս տեղանուններին՝ նաև պաշտոնական հաղորդագրություններում Սևանը կոչելով Գյոքչա, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն։

Մինչդեռ թշնամու կողմից մեր դեմ մղվող նաև տեղանվանական պատերազմին Հայաստանում ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում՝ մեր երկրի ներսում նույնիսկ ճանապարհային ցուցանակի վրա հինավուրց Գանձակ քաղաքի անվանումը գրելով հայերենի նաև ուղղագրության համար օտարոտի «Գյանջա» ձևով։

Մինչև մենք՝ որպես պետություն և ազգ, չհասկանանք, որ մեր թշնամին բարբարոս է և նույնիսկ տեղանունների մակարդակում է փորձում մեզ զրկել պատմական լեգիտիմության մեր արդար իրավունքից, և համարժեք ու անզուգաչափ չարձագանքենք, ոչինչ չի փոխվի։

Ուստի ճանապարհային ցուցանակի վերևում բերված լուսանկարը մեր Հայրենիքի՝ թշնամու կողմից գաղութացման փաստացի օրինակ է, որը գոնե մեր երկրի տարածքում պետք է դադարի գոյություն ունենալուց և փոխվի հայոց պատմական ու լեզվական ավանդույթին հարիր Գանձակ (Gandzak) ձևով։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հետ որևէ պարագայում չի կարելի հանդիպել աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ։

Պարզ տրամաբանությամբ և հասարակ լեզվով ասած, չի կարելի հաց կիսել մեկի հետ, ով շարունակաբար անարգում է մեր ազգն ու պետությունը, շարքային ահաբեկչի մեթոդներով փաստացի պատանդի կարգավիճակում պահում մեր ռազմագերիներին և այլն։

Եթե նույնիսկ ստիպված ես բանակցել նման մեկի հետ, ապա ամենևին պարտադիր չէ դրա հետ ընթրել կամ ճաշել։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մեր գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։

Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»:

Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները հարցազրույց են հրապարակել Իսրայելի Ազգային հետախուզական ծառայության («Մոսադ») նախկին տնօրեն Թամիր Փարդոյի հետ։

Դրանում, պատասխանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցին, իսրայելցի նախկին պաշտոնյան միանգամից անդրադառնում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման՝ Իրանի հետ ունեցած սահմանին՝ նշելով, որ չի ցանկանա «խոսել այն բաների մասին, որոնք կարող են վնասել Ադրբեջանին»։

Այս առումով ուշագրավ է, որ 2011թ․, երբ հենց Թամիր Փարդոն էր ղեկավարում «Մոսադը», գերմանական «Der Spiegel» լրատվական կայքը իսրայելական այս հատուկ ծառայությանն էր ներկայացնում, որպես իրանցի նշանավոր ատոմային ֆիզիկոս Դարիուշ Ռեզայինեժադի սպանության հետևում կանգնած կառույց։

Այս առումով, այդպես էլ բաց է մնում հարցը, թե արդյո՞ք հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի աջակցությամբ և Իրան-Ադրբեջան սահմանի օգտագործմամբ չէ՞ իրականացվել իրանցի գիտնականի դեմ այդ աղմկահարույց ահաբեկչությունը։

Այսուհանդերձ, անկախ այս ամենից, ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնազավթված մերձարաքսյան գոտին փաստացիորեն ավելի է երկարացրել Իրան-Ադրբեջան սահմանագիծը, ինչը Թեհրանի համար ի հայտ է բերել զգալի լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ և ռիսկեր, որոնք կառավարելու նպատակով հայ-իրանական անվտանգային համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan