Vardan Voskanyan's Channel
6.39K subscribers
392 photos
89 videos
1 file
231 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Մենք մոռացել ենք, որ մերձավորարևելյան հինավուրց ազգ ենք, և այս տարածքում պատիվն ու արժանապատվությունը շատ թանկ հասկացություններ են։

Գրեթե ամբողջովին հողին հավասարեցված Գազայում պաղեստինցիները կարողանում են իսրայելական բանտերից ազատել տալ հազարավոր իրենց հայրենակիցների՝ նրանց փոխանակելով իսրայելցի գերիների և նույնիսկ նրանց աճյունների հետ։

Հակամարտության երկու կողմերի համար էլ սեփական գերիների և նույնիսկ նրանց աճյունների վերադարձի հարցը համազգային պատվի և արժանապատվության խնդիր է, ինչը չի կարող պարզ մարդկային հարգանք չառաջացնել։

Մինչդեռ մեր գերիները Բաքվի բարբարոսական վարչախմբի պիղծ ձեռքերում ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է, մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարումը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
58👍43
Զարմանալիորեն մեզանում դեռ կենսունակ է այն պատրանքը, որ եթե ժամանակին հինգ կամ յոթ շրջանները հանձնվեին, ապա ամեն ինչ լավ կլիներ, և Բաքվի բարբարոսական վարչախումբը կհաշտվեր նախկին ԼՂԻՄ-ի տարածքով Արցախի կորստյան հետ։

Մենք ցավալիորեն չենք ըմբռնում, որը այդ վարչախմբին և նրա թուրքական օպերատորին հետաքրքրում է լայն իմաստով Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական գործոն, ոչնչացման խնդիրը, իսկ Նախիջևանը, Արցախը, իսկ այժմ արդեն Սյունիքը (այսպես կոչված, «Թուրանական միջանցքը») այդ ծրագրի միայն փուլեր են, այլ ոչ թե վերջնանպատակներ։

Ասվածի ամենապարզ ապացույցներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Հայաստանի նկատմամբ գրեթե ամեն օր առաջ քաշվող նկրտումներն են նույնիսկ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո։

Մեր հիմնական և կոպտագույն սխալն այն է, որ թվում է, թե ակնհայտորեն աչքի զարնող այս հանգամանքն այդպես էլ չնկատելու ենք տալիս և չենք ցանկանում ըմբռնել, քանի որ պատրանքներին տրվելն ավելի գայթակղիչ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍7421
Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր նախապայմաններն ու պահանջները շատ հասկանալի ձևով ամփոփենք, ապա թշնամին գրեթե ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «Փակեք Հայաստանի պետականության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության վրա փակցնելով «Էրմենիստան» ցուցանակը, այն ամբողջությամբ հանձնեք մեզ»։

Նույնիսկ «խաղաղության պայմանագրով» թշնամուն հանդարտեցնելու հեքիաթներին հավատալու մարմաջը պետք է ունենա տարիք, որից անդին նման վարքագիծն ունի հստակ անուն՝ մանկամտություն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍597
Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Ջերմուկը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Ամարասը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։

Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։

Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
64👍47
Թե բա՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը Վատիկանում ինչ-որ «գիտաժողով» է կազմակերպել արհեստածին Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության մասին, որտեղ մեր մշակութային գոհարները ներկայացրել է «աղվանական»:

Չէ, բայց կարելի էր իմանալ դրանց պիղծ առածներից մեկը՝ «քաղաքը մերն է, հալվան՝ մերը»:

Եթե մենք հաշտ ենք այն բարբաջանքի հետ, որ Արցախն, իբր, Ադրբեջան է, և հետևաբար Գանձասար էլ հայի ոտք, իբր, չի մտնելու, ի՞նչ տարբերություն՝ «աղվանական» կկոչեն այն, թե՞ «թուրքական»:

Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍8830🔥6
Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին՝ որպես «հիմնավորում», հաճախ բերվում է, իբր, անխոցելի հետևյալ, այսպես կոչված, փաստարկը՝ «ինչ է պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։

Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։

Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020թ. ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍5511
Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում պայքարել Արցախի համար, ապա պայքարելու ենք և արդեն իսկ սկսել ենք պայքարել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և նույնիսկ Երևանի համար։

Բաքվի բարբարոսական վարչախմբի և վերջինիս օպերատոր էրդողանական Թուրքիայի համար մեծ հաշվով չկան, առանձին վերցրած, Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ խնդիրներ, այլ կա հենց Հայաստանի հարցը։

Արցախի բռնազավթումը և տեղի հայության էթնիկ զտումը, ցավալիորեն, ապացուցեց այս ճշմարտությունը, որովհետև, եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո ծավալապաշտ թշնամին բացել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի հարցերը և ողջ Հայաստսնի հիմնախնդիրը, որը դիտարկվում է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջանի», այսպես կոչված հայեցակարգի քողի տակ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
46👍33👏5
Արցախի Հանրապետության ողջ տարածքի և Հայաստանի Հանրապետության որոշ տարածքների՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնազավթումից հետո, մենք կորցրել ենք Հայաստանի սրբազան հողի մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր, ոսկեղենիկ հայոց լեզվի տարածման մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր, առաքելական ջանքով մեր երկիր հասած քրիստոնեության տարածքի մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր՝ մոտ 13 հազար քառակուսի կիլոմետր, որի գրեթե ամեն մետրը ողողված է հայկական քաղաքակրթական ճիգով և այդ քաղաքակրթության պաշտպանության համար հեղված արյունով։

Սա է ճշմարտությունը «իրական» հորջորջվող, իբր, գաղափարախոսության մասին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍5512
Զավեշտի և ողբերգության խառնուրդ է, երբ Հայաստանի ներքաղաքական դաշտում ոմանք, ժարգոնային իմաստով, դեռևս «լավ տղա» են փորձում ձևանալ, այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, բացի սեռական բովանդակությամբ հայհոյանքներից, թերևս բոլոր այլ հնարավոր վիրավորական և նվաստատցուցիչ արտահայտությունները Հայաստանի և հայերիս հասցեին արել է։

Քանի դեռ այդ բռնապետը ոչ միայն չի պատժվել, այլ նաև շարունակում է իր լկտի վարքագիծը մեր հանդեպ, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍58👏129
Հայաստանի Անկախության հռչակագիրը ժամանակակից հայկական պետության և այդ պետության անկախությունը հռչակող ծննդյան վկայականն է՝ քաղաքական և ազգային մերօրյա նվիրական պատվիրանը։

«Անկախություն» և «ինքնիշխանություն» բառերը գրեթե մաշեցնող և այդ հռչակագրին մեր սահմանադրության մեջ հղումն, իբր, անպիտան և ժամանակավրեպ համարողներն, ըստ էության, չեն կարող Հայաստանի անկախության և ինքնիշխանության կողմնակիցներ լինել՝ առավել ևս, երբ դա անում են Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց ու լկտի պահանջն ի կատար ածելու մարմաջով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍5310
Հետանկախության շրջանի Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական խոսույթի կոպտագույն սխալներից մեկը եղել է այն, թե մենք բախվում ենք դժվարությունների և մարտահարավերների, որովհետև պայքարում ենք Արցախի համար։

Հենց այս սխալի օգտագործման և նենգափոխման միջոցով էլ մեր հասարակությունը պարբերաբար թունավորվել է այն քայքայիչ քարոզչությամբ, թե, եթե Արցախը չլինի, ապա Հայաստանն, իբր, դժվարություններ չի ունենա, Հայաստանի շահն, իբր, ստորադասվել է Արցախի հիմնախնդրին և այլն։

Մինչդեռ այժմ արդեն Արցախի կորստից հետո, պարզ է դարձել, որ այդ ամենը ոչ մի քննադատության չդիմացող քարոզչական թույն էր/է, քանզի Արցախի բռնազավթումից հետո Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները ոչ միայն չեն պակասել, այլ նաև նկատելիորեն ավելացել են՝ ընդհուպ հասնելով սպառնալից չափերի։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍537👏7
Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների շրջանակում ստեղծված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի խորհրդի» կողմից տրամադրվող «փաստաթուղթ» է, որով վկայվում է, թե այն ունեցող անձն այս «կազմակերպության» անդամ է։

Կոնկրետ օրինակում անձի «հայրենիք» է նշված՝ «Արևմտյան Ադրբեջան, Չամբարաք, Թոխլուջա»։

Նշվածը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղն է։

Սա է թշնամու իրական նպատակը, այլ ոչ թե խաղաղությունը, իսկ իրական խաղաղությունը, ինչպես մեր հերոս Ավոն էր ասում, կարող է լինել միայն մեր հաղթանակով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍6520
Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին։

Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման, որը Բաքվի բռնապետին հնարավորություն է տալիս առաջ մղել նույնիսկ այնպիսի ակնհայտ ծավալապաշտական ծրագիր, ինչպիսին, հորինովի և շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալն է։

Այս առումով, մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը, այլ ոչ թե, ցավալիորեն, հենց Հայաստանում գեներացվող այն կեղծ, իսկ այժմ նաև անմաքուր օրակարգերը, որոնցով պարբերբարաբար թունավորում և էլ ավելի են պառակտում մեր հասարակությունը՝ նվազեցնելով Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍428🔥1👏1
Հետաքրքիր է՝ իսկ երբևիցե կոչ կհնչի՞ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին թեկուզ «սիրով և մուսուլմանաբար ազատելու» Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքները, թե դրան հեզաբար միայն սուրճի հրավեր է հղվում։

Հայաստանի կառավարչի հիմնական օրակարգը պետք է լինի թշնամուն մեր երկրից դուրս վռնդելը, այլ ոչ թե ներազգային երկպառակություն սերմանելը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍7113🔥3👏2
«Եվրոնյուզի» տխրահռչակ վերնագիրն, իհարկե, մեր ազգի և պետության ամոթն է։

Բայց այդ ամոթի գագաթնակետն, ըստ իս, այն էր, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Քարվաճառում լկտիաբար մտավ Դադիվանք՝ իր ներկայութամբ իսկ պղծելով մեր սրբի շիրմի վրա կառուցված հայկական քաղաքակրթության այդ գոհարը, իսկ Հայաստանում ոմանք բարբաջում էին, թե «Քելբաջարը ադրբեջանական տարածք է»։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍7412👏2
Եթե չեք նկատել, ապա նշեմ, որ Հայաստանում պայթեց, ցավոք, ևս մի «առասպել»՝ եկեղեցու զանգերը հնչեցնելու միջոցով լայն մասնակցային համաժողովրդական պայքար սկսելու սպասումը։

Զանգերը հնչեցին, բայց, խոշոր հաշվով, ոչ մի արտառոց բան էլ տեղի չունեցավ, իսկ մինչ այդ պայթել էին «Արցախը հանձնողը մեկ օր անգամ չի կարող իշխանություն ունենալ Հայաստանում», ցավալիորեն, կրկին «առասպելը», որին, կարծում եմ՝ չհավատացող գրեթե ոչ ոք չկար և մի քանի այլ «առասպելներ»:

Այս, ըստ իս՝ խիստ ցավալի երևույթի պատճառներն ու ակունքները հասկանալու համար դեռևս անհրաժեշտ է համակողմանի հետազոտություն և վերլուծություն, սակայն գոնե մեկ պատճառ կարծես տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, և դա վերնախավերի հիմնահարցն է։

Խոսքը գնում է՝ որպես ամբողջություն, քաղաքական, հասարակական, մտավորական զինվորական և այլ վերնախավերի կամ վերնախավ համարվողների մասին, որոնք բացառությամբ մի շարք վառ և օրինակելի անհատների՝ ցույց տվեցին, որ իրենք ուղղակի ազնվական չեն։

Սխալ չընկալվի՝ ազնվական չեն, ոչ թե ծագումով և արյամբ, որովհետև հայկական հին ազնվական տները, փաստացիորեն, ոչնչացվել էին մեր պատմության ընթացքում, այլ իրենց վարքագծով և պատվո հանգանակով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍8721🔥3
Թվում է, թե թշնամու կողմից ինքնիշխան տարածքի բռնազավթման խնդիր ունեցող երկրում թիվ մեկ օրակարգը պետք է լինի հենց սեփական ինքնիշխանության օր առաջ վերականգնումը և զավթիչների դուրս մղումը, բայց սա միայն թվում է։

Իրականում, անհամեմատ ավելի «կարևոր» է, դիցուք, Վեհափառին ավազանի անունով անարգելը, գռեհկաբանություններով համեմված գրառումներ սփռելը և նման «անհետաձգելի» կեղծ օրակարգերով հասարակությանը կերակրելը։

Կարծես ոչինչ էլ չի պատահել՝ բռնազավթված հայրենի հող է, ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍7624
Մեզանում դեռևս տարօրինակորեն կենսունակ է այն պատրանքը, թե եթե Արցախում այս կամ այն զիջումն անեինք Բաքվի բարբարոսական վարչախմբին, ապա իրավիճակն, իբր, այլ կիներ։

Մինչդեռ, թեկուզ միայն դատելով նույն այդ վարչախմբի պարագլխի այժմ արդեն Հայաստանին ներկայացվող անվերջ պահանջներից, թվում է պետք է վաղուց արդեն պարզ լիներ մի տարրական ճշմարտություն։

Ոչ մի զիջում էլ ոչինչ չէր փոխելու և չի փոխելու, քանզի Արցախի բռնազավթումը սկսվելու էր հենց զիջված կետից, իսկ եթե զիջվեր ամբողջ Արցախը, ինչը և արվեց, ապա սկսվելու էր ծավալապաշտական լկտի նկրտումների անվերջ շարանը Հայաստանի հանդեպ, ինչը և սկսվել է։

Մենք համառորեն չենք ուզում հասկանալ, որ հենց Բաքվի բռնապետի կողմից այս խնդիրը ձևակերպված է՝ որպես գոյաբանական հարց, և դրա լուծումը մեկն էր և մնում է մեկը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ մեր դեմ սանձազերծած յուրաքանչյուր տեղային և լայնածավալ պատերազմում պետք էր և պետք է դրան պարտության մատնել, իսկ մնացածը «վարդագույն անուրջներ» են, որոնցով կարելի է գոյատևել մինչև, Աստված մի արասցե, Հայաստանի թշնամական նվաճման ավարտը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍6411🔥3
Մինչ բոլորս զբաղված ենք այս կամ այն գռեհկաբանություններով համեմված հերթական գրառումը, ինչ-մեկի կիսագողական բառապաշարով Հ1-ի ելույթը, խորհրդարանում փողոցային քաշքշուկը կամ այլ խիստ «արդիական» հարցեր քննարկելով, տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում։

Ինչպես Արցախի պարագայում, մեր վերնախավերն այդպես էլ չհասկացան, որ թշնամու համար չկա առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, այլ դրված է ամբողջ Հայաստանի հարցը, նույն կերպ էլ այժմ մեր քաղաքական, հասարակական, մտավորական, տնտեսական և այլ վերնախավերը չեն ցանկանում առերեսվել այն իրականության հետ, որ հենց այդ թշնամական քաղաքանության շարունակությունն է Հայաստանի ներկառուցման փորձը «Թուրանի» շրջանակներում, որն, ի դեպ, ցավալիորեն, հենց Հայաստանի ներսում ունի ազդեցիկ աջակիցներ։

Տխրեցուցիչն այն է, որ մանր-մունր այս օրակարգերում մաշվելով, մեր հասարակությանն առաջնորդելուն միտված վերնախավերը չեն էլ նկատում, որ Հայաստանի զինանշանի առասպելական Արարատն, ի վերջո, ոչ թե փոխվելու է մեզ համար ոչ պակաս սրբություն Արագածով, այլ, պատկերավոր ասած, թուրքական բանջարանոցներում աճեցված լոլիկի պատկերով, որի առքուվաճառքն էլ, Աստված մի արասցե, դառնալու է ազգային «ամենավեհ» երազանքը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍58🔥2113👏3
Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. մեկը Հայաստանը պաշտոնապես անվանում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» և բռնազավթման մեջ պահում մեր տարածքի մի մասը, մյուսը՝ ռեժիմով բարբաջում «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին, երրորդը՝ հայտարարում Հայաստանի տարածքի մի մասի վարձակալության պատրաստակամության մասին։

Իսկ Հայաստանից միայն հերքում են և շնորհակալություն հայտնում ամեն Բուրկինա Ֆասոյի՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։

Հիշողությունը կարճ բան է, քանզի բոլորը մոռացել են, որ ընդամենը 5 տարի առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբն էր վայնասուն ու կական բարձրացնում «20 տոկոսի», իբր, բռնազավթման մասին և ուրախանում հերթական Կոտ դ'Իվուարի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչման փաստից։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍4938🔥3👏3