Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսսկան վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է հերթական նոր պահանջի և նախապայմանի՝ ընդ որում, ավելի լկտի և հանդուգն։

Անիմաստ պատրանքը, թե թշնամու հետ հնարավոր է իրական խաղաղություն մեր պետությունը ստորացուցիչ ստրկացման և կործանման տանող ուղիղ ճանապարհ է։

Հակառակ ուղին մեկն է՝ Հայաստանի խելամիտ համատարած ռազմականացումը և պետություն-ամրոցի կերտումը, որն ունակ կլինի կոտրելու հանդգնացած ու լկտի այն բարբարոսի ձեռքը, որը համարձակվում է բռունցք թափ տալ մեզ վրա։

Այո՛, Հայաստանը պետք է դառնա ամրոց, այլ ոչ թե գինարբուքների կազմակերպման մառան, քանզի հակառակ դեպքում՝ Երևանի կենտրոնական փողոցներով կհոսի մեր արյունը, այլ ոչ թե գինին։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ցանկանում, որպեսզի փոփոխվի ՀՀ սահմանադրությունը, լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և Հայաստանը ներողություն խնդրի Խուջալուի, իբր, «ցեղասպանության» համար։

Սրանք ավելի շատ ունեն պատճառներ, որոնք թաքնված են արհեստածին Ադրբեջանական Հանրապետության համար վտանգ ներկայացնող ներքին խորքային խնդիրերի մեջ։

Իսկ այդ խնդիրներից հիմնականը, որքան էլ պարադոքսալ թվա, այս արհեստածին կազմավորման հետագա գոյության հարցն է ներքին ճգնաժամերի պայմաններում։

Ինչպես ցանկացած բռնապետական և անձնակենտրոն համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է, եթե այդ համակարգի պարագլխի իշխանությունը սասանվի կամ փլուզվի, դիցուք, դա ժառանգորդին փոխանցելու անհաջող գործողության, գունավոր հեղափոխության, թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավերի հեղաշրջման կամ իրանամետ շիայական ժողովրդական խմբերի ընդվզման արդյունքում։

Բոլոր այս սցենարներն արհեստածին Ադրբեջանի պարագայում այս կամ այն չափով իրատեսական են, և Բաքվի բռնապետն ամենալավն է գիտակցում, որ եթե դրանց էլ գումարվի հայկական գործոնն՝ այն էլ արտաքին աջակցության պայմաններում, ապա այժմ իր ղեկավարած քաղցկեղային գոյացությունը հետագա կենսունակությունը պահպանելու լրջագույն խնդիր կունենա։

Հետևաբար, ըստ նրա՝ պետք է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստորեն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության իրանական հաստատուն պաշտոնական դիրքորոշումը, որը դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատվամիջոցները։

Այս կարևոր հանգամանքը, կարծում եմ՝ հատուկ է բաց թողնվել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։

Հիմա ամենահետաքրքրականն այն է, թե արդյո՞ք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ նրա բացակայությունը վերջնականապես կպայթեցնի Բաքվում հորինված քարոզչական առասպելը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Երեք-չորս օր է Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան գրվածք գրվածքի վրա է թխում նվաստիս տեսակետը «հերքելու» և «ապացուցելու», թե Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է:

Բայց ամենածիծաղելին այն է, որ սրանք նույնիսկ չեն կարողանում ճիշտ գրել «Ատրպատական» տեղանունը, որը հենց իրենց կողմից յուրացված «Ազարբայջան» անվան միջին իրանական ձևն է՝ այն դարձնելով ինչ-որ անհայտ «Ատրապատան»։ 🙂

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնաճնշիչ մեքենան օրերս այդ վարչախմբի կողմից ապօրինաբար ձերբակալված թալիշ գիտնական Իղբալ Աբիլովին մի շարք անհեթեթ «մեղադրանքներ» է ներկայացրել՝ նաև նշելով, թե կասկածներ կան, որ վերջինս, իբր, օժանդակել է նվաստիս՝ արհեստածին Ադրբեջանի դեմ «իրականացնելու թշնամական գործողություններ»:

Հերթական կեղծ և շինծու գործով սեփական ժողովրդի լեզուն, մշակույթը և պատմությունն ուսումնասիրող թալիշ գիտնականին ազատությունից զրկելը ոչ միայն խոսում է այն անհերքելի փաստի մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանի կազմում անկախ իր կամքից հայտնված թալիշ ժողովրդին դիտարկում է բացառապես՝ որպես «թնդանոթի միս» և էթնոցիդի ու ձուլման պետական քաղաքականության օբյեկտ, այլ նաև վախեր ունի այս հինավուրց իրանական ժողովրդի նույնիսկ լեզվից, մշակույթից և պատմությունից, քանի որ դրանք չեն տեղավորվում այս պետություն կոչեցյալի ամեն ինչով շինծու ու արհեստական ինքնության և ագրեսիվ ու մարդատյաց «գաղափարախոսության» շրջանակներում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում։

Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։

Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Իրանի խորհրդարանում կայացել է այս երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը, որին, բնականաբար, չի մասնակցել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։

Ինչպես այդ մասին գրել էի, Բաքվի բռնապետի բացակայությունն Իրանի նախագահի երդմնակալության արարողությունից վերջանականապես պայթեցրեց ալիևյան քարոզչամեքենայի այն առասպելը, թե Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, այլ ոչ թե Ատրպատականից սերող իրանցի, որն անսասան շարունակելու է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։

Նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած փուչիկը պայթեց հենց միայն նրանով, որ դրա իսկ կողմից, իբր, «ադրբեջանցի» հռչակված Իրանի նախագահի երդմնակալությանը չի մասնակցել Բաքվի ադրբեջանցի բռնապետը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կարծես մոռացել է, որ մեկ-երկու շաբաթ առաջ իրեն ուղղակի պատռում էր պնդելով, թե Իրանի նորընտիր նախագահն, իբր, «ադրբեջանցի» է՝ փորձելով այս կեղծ քարոզչական թեզն օգտագործել նաև մեր դեմ։

Մինչդեռ տարածաշրջանում բուռն զարգացումների թոհուբոհում աննկատ մնաց երդմնակալության արարողության ժամանակ Մասուդ Փեզեշքիանի ելույթը, որտեղ Իրանի նախագահը պաշտոնական առաջին իսկ խոսքում անդրադարձավ պարսկալեզու մշակութային տարածքին՝ այն տարածքին, որն ընդունված է կոչել նաև մշակութային Իրան և որն ավելի ընդգրկուն է ու ընդարձակ, քան քաղաքական Իրանը։

Պարսկալեզու մշակութային տարածքի մաս է նաև, դիցուք, Ապշերոնյան թերակղզին արհեստածին Ադրբեջանում, որտեղ առնվազն երկու ավաններում դեռևս պահպանվում է պարսկախոսությունը, իսկ տեղի կովկասյան պարսկերենը կոչվում է «զուհուն փարսի» («պարսից լեզու»):

Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման շրջանակներում այս հինավուրց լեզուն ոչ միայն չի արժանանում որևէ հոգածության, այլ նաև դրա լեզվակիրներն ամենուր ենթարկվում են պետական անխնա ձուլման քաղաքականության։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան ամեն ինչում է փնթի. թե բա՝ «Ոսկանյանն իրանցի փորձագետների լեզվով Ադրբեջանն անամոթաբար «Բաքվի ռեժիմ» է կոչում»։

Սխալվում եք՝ ես մշտապես հստակորեն զանազանում եմ արհեստածին Ադրբեջանը և Բաքվի բարբարոսսկան վարչախումբը։

Իսկ այն, որ Ապշերոնյան թերակղզին պարսից լեզվի մշակութային տարածքի անքակտելի մաս է վաղուց արդեն ապացուցված իրողություն է, ձեզ պատեպատ մի՛ տվեք, «ադրբեջանական պատմագրության հայր» Բաքիխանով կարդացե՛ք, այ, «աղվանագետներ»։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan