Infocom
20.2K subscribers
12.9K photos
1.13K videos
7 files
34.5K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
💬 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ընդգծում է՝ ԲՀԿ-ն ունի միջազգային լայն և բաց համագործակցություն և երբևէ չի թաքցրել դա։

🔸 «ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։ ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր:

🔸 Շատ լավ հարաբերություններ ունենք արաբական աշխարհի մի շարք քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ, ինչի մասին տեղյակ են բոլորը։ ԱՄՆ տարբեր ազդեցիկ շրջանակների հետ ունենք գործընկերային կապեր և համագործակցության ծրագրեր, որոնց մասին ևս հրապարակային խոսել ենք»,- գրել է նա:
😁44❤7👎3👍1
Infocom
Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար:
👨‍⚖️ Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացնի:

🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Դատախազությունից:
😡19😁4❤3
Forwarded from armVote by Infocom
👨‍⚖️ Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

🗣 Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։
❤14👍12👎6
✅ Հուլիսի 1-ից ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ կներդրվի, որի շնորհիվ, ըստ հիմնավորման, սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական:

📌 Ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվող պարբերական սոցիալական աջակցություն հանդիսացող դրամական միջոցների դեպքում կսահմանվի բացառություն՝ դրանց կազմում չդիտարկելով ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստները։

📌 Տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սպառման սահմանաչափերը գերազանցելու հանգամանքների դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևերում կատարվել է փոփոխություն՝ դրանց համար կիրառելով մեկ միասնական սահմանաչափ՝ կիրառելով նաև ընտանիքի անդամների թվով պայմանավորված առանձնահատկություններ։

📌 Սահմանվել է նոր կարգավորում, որով կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ գնահատող մասնագետը ըստ անհրաժեշտության նշումներ կատարելու հնարավորություն կունենա: |hetq.am|
❤14😁4👍1
🗳❌ «Ուժեղ Հայաստանը» վաղը դիմելու է ԿԸՀ, որ հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և վերանայի ՔՊ-ի ձայները: Եթե արագ պատասխան չլինի, կդիմեն Սահմանադրական դատարան:

🗣 Այս մասին հայտնել է դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

💬 «Դուք ինքներդ տեսաք՝ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ՔՊ-ի ստացած ձայների շեշտակի անկում է նկատվել, թե ինչպես են զինվորներին ուղղորդած տանում ընտրությունների, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխպատակիցների ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին»,- նշել է նա:
😁74👍25👎13❤4
🇷🇺🇦🇲 Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։

🍑🍅 Կառույցը նշել է, որ հունիսին Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ հայտնաբերվել է կապրյան բզեզով վարակման 3 դեպք։

📣 «Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի անբավարար վերահսկողության մասին: Բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը»,– ընդգծել է Ռոսելխոզնադզորը:

📌 Նշվում է՝ արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։ |arm.sputniknews.ru|
😁54👎6❤4😡2
Infocom
‼️ Արտուր Օսիպյանն ազատ կարձակվի, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 📣 «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության…
🇪🇺🇦🇲 Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակումը:

🗣 «Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության և Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում։ Մենք կշարունակենք հետևել գործին», - գրել է Մարագոսը X-ում: |azatutyun.am|
😁15❤12👍10
Infocom
🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման կապակցությամբ: 🔸 «Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և…
❗️«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, Factor.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։

📌 Այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։
👍15❤3
💦 Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ:

📌 Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
😢6
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
❤1
🔸 Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման որոշման մեջ։

🗣 «Ես կոնկրետ ԵՊՀ-ի ղեկավարությանն այնքան էլ չեմ մեղադրում, որովհետև չեմ կարծում, որ դա իրենց անձնական նախաձեռնությունն է, այլ, հավատացնում եմ ձեզ՝ դա ընդհանուր կենտրոնից ղեկավարվող պետական քաղաքականություն է, որը հրահանգի ձևով իջեցվում է բոլոր ռեկտորների վրա: Սա կենտրոնացված ավտորիտարիզմ է։ Եթե հնարավոր չի անձին պախարակել և անձի վրա գտնել որևէ կոմպրոմատ, իսկ իմ դեպքում դա շատ բարդ է՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ կոռուպցիոն բաղադրիչներով, և՛ ընդհանուր առմամբ պահվածքի տեսանկյունից, այդ ժամանակ մտնում է ներս ամենաանմեղ և ամենահավանական տարբերակը՝ կառուցվածքային ստորաբաժանումը»,- նշել է Սեդրակյանը։ |factor.am|

📌 Ավելի վաղ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժ/պ-ին տեղեկացրել են ամբիոնի լուծարման որոշման մասին։
😁17😢5❤3😡2
⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
😢16👍1
Infocom
⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
📣 Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

📌 Նա նշել է, որ այժմ իրականացվում են ճանապարհի բացման աշխատանքներ։
❤13😢2😁1
Forwarded from armVote by Infocom
📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։
😁12👍9👎5❤2
armVote by Infocom
📣 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։ 🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է՝ ժամը 20։25 Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել.…
❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։

📌 Տեղամասերում խախտումների մասին նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։
👍22👎12❤6😢2
❗️Իրավապահները վաղ առավոտյան մտել են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկություն իրականացնելու։

🤳 Մանուկյանն այդ ժամանակ ուղիղ հեռարձակում է սկսել, նա իրավապահներից պահանջել է ցույց տալ խուզարկության որոշումը, սակայն իրավապահները պահանջել են անջատել տեսախցիկը և մտնել բնակարան։

🗣 Քննչական կոմիտեից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում։
👍42😡11❤2😁2
Infocom
Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։
💬 ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։

🗣 «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ։ (...) Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,- հայտնել է Իվետա Տոնոյանը:

💬 Իսկ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է՝ եթե ԿԸՀ-ն ու իշխանությունները կրկնաընտրություն չնշանակեն 2 ընտրատեղամասերում, հատելու են ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը:
😁36❤9👍6👎2
🌧 Հորդառատ անձրևները ազդեցություն ունեցան ջրային ռեսուրսների վրա.

🌊 Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով,
📈 Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով:

[ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]
❤27😁1
Infocom
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով:
👨‍⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
❤17👎1
Infocom
Իրավապահները վաղ առավոտյան մտել են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկություն իրականացնելու։
📌 Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։

🗣 Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
👍18😡3