Infocom
20.2K subscribers
12K photos
921 videos
7 files
32.4K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Infocom
🇺🇸 ԱՄՆ նախագահը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում. Associated Press 🗣 Պետքարտուղարության երկու պաշտոնյա անանուն մնալու պայմանով AP-ին հայտնել են, որ նախորդ…
🇺🇸 ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

📣 «Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024-ի որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջ մղման հարցում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
👍131👎1
Ազգային ժողովի հերթական ընտրությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 7-ին:

✍🏼 Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
👍13
Սպասվող Գիտարբուքը «Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխությունը Հայաստանում» թեմայով է։

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արամ Վարտիկյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
- օտարումը՝ սոցիոլոգիական ուսումնասիրությունների դիտանկյունից,
- հասարակության համախմբվածության փոփոխությունները հայաստանյան արդի զարգացումներում,
- հասարակության համախմբվածության հեռանկարները։

Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ին սպասում ենք ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։
3👍1
📢🇺🇸20 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Բաքվում շինծու դատավարությունների արդյունքում կայացված ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ։

🇦🇲🇦🇿 «ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր»։

📌 Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։
👍125😁1
🇦🇿🇷🇺 Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել:

❗️Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ «վճռական բողոք է արտահայտվել» Կոնստանտին Զատուլինի հայտարարության կապակցությամբ:

📌 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Զատուլինը տևական ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, բացահայտ աջակցություն է ցուցաբերում անջատողականությանը, ինչպես նաև «փորձում է խեղաթյուրել» Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավճիռները»։ | azatutyun.am|
😁9👎21
🇵🇰 Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի շիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել։

🔍 Առնվազն 31 մարդ է զոհվել, եւս 170-ը վիրավորվել են։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

🕌 Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, նախքան սարքը պայթեցնելը: |1lurer.am|

Լուսանկարը՝ Associated Press-ի
👎1
Infocom
🇮🇷🇺🇸 Օմանում մեկնարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ 📌 Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Օմանը հանդես է…
🇮🇷🇺🇸 Իրանի արտգործնախարարը Օմանում անցկացված Իրան-ԱՄՆ բանակցությունները արդյունավետ է բնորոշել։ Նա միաժամանակ պնդել է՝ Թեհրանն ընդգծել է, որ ցանկացած երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից։

🗣️ Արաղչին նաև նշել է, թե այս հանդիպումից հետո կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում՝ հետագա քայլերը որոշելու համար։ | azatutyun.am|
👎2👍1😡1
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🤸‍♂️ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 5 մարզիկ՝ 3 սպորտաձևի 8 մրցաձևում։

🏋️ Թե ինչ արդյունքներ կգրանցեն նրանք՝ կիմանանք առաջիկա օրերին, իսկ անկախ Հայաստանի մասնակցությունը ձմեռային Օլիմպիական խաղերին կարող եք տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
12
🇺🇸🇮🇷 Վաշինգտոնը հայտարարել է Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Օմանում այսօր տեղի ունեցած բանակցություններից ժամեր անց։ |azatutyun.am|

🔗 Կարդալ ավելին
👎13👍4