Infocom
20.2K subscribers
12K photos
921 videos
7 files
32.4K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
1
❗️ՀՅԴ-ն, անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարների վերաբերյալ շինծու գործով դատավճիռներին, հայտարարել է, որ «առանց նրանց ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է»։

🗣 «Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։

🔸 Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։

🔗 Կարդալ ավելին
😁227👍5😢3👎1
⚖️ Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան:

🌫 Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։

⛪️ Թախմազյանը եղել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվը, իսկ Ասատրյանը՝ Հովհաննավանքի: |hetq.am|
😡27👍25😁41
🚧 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը՝ փակ են:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

[ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
👍31
Infocom
ԱԱԾ-ն պարզաբանել է, որ հարցաքննությունը քննչական գործողություն է, որն իրականացվում է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով։
‼️ «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»

🔸 Ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի Ռեյհանե Մաջիդիի՝ Երևանում վարձակալած բնակարանի դուռը իրավապահները ուժով փորձել են բացել. «Առավոտյան ժամը 10-ին ԱԱԾ աշխատակիցները եկան իմ տուն [...] Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ։ [...] Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ»:

🔸 Երբ կինն ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները, նրա խոսքով, սկսել են ծաղրել՝ որպես այլընտրանք առաջարկելով Ադրբեջանը. «Ես ասացի, որ Ադրբեջանն այս երկրի (Հայաստանի) հետ խնդիրներ ունի, և ես չեմ ուզում նման տեղ գնալ, ես ուզում եմ մնալ Հայաստանում։ Գիտեմ, որ այս ճնշումը գալիս է Իրանից, բայց բողոքի ցույցի դուրս գալն իմ իրավունքն է, եթե սա ժողովրդավարական երկիր է»։ |azatutyun.am|
😁136😡6😢2
Infocom
Հոգևոր ծառայության կազմակերպումը բանակում. ինչ է փոխվում, և ինչու է դա ցավոտ | civilnet.am
‼️ Պապիկյանը նշում է՝ նոր կարգավորումով բանակում հոգևոր ծառայողները ավելի բարձր աշխատավարձ կստանան

💬 Անդրադառնալով տեղեկությանը, որ կարգալույծ քահանաներին առաջարկվում է 700 հազար դրամով գնդերեց աշխատել բանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասաց. «Նախարարի հրապարակված հրամանը բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որ նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»:

💰 Աշխատավարձի վերաբերյալ Պապիկյանը միայն նշեց, որ լրագրողը բարձր թիվ է ասում՝ միաժամանակ ընգծելով, որ գնդերեցների աշխատավարձը այսուհետ նախկինից բարձր է լինելու:

🔗 Կարդալ ավելին
😡12👍71
Infocom
Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում տոնավաճառի դիմաց:
🏬 «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները ևս 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։

💬 «Հայտնել են, որ 4-5 ամիս հետո տոնավաճառը վերանորոգվելու է, որից հետո մոլերի ձևաչափով է լինելու։ Բայց խոստացել են, որ մեզ նույնպես կտրամադրեն տաղավարներ այդ տարածքում»,- ասել է աշխատակիցը։ |arm.sputniknews.ru|
👍8😁1
Infocom
ՔՊ կուսակցությունը այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու:
💬 Որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում. Հայկ Սարգսյանը անուղղակի կերպով հերքեց Փաշինյանի հայտարարությունը

🔸 Պատգամավորը հրաժարվեց որևէ գնահատական տալ Փաշինյանի հայտարարությանը, ապա լրագրողներին ասաց, որ ՔՊ կուսակցությունում համենայն դեպս իր ներկայությամբ որևէ մեկը իրեն չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի, կամ գործարքի, կամ երևույթի մեջ:

🔸 Սարգսյանը գործընկերներին կոչ արեց հրապարակել բոլոր մեղադրանքները, եթե դրանք եղել են ոչ իր ներկայությամբ:

📌 Փաշինյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Սարգսյանի շահերից չի բխում իրեն արված նկատողության մանրամասները հանրայնացնելը:
😁7👍2😢1
🇮🇷🇺🇸 Օմանում մեկնարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

📌 Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ։

ℹ️ Մասկատում IRIB-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօրվա բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդրի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման վրա։ |1lurer.am|
👍2
Infocom
Ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
👮‍♂️ Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա տնային կալանքը։

🗣 Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
👍9😁5👎31
Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին

‼️110 մլն դրամ․ մոտավորապես այսքան գումարի նվիրատվություն են կատարել ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին կառավարության կողմից մաքսային արտոնություն ստացած ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք։

💰 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նախորդ երեք տարիների ընթացքում կառավարության կողմից ընկերություններին շնորհած մաքսային արտոնությունները և պարզել, թե արտոնություն ստացածներից քանիսն է նվիրատվություն կատարել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։

🔗 Կարդալ ավելին
😡22👍74👎1😁1
Infocom
Նա շարունակում է մնալ կալանավորված։
❗️ Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի։

⚖️ Աջապահյանի կալանքը վերացվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների՝ տնային կալանքի վերաբերյալ միջնորդությունը։

📌 Նշենք, որ ավելի վաղ Աջապահյանի պաշտպանները հայտարարել էին, որ դիմել են ՄԻԵԴ․ «Գանգատում նշվել է Միքայել սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ»,- հայտնում են պաշտպանները։

📌 Հիշեցնենք, որ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ․ հունիսի 28-ին։ Հոկտեմբերի 3-ին նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Պաշտպանները բողոքարկեցին դատավճիռը և խնդրեցին ամբողջությամբ բեկանել դատավճիռը, ճանաչել Աջապահյանի անմեղությունը։
👎1910👍2
Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ։

📣 Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե «Արցախ» արտահայտությունն արտացոլում է Հայաստանի «անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։ «Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին», - պնդում է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն: |azatutyun.am|
😁17👎10😡4
Infocom
🇺🇸 ԱՄՆ նախագահը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում. Associated Press 🗣 Պետքարտուղարության երկու պաշտոնյա անանուն մնալու պայմանով AP-ին հայտնել են, որ նախորդ…
🇺🇸 ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

📣 «Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024-ի որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջ մղման հարցում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
👍121👎1
Ազգային ժողովի հերթական ընտրությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 7-ին:

✍🏼 Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
👍11
Սպասվող Գիտարբուքը «Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխությունը Հայաստանում» թեմայով է։

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արամ Վարտիկյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
- օտարումը՝ սոցիոլոգիական ուսումնասիրությունների դիտանկյունից,
- հասարակության համախմբվածության փոփոխությունները հայաստանյան արդի զարգացումներում,
- հասարակության համախմբվածության հեռանկարները։

Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ին սպասում ենք ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։
3
📢🇺🇸20 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Բաքվում շինծու դատավարությունների արդյունքում կայացված ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ։

🇦🇲🇦🇿 «ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր»։

📌 Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։
👍114😁1
🇦🇿🇷🇺 Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել:

❗️Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ «վճռական բողոք է արտահայտվել» Կոնստանտին Զատուլինի հայտարարության կապակցությամբ:

📌 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Զատուլինը տևական ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, բացահայտ աջակցություն է ցուցաբերում անջատողականությանը, ինչպես նաև «փորձում է խեղաթյուրել» Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավճիռները»։ | azatutyun.am|
😁8👎21
🇵🇰 Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի շիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել։

🔍 Առնվազն 31 մարդ է զոհվել, եւս 170-ը վիրավորվել են։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

🕌 Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, նախքան սարքը պայթեցնելը: |1lurer.am|

Լուսանկարը՝ Associated Press-ի
👎1
Infocom
🇮🇷🇺🇸 Օմանում մեկնարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ 📌 Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Օմանը հանդես է…
🇮🇷🇺🇸 Իրանի արտգործնախարարը Օմանում անցկացված Իրան-ԱՄՆ բանակցությունները արդյունավետ է բնորոշել։ Նա միաժամանակ պնդել է՝ Թեհրանն ընդգծել է, որ ցանկացած երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից։

🗣️ Արաղչին նաև նշել է, թե այս հանդիպումից հետո կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում՝ հետագա քայլերը որոշելու համար։ | azatutyun.am|
👎2😡1
Օրվա կարեւորը՝ #միվոյսով