Infocom
20.2K subscribers
12K photos
921 videos
7 files
32.4K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Infocom
ՆԳՆ-ից անդրադարձել են տարածված տեսանյութին, ըստ որի՝ «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարվածում և հայհոյում են քաղաքացուն՝ իբր ցուցմունք կորզելու համար»։
💬 ՄԻՊ-ը գրություն է ուղարկել դատախազություն՝ ոստիկանական բաժանմունքում միջադեպի վերաբերյալ տեսանյութի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

[ՀՀ ՄԻՊ աշխատակազմ]
👍13
Infocom
🇷🇺📣 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին։ 🗣️ Զախարովան նշել է, որ Սոլովյովի խոսքերը պարզապես լրագրողի կարծիք են՝ արտահայտված անձնական ալիքում, և դրանք արտահայտվել են հարցի տեսքով։ 🔸 Ըստ նրա՝…
🗣️🇷🇺 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը թիմակիցների հետ քննարկում է Վլադիմիր Սոլովյովից ՀՀ-ի կողմից տրված Պատվո շքանշանը հետ վերցնելու հարցը։

🔸 2013 թվականին Սերժ Սարգսյանն էր Սոլովյովին շքանշանը տվել՝ «բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում նրա ներդրած անձնական մեծ ավանդը»։ |facor.am|
👍22😁51
‼️ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։

🔸 Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արտաշատի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։

[ՆԳՆ ոստիկանություն]
2😡2
📣⛪️ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցի վերաբերյալ։

❗️ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հաղորդում են, որ Վեհափառ Հայրապետի նամակն արդեն հասել է ԱՄՆ փոխնախագահին։
18👍2
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🇷🇺💬 Երևանը պետք է հաշվի առնի ԵՄ փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

🗣 «Եթե նրանք երբևէ պաշտոնապես սկսեն այս տեսակի բանակցություններ, դրանք կտևեն երկար տարիներ։ Եվ մենք, իհարկե, պետք է նայենք ԵՄ դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է նաև հետևենք Եվրոպական հանձնաժողովից և Բրյուսելից այսօր հնչող հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ»,- նշել է Օվերչուկը: |civilnet.am|
😡13😁74
🇦🇲🇺🇸 ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու համար Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ։

💬 «Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
👍21😡4
💰 100 տարին լրացած բոլոր անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան պետությունից:

Հապամատասխան որոշումը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին:

🗓 Այն կվճարվի 100 տարին լրանալու ամսվա կենսաթոշակի հետ: Այս պահին արդեն 100 տարին լրացած անձինք կստանան որոշման ընդունմանը հաջորդող կենսաթոշակի հետ միասին:

📌 Երևանի ավագանու որոշմամբ նախկինում 1 մլն դրամ ստացած 100 տարեկան անձինք այս որոշման շահառու չեն:

🔗 Կարդալ ավելին
😁24👍12
🗣 ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է: Մասնակիցների խոսքով՝ իրենք ակցիա են անում «հաջակցություն քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվում գտնվող հայ գերիների»:

📌 Նշենք, որ այսօր նախատեսված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթի այցը խորհրդարան:
😁14👍61😡1
🇺🇦 Ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր 55 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել, 350 հազարը վիրավոր է, անհետ կորածների թիվը հասնում է տասնյակ հազարների:

🗣 Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը մնում է անհայտ, քանի որ Կիևը մուտք չունի օկուպացված տարածքներ։ |factor.am|
👎3😢32😁1
🏬 Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում տոնավաճառի դիմաց:

🗣 Նրանք նշում են, որ իրենց հանում են տաղավարներից վերանորոգման պատրվակով, սակայն դրա ավարտից հետո այն տալու են մի քանի «բրենդի» և իրենց հանեն, ու ստորագրահավաք են անում՝ պահանջելով վերանորոգումից հետո տաղավարները կրկին իրենց տալ:

💬 Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1 տարի ժամանակ են պահանջում, որ ներկրված ապրանքի հարցը լուծեն:

📌 Որոշ աշխատակիցներ այս պահին ղեկավարության հետ քննարկման են տոնավաճառի ներսում:
😡21😁1
🏘 Սպաների համար հիփոթեքային վարկավորմամբ բնակարանի ապահովման նոր ծրագիր է հաստատվել:

💰 2022թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակ­ված սպաներին տրամադրվելու են միատեսակ հավաստագրեր, որոնց միջոցով նրանք կընտրեն բնակելի տուն Երևանում և արդեն նաև մարզերում առաջնային կամ երկրորդային շուկայից՝ ստանալով 75-80 քմ. մակերեսով անշարժ գույքի համար մինչև 35 մլն դրամ աջակցություն:

‼️ Վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի հաշվին, իսկ զինծառայողը պարտավորվում է ծառայել նվազագույնը 20 տարի, այդ թվում՝ սովորելու տարիները:

🔗 Կարդալ ավելին
👍107
🇦🇿👩‍⚖️ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:

📌 Ըստ ադրբեջանկան կողմի՝ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քր. օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։ Մասնավորապես՝ «Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված ստորաբաժանումների կազմավորման և գործունեության կազմակերպման, այդ ստորաբաժանումներին զենքով և զինամթերքով ապահովելու» մեջ, ինչպես նաև «մաքսանենգության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ», Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի բնակելի տարածքները և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու մեջ։

‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
😡24😢43👎3
🇦🇿👩‍⚖️ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ևս դատապարտվեց ցմահ ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:

🔸 Լևոն Մնացականյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, «իբր նա մի խումբ անձանց հետ 2002թ․ Ֆիզուլիում գերեվարել է ադրբեջանցիների ու խոշտանգել նրանց»։ Նա Բաքու է տարվել 2023թ. սեպտեմբերի 29-ին Լաչինի ապօրինի անցակետից։

‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
😡17👎4😢31
Infocom
Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
🇦🇿👩‍⚖️ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:

📌 Մանուկյանը, ըստ ադրբեջանական կողմի, մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն կատարելու, հրազենի, դրա մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերման և պահման, օրենսդրությանը չենթարկվող զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու մեջ»։

🔸 Ադբրեջանցի ուժայինները Մանուկյանին գերեվարել և Բաքու էին տեղափոխել 2023թ. սեպտեմբերի 27-ին:
😡13👎4😢4
🇦🇿👩‍⚖️ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը ևս դատապարտվեցին ցմահ ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:
😡12😢6👎4
🇦🇿👩‍⚖️ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտվեց 20 տարի ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:

📌 Նա ցմահ ազատազրկման չի դատապարտվել, քանի որ նրա 65 տարեկանը լրացել է (ըստ Ադրբեջանի Քր. օրենսգրքի պահանջների):
😡19😢43👎1
🇦🇿👩‍⚖️ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ևս դատապարտվեց 20 տարի ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:

📌 Նա ցմահ ազատազրկման չի դատապարտվել, քանի որ նրա 65 տարեկանը լրացել է (ըստ Ադրբեջանի Քր. օրենսգրքի պահանջների):
😡17😢51👎1
Infocom
ՄԻՊ-ը գրություն է ուղարկել դատախազություն՝ ոստիկանական բաժանմունքում միջադեպի վերաբերյալ տեսանյութի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
⚖️ Ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

🗣 Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՄԻՊ գրասենյակից։

📌 3 oր է՝ Քննչական կոմիտեն չի հաստատում՝ վարույթ կա, թե ոչ։ |factor.am|
👍92😁2😡2