❗️ Երևանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանի ընկերությունը նրա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետարանի հետ ավելի քան 32 մլն դրամի պայմանագրեր է կնքել։
☝ Նրա ընկերությունը մասնակցել է քաղաքապետարանի 27 մրցույթի՝ հաղթելով դրանցից 7-ում։

Infocom
Երևանի քաղաքապետարանը 32 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ - Infocom
Երևանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանի ընկերությունը նրա պաշտոնավարման ընթացքում մասնակցել և հաղթել է քաղաքապետարանի կազմակերպած մի շարք գնման ընթացակարգերում։ Շինարարական գործունեություն ծավալող «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերությունը հիմնադրվել…
👍5❤2👎2😡2
Infocom
🇦🇿 Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ 📣 Այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Ադրբեջանական APA-ի տեղեկացմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։…
🇦🇿 Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների հերթական դատական նիստն է տեղի ունեցել։
📌 Դատավոր Զեյնալ Աղաևը հիշեցրել է, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որի ցուցմունքը հետաձգվել էր նախորդ դատական նիստում, կշարունակի իր ցուցմունքը։ Թվարկելով մեղադրանքները` նա շարադրել է այդ հարցերի վերաբերյալ իր փաստարկները և հայտարարել, որ չի ընդունում մեղադրանքները։
🔸 Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքը ներկայացնել ռուսերենով։ Բաբայանի համար ստեղծվել են պայմաններ ռուսերեն խոսելու համար։ Նա ներկայացրել է իր հակափաստարկները պետական մեղադրանքը և տուժողներին պաշտպանող դատախազների հայտարարությունների վերաբերյալ։ |factor.am|
‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

😡14❤4😁1
Infocom
🇷🇺⚖️ Դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։ 📌 Գևորգ Կոստանյանն ու…
🇷🇺 ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Դատախազությունից:
📌 «Հետք»-ի վկայությամբ՝ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: |azatutyun.am|

👍7👎6❤2
🇺🇸 Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է «Բազեի հարված» (Hawk Strike) անվանումը կրող ռազմական գործողությունը՝ ամերիկացի զինծառայողների և նրանց թարգմանչի սպանությունից հետո։
🗣 «Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, երբեք չի տատանվի և չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։ Այս հարվածը պատասխան է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանությանը»,- այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
📌 Ներկայումս հայտնի է, որ հարվածներ են հասցվել Կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններում՝ ուղղված «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտների դեմ։ |armenpress.am|

👍8👎7❤3😡2😁1
Infocom
❗️Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ և երկարամյա ազատազրկման է դատապարտվել հայերի օգտին լրտեսության մեղադրանքով, բանտից ահազանգել է առողջական վիճակի վատթարացման մասին։ 📌 Իր տատիկի հետ…
🇪🇺🇦🇿 Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 18-ին ընդունել է նոր բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև հետազոտողներ Բահրուզ Սամադովի ու Իգբալ Աբիլովի ազատազրկմանը։ ԵԽ պատգամավորները կոչ են անել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
🔸 Բանաձևում ընդգծվում է, որ քաղբանտարկյալների թիվը աճել է՝ հասնելով գրեթե 400-ի, և նշվում է, որ «նրանց թվում են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ընդդիմադիր առաջնորդներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և մարդու իրավունքների պաշտպաններ»։
📌 Հիշեցնենք, որ ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, որը հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Նույն մեղադրանքը ներկայացվել է նաև թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովին։

❤17😁7😢3👍2👎1
Infocom
❗️🏥 Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հաղորդում է, որ Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը։ 🗣 Հայտարարությունում նշվում է, որ ՊՈԱԿ-ին ներկայացվել են մի շարք փաստաթղթեր։ Այսօր ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել…
❗️Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից նամակ է գրել, հայտնելով՝ առաջիկա շաբաթ վիրահատվելու է։
🗣 «Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:
📌 Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն
🔸 Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը` եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին», - նշված է նամակում։

❤29😁24👎21👍8😢1😡1
🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում:
📌 Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
🔸 Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
[ՀՀ կառավարություն]

👎30👍5😁2😡2
🚌 Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ:
‼️Այս պահին ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն:
💬 Այս մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: |tert.am|

👍28❤9😁4
❄️ Ըստ Կամո Արեյանի՝ այս պահին քաղաքապետարանի առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են ձյանը, բայց բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից կանոնների պահպանման խնդիր կա:
🗣 «Ըստ որոշման՝ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթեր, հարակից տարածքներ, և մշտապես ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեն այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար:
📌 Մտահոգությունն այն է, որ այս պահի դրությամբ, վարչական շրջաններից վերցրած ինֆորմացիայի համաձայն, 9088 տնտեսվարողից ծանուցում ստացել է 4156-ը»,- գործակարգավարական նիստին հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: |tert.am|

👍11😁3
#գիտարբուք Համո Սուքիասյանի հետ․ «Հայաստանի առաջին հանրապետությունը»
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը բանախոսության ընթացքում ներկայացրել է հետևյալ թեմաները․
- 1917 թվականի իրադարձությունները, Անդրկովկասի Դեմոկրատական Դաշնային Հանրապետության կարճ կյանքը,
- ինչո՞ւ էին հայերը խուսափում անկախություն հայտարարելուց, անկախացումն ու իշխանության մարմինների ձևավորումը
- հայ գործիչների՝ մեծ, բայց իրականությունից կտրված ոգևորությունը
- Առաջին հանրապետության սահմանային խնդիրները Օսմանյան Կայսրության, Վրաստանի, Ադրբեջանի հետ,
- խոսքի և մամուլի ազատության հարցը Հայաստանի առաջին հանրապետությունում։

YouTube
#գիտարբուք Համո Սուքիասյանի հետ․ «Հայաստանի առաջին հանրապետությունը»
#infocom #ինֆոքոմ #գիտարբուք
Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
________________
#գիտարբուք պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանի հետ։
0:00 Ներածություն
1:06 1917 թվականի…

❤8👍2
🇺🇸 ԱՄՆ նախագահը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում. Associated Press
🗣 Պետքարտուղարության երկու պաշտոնյա անանուն մնալու պայմանով AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026թ. հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։
💬 Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել՝ այս փոփոխությունները քանի դեսպանների են վերաբերում, սակայն նշել է, որ սա «ցանկացած վարչակազմի ստանդարտ գործընթաց է»: |azatutyun.am|

👎5❤1
🇦🇲🇦🇿🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը Վաշինգտոնում քննարկել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային տնտեսական կապերը և ԱՄՆ-ի ներկայությունը «Միջին միջանցքում»։
📣 Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ադրբեջանական առևտրային պալատը՝ նշելով, որ դեսպան Մկրտչյանը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությունը, և որ քննարկումները վերածվում են զարգացման կոնկրետ ծրագրերի։
📌 Մասնավոր հատվածից Google, Bechtel և Tetra Tech ընկերությունները հաստատել են իրենց հետաքրքրությունը տարածաշրջանային նոր ներդրումային հնարավորությունների նկատմամբ։ |factor.am|
🔗 Կարդալ ավելին

👍15😡7❤2😁1
Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը
Հայր և որդի Մարտիրոսյանները ակտիվ մասնակցում են պետական գնումներին։ Արտակ Մարտիրոսյանը իր ԱՁ-ով զբաղվում է տեխնիկական հսկողությամբ, իսկ հայրը՝ Համլետ Մարտիրոսյանը «Լուսի-Արեգ» ընկերությունով դիմում է պետական գնումների շինարարության մրցույթներին։
«Ինֆոքոմ»-ը 2 դեպք է նույնականացրել, երբ հայր և որդի մասնակցել են գնումներին, մեկը հաղթել է շինարարության մրցույթը, մյուսը՝ այդ նույն շինարարության տեխհսկողության մրցույթը։

Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը - Infocom
«Արտակ Մարտիրոսյան Համլետի» անհատ ձեռնարկատերը շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության պայմանագրեր է կնքել և վերահսկել շինարարություններ, որոնք իրականացվել են նրա հորը՝ Համլետ Մարտիրոսյանին պատկանող «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ի և պետական մարմինների միջև կնքված…
😡6❤2😁2👍1👎1
🚙 Դեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը:
👍5👎1
🇹🇷 Թուրք պաշտոնյաները Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետում ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ստուգում են անցկացրել։
📌 Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը պաշտոնյաների հետ այցի շրջանակում քննարկել է սահմանային շրջանում տեխնիկական ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման և առկա չափանիշների բարձրացմանն ուղղված քայլերը: |factor.am|

👍14👎6❤1😁1
📣 Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
🗣️ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի:
📌 Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում:

👎14😁3👍2❤1
😷 Հայաստանում շնչառական վարակով հոսպիտալացվածների 91%-ը 0-18 տարեկաններն են։
📌 Հիվանդացության առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
📣 Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ:
[Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

😢6❤4😡2
❌ ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով տարածվում է կեղծ տեղեկություն, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։
📣 Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
📌 Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ։

😁20❤2👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇷🇺 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի էջից
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի էջից
😡10👍6👎3
🇺🇸 🇦🇲 ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը Կոնգրեսին են ներկայացրել «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։
❗️Այդ քայլերի թվում են՝
🔸 բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
🔸 ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
🔸 Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
🔸 հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։
📌 Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում ՀՀ-ի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։
[ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ] civilnet.am

❤29👍10👎2😁1
⚖️ Դատավորի փոխարինումից հետո նոր դատավորի կողմից վարույթի քննությունը ընդհատված կետից շարունակելու հնարավորություն, պահեստային դատավորի ինստիտուտի վերացում, ողջամիտ ժամկետների սահմանում․ սրանք այն փոփոխություններն են, որ Արդարադատության նախարարությունը առաջարկում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքում։
🗣 Մեր զրույցում փաստաբան Զորայր հարությունյանը քննությունը ընդհատված կետից շարունակելու հնարավորությունը խնդրահարույց է որակում անմիջականության սկզբունքի տեսանկյունից, նշում՝ դատավորը պետք է անձամբ հետազոտի եւ ընկալի ապացույցները, փաստաբան Արմինե Ֆանյանն էլ կարծում է՝ մեր դատական համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում ժամկետներ սահմանելը իրատեսական չէ։
📎 Կարդալ ավելին

Վարույթն ընդհատված կետից շարունակելու հնարավորություն, ողջամիտ ժամկետի սահմանում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում Քրդատում …
Վարույթն ընդհատված կետից շարունակելու հնարավորություն, ողջամիտ ժամկետի սահմանում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում Քրդատում Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել Քրեական…
❤4😢1