Infocom
20.2K subscribers
12K photos
921 videos
7 files
32.4K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🗣 Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինան «հրաժարվում է խաղաղ ճանապարհով վերջ դնել հակամարտությանը», սակայն Կիևից «կան ազդանշաններ» երկխոսության որոշակի «պատրաստակամության» մասին, փոխանցում է «Ազատությունը»:

🇷🇺🇺🇦 Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը հաջողություններ է արձանագրում ռազմադաշտում և պատրաստ է խաղաղություն կնքել՝ անցյալ տարի հնչեցրած պայմաններով: ՌԴ նախագահն ասել է, թե այժմ «գնդակը Կիևի և նրա եվրոպացի հովանավորների դաշտում է»:

🔸 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այսօր հայտարարել է, որ Պուտինը բաց է Ֆրանսիայի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և պահպանելու պարկեշտության տարրական չափանիշները, գրում է «Արմենպրեսը»։
👎13😁62👍1
Infocom
📣 Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ: 📌 Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման…
🛢 Ադրբեջանական վառելիքի Հայաստան ներմուծումն իրականացնող ընկերությունը «ՄեգաԹրեյդ»-ն է։

💬 Ընկերությունից մեկնաբանել են, որ գործարքը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։

🗣 «Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի RanOil ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը»,-նշված է մեկնաբանության մեջ։ |armenpress.am|

❗️Այսօր ցերեկը «Սիվիլնեթը» «ՄեգաԹրեյդ»-ից փորձել էր ճշտել՝ արդյոք այս ընկերությո՞ւնն է վառելիքի ներմուծողը։ «ՄեգաԹրեյդ»-ից, սակայն, լրատվամիջոցին ասել էին, թե պատվիրատուն իրենք չեն։

📌 Նշենք նաեւ, որ «ՄեգաԹրեյդ»-ը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
👎18👍15😡9😁6
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🇦🇲 🇺🇳 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026-2030թթ. երկկողմ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը:

🔸 Երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը:

🗣 Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները [...]:

📌 Ժակոբը նշել է, որ համագործակցության շրջանակը ստորագրվում է Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։

[ՀՀ կառավարություն]
👍12👎2😁2
Infocom
🇦🇿 Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ 📣 Այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Ադրբեջանական APA-ի տեղեկացմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։…
🇦🇿 Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների հերթական դատական նիստն է տեղի ունեցել։

📌 Դատավոր Զեյնալ Աղաևը հիշեցրել է, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որի ցուցմունքը հետաձգվել էր նախորդ դատական ​​նիստում, կշարունակի իր ցուցմունքը։ Թվարկելով մեղադրանքները` նա շարադրել է այդ հարցերի վերաբերյալ իր փաստարկները և հայտարարել, որ չի ընդունում մեղադրանքները։

🔸 Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքը ներկայացնել ռուսերենով։ Բաբայանի համար ստեղծվել են պայմաններ ռուսերեն խոսելու համար։ Նա ներկայացրել է իր հակափաստարկները պետական մեղադրանքը և տուժողներին պաշտպանող դատախազների հայտարարությունների վերաբերյալ։ |factor.am|

‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
😡144😁1
Infocom
🇷🇺⚖️ Դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։   📌 Գևորգ Կոստանյանն ու…
🇷🇺 ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Դատախազությունից:

📌 «Հետք»-ի վկայությամբ՝ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: |azatutyun.am|
👍7👎62
🇺🇸 Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է «Բազեի հարված» (Hawk Strike) անվանումը կրող ռազմական գործողությունը՝ ամերիկացի զինծառայողների և նրանց թարգմանչի սպանությունից հետո։

🗣 «Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, երբեք չի տատանվի և չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։ Այս հարվածը պատասխան է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանությանը»,- այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

📌 Ներկայումս հայտնի է, որ հարվածներ են հասցվել Կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններում՝ ուղղված «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտների դեմ։ |armenpress.am|
👍8👎73😡2😁1
Infocom
❗️Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ և երկարամյա ազատազրկման է դատապարտվել հայերի օգտին լրտեսության մեղադրանքով, բանտից ահազանգել է առողջական վիճակի վատթարացման մասին։ 📌 Իր տատիկի հետ…
🇪🇺🇦🇿 Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 18-ին ընդունել է նոր բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև հետազոտողներ Բահրուզ Սամադովի ու Իգբալ Աբիլովի ազատազրկմանը։ ԵԽ պատգամավորները կոչ են անել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

🔸 Բանաձևում ընդգծվում է, որ քաղբանտարկյալների թիվը աճել է՝ հասնելով գրեթե 400-ի, և նշվում է, որ «նրանց թվում են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ընդդիմադիր առաջնորդներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և մարդու իրավունքների պաշտպաններ»։

📌 Հիշեցնենք, որ ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, որը հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Նույն մեղադրանքը ներկայացվել է նաև թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովին։
17😁7😢3👍2👎1
Infocom
❗️🏥 Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հաղորդում է, որ Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը։ 🗣 Հայտարարությունում նշվում է, որ ՊՈԱԿ-ին ներկայացվել են մի շարք փաստաթղթեր։ Այսօր ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել…
❗️Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից նամակ է գրել, հայտնելով՝ առաջիկա շաբաթ վիրահատվելու է։

🗣 «Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:

📌 Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն

🔸 Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը` եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին», - նշված է նամակում։
29😁24👎21👍8😢1😡1
🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում:

📌 Վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

🔸 Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

[ՀՀ կառավարություն]
👎30👍5😁2😡2
🚌 Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ:

‼️Այս պահին ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն:

💬 Այս մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: |tert.am|
👍289😁4
❄️ Ըստ Կամո Արեյանի՝ այս պահին քաղաքապետարանի առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են ձյանը, բայց բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից կանոնների պահպանման խնդիր կա:

🗣 «Ըստ որոշման՝ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթեր, հարակից տարածքներ, և մշտապես ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեն այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար:

📌 Մտահոգությունն այն է, որ այս պահի դրությամբ, վարչական շրջաններից վերցրած ինֆորմացիայի համաձայն, 9088 տնտեսվարողից ծանուցում ստացել է 4156-ը»,- գործակարգավարական նիստին հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: |tert.am|
👍11😁3
#գիտարբուք Համո Սուքիասյանի հետ․ «Հայաստանի առաջին հանրապետությունը»

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը բանախոսության ընթացքում ներկայացրել է հետևյալ թեմաները․

- 1917 թվականի իրադարձությունները, Անդրկովկասի Դեմոկրատական Դաշնային Հանրապետության կարճ կյանքը,
- ինչո՞ւ էին հայերը խուսափում անկախություն հայտարարելուց, անկախացումն ու իշխանության մարմինների ձևավորումը
- հայ գործիչների՝ մեծ, բայց իրականությունից կտրված ոգևորությունը
- Առաջին հանրապետության սահմանային խնդիրները Օսմանյան Կայսրության, Վրաստանի, Ադրբեջանի հետ,
- խոսքի և մամուլի ազատության հարցը Հայաստանի առաջին հանրապետությունում։
8👍2
🇺🇸 ԱՄՆ նախագահը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում. Associated Press

🗣 Պետքարտուղարության երկու պաշտոնյա անանուն մնալու պայմանով AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026թ. հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։

💬 Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել՝ այս փոփոխությունները քանի դեսպանների են վերաբերում, սակայն նշել է, որ սա «ցանկացած վարչակազմի ստանդարտ գործընթաց է»: |azatutyun.am|
👎51
🇦🇲🇦🇿🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը Վաշինգտոնում քննարկել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային տնտեսական կապերը և ԱՄՆ-ի ներկայությունը «Միջին միջանցքում»։

📣 Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ադրբեջանական առևտրային պալատը՝ նշելով, որ դեսպան Մկրտչյանը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությունը, և որ քննարկումները վերածվում են զարգացման կոնկրետ ծրագրերի։

📌 Մասնավոր հատվածից Google, Bechtel և Tetra Tech ընկերությունները հաստատել են իրենց հետաքրքրությունը տարածաշրջանային նոր ներդրումային հնարավորությունների նկատմամբ։ |factor.am|

🔗 Կարդալ ավելին
👍15😡72😁1
Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը

Հայր և որդի Մարտիրոսյանները ակտիվ մասնակցում են պետական գնումներին։ Արտակ Մարտիրոսյանը իր ԱՁ-ով զբաղվում է տեխնիկական հսկողությամբ, իսկ հայրը՝ Համլետ Մարտիրոսյանը «Լուսի-Արեգ» ընկերությունով դիմում է պետական գնումների շինարարության մրցույթներին։

«Ինֆոքոմ»-ը 2 դեպք է նույնականացրել, երբ հայր և որդի մասնակցել են գնումներին, մեկը հաղթել է շինարարության մրցույթը, մյուսը՝ այդ նույն շինարարության տեխհսկողության մրցույթը։
😡62😁2👍1👎1
🚙 Դեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը:
👍5👎1
🇹🇷 Թուրք պաշտոնյաները Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետում ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների ստուգում են անցկացրել։

📌 Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը պաշտոնյաների հետ այցի շրջանակում քննարկել է սահմանային շրջանում տեխնիկական ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման և առկա չափանիշների բարձրացմանն ուղղված քայլերը: |factor.am|
👍14👎61😁1
📣 Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

🗣️ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի:

📌 Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում:

[ՀՀ կառավարություն]
👎14😁3👍21
😷 Հայաստանում շնչառական վարակով հոսպիտալացվածների 91%-ը 0-18 տարեկաններն են։

📌 Հիվանդացության առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:

📣 Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ:

[Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
😢64😡2