Infocom
20.2K subscribers
12K photos
924 videos
7 files
32.4K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
❗️ Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց նստացույց են անում՝ բողոքելով իրավապահ կառույցի աշխատանքից:

💬 «ՔԿ-ից ունենք խոստումներ՝ կապված գումարների վերադարձի հետ, բայց հստակ ժամկետներ չկան։ Այստեղից չենք գնալու, այս պահից սկսած նստացույց ենք հայտարարում, մինչև չլսենք ժամկետներ։ Մնալու ենք այստեղ մինչև աշխատանքային ժամի ավարտը ու այս նստացույցերը կշարունակվեն այնքան, մինչև հստակ ժամկետներ չհայտարարվեն»,- ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։ |arm.sputniknews.ru|
😁93😡2😢1
🚙 Հիմնանորոգումից հետո Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը երթևեկության համար կբացվի վաղը առավոտյան ժամը 7-ից։

[Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ ]
15👍8
🚗 Երևանի Մամիկոնյանց փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ տուժած․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

🧑‍🚒 Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին։

[Փրկարար ծառայություն]
👎4😢1
📣 Իրական տեղեկություն չունենք Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ․ Ռուբեն Վարդանյանի տիկին Վերոնիկա Զոնաբենդ

🗣 «Նրա առողջական վիճակի մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Ռուբենին, բարեբախտաբար, դեռ թույլ են տալիս զանգահարել շաբաթը մեկ անգամ, երբեմն երկու անգամ՝ 10 րոպեով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների եւ այն մարդկանց նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը։

📌 Վերոնիկա Զոնաբենդի հետ «Մեդիամաքս»-ի հարցազրույցը կայացել է նախքան դեկտեմբերի 18-ը, երբ Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել։
😢13👍2👎2😡2
📣 Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Աբրահամ արք․ Մկրտչյանը, Վազգեն արք․ Միրզախանյանը և Գևորգ եպս․ Սարոյանը։ Այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

📌 Նշենք, որ հեռացված եպիսկոպոսները պահանջում էին Կաթողիկոսի հեռացումը։

🗣 «Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կապված աշխարհագրական դիրքի և տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքի հետ»,– ասաց տեր Եսային։ |arm.sputniknews.ru|
👎2315👍7😁2
Infocom
🚉 Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ 🗣 Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ…
🚉 Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան:

🗣 «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը հայտնել է, որ մատակարարվում է A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ |armenpress.am|
👍24😡11👎5😁2
Infocom
🚉 Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան: 🗣 «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը հայտնել է, որ մատակարարվում է A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ |armenpress.am|
📣 Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ:

📌 Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։

[ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանից Հայաստան ժամանած նավթամթերքի մասին]
👍23👎16😁41
🚙 Դեկտեմբերի 22-ից կարգելվի մեքենաների կանգառը Պուշկինի փողոցում՝ Պուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում։

[Երևանի քաղաքապետարան]
👍18👎1
❗️ ԱԱԾ-ն հայտնում է՝ Կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։

🗣 Այս մասին ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am լրատվամիջոցի հարցմանը։

📣 ԱԱԾ-ն հայտնել է, որ սա կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին․ «Ելնելով վերոգրյալից՝ ԱԱԾ կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։ |civic.am|

📌 Հավելենք, որ «Ինֆոքոմի» հետ զրույցում ԱԱԾ-ից հաստատել են հրապարակման իսկությունը։

📸 Նկարում՝ գաղտնազերծված փաստաթղթի օրինակը
😁24👍213😡3
Infocom
❗️ ԱԱԾ-ն հայտնում է՝ Կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ 🗣 Այս մասին…
📣 Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար, ո՛չ նախագահ եղած ժամանակ. Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությունը

🗣 «Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է հետախուզության ուղղությամբ, ապա էդ մարդն էդ երկրին` ԽՍՀՄ-ին, որ կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։

📌 Սարգսյանի խոսքով՝ նման հայտարարություն անելուց առաջ հասարակության համար ինչ-որ նրբերանգներ պետք է բացվեն․ «Եթե դա չի լինում, ուրեմն այլ, ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»։
😁24👍15👎42
Infocom
📣 Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Աբրահամ արք․ Մկրտչյանը, Վազգեն արք․ Միրզախանյանը և Գևորգ եպս․ Սարոյանը։ Այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ 📌 Նշենք, որ հեռացված եպիսկոպոսները…
🗣 Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում առաջարկվել է համապատասխան քայլեր ձեռնարկել միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։

📣 «ԳՀԽ-ն իր մտահոգությունն է արտահայտել 10 եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Կարևորվել է, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով»։
😁2219👍7👎6
🇦🇿 Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։

📣 Այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Ադրբեջանական APA-ի տեղեկացմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։

‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
😡11😢9👎6
🗣 Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինան «հրաժարվում է խաղաղ ճանապարհով վերջ դնել հակամարտությանը», սակայն Կիևից «կան ազդանշաններ» երկխոսության որոշակի «պատրաստակամության» մասին, փոխանցում է «Ազատությունը»:

🇷🇺🇺🇦 Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը հաջողություններ է արձանագրում ռազմադաշտում և պատրաստ է խաղաղություն կնքել՝ անցյալ տարի հնչեցրած պայմաններով: ՌԴ նախագահն ասել է, թե այժմ «գնդակը Կիևի և նրա եվրոպացի հովանավորների դաշտում է»:

🔸 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այսօր հայտարարել է, որ Պուտինը բաց է Ֆրանսիայի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և պահպանելու պարկեշտության տարրական չափանիշները, գրում է «Արմենպրեսը»։
👎13😁62👍1
Infocom
📣 Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ: 📌 Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման…
🛢 Ադրբեջանական վառելիքի Հայաստան ներմուծումն իրականացնող ընկերությունը «ՄեգաԹրեյդ»-ն է։

💬 Ընկերությունից մեկնաբանել են, որ գործարքը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։

🗣 «Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի RanOil ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը»,-նշված է մեկնաբանության մեջ։ |armenpress.am|

❗️Այսօր ցերեկը «Սիվիլնեթը» «ՄեգաԹրեյդ»-ից փորձել էր ճշտել՝ արդյոք այս ընկերությո՞ւնն է վառելիքի ներմուծողը։ «ՄեգաԹրեյդ»-ից, սակայն, լրատվամիջոցին ասել էին, թե պատվիրատուն իրենք չեն։

📌 Նշենք նաեւ, որ «ՄեգաԹրեյդ»-ը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
👎18👍15😡9😁6
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🇦🇲 🇺🇳 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026-2030թթ. երկկողմ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը:

🔸 Երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը:

🗣 Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները [...]:

📌 Ժակոբը նշել է, որ համագործակցության շրջանակը ստորագրվում է Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։

[ՀՀ կառավարություն]
👍12👎2😁2
Infocom
🇦🇿 Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ 📣 Այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Ադրբեջանական APA-ի տեղեկացմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։…
🇦🇿 Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների հերթական դատական նիստն է տեղի ունեցել։

📌 Դատավոր Զեյնալ Աղաևը հիշեցրել է, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որի ցուցմունքը հետաձգվել էր նախորդ դատական ​​նիստում, կշարունակի իր ցուցմունքը։ Թվարկելով մեղադրանքները` նա շարադրել է այդ հարցերի վերաբերյալ իր փաստարկները և հայտարարել, որ չի ընդունում մեղադրանքները։

🔸 Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքը ներկայացնել ռուսերենով։ Բաբայանի համար ստեղծվել են պայմաններ ռուսերեն խոսելու համար։ Նա ներկայացրել է իր հակափաստարկները պետական մեղադրանքը և տուժողներին պաշտպանող դատախազների հայտարարությունների վերաբերյալ։ |factor.am|

‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
😡144😁1
Infocom
🇷🇺⚖️ Դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։   📌 Գևորգ Կոստանյանն ու…
🇷🇺 ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Դատախազությունից:

📌 «Հետք»-ի վկայությամբ՝ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: |azatutyun.am|
👍7👎62
🇺🇸 Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է «Բազեի հարված» (Hawk Strike) անվանումը կրող ռազմական գործողությունը՝ ամերիկացի զինծառայողների և նրանց թարգմանչի սպանությունից հետո։

🗣 «Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, երբեք չի տատանվի և չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։ Այս հարվածը պատասխան է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանությանը»,- այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

📌 Ներկայումս հայտնի է, որ հարվածներ են հասցվել Կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններում՝ ուղղված «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտների դեմ։ |armenpress.am|
👍8👎73😡2😁1