Infocom
20.3K subscribers
11.9K photos
921 videos
7 files
32.3K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🔸 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։

❗️ Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։

💬 Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։
😡22👍21
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 41-ի արդյունքների հաշվարկի վրա:

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% է։
😢6👍4😡4👎21
Forwarded from armVote by Infocom
❗️ Փարաքարի 16 ընտրատեղամասից 6-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնություն» կուսակցությունն է՝ ըստ ԿԸՀ տվյալների։

Նախնական արդյունքներն են․
🔸 ՔՊ կուսակցություն - 1459
🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 2102
🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 204
🔸 «Կայունություն» կուսակցություն - 191
25👍9😢3
🗳 Փարաքարի 14 ընտրատեղամասի արդյունքներով «Միասնություն» կուսակցությունը 60%-ից ավելի ձայն է հավաքել՝ ըստ ԿԸՀ տվյալների։

Նախնական արդյունքներն են․
🔸 ՔՊ կուսակցություն - 2863 ձայն կամ 29․01%
🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 6043 ձայն կամ 61.2%
🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 588 ձայն կամ 5․95%
🔸 «Կայունություն» կուսակցություն - 362 ձայն կամ 3․66%

Փարաքարում «Միասնություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ արդեն «շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության համար»։
23👍6👎1
Փարաքարի բոլոր ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով «Միասնություն» դաշինքը ավելի քան 56%-ով հաղթում է։

ԿԸՀ նախնական արդյունքներն են․

🔸 ՔՊ կուսակցություն - 3669 ձայն կամ 31․8%
🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 6508 ձայն կամ 56․45%
🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 900 ձայն կամ 7․8%
🔸 «Կայունություն» կուսակցություն - 426 ձայն կամ 3․69%
37👍3👎1
‼️ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։

🗳 Քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի.

📌 ՔՊ կուսակցություն - 17 183 ձայն կամ 36.21%
🔸 Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 9727 ձայն կամ 20.5%
🔸 «Ապրելու երկիր» կուսակցություն - 1694 ձայն կամ 3.5%
📌 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 2902 ձայն կամ 6.11%
🔸 «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - 651 ձայն կամ 1.3%
🔸 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 2111 ձայն կամ 4.44%
🔸 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 1406 ձայն կամ 2.9%
📌 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 7380 ձայն կամ 15.5%
📌 «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 3834 ձայն կամ 8.08%

1️⃣ Ավագանին ձևավորող ուժերի առաջին համարներն են՝ Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան և Կարեն Սիմոնյան։
😁119😢4👍3👎2
Infocom
‼️ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։
📣 «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։

🗣️ Դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ արեց մյուս ընդդիմադիր ուժերին ևս «անձնական ամբիցիաներից վեր կանգնել» և միանալ։

📌 Նշենք՝ քվեարկության նախնական արդյունքներով այս 2 ընդդիմադիր ուժերի մանդատներով իշխանություն չի ձևավորվում։
👍30👎24😁41
Infocom
‼️ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։
🗳 «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։

🗣️ Այս մասին հայտնում է կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
👎36👍28😁81
💬 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին:

🗣 «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։

❗️ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում:
😁27👍13👎52
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքների հաշվարկի վրա:

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։
👍5👎2
‼️ Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ի ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

[ՀՀ ՊՆ]
😡24😢7👎3
Infocom
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
🇦🇲🇦🇿 ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
😡18👍11😁7👎1
ՀՀ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել Խնածախի բնակելի տնից, որը վնասվել է ադրբեջանական կողմի կրակոցից:
😢16😡14👍2
🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանքային գործարքից դուրս գալու մտադրություն ունենալու մեջ։

🗣 «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում: |armradio.am|
👎102
Forwarded from armVote by Infocom
💬 Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

🗣 Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել՝ ապահովելով կրկնակի քվեներ՝ ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը:

[Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյան]
😁3118👍8👎8
‼️ Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

💬 Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆից՝ ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցման, թե Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե:

📌 Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։
👍26👎5
Infocom
«Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։
💬 Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը:

🗣 Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով:

📌 Նշենք, որ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել հետագա քայլերի վերաբերյալ: Ընդդիմադիր 3 ուժերի մանդատների քանակն այս պահին չի բավարարում համայնքապետ ընտրելու համար:
😡14👍11😁2
Infocom
💬 Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը: 🗣 Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով:…
🗣 Ընդդիմության միավորվելու պարագայում պատրաստ ենք տալ այն պաշտոնը, որ պետք է, բացի փոխքաղաքապետի պաշտոնից․ Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյան

Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու չեն զիջի փոխքաղաքապետի պաշտոնը, Ղուկասյանն ասաց․ «Պատկերացրեք որ եթե ինձ ձերբակալեն, ինքըստինքյան փոխքաղաքապետը պարտավորությունները վերցնում է իր վրա, և ինքը դառնում է քաղաքապետ։ Թե չէ մենք խնդիր չունենք աշխատելու հետ»։
😁30👍61😢1😡1
🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

📌 Շտայնմայերը կայցելի նաև Ադրբեջան, նա տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։

🗣 Խաչատուրյանի հետ ասուլիսին Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի  խանգարում։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վեջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։
👍134😁4
Infocom
💬 Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը: 🗣 Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով:…
🗳 Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարեց՝ Մարտուն Գրիգորյանի հետ միջնորդավորված է խոսել, դեռ չունի հստակ տեղեկություն, սպասում է նրա հայտարարություններին:

🔸 Սիմոնյանի խոսքով՝ իրենք այն ուժն են, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ «բաց չթողնեն պատմական շանսը»․ «Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ են հետապնդելու, որ իշխանազրկենք ՔՊ-ին: Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոն, մենք հրաժարվելու ենք»։

🔸 «Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը: Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից և իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու»:

📌 Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել հետագա քայլերի վերաբերյալ:
👍16👎117😁3😡1