Infocom
20.3K subscribers
11.9K photos
921 videos
7 files
32.3K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 10-ի արդյունքների հաշվարկի վրա:

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% է։
👎15👍12😡54
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 25-ի արդյունքների հաշվարկի վրա:

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% է։
👎167👍2
🔸 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։

❗️ Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։

💬 Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։
😡22👍21
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 41-ի արդյունքների հաշվարկի վրա:

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% է։
😢6👍4😡4👎21
Forwarded from armVote by Infocom
❗️ Փարաքարի 16 ընտրատեղամասից 6-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնություն» կուսակցությունն է՝ ըստ ԿԸՀ տվյալների։

Նախնական արդյունքներն են․
🔸 ՔՊ կուսակցություն - 1459
🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 2102
🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 204
🔸 «Կայունություն» կուսակցություն - 191
25👍9😢3
🗳 Փարաքարի 14 ընտրատեղամասի արդյունքներով «Միասնություն» կուսակցությունը 60%-ից ավելի ձայն է հավաքել՝ ըստ ԿԸՀ տվյալների։

Նախնական արդյունքներն են․
🔸 ՔՊ կուսակցություն - 2863 ձայն կամ 29․01%
🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 6043 ձայն կամ 61.2%
🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 588 ձայն կամ 5․95%
🔸 «Կայունություն» կուսակցություն - 362 ձայն կամ 3․66%

Փարաքարում «Միասնություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ արդեն «շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության համար»։
23👍6👎1
Փարաքարի բոլոր ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով «Միասնություն» դաշինքը ավելի քան 56%-ով հաղթում է։

ԿԸՀ նախնական արդյունքներն են․

🔸 ՔՊ կուսակցություն - 3669 ձայն կամ 31․8%
🔸 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - 6508 ձայն կամ 56․45%
🔸 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 900 ձայն կամ 7․8%
🔸 «Կայունություն» կուսակցություն - 426 ձայն կամ 3․69%
37👍3👎1
‼️ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։

🗳 Քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի.

📌 ՔՊ կուսակցություն - 17 183 ձայն կամ 36.21%
🔸 Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 9727 ձայն կամ 20.5%
🔸 «Ապրելու երկիր» կուսակցություն - 1694 ձայն կամ 3.5%
📌 «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - 2902 ձայն կամ 6.11%
🔸 «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - 651 ձայն կամ 1.3%
🔸 «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - 2111 ձայն կամ 4.44%
🔸 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - 1406 ձայն կամ 2.9%
📌 «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - 7380 ձայն կամ 15.5%
📌 «Իմ հզոր համայնք» կուսակցություն - 3834 ձայն կամ 8.08%

1️⃣ Ավագանին ձևավորող ուժերի առաջին համարներն են՝ Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան և Կարեն Սիմոնյան։
😁119😢4👍3👎2
Infocom
‼️ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։
📣 «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։

🗣️ Դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ արեց մյուս ընդդիմադիր ուժերին ևս «անձնական ամբիցիաներից վեր կանգնել» և միանալ։

📌 Նշենք՝ քվեարկության նախնական արդյունքներով այս 2 ընդդիմադիր ուժերի մանդատներով իշխանություն չի ձևավորվում։
👍30👎24😁41
Infocom
‼️ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։
🗳 «Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։

🗣️ Այս մասին հայտնում է կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
👎36👍28😁81
💬 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին:

🗣 «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։

❗️ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում:
😁27👍13👎52
Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքների հաշվարկի վրա:

Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։
👍5👎2
‼️ Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ի ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

[ՀՀ ՊՆ]
😡24😢7👎3
Infocom
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
🇦🇲🇦🇿 ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
😡18👍11😁7👎1
ՀՀ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել Խնածախի բնակելի տնից, որը վնասվել է ադրբեջանական կողմի կրակոցից:
😢16😡14👍2
🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանքային գործարքից դուրս գալու մտադրություն ունենալու մեջ։

🗣 «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում: |armradio.am|
👎102
Forwarded from armVote by Infocom
💬 Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

🗣 Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել՝ ապահովելով կրկնակի քվեներ՝ ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը:

[Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյան]
😁3118👍8👎8
‼️ Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

💬 Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆից՝ ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցման, թե Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե:

📌 Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։
👍26👎5
Infocom
«Իմ Հզոր Համայնք» կուսակցությունը Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։
💬 Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը:

🗣 Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով:

📌 Նշենք, որ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել հետագա քայլերի վերաբերյալ: Ընդդիմադիր 3 ուժերի մանդատների քանակն այս պահին չի բավարարում համայնքապետ ընտրելու համար:
😡14👍11😁2
Infocom
💬 Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ սպասում են երրորդ ընդդմիադիր ուժի՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի հայտարարությանը: 🗣 Ղուկասյանը նշում է, որ պատրաստ են ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների ծրագրային առումներով:…
🗣 Ընդդիմության միավորվելու պարագայում պատրաստ ենք տալ այն պաշտոնը, որ պետք է, բացի փոխքաղաքապետի պաշտոնից․ Գյումրու համայնքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյան

Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու չեն զիջի փոխքաղաքապետի պաշտոնը, Ղուկասյանն ասաց․ «Պատկերացրեք որ եթե ինձ ձերբակալեն, ինքըստինքյան փոխքաղաքապետը պարտավորությունները վերցնում է իր վրա, և ինքը դառնում է քաղաքապետ։ Թե չէ մենք խնդիր չունենք աշխատելու հետ»։
😁30👍61😢1😡1