Infocom
20.3K subscribers
11.9K photos
920 videos
7 files
32.2K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🇹🇷 Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»:

📌 Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը:

🔸 Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: |azatutyun.am|
😡8👎5👍1
Infocom
❗️Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: 🔸 ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը…
❗️Փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

📌 Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են շինության մուտքի դուռը և պատուհանի ապակիները։

🔸 Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ եկեղեցու քահանա Գ․ Բ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]
😢7👎3👍1😁1
🇦🇲🇭🇷 Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

📌 Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

🔸 Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

[ՀՀ կառավարություն]
12😁9👍3👎2
Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է
🐈 Կատուները կարող են միաժամանակ լինել և՛ ողջ, և՛ մեռած, ալիքները կարող են լինել նաև մասնիկներ, իսկ մասնիկները՝ նաև ալիքներ:
⚛️ Քվանտային աշխարհում կանոնները մի փոքր այլ են, քան մեզ շրջապատող աշխարհում։ 
📚 Այս անգամ առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունք` բացահայտելու քվանտային աշխարհն ու դրա «տարօրինակ» օրինաչափությունները, քվանտային տեխնոլոգիաներն ու դրանց ուղղությամբ հետազոտությունները։
16👍5
🇺🇸🇷🇺 Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

📌 ԱՄՆ պետքարտուղարությունից հաղորդում են, որ Ռուբիոն վերահաստատել է Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Բացի այդ՝ քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարցեր։ |azatutyun.am|
👍9👎9
Infocom
🇦🇲💰 ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: 🗣 Այս մասին հայտարարում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 💬 «Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք…
❗️Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է:

🔸 Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։

📌 2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։ Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։ Նույն ընթացքում արտաքին պարտքը նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ |hetq.am|
👍152
❗️Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նրա խնդրանքով հրապարակվել է հրաժեշտի խոսք

🗣 «Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես», - նշված է նամակում։

📌 Հարազատները նշում են, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիք Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից։
😢40👍4👎31
Infocom
❗️Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները: 📌 Ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին…
❗️Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:

📌 Նախնական տվյալներով՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բադրա Գունբան առաջին փուլում հավաքել է ձայների 46 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 37 տոկոսը: Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին:

🔸Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «այդ գործողությունը ՌԴ հերթական անօրինական արարն է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ |azatutyun.am|
😁73
🇺🇸🇸🇦🇷🇺 Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի:

📌 Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան:|armenpress.am|
👍11😁6👎3
🇪🇺 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է հրավիրել, որը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը և դրա հետևանքները:

📌 Գագաթնաժողովը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ խաղաղության անջատ բանակցություններ սկսելու որոշումից հետո: Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

🔸 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես մասնակցելու է Փարիզի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «Միացյալ Թագավորությունը կաշխատի՝ ապահովելու ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշինքում որևէ բաժանում շեղի մեր ուշադրությունը արտաքին թշնամիներից»: |civilnet.am|
👍24😁63
🇦🇲 «Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը կներկայացնի Պարգը «Survivor» երգով։
55👎26😁11👍3
🛣 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

❄️ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

🚚 Լարսը փակ է բեռնատարների համար։

[Փրկարար ծառայություն]
👎42👍1
🇦🇲🇮🇷 Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ:

🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:

🤝 Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:

[Իրանում ՀՀ դեսպանություն]
👍93
‼️ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի այցելել է Երուսաղեմում Սուրբ Հարության տաճար։

💬 Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։

📌 Նշենք, որ Ռուբիոն Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո այցելում է Մերձավոր Արևելքի երկրներ:
👍185👎1
🚎 Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել։

‼️ Ուզում եմ՝ բոլորը գիտակցեն, բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։

📌 Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել։

[Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստին] |1lurer.am|
😁43👍25👎6
🇬🇧🇺🇦 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ինքը «պատրաստ է և ցանկանում է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ օգնելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։ |azatutyun.am|

🔗 Կարդալ ավելին
👍24😁9👎2
💬 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին և այն թեզին, որ այնտեղ «հեղաշրջում» է տեղի ունեցել։

🗣 «Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ [...] Ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել: Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»,- ասաց Քոչարյանը։

❗️ Նա ընդգծեց, թե ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում:
😁27👍10😡4
❗️ Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև հիմա եթե Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նոր այդ կարգի միջազգային ֆորմատ ունենալ։ [...]

🔸 Ալիևը պահանջում է [լուծարել], դու էլ չես համաձայնում, ուրեմն՝ մնում է Մինսկի խումբը։

[Ռոբերտ Քոչարյան]
👍27😁203👎2😡1
Infocom
90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։
💬 Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի, մասնավորապես Մեղրի դիմաց Ղարաբաղը ստանալու դրվագի մասին

🇦🇲🇦🇿 «Այո, մենք Հեյդար Ալիևի հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։
Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի (ԱՄՆ այդ ժամանակվա փոխպետքարտուղարը՝ խմբ․) պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե չէ․․․ Մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք կամ չենք ընդունում, չի եղել։
🇺🇸🇷🇺🇫🇷 Այդ ամբողջ գործընթացում, որ տևել է 2 տարի, ՄԽ համանախագահների կողմից միակ առաջարկը եղել է Քի Վեսթում։
🇹🇷 Գաղտնազերծված փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարում է ունեցել այդ հարցում։ Չի եղել, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, 2 անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես թեման չի քննարկվել։
❗️ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից՝ բոլոր մանրամասնություններով, և ինքը Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը»։
😁26👍14😡86
Infocom
🗣 «Կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի հատը մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է:
📣 Ռոբերտ Քոչարյաննն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե կհրապարակեն բանակցային փաստաթղթերը, ուղղակի հիմա ամեն մեկը մի տեղից են գտնում, հավաքում։

🗣 Նա նշեց՝ որեւէ բանակցային փաստաթուղթ ՀՀ-ում իր ժամանակ եւ իրենից առաջ գաղտնի գրիֆ չի ունեցել․ «Կոնկրետ Լ․ Տեր-Պետորսյանի ժամանակվա 2 առաջարկը հրապարակված են։ «Ընդհանուր պետություն» առաջարկը, «Մադրիդյան սկզբունքներ» առաջարակը, «Կազանյանը» հրապարկված են, 2 փաստաթուղթ չի հրապարակված․ 2019 թ․ առաջարկը, որն այս իշխանությունը թաքցրել է ժողովրդից, չի էլ ուզում խոսել ընդհանրապես այդ առաջարկի մասին, եւ հրապարակված չի Քի Վեսթի առաջարկը։ Թող հրապարակեն։ Ասում են՝ իրենք ունեն, թող իրենք հրապարակեն»։

📌 «Ես սենց չեմադանով փաստաթղթեր տուն չեմ տարել, համարել եմ, որ պետություն կա։ Հիմա ինչ են ասում, ասում են՝ մեկը խալադիլնիկից ենք հանում, մեկը կանդիցիաներից։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ 7 տարում 3 ԱԳ նախարար եք փոխել, դրա համար մեկը կարող ա խալադիլնիկում հայտնվի, մեկը՝ մեկ ուրիշ տեղ։ Իմ ժամանակ 1 ԱԳ նախարար ա եղել՝ 10 տարի, ինձնից հետո եւս 10 տարի Էդուարդ Նալբանդյանն ա եղել, ինստիտուցիոնալ բան կար էս ամենի մեջ։ Հիմա եթե 6 նախարար փոխվեր, կարող ա հիմա մի [փաստաթուղն] էլ էս կամերաներից մեկում հայտնվեր, մեկի տրուսիկում, կոպիտ ասած, ես ի՞նչ իմանամ»։
👎26👍114😡4😁3
🗳 Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին

🗣 Քոչարյանը նշեց՝ ինքն այլ նպատակ չի տեսնում․ «Չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել»։

📌 «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունեմ, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞»։
👎35👍9😁41