Infocom
20.3K subscribers
11.9K photos
920 videos
7 files
32.2K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Infocom
Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն:
🇶🇦🇪🇬🇺🇸 Հրադադարի համաձայնության հասնելու մասին հայտարարել են Քաթարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները: Միջնորդների փոխանցմամբ գործարքը ենթադրում է 33 իսրայելցի գերիների և մի շարք պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում:

💬 ՀԱՄԱՍ-ը ողջունել է համաձայնագիրը։ Գազայից տեղահանված մարդիկ էլ հույս են հայտնել, որ համաձայնագրի կնքմամբ կարող են վերադառնալ իրենց տներ, չնայած որ դրանք այս պահին ավերված են:

🇮🇱 ԶԼՄ-ների փոխանցմամբ իսրայելական ուժերը գործարքի կնքումից հետո շարունակել են հարձակումները Գազայի հատվածում, ինչի հետևանքով առնվազն 40 պաղեստինցի է զոհվել։|aljazeera.com|
👍9
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:

🔸 Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը:

📍 ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է 2024թ. դեկտեմբերի 5-ին:
👍7👎1
Infocom
Հրադադարի համաձայնության հասնելու մասին հայտարարել են Քաթարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները:
🇦🇲 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու համաձայնությունը, ինչը կապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակում, և հույս հայտնում, որ այն կնպաստի Պաղեստինի և Իսրայելի ժոսղովուրդների անվտանգության երաշխավորմանը ու ճանապարհ կհարթի ավելի լայն մերձավորարևելյան տարածաշրջանի ամբողջական խաղաղության ու կայունության համար:

💬 Մեծապես գնահատելի են միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի ու Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս նշանակալի հանգրվանին:

[ՀՀ ԱԳՆ]
👍13😁1
🛬 Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:

🔸 Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։

[ՀՀ ՊՆ]
👍233👎2😁1
❗️ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անունները ներառված են Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի մասնակիցների ցանկում:

🌏 Համաշխարհային տնտեսական ֆորումի 2025թ. տարեկան ժողովը տեղի կունենա հունվարի 20-24-ը: Մասնակցելու են 130 երկրների շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարությունների 350 ղեկավար:
👍20👎2
👨‍⚖️ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման վերդիկտը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

⚖️ Արշակ Հակոբյանը մեղադրվում էր հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու և փողերի լվացման հոդվածներով, մեղադրանքը չէր ընդունում։

💬 Դատախազությունից Factor TV-ին հայտնել են, որ դատարանի դատական ակտը ստանալուց հետո այն բողոքարկելու են։ |factor.am|
😁17👎6👍21
Տիգրան Սիմոնյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր. ՀՀ կառավարությունը հաստատել է ռեկտորի ընտրության արդյունքները:
👍21
Infocom
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անունները ներառված են Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի մասնակիցների ցանկում:
💬 Փաշինյանը մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:

🗣 Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
👍20👎3😁1
🗳 ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվեցին Փարաքարի ավագանու լիազորությունները:

💬 ՏԿԵ նախարարը հայտնեց՝ ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025թ. մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ: |1lurer.am|

🔗 Կարդալ ավելին
👍3👎3😁1
Կառավարությունն ընդունեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը, որը ներդնելու է իրավական հիմք՝ ուղղված բռնություն գործադրած անձանց վերականգնմանը:

🎯 Ծրագիրը ներառելու է տարբեր մոդուլներ՝ հոգեբանական օգնություն, վերականգնում, կախվածությունների բուժում և այլ ծառայություններ։

📍 Վերականգնողական աշխատանքները կիրականացնեն հատուկ վերապատրաստված մասնագետները՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և իրավաբաններ։ Նրանք կաշխատեն ինչպես համայնքներում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում։ |civilnet.am|
👍152
Infocom
ՀԱՄԱՍ-ը ողջունել է համաձայնագիրը։
🇮🇱 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը չի վավերացնի այն:

🗣 ««Համաս»-ը հրաժարվում է միջնորդների և Իսրայելի մասնակցությամբ կնքված համաձայնագրի մի շարք մասերից՝ փորձելով վերջին րոպեներին նոր զիջումներ կորզել: Իսրայելի կառավարությունը չի վավերացնի գործարքը, մինչ միջնորդները չտեղեկացնեն, որ «Համաս»-ը ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»,- հայտարարել է Նեթանյահուն: |aljazeera.com|
😁8👎4
Infocom
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ
💬 «Համաս»-ի պաշտոնյա Իզզաթ ալ Ռեշիքը հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Գազայում հրադադար հաստատելու համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ:

🗣 Այդ մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո:
4😁2
Infocom
🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ 🗣 «2025թ. հունվարի 12-ին ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված…
🇷🇺 Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք խոսում ենք լրագրողի հայտարարությունների մասին․ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը

🗣 «Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել։ Եվ երկրորդ, մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին»։

📌 Խոսելով Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման մասին՝ Զախարովան նշել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա։|tass.ru|
👎32😁12
Infocom
Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման մասին
🇷🇺🗣 Զախարովան հայտարարել է, որ փոխվարչապետների գլխավորած ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում հնարավոր է եղել հասնել զգալի գործնական արդյունքների, սակայն, «արևմտականների ապակառուցողական ազդեցության և հայկական կողմի որոշման պատճառներով» աշխատանքները կանգ են առել։

📌 Զախարովան կարդացել է եռակողմ հայտարարության՝ ապաշրջափակմանը վերաբերող հատվածները՝ մեջբերելով նաև, որ «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

📌 «Եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվել է, որ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։|tass.ru|
😁27👎8👍2
🇦🇲🇮🇳 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին ու նորանշանակ ռազմական կցորդին՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:

🗣 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

🏅 Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
👍196
🇬🇪🇦🇿 Բաքվում հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

📌 Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, կապի և հումանիտար ասպեկտները։

🗣 Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Բայրամովը նշել է, որ «թեև Ադրբեջանը արդյունքների է հասել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի, սահմանազատման գործընթացում, բայց Հայաստանում ռեւանշիստական ​​միտումների առկայությունը, ռազմատենչ քաղաքականությունը, Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները լուրջ կասկածներ են առաջացնում»։

📌 Նշենք, որ վաղը նախատեսվում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Ադրբեջան։
👎13👍2
🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպումն է եղել։

📌 Այն տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

❗️Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

📌 Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

[ՀՀ ԱԳՆ]
👍29👎5
Infocom
📝 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:
📝 Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։

🇦🇲🤝🇺🇸 Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։

[ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]
👍132👎2
📢 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել, որում մասնավորապես ասված է.

⚖️ «Մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում։

📌 Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը:

🔸 Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»։
😢2211👍5
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
👍1
🇦🇿🇺🇸 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեության շարունակման անհրաժեշտություն այլևս չկա։

📌 Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը ձեռնարկել է «միջազգային իրավունքի հետ անհամատեղելի քայլեր»:

🗣 «Համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2024 թվականի փետրվարին։ Այս տարվա ընթացքում մենք բազմիցս տեղեկացրել ենք ԱՄՆ-ին, որ պայմանագրի երկարաձգումը պետք է քննարկվի նոր պայմաններով։ Սակայն ԱՄՆ-ն փորձել է թելադրել իր պայմանները՝ հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը։ Այդ պատճառով որոշում կայացվեց համաձայնագիրը այլևս չերկարաձգել:»,- նշել է Բայրամովը։ |armenpress.am|
15👍15😁6👎3