Infocom
20.2K subscribers
11.9K photos
921 videos
7 files
32.4K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🇹🇷 Թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում զինված միջադեպ է տեղի ունեցել․ Թուրքիայի ՆԳՆ-ն տեղի ունեցածն աhաբեկչություն է համարել՝ նշելով, որ դրա հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
👍144😁1😢1
🇦🇲🇹🇷 Միրզոյանը, խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, նշեց․

🔸 «Զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական բովանդակություն ունի և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»:

🔸 ՀՀ ԱԳ նախարարը նաև նշեց. «Մենք ունենք շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու, կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե սահմանը պետք է բաց լիներ, ցավոք այն իրականություն չի դեռ, բայց կաշխատենք այդ ուղղությամբ»:|azatutyun.am|
👍15👎72😢1
🗣 Կազանում BRICS գագաթնաժողովին բարձր մակարդակով ներկա գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար Նիկոլ Փաշինյան

🔸 «Մենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այս տրամաբանությամբ մասնակցում ենք «3+3» ձևաչափով հանդիպմանը: Մեզ համար կարևոր է քննարկումների տարբեր հարթակներում ներկա գտնվելը, տարբեր հարթակներում տարբեր գործընկերների հետ ՀՀ տեսակետները և դիրքորոշումները կիսելն ու իրենց ուղերձները լսելը։ Մանավանդ, որ BRICS գագաթնաժողովը վերաբերվում է գլոբալ հարավի խնդիրներին: Կարծում եմ, որ այդ օրակարգն ուղիղ առնչվում է նաև ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը։

🔸 Վարչապետի կարծիքով՝ BRICS գագաթնաժողովը հնարավորություն է տալու այդ թվում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար։|armenpress.am|
👍18👎6
📌 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին․

🗣 «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։

🇦🇲🇷🇺🇦🇿 Այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ և պատրաստ ենք հետագայում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»,- ասել է Զախարովան։|1lurer.am|
👎18😁14
🇹🇷 Անկարայում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, հինգը վիրավորվել են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
👍12😢8👎1😁1
🇷🇺🇹🇷 Կազանում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները։

🤝 Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
👎7😁6
Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել

2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 109 նվիրատուներից 76-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։

ՊԵԿ որոշ պաշտոնյաներ էլ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, նշված անձանց հայտարարագրերի ստուգում և վերլուծություն չի իրականացրել՝ պայմանավորված ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում այս պաշտոնների բացակայությամբ։
👎8😁5👍2
🇷🇺🇮🇷 Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

🤝 Պուտինը վստահություն է հայտնել, որ շուտով երկու երկրների միջև կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին միջպետական ​​մեծ պայմանագիր։ Կողմերը քննարկել են նաև իրադրությունը Լիբանանում, Սիրիայում և Հարավային Կովկասում: |1lurer.am|
😁4👎3
Infocom
📍 Բաքվի դատարանը ևս մեկ անգամ է երկարաձգել Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:
🇦🇲🇦🇿 Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող բողոքը։

⚖️ Վարդանյանը ներկայացված բողոքով խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։ |armenpress.am|
👎16👍1
Infocom
🇹🇷 Անկարայում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, հինգը վիրավորվել են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
📌 Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, 14 հոգի վիրավոր է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

🔸 Նախարարը նաև հայտնել է, որ վնասազերծվել է 2 ահաբեկիչ։
👍82
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2
4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել

📑 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո պատերազմին առնչվող հազարավոր քրեական գործեր են հարուցվել (ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ նախաձեռնվել վարույթներ)։ Դրանք վերաբերում են ինչպես ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին, այնպես էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հրաման չկատարելուն, դասալքությանը եւ այլն։ 
🔹 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո 44-օրյա պատերազմին առնչվող դեպքերով հարուցվել են ընդհանուր առմամբ 2044 քրեական գործեր։ Որոշ վարույթներից մասեր են անջատվել եւ քննվել առանձին, իսկ որոշներն էլ միրավորվել են մեկ վարույթում։
⚖️ «Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել է, որ հարուցված քրեական գործերից դեռեւս միայն 310-ն են ուղարկվել դատարան, իսկ 169-ով նախաքննությունը շարունակվում է։
😁6👍4😢2
Infocom
📌 Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, 14 հոգի վիրավոր է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ 🔸 Նախարարը նաև հայտնել է, որ վնասազերծվել է 2 ահաբեկիչ։
🇦🇲🇹🇷 Հայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:

📢 «Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- գրված է հայտարարության մեջ։
👍15😁13👎71
Infocom
📌 Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, 14 հոգի վիրավոր է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ 🔸 Նախարարը նաև հայտնել է, որ վնասազերծվել է 2 ահաբեկիչ։
🇹🇷 Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մինչև 5, վիրավորվել՝ 22 մարդ։

🔸 Վերջինիս տվյալներով՝ ահաբեկչությունը, հավանական է, իրագործել են Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները։ |1lurer.am|
👍12👎4😁1
🇺🇸🗣 Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի ԱՄՆ նախագահը:

🔸 Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև։

[ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ]
😁79👎17👍5
🇦🇲✈️ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին մասնակցելու:

🤝 Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:
😁14👎11👍41
🇦🇲🇮🇷 «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
👍20😁2
Infocom
կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
🔸 Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր:

📍 Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:
👍112
👮 ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 28։ 

Ոստիկանության գվարդիայի ձեւավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025թ. նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար: |armenpress.am|
👍7👎31
Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Փոփոխությունները 7 տարվա համար են։

📍 Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։

📍 Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100% փոխհատուցում ստանալ, 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում՝ 50%։

📍 Եկամտահարկի 50% փոխհատուցում է տրամադրվելու նաև ՏՏ այն ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։
👍19👎1😁1