🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։
🤝 Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: [ՀՀ ԱԳՆ]

👍23❤2👎2😁2😢2
🇦🇲🇺🇸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
📝 Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:
📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]

👍25❤4👎3😢3😁2
🔸 Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Ադրբեջանում հավատարմագրված մահմեդական երկրների դեսպանների հետ: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
📌«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի խոչընդոտներն են Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջները, Հայաստանում ռազմականացման աճող միտումները»,- ասել է Բայրամովը։ |tert.am|

👎21
🇦🇲🇺🇸 Ջո Բայդենը նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
🗣 «Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։
🤝 Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:

👍42😁9👎5❤2
❗️Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինը
🗣 ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:
🔸 Ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։ [ՆԳՆ խոսնակ]

👍30❤2😁1😢1
🥈Ըմբիշ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչում Շանթ Խաչատրյանը (72կգ) 1։3 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գիորգի Չխիկվաձեին ու դարձավ արծաթե մեդալակիր։ |armenpress.am|

👍30❤6
🚧 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
❄️ Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։
🚗 Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [ՆԳՆ ՓԾ]

❤6😢1
🇺🇦 Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով կամ մոտ մեկ քառորդով նվազել է 2022-ի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր:
🇺🇳🗣 Այս մասին հայտնել է Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ֆլորենս Բաուերը՝ վկայակոչելով փախստականների արտահոսքը, ծնելիության անկումը և մարտերի հետևանքով մարդկային կորուստները։ |azatutyun.am|

😢20👍3
Infocom
Կանոնակարգ.pdf
✅ Խորհրդարանը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը:
🗳 Քվեարկությանը մասնակցեց միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը:

👎27👍18❤10😢4
🇮🇱 Իսրայելի ՊԲ-ն հայտնել է «Հեզբոլլահ»-ի հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլային փոխարինել պատրաստվող հոգևորականին՝ Հաշեմ Սաֆիեդդինին չեզոքացնելու մասին: Ըստ աղբյուրի՝ նա մահացել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածների հետևանքով։ |armradio.am|
👍5😢5👎4
🔸 Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։
📍 Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, որոշ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, հնչել են նաև ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքն ապահովելու կոչեր։ |armenpress.am|

👍28😁3😢1
🇺🇦 Սկանդալային բացահայտումների ֆոնին հրաժարական է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը:
🔍 Հետքաննությամբ պարզվել է, որ պետական տասնյակ պաշտոնյաներ հաշմանդամության նպաստներ են ստացել՝ խուսափելով զինծառայությունից։ Նման չարաշահումների փաստեր են հայտնաբերվել նաև դատախազության համակարգում։ Զելենսկին հայտարարել է, որ Կոստինը «պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի իրավիճակի համար»։ Գլխավոր դատախազը «միանգամայն ճիշտ է» համարել նախագահի դիրքորոշումը: |azatutyun.am|

👎7❤2👍2😁2
📣 Այսօր մինչև ժամը 13։00-ն Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
[ՀՀ ՊՆ]
[ՀՀ ՊՆ]
👍4
🔸 Ստեփանակերտում հայ կին է մահացել, հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը:
💬 «Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, իր տանը մահացել է 1954թ. ծնված Աղասյան Վերա Վաղարշակովնան»,- հայտնել են Ադրբեջանի ԱՆ-ից՝ հավելելով, որ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է եղել:

😢22👎6👍1
Infocom
Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո» ԵՄ անդամակցությանը:
🇲🇩🇪🇺 Մոլդովական սփյուռքի ձայների ճնշող աջակցությունը կարողացել է փոքր տարբերությամբ, սակայն փոխել ԵՄ անդամակցությանը վերաբերող քվեարկության արդյունքները:
🗳 Ձայները, ի վերջո, բաշխվել են հետևյալ կերպ՝ 50.39%-ը քվեարկել է «այո», 49.61%-ը՝ «ոչ»:
📌 Նշենք, որ հանրաքվեն նպատակ ուներ որոշել արդյոք պետք է սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ:

❤20👍10😁3
🚧 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ:
[ՔԿ]
[ՔԿ]
👎10👍2❤1
🇦🇲🇬🇪 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:
🔸 Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

👍13😁2
💬 Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ պետք է վերանայեն միայն ՔՊ կուսակցության շրջանակում արդարադատության նախարարի թեկնածուներ փնտրելու սկզբունքը:
🗣 «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կադրերի պակաս կա՞, թե՞ ոչ: |tert.am|

😁20👍9😢1