Infocom
20.9K subscribers
12.5K photos
1.01K videos
7 files
33.5K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
⛅️ Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
☀️ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով: [ԱԻՆ]
2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքով: Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են առանց չափազանցության 10 և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: [Գլխավոր դատախազը՝ «ՀՀ դատախազության 2019 թ․ գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս] |armenpress.am|
Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում, և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։ |ampop.am|
COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|
Քիչ առաջ ստացվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ]
2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը։ [Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան]
Կարդալ ավելին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան։ Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։ Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Դավթյանը չի բացառում, որդ դատական ակտը ստանալուց հետո կբողոքարկվի որոշումը, ըստ որի՝ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։ |armenpress.am|
Կարդալ ավելին
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծովկազմվել են վճարման հանձնարարականներ (շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին: [ՊԵԿ]
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է , որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության: Առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր: Ըստ Դավթյանի՝ ՄԻԵԴ-ը Մարդու իրավունքների եվրոկական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում: |armenpress.am|
Կարդալ ավելին
Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»: «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը: [Առողջապահության նախարարություն]
Կարդալ ավելին
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը պարզաբանեց, որ իրենք հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն են, բյուջեից ֆինանսավորում չկա։ Նրանց եկամուտները գոյանում են ուղևորափոխադրումներից: Քանի որ համավարակի պատճառով տրանսպորտը չի աշխատել, միջոցներ չեն գոյացել, որ աշխատավարձ վճարեն։ |hetq.am|
Կարդալ ավելին
Տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին։ [ՊՆ խոսնակի անդրադարձը` սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել] |armenpress.am|
Նախ, Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել։ Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները։ Նշեմ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է թեստ հանձնում։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, որ վարչապետը կամ տիկինը Արցախում եղել են վարակված կամ կարող էին որևէ մեկին վարակել, հերթական ապատեղեկատվությունն է։  [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան] |armenpress.am|
Կարդալ ավելին
Ընտրվել են չորս լաբորատորիաներ, քանի որ վերջիններս Առողջապահության նախարարության կողմից գնահատման արդունքում համապատասխանել են կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին: Հայաստանում այս պահին թեստերի քանակի խնդիր չկա, քանի որ Հայաստանում սկսվել է թեստերի արտադրությունը՝ ամեն օր մոտ 1000 թեստ պետք է արտադրվի։ [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]
Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների կողմից իրականացվող թեստավորման նկատմամբ․ Ալինա Նիկողոսյան
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ՔԿ-ում քննվող քրգործով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ կետով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչը առաջացրել է ծանր հետեւանքներ: Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը: [ՔԿ] |armtimes.com|
Մենք նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին։ Գնահատվում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 3000-5000 թեստ  արտադրել: [Տիգրան Ավինյան] |armenpress.am|
Տիգրան Ավինյանը վերջերս է կորոնավիրուսի թեստ հանձնել, պատասխանը բացասական է եղել։ Չեմ կարող ասել` փոխվարչապետը նոր թեստ կհանձնի, թե ոչ, քանի որ թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, եթե նման ցուցում լինի, ապա կարվի, բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում վարչապետի հետ շփումներ ունենալիս, անվտանգության բոլոր կանոները պահպանվել են: [Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյան] |news.am|
«Օրինակ՝ մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի բակում, մեկն ուզում է 50 հարկանի հյուրանոց կառուցել, ներդրում է, չէ՞»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- «Բայց չի կարելի իբրեւ ներդրումները խթանելու համար ենթադրյալ ապօրինի շինություն կառուցելու գործընթացը շարունակել։ Բայց մարդիկ գտնում են միջոցներ։ Մասնավորապես, գործակալության Երեւանի տարածքային պետ Կարո Այվազյանը, գիտամեթոդական խորհրդի միջոցով փորձում են սահմված գոտիների նախագիծը համարել ոչ իրավաչափ եւ այլն, որեւէ ինտրիգով, որեւէ կերպ, մի քանի ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից կարծիքներ հավաքելով, եզրակացություն ստանալով, շրջանցելով գործակալության կարծիքը, եզրակցաությունը՝ նախարարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում, ու այդպիսով նախագծերին պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին համաձայնություն է տալիս»։
Պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում շարունակում է վտանգված մնալ․ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ
🔈 ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ․ Ուղիղ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում: Նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: |armenpress.am|
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից: Մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը: |armenpress.am|
Կարդալ ավելին
Forwarded from CoronavirusInfocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է: ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։ [Նիկոլ Փաշինյան]