Infocom
20.9K subscribers
12.5K photos
1.01K videos
7 files
33.5K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ 2016 թվականին ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից։ Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ [Լիլիթ Մակունց ]
Կարդալ ավելին
Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ՝ քանի որ չկան ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ |news.am|
Infocom
ՀՀ քննչական կոմիտեն  հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա  համար  նախատեսված է քրեական պատասխանատվություն: ՔԿ-ի պարզաբանումը` Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի…
ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է 3 անձ: 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ [ՔԿ]
Նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը,  Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։ Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ պետք է խնդիր առաջացած չլինի։ Եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք։ [Լիլիթ Մակունց]
Այս համավարակն է ստիպել մեզ մտածել ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ․ Լիլիթ Մակունց
Infocom
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը», որով, թույլ է տրվում, որ տնտեսվարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: |armenpress.am| Կարդալ ավելին
Եթե որոշակի փուլում «Թվիթեր»-ը համարի, որ ԱՄՆ-ում ստեղծվել են անբարենպաստ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս կազմակերպությանն իրականացնել իր գործունեությունը՝ համաձայն իր արժեքների, և շարունակել ընդլայնվել, Եվրոպան ու, մասնավորպաես, Ֆրանսիան ուրախ կլինեն ընդունել կազմակերպությանը։ [Ֆրանսիայի թվանշային տեխնոլոգիաների նախարար] |bloomberg.com|
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ակնկալվում է, որ կարգավորումը կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը: |armenpress.am|
ԱՀ նախահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել․

Լևոն Գրիգորյանը նշանակվել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։
Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է ֆինանսների նախարար։
Դավիթ Պողոսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
Հայկ Բախշիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:
Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: [«Գազպրոմ Արմենիա»]
Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է ՀԾԿՀ և առաջարկում է սպառողների համար սահմանել նոր սակագներ։
Գազի գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պատմությունն ու պայմանագրից հրաժարվելու հետևանքները |fip.am|
⛅️ Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
☀️ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով: [ԱԻՆ]
2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքով: Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են առանց չափազանցության 10 և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: [Գլխավոր դատախազը՝ «ՀՀ դատախազության 2019 թ․ գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս] |armenpress.am|
Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում, և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։ |ampop.am|
COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|
Քիչ առաջ ստացվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ]
2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը։ [Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան]
Կարդալ ավելին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան։ Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։ Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Դավթյանը չի բացառում, որդ դատական ակտը ստանալուց հետո կբողոքարկվի որոշումը, ըստ որի՝ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։ |armenpress.am|
Կարդալ ավելին
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծովկազմվել են վճարման հանձնարարականներ (շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին: [ՊԵԿ]
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է , որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության: Առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր: Ըստ Դավթյանի՝ ՄԻԵԴ-ը Մարդու իրավունքների եվրոկական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում: |armenpress.am|
Կարդալ ավելին
Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»: «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը: [Առողջապահության նախարարություն]
Կարդալ ավելին
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը պարզաբանեց, որ իրենք հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն են, բյուջեից ֆինանսավորում չկա։ Նրանց եկամուտները գոյանում են ուղևորափոխադրումներից: Քանի որ համավարակի պատճառով տրանսպորտը չի աշխատել, միջոցներ չեն գոյացել, որ աշխատավարձ վճարեն։ |hetq.am|
Կարդալ ավելին
Տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին։ [ՊՆ խոսնակի անդրադարձը` սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել] |armenpress.am|