Infocom
20.9K subscribers
12.5K photos
1.01K videos
7 files
33.5K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Մինեսոտա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան արդյունքում առաջացած բողոքի ցույցերը, որոնք ընթանում են ԱՄՆ մի շարք քաղաքներում, արդեն կապված չեն սպանության հետ, այլ հրահրվում են ժամանած արմատականների կողմից։ Նահանգապետ Ուոլսի վարկածով՝ կողմնակի անձանց կողմից կառավարվող խումբը, որոնց մեջ առկա են նաև սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցներ և նարկոկարտելների անդամներ, բռնություններ են հրահրել Մինեապոլիսում։ Թրամփի վարչակազմն իր հերթին առաջ է քաշել վարկած այն մասին, որ անկարգությունների հետևում կարող են կանգնած լինել ծայրահեղական ձախերը։ |hetq.am|
Կարդալ ավելին
Հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից։ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ [ՀՀ քաղավիացիայի կոմիտե]
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 6 միլիոն 170 հազարը, հիվանդությունից մահացել է ավելի քան 372 հազար մարդ, բուժվել՝ 2 միլիոն 642 հազարը: Բրազիլիայում վարակի նոր դեպքերի և մահածների թվերը շարունակում են աճել: Մահացության ցուցանիշով Բրազիլիան չորրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից հետո: |azatutyun.am|
Կարդալ ավելին
Forwarded from CoronavirusInfocom
Մեր թեստը, ցավոք, դրական է․ Նիկոլ Փաշինյան․ Ուղիղ
Forwarded from CoronavirusInfocom
❗️🦠 Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։
🔈 ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ․ Ուղիղ
Իմ թեստը դրական է, ընդ որում ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային՝  որոշեցի թեստավորվել։ Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից, այս պահին ախտանիշներ չունենք։ [Նիկոլ Փաշինյան]
Կարդալ ավելին
Forwarded from CoronavirusInfocom
❗️Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]
Forwarded from CoronavirusInfocom
#Թարմացում ❗️🔈 Թարմացվել է 01.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9402 (+210)
Առողջացածներ - 3402 (+16)
Փաստացի բուժվողներ -5896
Ընդհանուր թեստեր - 58668
Մահվան ելքեր - 139 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –55 [ԱՆ]
Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագծերի փաթեթն ընդունվեց 111 կողմ ձայնով։ Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը
Infocom
ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր…
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանալ արտերկրից: Նախագիծն ընդունվեց միաձայն` 114 ձայնով: |hetq.am|
Forwarded from CoronavirusInfocom
🦠 Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած ԱՀ քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Արցախում կորոնավիրուսով հիվանդացել է ընդհանուր առմամբ 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի միջոցով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղյալ համարել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ ձայներով:
Կարդալ ավելին
Infocom
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: |armenpress.am|
CoronavirusInfocom
#Թարմացում ❗️🔈 Թարմացվել է 01.06.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9402 (+210) Առողջացածներ - 3402 (+16) Փաստացի բուժվողներ -5896 Ընդհանուր թեստեր - 58668 Մահվան ելքեր - 139 (+8) Մահվան ելքեր այլ պատճառով –55 [ԱՆ]
Հարգելի լրատվամիջոցներ, կայքի (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) վերևի հատվածը րոպեների տարբերությամբ ուշ է թարմացվել և լրատվամիջոցներում տարածվում է 120 նոր դեպք: Իրականում բոլոր աղյուսակներում նշված է եղել 210 դեպք, միայն վերևի հատվածը թարմացել է մի փոքր ուշ: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ 2016 թվականին ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից։ Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ [Լիլիթ Մակունց ]
Կարդալ ավելին
Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ՝ քանի որ չկան ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ |news.am|
Infocom
ՀՀ քննչական կոմիտեն  հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա  համար  նախատեսված է քրեական պատասխանատվություն: ՔԿ-ի պարզաբանումը` Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի…
ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է 3 անձ: 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ [ՔԿ]
Նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը,  Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։ Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ պետք է խնդիր առաջացած չլինի։ Եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք։ [Լիլիթ Մակունց]
Այս համավարակն է ստիպել մեզ մտածել ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ․ Լիլիթ Մակունց
Infocom
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը», որով, թույլ է տրվում, որ տնտեսվարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: |armenpress.am| Կարդալ ավելին
Եթե որոշակի փուլում «Թվիթեր»-ը համարի, որ ԱՄՆ-ում ստեղծվել են անբարենպաստ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս կազմակերպությանն իրականացնել իր գործունեությունը՝ համաձայն իր արժեքների, և շարունակել ընդլայնվել, Եվրոպան ու, մասնավորպաես, Ֆրանսիան ուրախ կլինեն ընդունել կազմակերպությանը։ [Ֆրանսիայի թվանշային տեխնոլոգիաների նախարար] |bloomberg.com|