Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։ [ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] |news.am|
Forwarded from CoronavirusInfocom
#Հայաստան ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջաններում։
Ամբողջ աշխարհում ավելի քան 6 միլիոն մարդ վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է շուրջ 369 000 մարդ, ևս 2,5 միլիոնը՝ ապաքինվել։ Նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 1,7 միլիոն դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 103 000-ը։ Ամենաշատ տուժած երկրների թոփ հնգյակում են նաև Բրազիլիան (կորոնավիրուսի շուրջ 498 000 դեպք), Ռուսաստանը (կորոնավիրուսի շուրջ 396 000 դեպք), Մեծ Բրիտանիան (կորոնավիրուսի շուրջ 274 000 դեպք) և Իսպանիան (կորոնավիրուսի շուրջ 239 000 դեպք)։ |hetq.am|
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր լինելով, ԱՄՆ-ում նոր ընկերություն է հիմնել: Ա. Նազարյանի ընկերությունները Հայաստանում բազմաթիվ պարտքեր են կուտակել գործընկեր կազմակերպություններին, դատարաններում դրանցից մի քանիսը սնանկ են ճանաչվել ու հետո լուծարվել, բայց պարտքերի մի մասն այդպես էլ չի մարվել: |hetq.am|
Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել |hetq.am|
Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել |hetq.am|
Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]
Մինեսոտա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան արդյունքում առաջացած բողոքի ցույցերը, որոնք ընթանում են ԱՄՆ մի շարք քաղաքներում, արդեն կապված չեն սպանության հետ, այլ հրահրվում են ժամանած արմատականների կողմից։ Նահանգապետ Ուոլսի վարկածով՝ կողմնակի անձանց կողմից կառավարվող խումբը, որոնց մեջ առկա են նաև սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցներ և նարկոկարտելների անդամներ, բռնություններ են հրահրել Մինեապոլիսում։ Թրամփի վարչակազմն իր հերթին առաջ է քաշել վարկած այն մասին, որ անկարգությունների հետևում կարող են կանգնած լինել ծայրահեղական ձախերը։ |hetq.am|
Կարդալ ավելին
Կարդալ ավելին
Հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից։ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ [ՀՀ քաղավիացիայի կոմիտե]
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 6 միլիոն 170 հազարը, հիվանդությունից մահացել է ավելի քան 372 հազար մարդ, բուժվել՝ 2 միլիոն 642 հազարը: Բրազիլիայում վարակի նոր դեպքերի և մահածների թվերը շարունակում են աճել: Մահացության ցուցանիշով Բրազիլիան չորրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից հետո: |azatutyun.am|
Կարդալ ավելին
Կարդալ ավելին
Forwarded from CoronavirusInfocom
❗️🦠 Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։
Forwarded from CoronavirusInfocom
❗️Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]
Forwarded from CoronavirusInfocom
#Թարմացում ❗️🔈 Թարմացվել է 01.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9402 (+210)
Առողջացածներ - 3402 (+16)
Փաստացի բուժվողներ -5896
Ընդհանուր թեստեր - 58668
Մահվան ելքեր - 139 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –55 [ԱՆ]
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9402 (+210)
Առողջացածներ - 3402 (+16)
Փաստացի բուժվողներ -5896
Ընդհանուր թեստեր - 58668
Մահվան ելքեր - 139 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –55 [ԱՆ]
Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագծերի փաթեթն ընդունվեց 111 կողմ ձայնով։ Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագիծը
Infocom
ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր…
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանալ արտերկրից: Նախագիծն ընդունվեց միաձայն` 114 ձայնով: |hetq.am|
Forwarded from CoronavirusInfocom
🦠 Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած ԱՀ քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Արցախում կորոնավիրուսով հիվանդացել է ընդհանուր առմամբ 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի միջոցով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղյալ համարել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ ձայներով:
Կարդալ ավելին
Կարդալ ավելին
Infocom
✅ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: |armenpress.am|