Tigran Grigoryan/Տիգրան Գրիգորյան
222 subscribers
42 photos
17 videos
135 links
Վերլուծաբան, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ։
Download Telegram
Հրայր Թամրազյանի "Կիրակնօրյա վերլուծականի" հյուրն էի։ Խոսեցինք դելմիտացիայի, Արցախից խաղաղապահների դուրսբերման և այլ հարցերի մասին։ Հղումը` https://www.youtube.com/live/ohF_TmLMdEU?si=ibnqht-8yr3h-bp-
5
Վաշինգտոնաբնակ ադրբեջանցի հայտնի լրագրող Ալեքս Ռաուֆօգլուն թվիթերյան էջում հայտնում է, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ (երկու կուսակցություններից) պատրաստվում են քվեարկության դնել օրինագիծ, որով պատժամիջոցների կենթարկվեն մոտ 40 ադրբեջանցի պաշտոնյաներ։ Խոսքը մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված պաշտոնյաների մասին է։ Ռաուֆօղլուն հրապարակել է նաև այդ պաշտոնյաների ցուցակը, որի մեջ կարելի է առանձնացնել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Հիքմեթ Միրզաևին, ռազմական ոստիկանության հրամանատար Էլգուն Ալիևին, Ադրբեջանի 218-րդ կոմանդո բրիգադի հրամանատար գնդապետ Էլշան Սանաևին, Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևին, Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևին։
👍13🤬1
Հետևի պլանում նստած մարդը Լորան Վինատյեն է (Laurent Vinatier), ով աշխատում է շվեյցարական Centre for Humanitarian Dialogue  կազմակերպությունում։ Այս կազմակերպությունը վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տարատեսակ հանդիպումներ է կազմակերպում, որին մասնակցում են տեղացի փորձագետներ ու այլ գործիչներ։ Այդ քննարկումները սովորաբար խաղաղ գործընթացի վերաբերյալ են լինում, որոնց ընթացքում Վինատյեն ու իր գործընկերները քննարկում են ակնհայտ ադրբեջանական օրակարգեր։

Այս սքրինշոթը ադրբեջանական ADA համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովից է, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ և որի ընթացքում Ադրբեջանի նախագահը չորս ժամանոց հարցուպատասխանի է մասնակցել։

ADA-ի այս համաժողովներին մասնակցում են բացառապես ադրբեջանական լոբբիստներ։ Բայց այս հանգամանքը վստահաբար ոչինչ չի փոխելու։ Վինատյեն շարունակելու է Հայաստանում հանդիպումներ կազմակերպել, իսկ վերոնշյալ փորձագետներն ու գործիչները շարունակելու են մասնակցել դրանց։
Հ.Գ. Նույնիսկ կարողացել է հարց ուղղել Ալիևին :)
👍4😢1
Մի քանի օր առաջ BBC Newsday-ի եթերում խոսել եմ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին։ Իմ մասնակցությամբ հատվածը տեղադրել ենք մեր կենտրոնի յություբյան ալիքում։
https://www.youtube.com/watch?v=L_scQ8gk7Gc&t=4s
Мой комментарий для газеты «Коммерсантъ».
«Политолог, глава ереванского Регионального центра демократии и безопасности Тигран Григорян констатирует: «Азербайджан хочет мира на своих условиях — это мир победителя. Они продвигают эту стратегию».
По словам эксперта, Азербайджан довольно успешно использует возникшее окно возможностей. «Армения в слабом состоянии, международная ситуация удобная. Понятно, что на Западе, когда есть Украина, Газа, выборы (в ЕС и США.— “Ъ”), никто не сидит и не думает, что там с Арменией. И Азербайджан пользуется этим, чтобы добиться своих целей».
«С моей точки зрения, если ты сдаешь какую-то территорию, чтобы не было войны,— это не делимитация, а что-то другое»,— продолжает эксперт. По мнению господина Григоряна, главный вопрос в том, готов ли Баку к полноценной, а не частичной делимитации границы.
Сомнения в этом у него порождает довольно жесткая линия Азербайджана в отношении занятых им в 2022 году территорий на юге Армении — вокруг Джермука. «На других участках азербайджанцы, кажется, не заинтересованы в делимитации, потому что они оккупируют территории на юге»,— говорит Тигран Григорян. В связи с этим эксперт вспоминает январское интервью Ильхама Алиева, в котором президент Азербайджана, комментируя ситуацию вокруг Джермука, заявил: «Мы должны иметь в своих руках такие высоты, чтобы своими глазами видеть, что планируют армяне».

https://www.kommersant.ru/doc/6677931?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2muU0iIC-BIeroEgfPi9b0Rz6IAKxHQWAeLWWsPr3SlLT2ke0V99j4utI_aem_ATiJtiooCBHr5XETjpcFsaZwixb9dHOHLs2Sa953iahV4sBIU8btpdilSqJtUGF7ljsl9s4cCY-UCYu9xxzZv5cN
👍2👎1
Վերջին շրջանում շատ ենք լսում/կարդում համեմատություններ դելիմիտացիայի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր դրվագների միջև։ Պոպուլյար դարձած կլիշեներից մեկը հետևյալն է․ «Ինչպես Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այնպես էլ հիմա Ադրբեջանը կողմնակից է փուլային մոտեցմանը և չի համաձայնելու փաթեթայինին»։
Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրը ոչ թե փուլային կամ փաթեթային լուծումներն են, այլ դրանց բովանդակությունը։ Օրինակ, 1997 թվականի հուլիսի փաթեթային տարբերակը Ադրբեջանը չէր մերժել, իսկ Հայաստանը մի շարք վերապահումներ ուներ։
Այժմ ևս կարևորը ոչ թե փուլային կամ փաթեթային մոտեցումներն են, այլ դրանց բովանդակությունը։ Եթե օրինակ այդ փուլային մոտեցումը ենթադրի դելիմիտացիան սկսել Ջերմուկից, Ադրբեջանը բնականաբար դեմ կլինի այդ տարբերակին։
Այդ առումով այս տեսակի բոլոր զուգահեռները Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ մակերեսային են և շատ հաճախ ի ցույց են դնում այն իրողությունը, որ մարդիկ պարզապես չեն տիրապետում թեմային։ Ես մի քանի կոնկրետ դեպք գիտեմ, երբ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ կարծիք հայտնող, իրենց փորձագետ համարող մարդիկ կամ 2020-ի պատերազմից հետո են սկսել 30 տարվա կարգավորման պլանները կարդալ, կամ էլ մինչև հիմա չեն կարդացել։ Այն դեպքում, երբ դրանց մի մասը վաղուց հրապարակված է։
👍61
Պարզվում է՝ ռուս գործակալներից մեկը, որը մասնակցել է հայտնի մեծ փոխանակմանը, ակտիվորեն լուսաբանել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։

Խոսքը ГРУ-ի գործակալ Պավել Ռուբցովի մասին է, ով ըստ լեգենդի իսպանացի (բասկ) լրագրող Պաբլո Գոնսալեսն էր։ Ռուբցով/Գոնսալեսը Մարտունիում արկակոծության ընթացքում օգնել էր փրկել Le Monde-ի երկու լրագրողներին, հետո իր մասնակցությամբ այդ կադրրերը հայտնվել էին SOAD-ի Protect the land տեսահոլովակում )))
Ռուբցով/Գոնսալեսի լուսանկարները կարելի է գտնել նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։

2020-ի հոկտեմբերին «Ժամը» լրատվականը նույնիսկ իր գրառման մասին փոքր ռեպորտաժ էր պատրաստել։ Կցում եմ սքրինշոթը։

Ռուբցով/Գոնսալեսի արցախյան և այլ արկածների մասին կարող եք ավելի մանրամասն ընթերցել Մեդուզայի այս նյութում՝ https://meduza.io/feature/2024/08/12/znakomtes-pablo-gonsales-on-zhe-pavel-rubtsov-kremlevskiy-shpion-i-fanat-zvezdnyh-voyn
3🌚3👍1🤯1😱1
ГРУ-ի փոխանակված գործակալ Գոնսալես/Ռուբցովի հարցազրույցը Փաշինյանի հետ պատերազմի ընթացքում )))
https://www.primeminister.am/en/interviews-and-press-conferences/item/2020/10/23/Nikol-Pashinyan-interview-EFE/#photos[pp_gal_1]/2/
😁13🤨5🤡4🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տոյվո Կլաարի հայտարարությունների մասին։
👍3👎1🤔1
Իմ սուբյեկտիվ կարծիքով Էդուարդ Առաքելյանը Հայաստանի լավագույն ռազմական փորձագետն է։ Եթե ցանկանում ենք, որպեսզի նրա վերլուծություններն ու աշխատանքը շարունակական լինեն, միացեք մեր դրամահավաքին։

https://rearmenia.com/en/fundraisers/6adf6484-be3b-44af-9b6e-d44c00aff101?tab=donors
👍51
Ինչպես և կանխատեսվում էր, Ալիևը Թրամփի ընտրվելուց հետո խստացնում է իր հռետորաբանությունը։
Մի քանի հայտարարություն նրա ընթացիկ հարցազրույցից ադրբեջանական լրատվամիջոցներին։

1․ «Սորոսի դարաշրջանը ԱՄՆ-ում ավարտվել է դեմոկրատների պարտությամբ։ Հայաստանը պետք է դա նկատի ունենա»։

2․ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի»։
Նա կրկին Հայաստանը «ֆաշիստական պետություն» է անվանել և հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ոչնչացնի «ֆաշիզմը», այլապես դա կանի Ադրբեջանը։

Լեգիտիմության անտեսանելի պատերը, տիկտոկը և ընտանեկան փոդքաստը մեզ պահապան։
👍7
Ու հա, մինչդեռ Ալիևը Հայաստանին սպառնում էր, Թրամփը զուգահեռաբար հայտարարում էր, որ չի բացառում ուժի կիրառում Գրենլանդիայի ու Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Հավանաբար բլեֆ է, բայց ԱՄՆ ընտրված նախագահի կողմից նմանատիպ հայտարարությունը ինքնին ցուցիչ է, որ մեր իմացած աշխարհը այլևս չկա։ Կանոնների վրա հիմնված կարգի (rules-based order) ենթադրյալ երաշխավորը հայտարարում է, որ թքած ունի այդ կանոնների վրա՝ առնվազն հրապարակային մակարդակում։ Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ լեգիտիմության անտեսանելի պատերի մասին։
Բարի գիշեր։
👍8
«Քաղաքագետ, Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանն ասում է, որ դա բավական լուրջ փաստաթուղթ է, որը նոր մակարդակի է բարձրացնում հայ-ամերիկյան հարաբերությունները և արտացոլում է վերջին երկու տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը. «Գործնական մակարդակում փաստաթուղթը նոր հնարավորություններ կստեղծի սերտացնելու հարաբերությունները ռազմավարական տարբեր ուղղություններով»։

Իսկ ինչո՞ւ է փաստաթղթղի ստորագրումը նախատեսվում հիմա։ Տիգրան Գրիգորյանն ասում է, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը փորձում է ավարտին հասցնել գործընթացը մինչև ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտը»։

https://www.civilnet.am/news/811629/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%a9%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%ad%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b9%d5%ab-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1bPb4u9hsOVBQ0hyDZYfH2HNCSbXAF4Skc8tdlU2Qb0gJILMN7bxQyyjQ_aem_qMAYvLpI-Bjiiw4UXOh-BA
Հայաստանի իշխանությունները ունիկալ տաղանդ ունեն. ժամանակի ընթացքում ընդունում են ադրբեջանական դիրքորոշումները/պահանջները, իրենք իրենց համոզում որ այդ դիրքորոշումները իրենց դիրքորոշումներն են և բխում են Հայաստանի շահերից, իսկ հետո ամիսներ շարունակ փորձում են արդեն Ադրբեջանին համոզել, որ վերջինս ընդունի իր իսկ կողմից նախկինում առաջ քաշված պահանջները ))
🤣8👍3
Դերլուգյանը շատ կրթված, ինտելեկտուալ, հետաքրքիր խոսացող ֆանտազյոր է :)
😁5👍2🤡1