Tigran Grigoryan/Տիգրան Գրիգորյան
222 subscribers
42 photos
17 videos
135 links
Վերլուծաբան, «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ։
Download Telegram
Նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձություններից հետո մի բարձրաստիճան արևմտյան դիվանագետի հետ էինք հանդիպել, որը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում։ Աշխատանքային ճաշ էր, որի ընթացքում քննարկում էինք ստեղծված իրավիճակը։ Դա այն փուլն էր, երբ Բաքուն ցուցադրաբար խուսափում էր արևմտյան հարթակներում բանակցություններից։ Այդ դիվանագետը, մեկնաբանելով Ադրբեջանի պահվացքը, նշեց, որ նրանք վաղ թե ուշ վերադառնելու են արևմտյան հարթակներ, քանի որ ի հեճուկս Մոսկվայի հետ գործարքային հարաբերությունների առկայությանը, Բաքուն վախեր ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցման հետ կապված։ Ես այդ փաստարկը համոզիչ չհամարեցի և հայտնեցի այդ մասին։

Ամիսներ անց Ադրբեջանը հաջողությամբ բանակցությունները տեղափոխել է երկկողմ ձևաչափ, մինիմալի է հասցրել Արևմուտքի դերակատարությունը գործընթացում, իսկ Ալիևը երեկ հայտարարել է, որ կարգավորման գործընթացում միջնորդներ պետք չեն, և նման հավակնություններ ունեցող արտաքին խաղացողները թող իրենց գործով զբաղվեն։
👍4🤔1
Նիկոլ Փաշինյանը ասում է․ «Այսօր նույնիսկ կոնֆիդենցիալ հանդիպումից դուրս ես գալիս, մինչև մի հատ սուրճ ես խմում, տեսնում ես՝ բոլորը դրա մասին գրել են, բոլորը դրա մասին գիտեն։ Եվ սա 21-րդ դարի ֆենոմենն է»։

Սա 21-րդ դարի ֆենոմենը չի, սա ձեր կառավարման ոճի հետևանքն է։ Երբ պարբերաբար հավաքում ես տասնյակ կասկածելի դեմքերի, որոնք իրենց փորձագետ են անվանում, ու պատմում բոլոր կոնֆիդենցիալ հանդիպումների դետալները, պետք չէ զարմանալ, որ Երևանի կեսը կիմանա դրա մասին հաջորդ օրը։
👍9😁2🤔1
Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է, որ Արցախից տեղահանված քույրերի ու եղբայրների համար (կարծում եմ՝ հատուկ այլևս «հայրենակից» բառը չի օգտագործում, քանի որ «հայրենիքը պետությունն է» բանաձևի համաձայն Արցախը հայրենիք չէ ) բնակարանային ապահովության հարցում գործելու են նույն պայմանները, որոնք կլինեն Հայաստանի (այլ) քաղաքացիների համար, որպեսզի հասարակության մեջ սոցիալական լարվածություն չառաջանա։

Փայլուն տրամաբանություն է, իհարկե։ Այսինքն, այդ թվում նաև իրենց վարած քաղաքականության արդյունքում ամեն ինչ կորցրած մարդկանց ինչ-որ արտոնությունների տրամադրումը իբր կարող է դժգոհություններ առաջացնել Հայաստանում։ Այս տրամաբանությամբ, ասենք, աղետի գոտում իրականացված ծրագրերն էլ չպիտի լինեին։ Կամ Բաքվի և Սումգայիթի փախստականների, Շուռնուխում և այլ վայրերում տները կորցրած մարդկանց պարագայում ևս նույն մոտեցումը պիտի լիներ։

Պատմական մասշտաբի քցոցի է։ Հիմա եթե ինչ-որ բողոք լինի, սեփական քարոզչական ռեսուրսների միջոցով կրկին դաշտ կմտցնեն «անշնորհակալ ղարաբաղցիների» մասին նառատիվը։ Մարդիկ թողնեն գնան, էլի վիքթիմբլեյմինգով կզբաղվեն՝ թիրախավորելով նրանց։ Վերջում էլ 2040 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու մասին կենացներ կասեն։

Կարծում եմ՝ նաև այսպիսի որոշումների համար ամիսներ առաջ մարդկանց ապօրինաբար զրկեցին քաղաքացիությունից։ Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, նրանք ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն չեն կրում, ինչ էլ արվում է միայն մեծահոգության դրսևորում է կառավարության կողմից։
👍16👎2👏2😢1
Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական անգամ փորձում էր մանիպուլացնել 2021 թվականի իրենց նախընտրական ծրագիրը։ Նա, մասնավորապես, կրկնել էր այն միտքը, որ իրենք, ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին գրելիս, նկատի ունեին ինքնորոշում Ադրբեջանի կազմում։

Սույն պնդումը, իհարկե, կեղծիք է, քանի որ ինքնորոշման իրավունքի հետ միասին խոսքը գնում էր նաև անջատում հանուն փրկության մասին։ Ավելին, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ պարբերությանը նախորդող տողում հստակ գրված էր նաև, որ Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Բայց դե այժմ ու՞մ են այպիսի անկարևոր մանրուքներ հետաքրքրում։ Փիփլ խավայետ։
👍65
Նոր սյունակս:
"Եթե առաջին ամիսների ընթացքում գաղտնի այդ բանակցությունների վերաբերյալ մամուլում ընդհանրապես որևէ հիշատակում չկար, ապա վերջին շրջանում որոշակի արտահոսքեր տեղի ունեցան, և այդ մասին սկսեցին գրել տարածաշրջանին հետևող արտասահմանցի հայտնի լրագրողներ ու փորձագետներ։ Տվյալ ձևաչափը, մեծ հաշվով, 1990-ականների կեսին գոյություն ունեցած Ժիրայր Լիպարիտյան – Վաֆա Գուլուզադե բանակցությունների ռեինկարնացիան է՝ հին և նոր դերակատարների մասնակցությամբ։

Մյունխենյան հանդիպման հիմնական նպատակը, ամենայն հավանականությամբ, այդ երկկողմ ձևաչափով բանակցությունների հեռանկարների մեջ ճշտգրտումներ մտցնելն էր։ Ադրբեջանում նախագահական ընտրություններին նախորդած շրջանում Իլհամ Ալիևի մի շարք հայտարարություններից, ինչպես նաև Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանում լուրջ մտահոգություններ կային, որ Բաքուն հակված է գնալ իրավիճակի էսկալացման ճանապարհով։ Այդ մտահոգություններն արտահայտվում էին նաև հրապարակայնորեն՝ վարչապետի մակարդակով։ Այս փուլում, սակայն, Բաքվի համար, կարծես թե, էսկալացիան ու դրա սպառնալիքը ոչ թե նպատակ է, այլ բանակցությունների բովանդակության վրա ազդող կարևոր գործիք։

Այդ առումով մյունխենյան հանդիպումից հետո Բաքվից ու Երևանից հնչող մեկնաբանությունները, որոնք ընդգծում են դրա կառուցողական բնույթը, վերաբերում են առաջին հերթին բանակցային գործընթացի շարունակականությանը, այլ ոչ թե բովանդակությանը։

Բովանդակության առումով որևէ լուրջ փոփոխություն անիմաստ է ակնկալել ներկա պայմաններում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է առաջ շարժվել առավելապաշտական օրակարգով, որի գլխավոր նպատակը կողմերի միջև առկա խնդրահարույց հարցերում լուծումներից ու հստակությունից խուսափելն, Հայաստանի նկատմամբ վերահսկողության մեծացումը և Հարավային Կովկասում «մինիհեգեմոնի» կարգավիճակի ստանձնումը։ Այդ օրակարգի իրագործումը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության գոյության հետ"։

https://www.civilnet.am/news/765242/%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d6%87-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ad%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a8/?fbclid=IwAR0DCqxY_F92JWv5zqk2F2-pPJQdZuYWjgV8nCKfZ9dnwGBT-K6_WypyNEw
👍5
Սքրինշոթեր այն մասին, թե ինչպես է Հայաստանում տեղի ունենում "փորձագիտական'' աշխատանքը ։))

#GeorgiaOnMyMind
😁28🤣3😱1
Դժվար է ավելի նվաստացուցիչ տեսարան պատկերացնել, քան Հայաստանի քաղաքական ֆաունայի մաս հանդիսացող, իրենց քաղաքական մեկնաբանները ու վերլուծաբաններ կոչող սուբյեկտներին, որոնք Երևան ժամանած ռուսաստանյան էմիսարներին տեսախցիկների առջև աղաչում են, որպեսզի Մոսկվան միջամտի Հայաստանի ներքին գործերին, իշխանափոխություն իրականացնի և այլն։

Ազատ, անկաշկանդ քննարկման և ազդեցության գործակալ լինելու միջև սահմանը հենց այդտեղ է․ երբ ներհայաստանյան խնդիրները փորձում ես արտաքին ուժերի աջակցությամբ լուծել։

Չնայած, զարմանալի ոչինչ չկա, իրենց մենթորները ռուսական ֆեդերալ ալիքների եթերում էին նույնը անում վերջերս։
👍464😢2
Հայաստանը այս փուլում նույնիսկ կամիկաձե-պետություն չէ, որովհետև կամիկաձևի արարքի հիմքում ինչ-որ նպատակ կա։ Զելենսկիի այցի պարագայում (եթե այն տեղի ունենա) ոչ տրամաբանություն կա, ոչ նպատակ, ոչ էլ պոտենցիալ դիվիդենտ: Միայն ռիսկեր։
👍8👎3
Փաշինյանը ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Ադրբեջանի դեմ իրավական հայցերից հրաժարվելու հարցը բանակցությունների ընթացքում քննարկվում է։ Նա հավելեց, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, փոխադարձության սկզբունքով այդպես էլ պիտի տեղի ունենա, քանի որ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Բաքուն ու Երևանը միմյանց դեմ իրավական պատերազմներ իրավական չպիտի վարեն։

Սա այս կառավարության արտաքին քաղաքականությունը բնութագրող հերթական ցցուն դրվագն է։ Ռուսաստանի հետ հարաբերություններում հավելյալ խնդիրներ ստեղծելու գնով Հռոմի ստատուտ վավերացնես, հետո էլ հայտարարես, որ Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ չպիտի լինեն փաստաթուղթ ստորագրելուց հետո։

Տ - տրամաբանություն։
👍7🤯5🤣2
Ժողովրդավարության բաստիոնում ռազմականացված կազմակերպություններն են հարցեր լուծում։ Պետության ձախողման ավելի վառ ցուցիչ չի կարող լինել։
4
Ասա, թե ով է քո երկրում արտաքին քաղաքկանության ու անվտանգության մասին խոսում, ասեմ, թե ինչ վիճակում է քո երկրի արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը։ Համատարած շառլատանությունը ՛՛իրական Հայաստանի՛՛ գլխավոր հատկանիշը կարելի է համարել։
👍43
Հրայր Թամրազյանի "Կիրակնօրյա վերլուծականի" հյուրն էի։ Խոսեցինք դելմիտացիայի, Արցախից խաղաղապահների դուրսբերման և այլ հարցերի մասին։ Հղումը` https://www.youtube.com/live/ohF_TmLMdEU?si=ibnqht-8yr3h-bp-
5
Վաշինգտոնաբնակ ադրբեջանցի հայտնի լրագրող Ալեքս Ռաուֆօգլուն թվիթերյան էջում հայտնում է, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ (երկու կուսակցություններից) պատրաստվում են քվեարկության դնել օրինագիծ, որով պատժամիջոցների կենթարկվեն մոտ 40 ադրբեջանցի պաշտոնյաներ։ Խոսքը մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված պաշտոնյաների մասին է։ Ռաուֆօղլուն հրապարակել է նաև այդ պաշտոնյաների ցուցակը, որի մեջ կարելի է առանձնացնել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Հիքմեթ Միրզաևին, ռազմական ոստիկանության հրամանատար Էլգուն Ալիևին, Ադրբեջանի 218-րդ կոմանդո բրիգադի հրամանատար գնդապետ Էլշան Սանաևին, Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևին, Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևին։
👍13🤬1
Հետևի պլանում նստած մարդը Լորան Վինատյեն է (Laurent Vinatier), ով աշխատում է շվեյցարական Centre for Humanitarian Dialogue  կազմակերպությունում։ Այս կազմակերպությունը վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տարատեսակ հանդիպումներ է կազմակերպում, որին մասնակցում են տեղացի փորձագետներ ու այլ գործիչներ։ Այդ քննարկումները սովորաբար խաղաղ գործընթացի վերաբերյալ են լինում, որոնց ընթացքում Վինատյեն ու իր գործընկերները քննարկում են ակնհայտ ադրբեջանական օրակարգեր։

Այս սքրինշոթը ադրբեջանական ADA համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովից է, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ և որի ընթացքում Ադրբեջանի նախագահը չորս ժամանոց հարցուպատասխանի է մասնակցել։

ADA-ի այս համաժողովներին մասնակցում են բացառապես ադրբեջանական լոբբիստներ։ Բայց այս հանգամանքը վստահաբար ոչինչ չի փոխելու։ Վինատյեն շարունակելու է Հայաստանում հանդիպումներ կազմակերպել, իսկ վերոնշյալ փորձագետներն ու գործիչները շարունակելու են մասնակցել դրանց։
Հ.Գ. Նույնիսկ կարողացել է հարց ուղղել Ալիևին :)
👍4😢1
Մի քանի օր առաջ BBC Newsday-ի եթերում խոսել եմ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մասին։ Իմ մասնակցությամբ հատվածը տեղադրել ենք մեր կենտրոնի յություբյան ալիքում։
https://www.youtube.com/watch?v=L_scQ8gk7Gc&t=4s