Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants
1.4K subscribers
508 photos
78 videos
2.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
⚡️⚡️⚡️Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի

Ալիևի սանձարձակ ելույթից հետո, Հայաստանի իշխանության արձագանքն առավել քան կանխատեսելի էր:

Հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է այնպիսի փակուղային իրավիճակում, որ իշխանության այլ պատասխան, թերևս, հնարավոր չէր ակնկալել:

Ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ(պրոֆեսոր Արման Գրիգորյանի ակադեմիական հարցազրույցը, Վահե Հովհաննիսյանի ռացիոնալ գրառումները) ու նաև՝ ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը», «Մայր Հայաստանը» ու թող անհամեստ չհնչի՝ մեր կուսակցությունը:

Առանց կշտամբանքի ու հանդիմանության, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞ւր է խորհրդարանական կամ տիտղոսային ընդդիմությունը, որը կարգավիճակի բերումով՝ պարտավոր էր ներկայացնել այլընտրանքային բովանդակություն:

Ստանդարտ ու էպատաժային մի քանի արձագանքից բացի՝ քաղաքական լռություն, կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն:

Հետո շարունակ բողոքում են, թե արտախորհրդարանական ուժերը ձգտում են իրենց փոխարինել ԱԺ-ում՝ դա ներկայացնելով որպես «մեծագույն մեղք»:

Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի: Բայց որպեսզի գործող իշխանության դեմ ձևավորվի քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա, առաջին հերթին՝ պետք է ձևավորվի նոր որակի ընդդիմություն՝ երկրի զարգացման ռացիոնալ տեսլականով, այլընտրանքային բովանդակությամբ:

Այս դժվարին առաքելության իրականացումը մեկնարկել է, հուսանք՝ անխուսափելի շոշափելի արդյունքի հեռանկարով:

Բաժանորդագրվեք📱
https://xn--r1a.website/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16👍16👏2
Channel name was changed to «Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants»
Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան
🙏18😢71
⚡️⚡️⚡️ Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն

Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։

Հայ- ամերիկյան հարաբերությունների զարգացումը կարևոր է, նման փաստաթուղթը նույնիսկ ուշացած է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, օրինակ, Վրաստանը Վաշինգտոնի հետ նման փաստաթուղթ ստորագրել է դեռ 2009-ին:

Խնդիրը ոչ թե համագործակցությունն է, այլ, ինչպես նշել է իմ ընկեր Կարպիս Փաշոյանը, այդ համագործակցության խիստ չափազանցված, գերագնահատված մեկնաբանությունը ներհայկական միջավայրում։

Խնդիրը ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն միջավայրը, որտեղ այն ստորագրվել է:

Խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է, մի
փուլում երբ աշխարհաքաղաքական հակադրությունը հասել է պիկին ու Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի:

Ըստ այդմ, եթե այս փաստաթղթով Հայաստանն առարկայական աջակցություն չի ստանում Վաշինգտոնից, կարող է բախվել կոնկրետ ռիսկերի՝ ռուսական հակազդեցության հետևանքով:

Խնդիրն այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ այս փաստաթուղթն օգտագործելու է ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանը նպաստելու, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակով:

Այստեղ է, որ տեղի ունեցած դրական իրադարձություն ստվերում տեսանելի են կոնկրետ մտահոգություններ:

Բաժանորդագրվեք📱
https://xn--r1a.website/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍14💯9🤣2💊21😁1
‼️‼️‼️ Ծառուկյանի սթափեցնող ուղերձը

Երբ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագիծը, թվում էր՝ արկածախնդիր այս որոշմանը հետևելու են ոչ թե քաղաքական հայտնի սեգմենտի էյֆորիկ քաջալերանքը, այլ սթափեցնող կարծիքներ, որոնց հիմքում ռեալ հաշվարկներն են՝ տնտեսական, անվտանգային իրողություններից ելնելով:

Մանավանդ, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:

Սակայն ռացիոնալ կարծիքները հատուկենտ էին, որոնք, որպես կանոն, խեղդվում են պսևդոարևմտամետ պսիխոզի հորձանուտում:

Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ աշխարհաքաղաքական գլոբալ հակադրության պայմաններում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի ու այդ համատեքստում խիստ վտանգավոր է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Հայաստանի իշխանության սևեռուն քաղաքականությունը:

Երեկ թեմային ծավալուն կոնցեպտուալ անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանը, ով հատկապես խոսել է քաղաքական արկածախնդրության տնտեսական կանխատեսելի հետևանքների մասին:

«...Կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։
Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը»,- գրել է Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում, սթափության ուղերձ է հասցեագրում արժեք ստեղծող ու իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը:

Հոդվածի վերջաբանում Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպում է այսօրվա գլխավոր իմպերատիվը, այն է՝ հասարակության և ներհայկական կոնսոլիդացիայի ճանապարհով հիմքեր ստեղծել բալանսավորված արտաքին քաղաքականության իրականացման համար:

«Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»,- գրել է Ծառուկյանը:

Կարծում եմ՝ այս հոդվածը լավ պլատֆորմ է՝ մասնագիտական, հանրային շահագրգիռ քննարկումներ ծավալելու համար:

Բաժանորդագրվեք 📱
https://xn--r1a.website/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍15
⚡️⚡️⚡️ Քննարկում՝ հունվարի 20-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում

Սիրելի գործընկերներ,

Մոտ մեկ ամիս անց՝ փետրվարի 20-ին, Գյումրիում պաշտոնապես մեկնարկում է ավագանու արտահերթ ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկը:

Արդեն ամբողջանում է ընդդիմադիր այն կուսակցությունների շրջանակը, որը մասնակցելու է մարտի 30-ի ընտրություներին:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ընդդիմադիր բոլոր ուժերին հրավիրում է քննարկման՝ հունվարի 20-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում:

Օրակարգում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ընդդիմադիր ուժերի համագործակցության ձևաչափերի քննարկումն է:

Կոնսոլիդացված ջանքերով կարող ենք հասնել ՔՊ պարտությանը:
👍12
Շաբաթվա ամփոփում
https://youtu.be/yWb_uzH-gkY?si=HV9eEBxPvFQUHW6N
👍6
⚡️⚡️⚡️Քննարկումը տեղի չի ունենա

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը «Օպերա Սուիթ» հյուրանոցում մտադիր էր կազմակերպել ընդդիմադիր կուսակցությունների քննարկում՝ նվիրված Գյումրիի ավագանու ընտրություններում համագործակցության հնարավոր ձևաչափերին:

Ինչպես առաջին քննարկման դեպքում, այս անգամ ևս քննարկման հրավերին արձագանքել է միայն ԴՕԿ կուսակցությունը:

Քանի որ շաբաթների առաջ՝ նախկին քննարկման ժամանակ, թե «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, թե ԴՕԿ կուսակցությունն արդեն իսկ ներկայացրել են իրենց մոտեցումները, այսօրվա քննարկումը՝ նույն կազմով, ժամանակավրեպ է և տեղի չի ունենա:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը առաջիկա օրերին կհրապարակի ընտրություններին մասնակցության իր ձևաչափը և համայնքապետի թեկնածուի անունը:

Բաժանորդագրվեք 📱
https://xn--r1a.website/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍54