Radio Sputnik Armenia
445 subscribers
347 photos
3.09K videos
2.05K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ծառահատում չենք իրականացնում, իրականացնում ենք հիվանդ, ծեր ծառերի փոխարինում։ Եթե չերիտասարդացնենք Երևանի կանաչ ֆոնդը, ապա մի 5 տարուց կունենաք անապատացած քաղաք․ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում իրականացվող աշխատանքները։

Բեգոյանը խոսել է նաև մայրաքաղաքի կանաչապատման այլ ծրագրերց, այդ թվում մեծ դժգոհություններ առաջացրածներից։

📌Երևանի քաղաքապետարանը շարունակում է Թումանյան փողոցում անցյալ տարվանից սկսված ծառահատման ու նոր ծառատեսակների տնկման աշխատանքները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
▪️«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը և մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ «Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության և մի քիչ էլ Ալիևի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը»:

▪️«Ժողովուրդ»․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում:

▪️«Իրավունք» թերթը ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրներին հղումով գրում է, որ Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։

▪️«Հրապարակ»․ «ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերևս համատեղելով երկու գործառույթները և պետության հաշվին նաև ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից տեսանյութ է հրապարակել»,- գրում է թերթը և պարզաբանում:

🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌🇦🇲🇸🇾Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա

«Մարգարա» անցակետով անցնելով` բեռնատարներն օգնությունը սիրիացի ժողովրդին են հասցնելու Թուրքիայի տարածքով` ցամաքային ճանապարհով։

@ArmeniaSputnik
😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Տեսան, որ հայկական կողմն ընդունել է պահանջները, սկսեցին խոսել նոր պահանջների մասին»։


Հայ–ադրբեջանական հարաբերությունների հերթական խնդրահարույց հանգրվանը՝ խաղաղության պայմանագիրն ու դրա շուրջ զարգացումներն է Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

📌Խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին հայտարարելուց հետո Ադրբեջանը սպասարկու լրատվամիջոցների միջոցով հայտարարում է, թե պայմանագրի ստորագրումն ունի հստակ նախապայմաններ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարումը։ Խաղաղության բանակցությունների պատրաստ լինելու մասին հայտնելու հենց հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե դեռ վաղ է խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եթե դա իրական խաղաղության պայմանագիր լիներ, այդ հայտարարությունը առանձին-առանձին չէին անի, այլ միասին դուրս կգային հպարտ կասեին՝ մենք միասին աշխատել ենք, ինչ-որ արդյունքի ենք հասել։ Եվ դրանից ընդամենը 2 օր հետո չէր հետևի այս վերջին մի քանի օրերի ադրբեջանական կողմի տեղեկատվական քարոզչությունը, թե Հայաստանի Զինված ուժերը տարբեր հատվածներում կրակում են»։


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է։ Նա վստահ է, որ եղել է բանակցությունների իմիտացիա։ Ղուլյանը թվարկում է այն կարևոր հարցերը, որ ՀՀ-ն կարող էր դնել պայմանագրում՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը Բաքվի բանտերից․ «Եթե մենք այսպիսի պայմաններում այդպիսի հարցեր չենք դնում, ապա որևէ հնարավորություն դրանից հետո չի լինելու»։ Աշոտ Ղուլյանը խոսել է նաև արցախցիների սոցիալական խնդիրների մասին, Բաքվի կեղծ դատավարությունների մասին։

«Նույնիսկ այդպիսի ծանր պայմաններում մեր հայրենակիցները փորձում են պաշտպանել Հայաստանը քարոզչական հարվածներից․ այն ձևակերպումները, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե նրանք «ամեն ինչ խոստովանում են», դրանք նախորդ տարիներին եղել են պաշտոնական տեղեկությունների մեջ։ Նրանք՝ լինելով այդպիսի դաժան պայմաններում, շարունակում են իրենց պայքարը։ Հետևաբար այդ պայքարը պետք է շարունակություն ունենա նաև այստեղ»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավելի լավ է այսօր հոգեբանի հետ աշխատել, քան վաղը հոգեբույժի»․ հոգեբան

Ինչու են աճում խաղամոլության, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահման, ընտանեկան բռնության դեպքերը ու այլ դեստրուկտիվ վարքի ձևերը, ինչպես նաև ինքնասպանության, ինքնախեղումների, ագրեսիայի դրսևորումները․ «Ուրիշ նորություններում» պարզաբանել է Հոգեբանական գիտությունների թեկնածու, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր և գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Հոգեբանն անդրադարձել է նաև հայկական մենթալիթետով ու կարծրատիպերով պայմանավորված՝ հոգեկան հիվանդ կամ տկարամտությամբ տառապող հարազատին թաքցնելու խնդրին, բացատրել՝ ինչպես են որոշում երկրի ապահովության, անվտանգության և հոգեկան առողջության ինդեկսը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կառավարությունը նպատակ է հետապնդում պայքարելու բնակարանների վերանորոգման ստվերային բիզնեսի դեմ»։


Sputnik Արմենիան Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ զրուցել է Կառավարության ընդունած որոշման նախագծի մասին, որով նախատեսվում է, որ կառուցապատողներին կարգելեն նորակառույց բնակարանները գնորդներին հանձնել առանց նվազագույն ներքին հարդարման։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը ևս մասնակցել է Կառավարության ընդունած որոշման նախագծի քննարկմանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դաունի համախտանիշի միջազգային օրը կայացել է «Արևի աշխարհ» երգի տեսահոլովակի պրեմիերան։

Երգը գրվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի որդու՝ Մոնթեի համար, որը դաունի համախտանիշ ունի, այնուհետև դարձել է արև-երեխաներին համախմբող մի ստեղծագործություն, կոչ մարդկությանը, որ արև-երեխաները մեր մի մասնիկն են ու բոլորս պետք է նրանց հետ ճանապարհ անցնենք՝ ամուր բռնելով նրանց ձեռքը, որպեսզի մշտապես ժպտան։

«Ավետը մի ծրար բերեց ինձ, ասաց, որ գիշերը չի քնել ու Մոնթեի համար բանաստեղծություն է գրել»,– պրեմիերայի օրը պատմել է Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։

Երաժշտության հեղինակը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի համահեղինակ Սուսաննա Հովհանիսյանն է, բառերը գրել է բանաստեղծ Ավետ Բարսեղյանը։ Երգը կատարում են Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Հասմիկ Բաղդասարյանը։

@ArmeniaSputnik
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Թվային հանցագործությունները տարածվում են նաև անպատժելիության հետևանքով»։


Օնլայն բանկինգը, խանութներում անհպումի վճարումներն ու առցնաց առևտուրը հարմար են, բայց ինչպես ոչ վիրտուալ կյանքում՝ շատ են նաև վտանգները։ Ովքեր են հիմնականում դառնում վիրտուալ խաբեբաների զոհեր, ինչն է նպաստում թվային հարձակումների ակտիվացմանը, ինչ սպասել վաղը․ Sputnik Արմենիան զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի և սփյուռքի ու դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կամուրջները վերականգնել, ինչպես նաև նորերը կառուցել․ Sputnik Արմենիայի մամուլի սրահում նորաստեղծ նախաձեռնության մասին են հայտարարել համահիմնադիրները՝ Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը, Ռաֆայել Հունանյանը։

Արման Աբովյանի խոքով՝ Հայաստանն ու սփյուռքը այժմ շատ կարևոր փուլում են, որտեղ որոշվում է՝ մենք կլինենք, թե ոչ։ Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ նախաձեռնությունը ապակուսակցական է, և վստահեցրեց՝ քաղաքական, կուսակցական նպատակներով առաջնորդվելով ոչինչ չի փոխվի․ նախկինում եղած փորձը դա ցույց է տվել։

Նախաձեռնության համահիմնադիրները պարզաբանեցին՝ շատ քննարկումներ են ունեցել և տարբերակել են 3 հիմնական ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերությունները, ներհայկական համերաշխությունն ու ներդաշնակությունը և սփյուռքը, ապա բացատրեցին՝ ինչու են տարանջատել հենց այս ուղղությունները և ինչպես են աշխատելու։

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Անիրավ տնտեսի» առակով Քրիստոսը հորդորում է երկրի վրա ունեցածն օգտագործել երկնքում կարողություն ունենալու համար. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Մեծ պահքի 4-րդ կիրակին «Անիրավ տնտեսի» կիրակին է։ Առակը գրված է միայն Ղուկասի Ավետարանում և այն բազմաշերտ ընկալում ունի։ Ճարպիկ տնտեսը կարողանում է տիրոջ բարեհաճությանն արժանանալ իր ճարպկությամբ։ Որպեսզի գործից ազատվելուց հետո նա գնալու տեղ ունենա` կանչում է տիրոջից պարտք վերցրածներին, հանցավոր համաձայնության է գալիս նրանց հետ և փոխում մուրհակները` պակասացնելով նրանց պարտքը։ Եվ այս ամենի մեջ անհասկանալի է, թե ինչու է տերը գովում տնտեսին։

Առակի մեկնության համար դիմել ենք Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց․ ինչու՞ չի հրապարակվում «խաղաղության պայմանագրի» տեքստը, ինչ է իրականում թաքնված հայ-ադրբեջանական գործընթացների ներքո։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը անդրադարձել է նաև ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռանկյունու գործընթացներին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստում։

Երևանում սպասում են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Ստամբուլի կալանավորված քաղաքապետը պայքարի կոչ է արել։

🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պետք է սահմանափակել ականջակալներով անցկացրած ժամանակը մինչև 60 րոպե և 60 դեցիբել»քիթ-կոկորդ-ականջաբան

6-ից 19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ նրանց 12%-ը լսողության մշտական խանգարում ունի ավելորդ աղմուկի ազդեցության հետևանքով: Լսողության կորստի այս տեսակը, որը հայտնի է նաև որպես աղմուկի հետևանքով առաջացած լսողության կորուստ, սովորաբար չի բուժվում: Մասնագետները հորդորում են սահմանափակել ականջակալներով
անցկացրած ժամանակը մինչև 60 րոպե։

Թե որքան վտանգավոր և արդիական է խնդիրը Հայաստանում՝ զրուցել ենք «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մարդ և իր, ամեն ինչ ստեղծվում է մարդու համար․ սա է էրգանոմիկան. «Ուրիշ նորությունների» համահեղինակ Արամ Չախոյանը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճարտարապետ և դիզայներ, երգիծանկարիչ Ռուբեն Մնացականյանի հետ։

Օրերս Երևանում Մոսկվայի տանն անցկացվել է հոբելյանական ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են Մնացականյանի բոլոր աշխատանքները։

«Շատ ստեղծագործություններ էլ կորել են։ Շատ աշխատանքներ ունեմ Մոսկվայում, Ռիգայում, տարբեր քաղաքներում արված, որոնց ֆոտոներն անգամ չունեմ, ուղղակի հիշում եմ»։


Ռուբեն Մնացականյանը երկար տարիներ զբաղվել է նաև ինտերիերի և կահույքի դիզայնով․ համեմատականներ է անցկացնում խորհրդային ժամանակների և մեր օրերի կահույքագործության ստանդարների ու դիզայնի միջև։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Թուրքիայում, վաղօրոք ծրագրված գործընթաց է, ինչին պատրաստվել են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում թուրքագետ Նելլի Մինասյանը վերլուծել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկիզբ առած բողոքի չհանդարտվող ցույցերի պատճառներն ու բովանդակությունը։ Թուրքագետը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ «առանց» նախապայմանների, բայց Արցախի հարցի հետ փոխկապակցված․

«Հայ-թուրքական սահմանը թեպետ 10 օրով բացվել է, սակայն սահմանափակ քայլ է, որպեսզի մենք համարենք, որ սկիզբ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանը բազմիցս, և հատկապես Մարգարայի կամուրջը վերանորոգումից հետո, իր պատրաստակամությունը հայտնել է բոլոր առումներով։ Եվ ամենակարևորը՝ Հայաստա՛նը չի փակել սահմանը, այլ Թուրքիան։ Հետևաբար հետագա բոլոր գործընթացները Թուրքիայից է կախված»։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եթե «Անորայով» շատերը տառապում են վերջին մեկ տարին, ապա ես՝ չորս»․ «Ուրիշ նորություններում» դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը խոսել է բեմական նոր անվան՝ Արսեն G, «Անորայում» չնկարահանվելու, Եվրատեսիլ չգնալու և ամենակարևորի՝ իր նոր «Will You Marry Me?» տեսահոլովակի մասին։

«Այս կյանքը լայն հնարավորությունների կյանք է, և հավատացել եմ, որ դրանք ստեղծված են ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար։ Թատրոն, հեռուստատեսություն, կինո, երաժշտություն․ ստեղծագործողի համար յուրաքանչյուր հնարավորություն թթվածին է, շանս է ինքնադրսևորվելու»։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ անել, որ մեքենայի ստարտերը երկար աշխատի․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ունկնդիրների հարցերին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռ է նկատվել Հայաստանի երկնքում

Flightradar24-ի տեղեկություններով` C-130 Hercules-ը Թբիլիսիից է դեպի Հայաստան թռել:

Երևանի մերձակայքում երթուղին կորել է ռադարի տեսադաշտից (պարզ չէ՝ վայրէջք է եղել, թե ոչ)։ Հետո երևում է, թե ինչպես է այն թռչում դեպի Վրաստան։

Ինքնաթիռը Թբիլիսի է թռել Կոնստանցայից (Ռումինիա), այնտեղ՝ Ռամշտեյն ամերիկյան ավիաբազայից(Գերմանիա)։

@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
❗️ԱԺ-ն «հանձնեց» Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին. նրանց զրկեցին անձեռնմխելիությունից

Նախկին ՔՊ–ականի և նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

@ArmeniaSputnik