Media is too big
VIEW IN TELEGRAM
Шаповалов: Армения достигла развилки — важнейшего выбора для армянского народа
Контроль над территориями Южного Кавказа со стороны Запада имеет для него особую ценность, утверждает политолог Владимир Шаповалов. На Западе активно будируется идея открытия второго фронта против России, а еще одной его важной целью является Иран. Вот под эти задачи сейчас и раскачивают весь регион.
В последние десятилетия у Армении с Ираном складывались отличные отношения. Фактически создавался даже некий геополитический треугольник совместно с Россией. Он не успел окончательно сформироваться, но его контуры явно прослеживались, объясняет политолог.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Контроль над территориями Южного Кавказа со стороны Запада имеет для него особую ценность, утверждает политолог Владимир Шаповалов. На Западе активно будируется идея открытия второго фронта против России, а еще одной его важной целью является Иран. Вот под эти задачи сейчас и раскачивают весь регион.
В последние десятилетия у Армении с Ираном складывались отличные отношения. Фактически создавался даже некий геополитический треугольник совместно с Россией. Он не успел окончательно сформироваться, но его контуры явно прослеживались, объясняет политолог.
«У меня есть глубокое убеждение, что основной целью коридора Трампа является военное присутствие США в Армении, — объясняет Шаповалов. — Сама же идея коридора — всего лишь уловка. Присутствие американских военных здесь будет напрямую влиять как на всю политику Южного Кавказа, так и на внутренние процессы в самой Армении».
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ԱՄՆ–ում ստադիոնները նախատեսված են ամերիկյան ֆուտբոլի համար, ու սա էլ իր տարբերությունը տալիս էր։ Որոշակի խնդիր կամ դժվարություններ կային մրցավայրեր հասնելու, այնտեղից հեռանալու հետ կապված․ եթե չլիներ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի օգնությունը, ապա ես շատ դժվարություններ կունենայի»։
ԱՄՆ–ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում էր նաև լուսանկարիչ Ասատուր Եսայանցը․ Sputnik Արմենիայի լուսանկարիչը տպավորություններն է պատմել Sputnik Արմենիայի մարզական մեկնաբանին․
«Եթե համեմատեմ 2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության ու օլիմպիական վերջին խաղերի հետ, ապա ԱՄՆ–ում տեխնիկական որոշակի խնդիր, դժվարություններ կային։ Իսկ զուտ սպորտային առումով ամեն ինչ լավ էր, ու ես հերթական անգամ համոզվեցի, որ ֆուտբոլը իրոք միլիոնների խաղն է»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադրության փոփոխության գործընթացը։ 2021 թվականի խորհրդարանը պատերազմի ծնունդ էր և տպավորություն էր թե դրանից բարդ չի կարող լինել, սակայն հիմա բոլորովին այլ իրավիճակ է․ այս մեկը լինելու է Հայաստանի բովանդակության մասին»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են խորհրդարանական լծակներն օգտագործել՝ թույլ չտալու պետության հիմնարար արժեքների փոփոխությունը։ Մանդատներն էլ վերցնում են այդ սկզբունքով։
«Անգամ փողոցային պայքարի գեներացումն ու շարունակականությունը շատ ավելի հեշտ է ապահովել, երբ ունես նաև պատգամավորական մանդատ»։
Բացի այդ, ընդդիմության մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։ Որպես օրինակ նա մատնանշում է հարևան Վրաստանի փորձը՝ ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, սակայն հայտնվեց քաղաքական լուսանցքում՝ զրկվելով երկրի ներքին կյանքում որևէ ազդեցությունից։
Ընդդիմադիր խմբակցությունների միջև համագործակցության մասին խոսելիս Աննա Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ աշխատանքի լավ փորձն է օրինակ բերել։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դիսնեյլենդին ալտերնատիվ ենք առաջարկում, հայկական այլընտրանք»։
«Վարը վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, ինչպես իրենց կարգախոսում է հնչում, կենցաղ է վերադարձնում ազգայինը․ հուլիսի 18-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում տեղի կունենա ազգային մշակույթի ու ծեսերի վերածննդին նվիրված իրադարձություն։ «Վարը վարենկը» կնշի իր հիմնադրման 5-ամյակը՝ «Արի խաղանք չուր իրիկուն» խորագրի ներքո։
Կրթամշակութային հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սամվել Հարությունյանը «Ուրիշ նորություններում» բացատրել է՝ ինչ է նշանակում «վարը վարենկ»-ը, միջոցառման խորագիրը և ինչ է սպասվում հուլիսի 18-ին.
«Հնում «խաղ խաղալ» ասելով հասկանում էին և՛ պարելը, և՛ երգելը, և՛ միասին ուրախ ժամանակ անցկացնելը։ Մենք մարդկանց կոչ ենք անում գալ ու մինչև իրիկուն խաղալ մեզ հետ։ Տոնի ընթացքում փորձելու ենք կենդանացնել ու մեր կենցաղ վերադարձնել ազգային ծիսական կերպարներին՝ Պաս պապին, Ուտիս տատին, Կաղանդ պապին և Արուս-Տիկնիկին։ Թեև նրանք այսօր այնքան էլ հայտնի չեն, բայց չափազանց գեղեցիկ ու հետաքրքիր կերպարներ են։ Մենք փորձում ենք նրանց հետ բերել մեր կենցաղ և քիչ-քիչ «Դիսնեյլենդին» ինչ-որ ալտերնատիվ առաջարկել։ Մեր մշակույթն այդ ամեն ինչն ունի, ու մեր նպատակն է սեփական, հայկական արմատներով արժեքները վերականգնելն ու հանրայնացնելը»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինձ հարցնում էին՝ ինչ կմաղթես «Ուժեղ Հայաստանին»․ մաղթում եմ ամրություն։ Ընդդիմությունը պետք է ահավոր ուժեղ լինի և միասնական լինի»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ Նրա խոսքով՝ այսօրվա պայմաններում ընդդիմությունը մեծ մարտահրավերի առջև է կանգնած և առաջնայինը ոչ միայն արդյունավետ աշխատանքն է, այլ նաև միասնականությունը։
«Այս խորհրդարանում իշխանության և Փաշինյանի ձեռքերը բավականին կապված են ունեցած քվեների պատճառով։ Դա վերաբերում է և՛ Սահմանադրության նախագծին, և՛ սահմանադրական օրենքներին։ Իշխանությունն այլևս չունի այն հնարավորությունները, որոնք ուներ 2021-ին ձևավորված խորհրդարանում, իսկ դա ընդդիմության համար նոր հնարավորություններ է ստեղծում»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏3❤2💯2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իսպանիան գլխավոր ֆավորիտն է, բայց Արգենտինան ունի Մեսիի պես «միջուկային զենք»»․ սպորտային մեկնաբան
«Մարզական խաչմերուկում» ֆուտբոլային մեկնաբան Իշխան Մելքոնյանը ներկայացրել է մրցաշարի գլխավոր բացահայտումներն ու հիասթափությունները, ինչպես նաև գնահատել եզրափակիչի մասնակիցների հնարավորությունները։
Այդուհանդերձ, մեկնաբանը չի շտապում կանխատեսել Իսպանիայի հեշտ հաղթանակը, քանի որ Արգենտինան ունի լուրջ հակակշիռներ.
😋 զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«Մարզական խաչմերուկում» ֆուտբոլային մեկնաբան Իշխան Մելքոնյանը ներկայացրել է մրցաշարի գլխավոր բացահայտումներն ու հիասթափությունները, ինչպես նաև գնահատել եզրափակիչի մասնակիցների հնարավորությունները։
«Իսպանիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ էլ, իմ կարծիքով, գլխավոր ֆավորիտն էր։ Այս թիմը տարիներով ձևավորվել է, և ֆուտբոլիստների գործողությունները նույնիսկ ավտոմատիզացվել են։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը ցուցադրում է բարձր ակումբային խաղամակարդակ։ Այստեղ չկա Մեսսիի կամ Հալանդի պես մեկ գերաստղ, ավելի շատ աշխատում է համակարգը»։
Այդուհանդերձ, մեկնաբանը չի շտապում կանխատեսել Իսպանիայի հեշտ հաղթանակը, քանի որ Արգենտինան ունի լուրջ հակակշիռներ.
«Եզրափակիչում իմ ֆավորիտը էլի Իսպանիան է, բայց Արգենտինան ունի Մեսսիի գործոնը, որը «միջուկային զենք» է, ինչպես նաև անկոտրում բնավորություն, թիմային ոգի և Էնցո Ֆերնանդեսի ու Խուլիան Ալվարեսի պես կարևոր խաղացողներ»։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արեգնազ Մանուկյանին անչափահաս, դեռահասության տարիքում գտնվող իր երեխայի շփումից զրկելը, տարեց ծնողի հետ շփվելուց զրկելը պարունակում է ուղիղ պատժի և խոշտանգման էլեմենտ։ Արեգնազ Մանուկյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցանք է, ոչ ծանր։ Առհասարակ մեր իրավական պրակտիկայում միջին ծանրության հանցանքների համար նույնիսկ տղամարդկանց չեն կալանավորում»:
«Աբովան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը փաստաբան Տաթևիկ Սողոյանն է։ Պաշտպանն ընդգծում է՝ դատարանը չի հաստատել խափանման միջոցի երեք հիմնական ռիսկերից երկուսը՝ փախուստի դիմելու կամ նոր գաղտնիք փոխանցելու հավանականությունը, այլ ասել է՝ կարող է ինչ-որ մի ձևով խոչընդոտել վարույթի ընթացքին: Իսկ Մանուկյանին հարազատների հետ շփումից զրկելը դուրս է իրավական տրամաբանությունից։
Տաթևիկ Սողոյանն անդրադարձել է նաև սահմանադրական գործընթացներին, որոնք հաջորդեցին ընտրությունների արդյունքները հայտարարելուն։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 հազար, այլ 800 հազարից-1 միլիոն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրացրել։ Սակայն Ադրբեջանի ջանքերն այդ ուղղությամբ արդեն անդառնալիորեն տապալված են․ այդ հարցերը վաղուց փակված են միջազգային 2 դատարանների որոշումներով»։
Խոսքը այդ հարցերով իրավասու ՄԻԵԴ–ի և Հաագայի դատարանների մասին է․ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հստակեցնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Ադրբեջանն այսպես է մեկնաբանում՝ կան սերունդներ, ժառանգներ, որոնց թիվը հասել է 800 հազարի, և նրանք ևս ունեն իրավական ակնկալիք, որովհետև իրենց իրավանախորդներին էր պատկանում այդ գույքը։ Այսօր Ադրբեջանը, տեսնում ենք, ֆորումներ է կազմակերպում, քննարկում է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը․ մի տեղ գուցե 300 000 հնչեցնի, 500 000, հետո` 800 000։ Եվ սա բերում է արդեն քաղաքական խոսույթի տիրույթ»։
Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախցիների վերադարձը ապահովված է Արդարադատության միջազգային դատարանի հրատապ որոշմամբ, ընդգծում է Լիպարիտ Դրմեյանը․
«Դա կարող է կյանքի կոչել՝ սեփական շահը գիտակցելով քայլեր ձեռնարկելու միջոցով, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում լուրջ դիվանագիտական աշխատանք տանելով և ներազդում ունենալով անդամ պետությունների վրա»,– կարծում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ դրա փոխարեն, սակայն, ՀՀ իշխանությունն այսօր օրակարգ է բերում խաղաղության պայմանագրի շրջանակներում միջազգային հայցերից հրաժարվելու հարցը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ TRIPP-ը այս օրերին կրկին թոփ-թեմաների շարք վերադարձավ․ նախ Կառավարությունը սկսեց «Թրամփի երթուղու» իրավական փաստաթղթերի վավերացման գործընթացը, ապա նաև հայտնի դարձավ, որ «TRIPP+» հիմնադրամը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը՝ ԽՍՀՄ-ում՝ Լենինգրադում ծնված ու ԱՄՆ տեղափոխված գործարար-ներդրողը։ Ըստ The Guardian-ի՝ նրա նշանակումը ԱՄՆ պետդեպարտամենտը արդեն հաստատել է։ (TRIPP+-ը չշփոթել TRIPP-ի հետ)։
«TRIPP+»-ը, Հայաստանով անցնող ճանապարհի հատվածից բացի՝ Կենտրոնական Ասիայից եկող լոգիստիկ տրանսպորտային ուղղու հիմնական օպերատորներից մեկն է լինելու։
Առհասարակ Սոկոլովի մասին կարելի է երկար խոսել։ Բայց կրկին անդրադառնանք TRIPP-ի աշխարհաքաղաքական այլ ասպեկտին․ իրանական կողմի մոտ Իրանը ռմբակոծող նախագահի անունով կոչվող ուղին առաջացնում է մեծ հակակրանք և լուրջ կասկածներ։ Հայկական կողմին թերևս չի հաջողվել փարատել իրանցիների կասկածները Երթուղու թուրք-ամերիկա-ադրբեջանական էության վերաբերյալ, և դա լեցուն է լրջագույն խնդիրներով, եթե Իրանը գետնի վրա համոզվի, որ «Թրամփի երթուղին» իր ազգային շահերին լրջագույն վտանգ է ներկայացնում․ նրանք թերևս կանցնեն ավելի կոշտ քայլերի, թեկուզ դիվանագիտական առումով։
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
«TRIPP+»-ը, Հայաստանով անցնող ճանապարհի հատվածից բացի՝ Կենտրոնական Ասիայից եկող լոգիստիկ տրանսպորտային ուղղու հիմնական օպերատորներից մեկն է լինելու։
Առհասարակ Սոկոլովի մասին կարելի է երկար խոսել։ Բայց կրկին անդրադառնանք TRIPP-ի աշխարհաքաղաքական այլ ասպեկտին․ իրանական կողմի մոտ Իրանը ռմբակոծող նախագահի անունով կոչվող ուղին առաջացնում է մեծ հակակրանք և լուրջ կասկածներ։ Հայկական կողմին թերևս չի հաջողվել փարատել իրանցիների կասկածները Երթուղու թուրք-ամերիկա-ադրբեջանական էության վերաբերյալ, և դա լեցուն է լրջագույն խնդիրներով, եթե Իրանը գետնի վրա համոզվի, որ «Թրամփի երթուղին» իր ազգային շահերին լրջագույն վտանգ է ներկայացնում․ նրանք թերևս կանցնեն ավելի կոշտ քայլերի, թեկուզ դիվանագիտական առումով։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չէի պատկերացնում, որ այդքան չեմ քնելու, բայց ինչ-որ տեղ թե՛ զարմանալի բաներ տեղի ունեցան, թե՛ հետաքրքիր. կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ստացված մրցաշար է իր բոլոր տարօրինակություններով հանդերձ»:
ԱՄՆ-ում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն են մեկնաբանում ֆուտբոլային փորձագետ և մեկնաբան Ռոբերտ Մարկոսյանը և Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը:
«Ավելի քան 100 դինամիկ խաղերից հետո, Մունդիալն արդեն մոտեցել է իր գագաթնակետին, սակայն այն արդեն հասցրել է զարմացնել ոչ միայն էկզոտիկ հավաքականների՝ Կաբո Վերդեի կամ Կոնգոյի տպավորիչ ու նոր գեղեցկություն հաղորդող խաղով, այլև կազմակերպչական արտասովոր նորամուծություններով»,- նկատում է Մարկոսյանը:
Փորձագետն անդրադարձել է նաև առաջնության ամենավիճահարույց կողմերին, մասնավորապես՝ ամերիկյան հեռուստաընկերությունների թելադրանքով ներդրված «ջրային դադարներին», որոնք փոխում են խաղի տեմպն ու տակտիկան։
Խոսելով եզրափակիչ հասած հավաքականների մասին՝ Ռոբերտ Մարկոսյանը նշում է՝ Իսպանիան լիովին արժանի է տիտղոսի համար պայքարելուն, քանի որ նրանց դեմ կիսաեզրափակիչում մրցող Ֆրանսիայի հզոր ընտրանին «ուղղակի չկար խաղադաշտում»: Մյուս կողմից՝ Արգենտինայի անցած ճանապարհը մինչև եզրափակիչ անհամեմատ ավելի դրամատիկ էր:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանի դիրքորոշումը հնարավորություն է՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական պատկերացումները TRIPP-ի վերաբերյալ, Իրանի դիրքորոշումը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող ճանապարհի նկատմամբ և թույլ չտա էքստերիտորիալ լուծումներ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։ Թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, թե TRIPP-ը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։
«Հիշու՞մ ենք՝ Արցախի հարցով որքան հայտարարություններ են եղել։ Ուստի ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ են ուզում, ինչ պայմաններում է առաջացել TRIPP-ը։ Այն չէ, որ այն մեր ցանկությամբ է առաջացել։ Այն մեզ պարտադրված բանաձև է եղել, կոմպրոմիս։ Եթե մեզ դա չպարտադրվեր, մենք չէինք ասի՝ եկեք մեր տարածքը ձեզ վարձով տանք, սկսենք բանակցել, թե որտեղ կլինի մաքսային անցման կետը, որտեղ չի լինի և այլն»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ TRIPP-ի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն կարողանա, այնտեղ իրականացնել, օրինակ, նույն գործողությունները, ինչ Վրաստանը Լարսի անցակետում է կատարում՝ երբ ցանկանա՝ փակի, երբ ցանկանա՝ բացի։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թող չթվա, թե էսօրվա ռաբիսը, որը տարածվում է ամբողջ համացանցում, լինելու մեր ժառանգությունը: Ո՛չ։ Մենք ունենք հրաշալի դասական ու ջազային երաժիշտներ։ Հանրային ռադիոյի արխիվը մեր ամբողջ ազգի սեփականությունն է, պատմությունն է․ դա կորցնելով՝ մենք հիմք չենք ունենա մեր երաժշտության համար»։
«Ուրիշ նորություններում» Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, թվայնացման պատասխանատու, երգիչ Արթուր Իսպիրյանը ուրախությամբ փաստում է՝ ռադիոարխիվն արդեն 95%-ով թվայնացվել է և այսօր հատուկ հավելվածի ու կայքի միջոցով հասանելի է հանրությանը: Թվայնացվում են ոչ միայն եզակի ձայնագրությունները (օրինակ՝ Արմենակ Շահմուրադյանի 1912 թ. կատարումը կամ 1954 թ. «Անուշ» օպերայի կենդանի հնչողությունը), այլև հեղինակային ձեռագիր նոտաները:
«Մայր օրինակները պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ դրանք նաև իրավական փաստաթղթեր են», - ասում է Իսպիրյանը և վստահեցնում՝ ապագա սերունդներին թողնելու ենք բարձրարժեք մշակույթ։
Այս տարի Հանրային ռադիոն տոնում է 100-րդ հոբելյանը․ այն տարվա ընթացքում նշելու ենք մեծ համերգներով՝ սեպտեմբերի 8-ին Գաֆեսճյան թանգարանի տարածքում, նոյեմբերի 3-ին՝ Օպերայում, նոյեմբերի 22-ին՝ Լոս Անջելեսում, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերում:
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ԱՄՆ-ի համար Իրանում ցամաքային օպերացիան անհնարին է: Իսկ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի․ Իրանի լեռնային շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները սովորական զինատեսակներով ոչնչացնելը չափազանց դժվար է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Միհրան Շահզադեյանը նկատում է՝ բացի դա, եթե փակվի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, դա կարող է լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենալ՝ դժգոհություն առաջացնելով նաև ԱՄՆ-ի ներսում՝ ինչպես բիզնես, այնպես էլ քաղաքական շրջանակներում։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այս անգամ նա չմտավ պատերազմի մեջ, քանի որ դասեր է քաղել Իրանի ապրիլյան և փետրվարյան պատասխաններից․
««Երկաթե գմբեթ» համակարգը 90%-ով փակում է Իսրայելի օդային տարածքը, բայց երկիրը փոքր է, հետևաբար, եթե նույնիսկ 10%-ն է հասնում նպատակին ու թիրախներին, դա շատ մեծ վնաս է, շատ մեծ հարված է Իսրայելին։ Իրանն էլ դաս քաղեց այդ պատմությունից և կարողացավ իր բալիստիկ հրթիռների կառավարումն այնպես անել, որ Իսրայելին շատ բարդ է լինելու դրան դիմակայել։ Եվ հասկանալով, որ այստեղ կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ՝ Իսրայելը վախեցավ ու չմտավ այս պատերազմի մեջ»,- վերլուծում է քաղաքագետը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին՝ քաղաքագետը նշել է, որ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի։ Անգամ ամերիկյան վերլուծաբաններն են ասում՝ չեն բավականացնի այն ռազմական ջոկատները, որոնք կարող են այդ օպերացիան անել գետնի վրա․ 50,000 զորք կա, որ կարող է մասնակցել, բայց բուն օպերացիան անող ջոկատները 6-10-հազարանոց են, դա բավարար չէ՝ հաշվի առնելով Իրանի հսկայական տարածքը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1