Radio Sputnik Armenia
644 subscribers
369 photos
3.76K videos
2.73K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Նիկոտինի նկատմամբ ախտաբանական հակումը զիջում է թե՛ ալկոհոլային, թե՛ թմրամիջոցային կախվածությանը։ Իհարկե, լինում են ցավեր, ֆիզիկական և վեգետատիվ ռեակցիաներ, առաջանում են տարբեր ախտանշաններ, սակայն դրանք, ընդհանուր առմամբ, ավելի մեղմ են։ Այդ պատճառով, բավարար մոտիվացիայի, գիտակցված մոտեցման և կամքի առկայության դեպքում շատ մարդիկ կարողանում են հրաժարվել ծխելուց»։


Բժիշկ-նարկոլոգ, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանն ասում է՝ նիկոտինային կախվածությունից հրաժարվելու բազմաթիվ հաջող օրինակներ կան մեր շրջապատում. ոմանք միանգամից են դադարեցրել ծխելը, մյուսները աստիճանաբար են նվազեցրել օգտագործումը։ Այլ բան է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածությունը․

«Կախվածության ձևավորման ժամանակ առաջիններից մեկը ախտահարվում է մարդու կամային ոլորտը․ կախվածություն ունեցող մարդուն մեղադրել, թե նա կամք չունի, այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի կարևոր է աշխատել մարդու գիտակցության և մոտիվացիայի վրա։ Թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության դեպքերում, սովորաբար (նույնիսկ կարելի է ասել՝ այդ դեպքերում գերազանցապես), մարդու համար ինքնուրույն դադարեցնելը շատ քիչ հավանական է։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում դիմել մասնագիտացված օգնության՝ նշանակել դեղորայքային բուժում, ստանալ հոգեբանի աջակցություն և այլ մասնագիտական օգնություն»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դաշտում հնչել է, որ կա գաղափար՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքվելու․ առավելագույնը մեկ շաբաթ հետո արդեն որոշակի պլատֆորմ պետք է լիներ ձևավորված կամ դրա հետ կապված քաղաքական կոնսուլտացիաները առնվազն սկսված լինեին»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։

«Այս իրավիճակում նայեք, թե զուգահեռ ինչ անում է իշխանությունը։ Ինտենսիվացրել է բռնաճնշումները․ օրը մեջ մարդ են բռնում, խափանման միջոցները փոխվում են, քաղաքական գործունեությունից են ըստ էության մեկուսացնում։ Ես պատահական չէի ասում՝ սեփականության վերաբաշխում է այսօր տեղի ունենում։ Սա նաև արտաքին ներդրողների տեսանկյունից է խնդիր ստեղծում, թեև դրա մասով միգուցե այս պահին լռություն կա, բայց բնական է, չէ՞․ մեր երկրում ցանկացած ներդրում անող ուսումնասիրում է՝ ընդհանրապես ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ առանց անալիզի ոչ մի տեղ չի գնում։ Ինչքան ընդդիմությունը այստեղ հապաղում է, որոշակի դանդաղում է, արագ որոշում չի կայացնում, իշխանությունը դրան չի սպասում․ իշխանությունը պլանավորված, ծրագրավորված ձևով անընդհատ շատ ավելի մեծ պրոբլեմներ է ստեղծում հետագայում ոչ միայն այդ հարթակի ձևավորման համար, այլ նաև արդյունավետ քաղաքական միջոցների գործադրման մասով»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դիզելային վառելիքի դիվերսիֆիկացման հնարավորությունները առավել քան սահմանափակ են․ զգալի մասը՝ 60-70%-ը ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, և հետևաբար Ռուսաստանի կառավարության կողմից դիզվառելիքի արտահանման արգելքի որոշման կայացումը, իհարկե, կարող է պարալիզացնել հայաստանյան շուկան»։


Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ դա կարող է շատ լուրջ անդրադարձ ունենալ տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության վրա։ Դեռևս պարզ չէ՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար կկիրառվի՞, թե ոչ այդ սահմանափակումը։ Քաղաքագետի խոսքով՝ դիզվառելիքի հիմնական սպառող գյուղատնտեսության վրա բացասական անդրադարձը իր հետևից կասկադային էֆեկտ է ունենալու՝ ազդելով բազմաթիվ այլ ոլորտների վրա։

«Սրա գլխավոր հետևանքը կարող է լինել գնաճը ՀՀ շուկայում։ Ճիշտ է՝ կառավարությունը կարող է ժամանակավոր սուբսիդավորման մեխանիզմներ կիրառել, և եթե չեմ սխալվում՝ նման սցենար ևս նախատեսված է որպես հակասթրեսային, հակաճգնաժամային միջոցառում, բայց ակնհայտ է, որ այդ սուբսիդավորումը չի կարող երկար կայունություն ապահովել երկրի տնտեսական համակարգի, սոցիալական կայունության համար։ Կարծում եմ, առանցքային հարցը, որը Երևանը պետք է կարողանա լուծել, դուրս գալն է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, քաղաքական երկխոսության կայունացմանը, և որպես դրա արդյունք նաև լուծի մեր շուկա ռուսական էներգակիրների մատակարարման խնդիրը։ Այլապես ունենալու ենք հերթական գնաճը՝ առանց այդ էլ բավական բարդ ինֆլյացիոն իրավիճակում»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Վերջին տարիներին ազգային տոները վերածվել են սոսկ փառատոնների՝ կորցնելով իրենց բուն խորհուրդը, մինչդեռ Նավասարդն ունի համախմբման և պետականության կազմավորման խորհուրդ՝ կապված Հայկի և Բելի ճակատամարտում մեր նախահոր հաղթանակի հետ»։


Ազգագրագետ, մշակութաբան, դոցենտ Քնարիկ Միրզոյանը վստահ է՝ օգոստոսի 11-ին տոնվող հին հայկական Նոր տարվա՝ Նավասարդի վերակենդանացումը հակասություններ չի առաջացնի եկեղեցու հետ, քանի որ քրիստոնեական շատ տոներ իրենց ակունքներում ունեն հենց բնապաշտական հիմքեր:

Քնարիկ Միրզոյանն առաջարկում է որպես տոնի խորհրդանիշներ վերականգնել ավանդական սպորտային կոխը, ձիասպորտը, ազգային խաղերն ու խոհանոցային ավանդույթները՝ հարիսան, թարմ տերևով տոլման, տարեհացն ու գաթան, ինչպես նաև կյանքի շարունակականությունը խորհրդանշող հատուկ ծիսական տիկնիկները՝ ասիլ-բասիլները, որոնցով նախկինում նաև գուշակություններ էին անում:

«Ազգայինը միայն ազգային հագուստ կրելով չէ, ազգայինը՝ ոգին է, որ մենք մեր մեջ կրում ենք։ Մենք պետք է կարողանանք դա զարգացնել։ Տոնը կարող է դառնալ հիանալի առանցք ազգային արժեհամակարգն ու համայն հայությանը միավորելու համար»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մարդիկ այսօր ոչ մի բանից լիաթոք ուրախ չեն։ Դրա համար էլ առաջացել է ուրախության փնտրտուքը։ Մարդիկ փորձում են գտնել փոքր բաներ, որոնցից կարելի է հաճույք ստանալ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը պրոդյուսեր, սցենարիստ Սարգիս Մնոյանն է։ Խոսելով վերջին խորհրդարանակն ընտրությունների արդյուքների մասին Մնոյանը նշում է՝ 2021 թվականի ընտրություններից հետո շատ ավելի մեծ էր հիասթափությունը․ գուցե սպասելիքնե՞րն էին ուրիշ, ավելի մոտ էր պատերազմի ցավը։

«Ժամանակի ընթացքում ավելի դժվար է դարձել մարդկանց ինչ-որ բան բացատրելը։ Ինչքա՞ն կարելի է բացատրել։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մարդը հասկանա։ Կարծում եմ՝ բոլոր մեխանիզմները սպառվել են»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍3🕊1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Карен Игитян: Преференции для Армении будут убыточными для ЕС, а значит временными

В признании геноцида армян 1915 года в Османской Империи Израилем мы видим чистую политическую конъюнктуру, комментирует политолог Карен Игитян. Можно было использовать это на геополитической арене, если бы нынешние армянские власти поддержали идею.

Сейчас ЕС в экстренном порядке дает Армении возможность выхода на свой потребительский рынок. Но это ненадолго, уверен эксперт. Это плохой прецедент для ЕС, ведь очень скоро таких разрешений потребуют другие кандидаты. И Брюссель на это не может пойти, уверен эксперт.


Если Армения все-таки развернется в ЕС за счет ЕАЭС, то торговля станет механизмом убыточным, и европейцам придется его как-то компенсировать. Если Брюссель примет политическое решение, то это будет сделано. Но вечно продолжаться все равно не будет, уверен Игитян.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երիտասարդ զույգ էին․ կինը որոշել էր ամուսնալուծվել և դիմել էր հաշտարարության։ Երբ ամուսնու հետ խոսեցի և ասացի, որ հաշտարար եմ, երևի այդ բառով պայմանավորված, ասաց՝ պատրաստ եմ, անպայման կգամ։ Հանդիպմանը, երբ սկսեցի ներկայացնել, որ ձեր կինը այսպիսի պայմաններ է ներկայացրել ամուսնալուծության համար, տղան զարմացած ասաց. «Ո՞նց, դուք մեզ չեք բարիշեցնելո՞ւ, բա ես այստեղ ի՞նչ եմ անում», ու նեղացած թողեց, գնաց»,- պատմում է Հաշտարարների պալատի հաշտարարը։


Իսկ ի՞նչ գործառույթներ ունի մեկամյա Հաշտարարների պալատը․ դրա առօրյայի, արդի խնդիրների ու ապագայի ծրագրերի մասին Sputnik Արմենիայի «De Jure» հաղորդաշարի հեղինակ Նելլի Դանիելյանի հետ զրույցում պատմել են Հաշտարարների պալատի նախագահի տեղակալ Անի Մկրտչյանն ու պալատի անդամ, հաշտարար Անի Ավետիսյանը։

Ամուսնալուծվելու որոշում կայացրած զույգերը մինչև դատարան դիմելը արդեն մեկ տարի է՝ պարտադիր պետք է դիմեն Հաշտարարների պալատ՝ փորձելով ծագած իրավական խնդիրները լուծել արտադատական կարգով։ Պալատի նախագահի տեղակալ Անի Մկրտչյանի խոսքով` ընտանեկան վեճերի շուրջ 28%-ը հաշտարարին դիմելուց հետո ավարտվում են հաշտության համաձայնությամբ։ Հաշտարարի ինստիտուտը, սակայն, առայժ լայն ճանաչում չի ստացել Հայաստանում, և հաշտարարներն իրենց ամենօրյա աշխատանքում հաճախ բախվում են անգամ զավեշտալի դեպքերի։

📌2015թ–ին ընդունվեց Հաշտարարության մասին օրենքը, որի հիման վրա Հայաստանում ներդրվեց հաշտարարության ինստիտուտը։ Բայց այն լիարժեք սկսեց գործել միայն 2025թ–ից, երբ օրենսդրությամբ հաշտարարությունը դարձավ պարտադիր քաղաքացիա–իրավական որոշ գործերով, մասնավորապես` ամուսնա–ընտանեկան։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32
Media is too big
VIEW IN TELEGRAM
😋 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը աստիճանաբար տեղափոխվում է վճռական փուլ։ Ո՞ր հավաքականներն էն հանդիսանում Մունդիալի հաղթողի հիմնական հավակնորդները։ Սա է գլխավոր հարցը ֆուտբոլասերների համար։

Նույնիսկ եզրափակիչի մասնակիցներին իմանալով՝ կարծիքները վիճելու աստիճանի տարբեր են։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանն ու ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը քննարկում ու առանձնացնում են Աշխարհի առաջնության լավագույն թիմերը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Юрий Котенок: Новое время - новые методы войны.

Каждый день в зоне СВО обкатываются новые технологии беспилотных разведывательных и ударных систем, стремительно переходящих сейчас в сферу искусственного интеллекта. Поэтому те государства, которые смогут оперативно и качественно адаптировать свои вооруженные силы под новые вызовы, непременно обеспечат прорыв своего военно-промышленного потенциала.

Об этом в авторском подкасте "Абовян TIME" политического аналитика Армана Абовяна рассуждает известный российский военкор Юрий Котенок. Осенью 2020 года он был тяжело ранен от удара беспилотника по храму Сурб Казанчецоц в Шуши, когда вёл репортаж из зоны боевых действий в Нагорном Карабахе

«Сейчас под новые технологии создаются даже новые рода войск. Это настолько масштабные изменения в военном искусстве, что переписываются практически все основные нормативы. Важно понимать, что теперь страны вне зависимости от своего размера и геополитического влияния смогут более эффективно и самостоятельно обеспечивать собственную безопасность», - говорит Котенок.


Он напоминает, что первое практическое использование ударных беспилотных систем было широко использовано именно в ходе 44-дневной войны.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍63
Media is too big
VIEW IN TELEGRAM
😋 Ինչ է ֆուտբոլային տուրիզմը

«Հայաստանում զարգանում է ֆուտբոլային տուրիզմի ուղղությունը՝ նոր հնարավորություններ ստեղծելով երկրպագուների համար»,- ֆուտբոլային մեկնաբան և ֆուտբոլային տուրիզմի նախաձեռնող Սենիկ Կարա-Պողոսյանը «Ուրիշ նորություններում» պատմել է, որ գաղափարը ծնվել է դեռևս 2019-2020 թվականներին, իսկ ծրագրի ակտիվ գործունեությունը սկսվել է 2023-ին։

«Մեր գլխավոր նպատակը մարդկանց անմոռանալի էմոցիաներ պարգևելն է։ Տարեցտարի մեր խմբային տուրերն ավելանում են, և արդեն կարող ենք ասել, որ սա կայացած ուղղություն է»։


Սենիկ Կարա-Պողոսյանի խոսքով՝ հայ երկրպագուների շրջանում ամենապահանջված ուղղությունները շարունակում են մնալ Իսպանիան և Անգլիան։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ներխուժում և գրավում ենք կենդանիները տները, հետո բողոքում, որ նրանք գալիս են մեր տներ»։


Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանը «Ուրիշ նորություններում» բացատրում է՝ բնության մեջ առաջացող խնդիրների պատճառը սխալ վարքագիծն է։

Հայաստանը աշխարհի կենսաբազմազանության 35 թեժ կետերից է, որտեղ բնությունը հարուստ է, բայց վտանգված: 2002 թվականից WWF-ը աշխատում է նոր պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ։ Հաջողված օրինակներից է ազնվացեղ եղջերուների վերականգնումը. Դիլիջանի կենտրոնից բնություն է բաց թողնվել մոտ 20 կենդանի: Կարեն Մանվելյանն ասում է՝ պահպանելն ավելի հեշտ է ու պակաս ծախսատար, քան վերականգնելը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Аватков: Армения, Грузия и Азербайджан рассматриваются Турцией как зона своих интересов

Если в случае с Азербайджаном это объяснимо этнической, культурной и политической близостью двух государств, то в отношении Армении Анкара намерена фундаментально изменить восприятие Турции армянским обществом. Такое мнение в беседе с политическим аналитиком Арманом Абовяном в рамках авторского подкаста "Абовян time" высказал российский политолог Владимир Аватков.

«Анкара будет стремиться формировать положительный образ своей политики и государства, но лишь до того момента, пока не сочтёт, что Армения полностью утратила способность адекватно воспринимать потенциальные угрозы, исходящие от Турции. После этого история может повториться», — считает эксперт.


По словам Аваткова, Турция умеет действовать последовательно и системно, когда речь идёт о реализации долгосрочных этнополитических и геополитических стратегий. Что же касается того, что сможет или нет Турция заменить для Армении Россию, то безусловно, нет. Если исходить из оценки турецких национальных интересов и долгосрочных стратегических целей, то для Армении крайне важно ориентироваться прежде всего на реальные процессы и баланс сил в регионе, а не на политические обещания или заверения в дружбе.

🎦 Полная версия интервью

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեծերին նմանակելիս չեմ ծաղրում, իսկ քաղաքական գործիչների մեջ հումոր եմ փնտրում»։


Դերասան, նմանակող և հանդիսավար Արթուր Մուսայելյանը ասում է՝ նմանակման արվեստի հետ նրա կապը սկսվել է մանկության տարիներից․ քանի դեռ ձայնը թույլ չէր տալիս ձայնային տրանսֆորմացիաներ անել, նա կրկնօրինակում էր մարդկանց շարժուձևերն ու դեմքի միմիկան։ Անդրադառնալով քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի ու Գագիկ Ծառուկյանի նմանակումներին՝ Մուսայելյանը շեշտում է, որ իր կերպարներում «վտանգավոր» ոչինչ չկա, և նպատակը միայն լրջության մեջ հումորային դրվագներ գտնելն է։ Բլից հարցերին պատասխանելիս արտիստը խոստովանել է, որ իր համար ամենադժվար նմանակվող կերպարը հենց Մհեր Մկրտչյանն է։

Այսօր Արթուր Մուսայելյանն իրականացնում է իր մանկության երազանքը՝ խաղալով թատրոնի բեմում․ թատրոնն իր մանկության երազանքն է, որն այսօր դարձրել է իրական։ Ծնունդով Իջևանից արտիստը նաև ձայնագրում ու մոռացությունից փրկում է հայկական անհետացող բարբառներն ու հեքիաթները․

«Ռիլսերի այս դարաշրջանում պետք է հասկանալ, որ ամեն ինչ անցողիկ է, ու մնում է այն, ինչ մեր մեծերն են թողել»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս առանձնացավ շատ կարևոր հանգամանքով, նախ՝ Եվրամիության հանձնաժողովի ղեկավարը չայցելեց Վրաստան։ Այդ երկիրը ներկայում վարում է անկախ քաղաքականություն և վերջին ժամանակաշրջանում չի համապատասխանում եվրոպական քաղաքական տեսլականին, և ըստ էության, սա ուղիղ մեսիջ էր վրացիներին, որ Եվրոպայի հետ հարաբերությունները գնում են դեպի լարվածություն։

Այցելեց Ադրբեջան, որտեղ «զարմանալիորեն» գովասանքներ էր ձոննում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին, անվանելով նրան «խաղաղության ջատագով» և այլն։ Այո՛, Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի, ինչի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր ուղիղ ասել, և անվանում էր «խաղաղասեր» այն մարդուն, որի ձեռքերը հայկական արյան մեջ են, արյունոտ ձեռքերը հայաթափված Արցախում են և որը, ըստ էության, հանդիսանում է տարածաշրջանում լարվածության հիմնական գեներատորը։

Իսկ Հայաստանում ֆոն դեր Լայենը բավարարվում է հակառուսական պլացդարմ ձևավորելով։ Ըստ էության, այս այցերով Եվրոպան ցույց տվեց, որ Հարավային Կովկասը երկու կարևորագույն նշանակություն ունի՝ որպես իր էներգետիկ կարիքները հոգալու համար մի տարածաշրջան և որպես հակառուսական պլացդարմ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍43
Forwarded from Sputnik Արմենիա
Պայքարը տեղափոխվում է քաղաքական դիմադրության դաշտ. 5 ուժերը ձևավորում են միասնական քաղաքական օրակարգ

Սահմանադրական դատարանի որոշումը.

• չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը

• չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները, չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը

«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ԱԺԲ-ն հայտարարում են.

1. Թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն
2. Պաշտպանել եկեղեցին
3. Քաղբանտարկյալների իրավունքները
4. Գործող իշխանության հեռացում

Առաջիկայում կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
😋 «Գերմանական մեքենան» այս անգամ լավ չէին յուղել․ մարզական մեկնաբան

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության 104 խաղերից 90–ը արդեն կայացել են․ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբանը զրուցել է «Արմենպրես» լրատվական գործակալության իր գորընկերոջ հետ․ Վարվարռա Հայրապետյանը նշեց, որ երկրպագում էր Գերմանիայի հավաքականին, որն այս մունդիալում, մեղմ ասած, լավ տպավորություն չթողեց, ու ժամանակին անխափան աշխատող «գերմանական մեքենան» այս անգամ տպավորիչ չէր։ Բայց Յուրգեն Կլոպի նշանակումից հետո աշխարհի հաջորդ առաջնությունում Բունդեսթիմը կարող է արդեն լուրջ հաջողությունների հասնել։

«Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մի փոքր թերահավատորեն էի վերաբերվում մրցումների անցկացման նոր ձևաչափին, բայց չհոգնեցի դիտելով այսքան հանդիպումները։ Հաճելիորեն զարմացրին այն թիմերը, որոնք նախապես համարվում էին հետնապահներ․ նրանց համարյա բոլոր խաղերում կար գեղեցիկ պայքար, ու աշխարհի առաջնությունը իսկապես դիտարժան մրցաշար է»,- ասում է մարզական մեկնաբան Վարվառա Հայրապետյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Գործընթացը, որ այսօր տեղի է ունենում, բավական մտահոգիչ է ու վտանգներ է պարունակում, քանի որ այն բիզնես համակարգը, որը հիմա խուզարկում են, առանցքայիններից մեկն է հայկական տնտեսության մեջ։

Անշուշտ հարցեր են առաջացնում պոտենցիալ ներդրողների և արդեն իսկ ներդրումներ արած բազմաթիվ գործարարների մոտ, այսինքն՝ տեղի ունեցողը կարելի է դիտարկել ավելի լայն՝ ապագայի կոնտեքստում։ Իսկ առօրյա կոնտեքստում՝ տուժում են նաև հազարավոր, ոչ թե 1000 կամ 10,000, այլ մի քանի անգամ ավել քաղաքացիներ, և հետևաբար Հայաստանի տնտեսությունը։

Հե՞շտ է պատկերացնել՝ գրեթե բոլոր ուժային կառույցների ներգարավվածությամբ առավոտյան 07։15-ից 70-ից ավել հասցեներում՝ Ծառուկյանին պատկանող հիմնարկ ձեռնարկություններում ու դրանց տնօրենների բնակարաններում խուզարկություն է։ Իհարկե, ամենազարմանալին այն է, որ այս պրոցեսները առհասարակ տեղի են ունենում ժողովրդավարության ջատագով իշխանությունների օրոք, և տեղի են ունենում այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական հայտ է ներկայացնում։ Համընկնու՞մ է․ չեմ կարծում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այս պատերազմից հետո մենք գործ ունենք նոր Իրանի հետ, ոչ միայն տարածաշրջանային կարևոր խաղացողի, այլ նաև միջազգային կարևոր դերակատարի հետ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը ընդգծում է՝ տարածաշրջանային զարգացումները փոխել են Թեհրանի դերակատարությունն ու ազդեցությունը։ Փորձագետն անդրադարձել է Իրանի շուրջ վերջին զարգացումներին, Իրանի գերագույն հոգևոր նախկին առաջնորդի հրաժեշտի արարողության քաղաքական ուղերձներին․

«Ալի Խամենեիի հրաժեշտի բազմօրյա արարողությունները կրոնական լինելուց բացի նաև հստակ քաղաքական ուղերձներ էին՝ ուղղված թե՛ իրանական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Յուրաքանչյուր փուլ իր մեջ պարունակում է հստակ պատգամներ և ուժի ցուցադրում։ Շուրջ 100 պետությունների պատվիրակությունների մասնակցությունը, օրինակ, հստակ մեսիջ էր այն քարոզչության դեմ, թե իբր Իրանը մեկուսացած է միջազգային հանրությունից։ Սա պետական համակարգի կայունության ապացույց էր»։

 
Անդրադառնալով Իրանի և Իսրայելի հակամարտությանը՝ վերլուծաբանը պնդում է՝ պատերազմը ոչ թե թուլացրել, այլ որոշ ուղղություններով ուժեղացրել է Իրանի դիրքերը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32🤝2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ծառուկյանի, Թևանյանի քրգործերն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերլուծում է՝ ներքաղաքական դաշտում Փաշինյանը պատանդ է վերցնում այնպիսի գործիչների, որոնք հանդիսանում են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցներ։ Այս քայլով իշխանությունը փորձում է «առևտուր անել» ՌԴ-ի հետ՝ այդ մարդկանց ազատության դիմաց ակնկալելով, օրինակ, տնտեսական պատժամիջոցների մեղմացում կամ չկիրառում, իսկ մյուս կողմից՝ հակառուսական կեցվածքով սիրաշահում է Արևմուտքին՝ սեփական իշխանության անվտանգությունն ապահովելու համար։

«Գագիկ Ծառուկյանին մեղադրում են, որքան հասկացա, հայ-իրանական առևտրի ինչ-որ հարցերի մեջ, Թևանյանին մեղադրում են լրտես լինելու մեջ՝ ռուսական լրտես։ Այսինքն՝ հայտարարվում է, որ Ռուսաստանը թշնամի պետություն է և լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանում։ Եվ նույնը՝ Ավետիք Չալաբյանի դեպքում․ որքան հասկանում եմ, մեղադրանքի մեջ մտել է ռուսական դեսպանատնից ինչ-որ մեկի հետ խոսակցության ձայնագրությունը։ Այսինքն՝ այս մեղադրանքները ինչ-որ աշխարհաքաղաքական բովանդակություն ունեն»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Политолог Владимир Киреев: На Южном Кавказе могут аукнуться шаги Трампа в Иране

Конфликт между Ираном и США будет иметь глобальные последствия и может стать запалом для новой мировой войны. Противостояние Европы с Кремлем на Украине рискует перерасти в прямой конфликт, если Брюссель поступит как США, а Россия, подобно Ирану, перестанет играть вполсилы.

Когда начнется масштабный передел мира, Запад примет решение предлагать деньги и различные преференции странам Южного Кавказа в обмен на предоставление их территорий для войны против России и Ирана. Армения и Азербайджан вполне могут соблазниться этими обещаниями, считает эксперт.

«На фоне грядущего хаоса и вседозволенности Баку может увидеть для себя окно возможностей для захвата некоторых армянских территорий. Смогут ли европейцы предотвратить подобное развитие событий? Вряд ли», — резюмирует Киреев.


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դարպասապահների, ինչպես նաև որոշ թիմերի բացահայտման մրցաշար է»։


Ֆուտբոլային մեկնաբան Արտուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ որոշ խաղեր որոնք ինքը մեկնաբանել է Աշխարհի առաջնությունից, շատ հետաքրքիր ու անսպասելի ընթացք են ստացել.

«Եղան հանդիպումներ, որոնց ընթացքում մեխանիկորեն ոտքի էի կանգնել ու այդպես էլ շարունակում էի մեկնաբանել։ Դարպասապահների, ինչպես նաև որոշ թիմերի բացահայտման մրցաշար է։ Ու չնայած նրան, որ մեկնարկից առաջ նոր ձևաչափի հետ որոշակի մտավախություններ կային, թիմերը ֆուտբոլն իր ամբողջ գեղեցկությամբ ու լարվածությամբ են մատուցում, բարձր մակարդակով»։


😋 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3