Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ուրիշ նորություններում» Ասատուր Քալաշյանը ներկայացրել է անսամբլի նորացված ձևաչափը․ արդեն մեկ տարի է՝ համադրել են դասական երաժշտությունն ու պրոֆեսիոնալ պարարվեստը․
«Պահպանելով «Կադանսի» տեսակն ու ձևը՝ ավելացրել ենք գեղարվեստական նոր մոտեցումներ։ Երաժիշտներին գումարվեցին պրոֆեսիոնալ պարողներ, ինչը հրաշալի նորություն էր հայ մշակույթի իրականության մեջ»։
Անսամբլն արդեն ծրագրում է միջազգային հյուրախաղեր ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև ելույթներ Հայաստանի մարզերում՝ Գյումրիում և Կապանում։ Ասատուր Քալաշյանը խոստանում է՝ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում փետրվարի 15-ին կայանալիք հոբելյանական երեկոն սովորական համերգ չի լինելու, այլ անմիջական շփման հարթակ, որտեղ արտիստներն ու հանդիսատեսը կգտնվեն նույն հարթության վրա․ ծրագրում ներառված են անցած տարվա լավագույն ելույթները՝ Պիացոլայի տանգոներից մինչև Կոմիտաս և Խաչատուր Ավետիսյան։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ո՞նց տեղի ունեցավ, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցը դարձավ տարածաշրջանային ուղևորություն, հարց երկրորդ․ ինչի՞ց է բաղկացած այդ ամբողջ գործընթացի հայաստանյան բաղադրիչը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է․ պատգամավորն անդրադարձել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին։
«Երրորդ հարցը․ ինչպե՞ս է տեղի ունենալու փոխնախագահ Վենսի տեղաշարժը՝ Ադրբեջանից Հայաստան կամ Հայաստանից Ադրբեջան։ խոսքը գնում է այն վտանգի մասին, որ այդ անցումը կարող է տեղի ունենալ Սյունիքի միջոցով։ Այսինքն՝ Սյունիքով մտնի։ Հիշեցնեմ, որ նախկինում անգամ մշակութային ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նմանատիպ միջազգային միսիաների դեպքում երբեք Հայաստան–Ադրբեջան կամ Ադրբեջան–Հայաստան անցումը այդ հատվածով չի իրականացվել»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3👏2👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեծ քաղաքների աղմուկն ու մշտական շտապողականությունը փոխարինել բնության հանդարտությամբ և սեփական ձեռքերով տուն կառուցել գյուղում․ իրենց ընտանիքի մոտիվացիայի մասին է «Ուրիշ նորություններում» պատմել բլոգեր, Project Kaps-ի համահիմնադիր Նվարդ Ղազարյանը։ Ընտանիքով որոշել ու տեղափոխվել են Շիրակի մարզի Կապս գյուղ՝ Ախուրյանի կիրճի հարևանությամբ, որտեղ զրոյից ստեղծում են իրենց կենցաղը։ Նվարդի խոսքով՝ սա ոչ թե մեկօրյա որոշում էր, այլ գիտակցված անցում «դանդաղ կյանքի» մոդելին։
Ապրելով գյուղում՝ Նվարդը ոչ միայն վայելում է բնությունը, այլև իր բլոգի միջոցով փորձում է խթանել տեղական արտադրանքն ու օգնել գյուղացիներին տեսնել իրենց ներուժը։ Նվարդի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ փոքր արտադրողն ու գնորդը կգտնեն իրար։ Պատրաստվում են ստեղծել մեդիահարթակ դեռահասների համար, որպեսզի գյուղի երեխաները ստիպված չլինեն քաղաք հասնել նոր հմտություններ սովորելու համար։ Ու չնայած գյուղական կյանքի դժվարություններին՝ ձմեռային ցրտերից մինչև ջեռուցման հարցերը, Նվարդը վստահ է, որ վճարվող գինը, ջանքերը արդարացված են․ անգամ ծրագրում են բազմաֆունկցիոնալ ջերմոց կառուցել Կապսում։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😍3👍2❤1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Հայաստանում ակտիվ խոսում են հիբրիդային պատերազմի մասին. խոսում են իշխանությունները: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, այո՛, նրանք իրավացի են։ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, սակայն գեներատորը, այսինքն՝ ով վարում է հիբրիդային պատերազմը, բնավ Ռուսաստանը չէ, ոնց փորձում են մեզ համոզել:
Թուրքիան և Ադրբեջանն են, որը տասնյակ տարիներ Հայաստանի դեմ վարում են հիբրիդային պատերազմ: Իհարկե, եթե ավելի դասական առումով գնահատենք իրավիճակը, ապա դա ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանն են, այլ նաև այսպես կոչված հավաքական Արևմուտքը: Բայց դա այլ հաղորդման թեմա է, որի շուրջ մենք անպայման կզրուցենք:
Վերադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հիբրիդային պատերազմին, որը նրանք վարում են Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց եկեղեցու, հայոց սփյուռքի դեմ, պետք է ֆիքսել, որ շատ երկար տարիներ մենք այդ պատերազմին այդքան էլ ուշադրություն չէինք դարձնում: Եվ այսօր, ցավոք, այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, նաև այդ հիբրիդային պատերազմի հետևանքն է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Թուրքիան և Ադրբեջանն են, որը տասնյակ տարիներ Հայաստանի դեմ վարում են հիբրիդային պատերազմ: Իհարկե, եթե ավելի դասական առումով գնահատենք իրավիճակը, ապա դա ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանն են, այլ նաև այսպես կոչված հավաքական Արևմուտքը: Բայց դա այլ հաղորդման թեմա է, որի շուրջ մենք անպայման կզրուցենք:
Վերադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հիբրիդային պատերազմին, որը նրանք վարում են Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց եկեղեցու, հայոց սփյուռքի դեմ, պետք է ֆիքսել, որ շատ երկար տարիներ մենք այդ պատերազմին այդքան էլ ուշադրություն չէինք դարձնում: Եվ այսօր, ցավոք, այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, նաև այդ հիբրիդային պատերազմի հետևանքն է։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայոց առաքելական եկեղեցին «ուղղափառ» անունը օգտագործում է ոչ հենց հիմա, որ Գարեգին կաթողիկոսը գրչի մի հարվածով․․․ Բոլորս էլ գիտենք, որ Մաղաքիա Օրմանյանը Գարեգին Երկրորդին չի էլ տեսել․ նա է գրել «Ազգապատումը» (1912թ․ - խմբ․), և վերնագրում գրված է՝ Հայոց ուղղափառ եկեղեցու անցքերը՝ սկզբից մինչև մեր օրերը․․․ ։ Սա նորություն չէ․ մեր ռահվիրան է գրել այդ խոշորագույն գործը, և թե ինչու մինչ այս չեն հանդիպել դրան՝ չգիտեմ»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը անդրադրձել է շահարկվող դավանաբանական հարցերին, ինչպես նաև կարգալույծ եղած հոգևորականների պնդմանը, թե կաթողիկոսը չի օծել իրենց, այլ իրենք օծվել են Աստծո առաջ, և այդ օծումը ի վերուստ է։ Ինչ վերաբերում է կարգալույծ եղած հոգևորակնների դատարան դիմելուն, Խաչատրյանը նշում է.
«Ընդունված կարգով կաթողիկոսն է Աստծուց հետո երկրորդ անձը, նրա ձեռամբ են հոգևորականները օծվում և ստանում իրենց դիրքին համապատասխան հոգևոր իշխանությունը եկեղեցու ներսում։ Ինչպես էլ պտտեցնեք հարցը, այստեղ կա հստակ սկզբունք՝ «նրա ձեռամբ»։ Իսկ կաթողիկոսը, իր հերթին, օծվում է 12 եպիսկոպոսների ձեռամբ։ Եկեղեցին ուղիղ կապ ունի հավատքի և հոգևոր կյանքի հետ․ այդ հարցերում ի՞նչ կապ ունի պետությունը։ Դատարանը, դատախազությունը պետության իշխանական ինստիտուտներ են, և եկեղեցին դրանցից տարանջատված է յուրօրինակ սահմանագծով»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայկական քարի պոտենցիալն այնքան մեծ է, որ այն արդեն ներկայացվում է բարձրագույն միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում, որտեղ ապրիլին հանդես կգանք հատուկ զեկույցով»։
Հայաստանի քարարտադրողների միության նախագահ Տարոն Բադալյանը «Ուրիշ նորություններում» պատմել է՝ նպատակ ունի հայկական քարը միջազգային շուկայում ներկայացնել որպես միասնական ու մրցունակ բրենդ։ Ասում է՝ որակական հատկանիշներով հայկական քարերը, հատկապես տրավերտինը, չեն զիջում միջազգային առաջատարներին, իսկ որոշ դեպքերում նախընտրելի են իրենց ջերմ երանգների և բնական յուրահատկությունների շնորհիվ․
«Ինչքան շատ խոսվի հայկական քարի պաշարների և տեխնոլոգիական պոտենցիալի մասին, այնքան դրական արդյունքներ կունենանք և՛ արտահանման, և՛ տեղական կառուցապատման հարցում»։
Հայաստանի քարարտադրողների միության նախագահը խոսել է նաև Երևանի ճարտարապետական դիմագծի ու կոլորիտը ձևավորած քարերի մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այս ընտրությունները չպետք է նույնականացնել Փարաքարի, Գյումրիի կամ ՏԻՄ այլ ընտրությունների հետ․ դրանք բոլորովին այլ բնույթի ընտրություններ էին։ Սա աշխարհաքաղաքական ընտրություն է, ինչպես ցույց տվեց նաև Քիշինևի փորձը, որտեղ, ի դեպ, ևս ընդդիմադիր քաղաքապետներ ընտրվեցին»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղտեխոնլոգ Արմեն Բադալյանն է։
«Սահմանադրությունը ընդդիմությանը հնարավորություն տալիս է հաղթելու, պարզապես պետք է ձեր սցենարով առաջ շարժվեք»:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վենսը ներդրումային խոստումներ չի տվել, և ընդհանրապես ԱՄՆ-ը ներդրումներ կատարելու մասին խոստումներ չի տվել։ Ավելին՝ Թրամփը ինքն է փորձում ներդրումներ բերել ԱՄՆ տնտեսություն, այդ թվում՝ արտահանելով տարբեր ապրանքներ։ Բնականաբար այդ ապրանքներից մեկն էլ կարելի է դիտարկել փոքր մոդուլյար ատոմակայանները։ Հետևաբար կարող ենք ֆիկսել՝ ԱՄՆ-ն ոչ թե ներդրումներ է կատարելու ՀՀ տնտեսության մեջ, այլ պատրաստ է ապրանքներ վաճառել, այսինքն՝ խոսքը ԱՄՆ ներդրումների մասին չէ, այլ արտահանումների»։
Հայ-ամերիկյան հարաբերությունների նոր զարգացումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ։ Քաղաքագետը նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում հայտարարությանն է անդրադարձել, որը մեկնաբանվում է որպես աջակցությունն ՀՀ իշխանություններին․
«Միացյալ Նահանգները վերջին տասնամյակում մշտապես ցնցումների մեջ է եղել կապված այն թեմայի հետ, թե ո՛ր արտաքին ուժերն են Միացյալ Նահանգների ներսում քաղաքական օրակարգեր փորձել ձևավորել, խառնվել են ԱՄՆ-ի ընտրություններին, այս կամ այն ուղղությամբ ինչ-որ գործողություններ են արել, որոնք միտված են եղել ամերիկյան ընտրությունների վրա ազդելու և այլն։ Եվ հիմա ստացվում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը շատ ուղղակի տեսքով նաև ընտրությունների հետ կապված հայտարարություն է անում, որը, բնականաբար, ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, և սա, կարծում եմ, ճիշտ չէ»։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ձերբակալված անձինք չէին այդ ցույցերի պատվիրատուները, նրանք պարզապես Իրանում բարեփոխական հոսանքը ներկայացնող կարկառուն դեմքերից էին, որոնք մշտապես, և հատկապես վերջին տարիներին պարբերաբար, հանդես են եկել բարեփոխումների օրակարգով, և այդ բարեփոխումների օրակարգը ընդունելի չեն պետական համակարգի ու պահպանողական ուժերի կողմից»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը մեկնաբանել է հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։
📌Հունվարյան ցույցերը ճնշելուց հետո Իրանում ճնշում են նաև իսլամական համակարգի ընդհանուր խոսույթից շեղվող գործիչներին․ Իրանում վերջին օրերին ձերբակալվել են «Բարեփոխումների ճակատ» նախաձեռնության անդաները, իսկ երեկ ձերբակալվել է նաև շարժման առաջնորդ Ազար Մանսուրին։ «Բարեփոխումների ճակատը» միավորում է բարեփոխական տարբեր կուսակցություններ ու շարժումներ։ 2024թ.–ի նախագահական ընտրություններում շարժումն աջակցել է գործող նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Ըստ որոշ լուրերի`հունվարյան ցույցերի ընթացքում «Բարեփոխումների ճակատը» նաև հայտարարություն է պատրաստել` Իրանի հոգևոր առաջնորդի հրաժարականի պահանջով, բայց իրադարձությունների բերումով հայտարարությունը չի հրապարկվել:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չկա աշխարհում որևէ ամերիկյան մոդուլային ատոմակայան, որը պրակտիկայում գործում է, ցույց է տվել իր էֆեկտիվությունը, և կան տապալված բազմաթիվ ծրագրեր։ ԱՄՆ-ում արդեն տևական ժամանակ փորձում են փոքր մոդուլային ատոմակայաններ կիրառել․ Յուտա նահանգում Nuclear Power ընկերությունը երկար ժամանակ փորձում էր կառուցել փոքր մոդուլային ատոմակայան․ 10 միլիարդ դոլարը անցան, բայց ծրագիրը կիսատ մնաց։ ԱՄՆ-ն նաև այլ տեղերում ունի դեռևս չհաջողված փորձեր։ Այսինքն Հայաստանը դառնում է այդ առումով հերթական երկիրը, որտեղ փորձելու են դա անել։ Էլ չեմ ասում, որ մոդուլային ատոմակայանի արտադրածը ավելի թանկ է նստում վերջնական առումով»։
Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Արման Ղուկասյանի հետ։
«Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե Հայաստանում էլ լինի հերթական տապալված պրոյեկտը․ ի՞նչ ենք անելու 2036 թվականից հետո, երբ Մեծամորի ատոմակայանը արդեն այլևս չլինի․ 2036 թ․-ից հետո, բնականաբար, Մեծամորի ատոմակայանը կդադարի աշխատել, որովհետև ՀՀ իշխանությունները ընդունել են ատոմակայանի ամերիկյան մոդուլայինի առաջարկը»։
📌Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ․ Վենսը Երևանում ստորագրել են միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը․ ծրագիրը կարժենա 9 մլրդ դոլար։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շատերն այսօր «մեսիայի» են սպասում․ ուրեմն 35 տարվա պատմությունը դաս չեղավ, որ պետք չէ կանգնել ու ասել՝ այ, այս մարդը մեզ կփրկի։ Չկա այդպիսի բան, չկա փրկիչ։ Անհրաժեշտ է ոչ թե լիդերը՝ թիմով, այլ թիմը՝ առաջնորդով»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Ներքաղաքական հարցերից բացի, նա անդրադարձել է նաև երեկվանից՝ ԱՄՆ փոխնախագահի այցից հայտնի դարձած ու ակտիվ քննարկվող ամերիկյան մոդուլային ատոմակայանների հարցին։ Քաղաքական գործչի բնորոշմամբ՝ ատոմակայանը անհրաժեշտություն է մեր ազգային անվտանգության, պետության անվտանգության ապահովման հարցում. այն չի կարող լինել այլ ֆորմատի․
«Ատոմակայանի մոդուլային տարբերակների դեպքում չկա վստահություն, որ դրանք կարող են ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջարկի մոտ 40%-ը (ինչպես ՀԱԷԿ-ն է)։ Հետևաբար անհրաժեշտ է շարունակել ունեցած կայանի զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Միաժամանակ պետք է նկատել, որ 2036 թվականին տասը տարի է մնում, սակայն իրական նախագիծ դեռ չկա։ Այդ պայմաններում կա վտանգ, որ մոդուլային տեխնոլոգիաները կարող են չաշխատել սպասված ձևով, և արդյունքում մենք կարող ենք մնալ առանց գործող ատոմակայանի»։
Արամ Սարգսյանը խոսել է նաև էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ կապակցվելու վտանգավոր հեռանկարի մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9🤝1