Radio Sputnik Armenia
542 subscribers
361 photos
3.39K videos
2.36K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կլինեն նաև մոտ 15 կուսակցություններ, որոնք 1-2 % ձայն կհավաքեն, բայց արդյունքում մի 10 % ձայն «կգնա» իշխանությունների օգտին։ Այսինքն՝ այսպես կոչված՝ դրածո կուսակցություններ կլինեն, որոնք, բնականաբար, չեն միավորվելու»։


Հայաստանում ընդդիմադիր քաղաքական դաշտում կարող են ձևավորվել նախընտրական միավորումներ, բայց արդյոք իշխանությունը` ի դեմս ԿԸՀ–ի, կգրանցի՞ բոլորին. քաղաքագետ, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ` այս պահին սա առաջիկա ընտրական գործընթացի վերաբերյալ ամենադժվար և անպատասխան հարցն է։

«Քննարկումները քաղաքական ուժերի միջև պիտի գնան նաև սա հաշվի առնելով։ Ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի դեպքում այս խնդիրը չկա։ Այս ուժերը միանշանակ կգրանցվեն, քանի որ իշխանությունն էլ է հասկանում, որ նրանց մասնակցությունը ձեռնտու է` ձայների փոշիացման տեսանկյունից»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգը նաև պարզաբանում է՝ խնդիր կարող է ծագել այն քաղաքական ուժերի դեպքում, որոնք ապագա ԱԺ–ում ի զորու են փոխել քաղաքական պատկերը։

«Հարցն այս ուժերին գրանցել–չգրանցելու մասին է. թույլ տան, որ մինչև վերջ գնան քվեարկությա՞ն, թե, ասենք, ուրբաթ օրը կեսօրին հանեն քվեարկությունից»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իշխանությունը փորձում է իրավական պատրվակով տապալել Եպիսկոպոսաց ժողովը, որի շուրջ ծավալվող քննարկումներն արդեն դուրս են եկել զուտ եկեղեցական գործընթացների շրջանակից և ստացել քաղաքական ու իրավական վտանգավոր երանգներ»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը իշխանությունի գործողությունները որակում է՝ Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը տապալելու փորձ։ Վերլուծաբանի խոսքով՝ իշխանությունների հիմնական մտավախությունն այն է, որ Եպիսկոպոսաց ժողովը կարձանագրի Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց դասի միասնական դիրքորոշումը։

«Չնայած իշխանությունների գործադրած ջանքերին՝ եկեղեցու ներսում նրանց համակիրների թիվը բավարար չէ ժողովը տապալելու համար կանոնիկ մարմինների միջոցով։ Քրեական գործը հարուցվել է «դատական ակտը չկատարելու» հիմքով, սակայն սա միայն առաջին փուլն է։ Քանի որ քրեական գործը փաստի առթիվ հարուցվում է, հետո ինչ-որ ընթացակարգ է գնում, մի X օր հետո ֆիգուրանտներ են հայտնվում այդ գործում՝ մեղադրյալի, տուժողի, վկաների և այլնի կարգավիճակով»։


Քաղաքական վերլուծաբանն անդրադարձել է նաև 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորվող դաշինքներին, բևեռներին և «Բոլորին դեմ եմ» կոչվող քաղաքական միավորին։

«Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի համար ամենաճակատագրականներից մեկը, որին նախորդ տարվա գարնանից պատրաստվում է իշխանությունը, իսկ ընդդիմության դաշտում ընթանում է բյուրեղացման և մի քանի ազդեցիկ կոնսոլիդացիոն կենտրոնների ձևավորման գործընթաց»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պարգևավճարները պետք է տրվեն լավ աշխատանքի ու արդյունքի դիմաց, ոչ թե որպես միջոց՝ պաշտոնյաներին կոռուպցիայից զերծ պահելու համար։ Աննախադեպ չափերի պարգևավճարները ոչ միայն հիմնավորված չեն, այլ խորացնում են հասարակության մեջ անարդարության զգացումը»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանն է:

«Այսինքն՝ նախարարը, որը ստանում է 1.5 միլիոն դրամ աշխատավարձ, ի վիճակի չէ ապրել առանց կոռուպցիայով զբաղվելո՞ւ։ Եթե ի սկզբանե պետական պաշտոնների բերվում են մարդիկ, որոնք պոտենցիալ կարող են զբաղվել կոռուպցիայով, բայց չեն զբաղվում միայն այն պատճառով, որ բարձր վարձատրություն են ստանում, ապա դա արդեն լուրջ խնդիր է։ Եթե 2018 թվականին ասեին՝ «ժողովուրդ ջան, մենք գալու ենք, թալանը վերադարձնենք, բայց դրանով մեր կյանքի որակը կբարելավենք, իսկ ձեր կյանքի որակը կվատթարանա, դուք կմնաք վարկերի տակ, գնաճը կտեսնեք տասնապատիկ, իսկ եկամուտների աճ չեք տեսնի, դուք վարկ կվերցնեք հինը փակելու համար, հետո նորից վարկ՝ այսօրվա վարկը փակելու համար… »․․․ Տեսնենք՝ քանի՞ հոգի կգնային իրենց հետևից»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤝2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավտոսերվիս»․ Ինչ անել, որ ձմռան ցրտին մեքենայի ապակիները սառույցով չծածկվեն, իսկ առավոտյան կարողանաք հեշտությամբ բացել մեքենայի դուռը՝ չվախենալով, որ այն գիշերը սառել-կպել է, իսկ բանալին չի պտտվում վարորդի դռան կողպեքի մեջ․ օգտակար խորհուրդներ՝ մեր ավտոփորձագետ Արման Հակոբյանից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Իրանի շուրջ կատարվողը Հայաստանի վրա անմիջական ազդեցություն ունի, և յուրաքանչյուր բացասական գործընթաց, էլ չասած՝ ռազմական գործողություն, որը կարող է լինել Իրանի հանդեպ, մեզ համար լրջագույն վտանգներ է պարունակում։

✔️Առաջինը՝ մենք հիշում ենք, որ հենց Իրանն է հանդիսանում կարևորագույն գործոններից մեկը, որը զսպում է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հարավի՝ Սյունիքի ուղղությամբ։

✔️Երկրորդը մի խնդիրն է, որի մասին քիչ է խոսվում, բայց․․․ պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե հանկարծ Հայաստան գա, օրինակ, կես միլիոն իրանցի փախստական։ Մենք, իհարկե, պարտավոր ենք իրենց ընդունել և այլ տարբերակ չունենք էլ, բայց այնումանեյանիվ, դա կհանգեցնի լրջագույն խնդիրների։

🎦 ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆանտաստիկա, հոգեբանական թրիլլեր, ֆուտբոլային դրամա. ի՞նչ է առաջարկում Newmag Winterfest 2026-ն այս տարի

Փառատոնի այս տարվա գլխավոր իրադարձությունը լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» իտալերեն ինքնակենսագրականի հայերեն հրատարակության շնորհանդեսն է։

Փետրվարի 7-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում կայանալիք Newmag հրատարակչության ձմեռային գրքի և արվեստի Winterfest 2026 փառատոնի մասին «Ուրիշ նորություններում» պատմել են հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ու հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը։

«Մենք նպատակաուղղված աշխատում ենք տարբեր ուղղություններով, որպեսզի հայ հեղինակներին հնարավորություն տանք հայտնվել փառատոնի բեմում»,- ասում է Գնել Նալբանդյանը։


Բացի սպորտային բեսթսելլերից, ընթերցողին կներկայացվեն Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ վեպը, Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» թրիլլերը և Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» ձեռնարկը։

Newmag Winterfest 2026-ը կանցկացվի փետրվարի 7-ին, ժամը 12:00-ից 20:00-ը։ Մուտքն ազատ է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Տաքսու վարորդների խնդիրները հնարավոր չէ լուծել առանց կարգավորող մարմնի։ Մրցակցության հանձնաժողովը չի կարող ամբողջությամբ կարգավորել ոլորտը, իսկ հարկային բեռը անհամաչափ է բաշխված: Ոլորտը բարձիթողի է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը զրուցել է «Սկսենք նորից» նախաձեռնության համահիմնադիրներ Հրաչ Հովհաննիսյանի և Զավեն Դանիելյանի հետ։

«Պետք է լինի պետության հետ համատեղ կառավարվող տաքսի վարողների միություն, ոչ թե առանձին արհմիություն։ Այս պահին արհմիություն չկա։ Ոլորտն ընդհանրապես բացթողի վիճակում է։ Երևի բոլորի համար անհետաքրքիր է։ Մենք արդեն երկու տարի է՝ ինքներս վարորդ ենք, ամեն օր քշում ենք, մենք հենց ներսից ենք դուրս եկել, որ բարձրաձայնենք խնդիրները»։


զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍3🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում բուլինգը հիմնականում տարածված է դեռահասների շրջանում, քանի որ նրանք այդ տարիքում՝ ֆիզիոլոգիական հասունացման շրջանում, փորձում են ինքնահաստատվել»։


Sputnik Արմենիան զրուցել է հոգեբան, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Վանանե Միրզոյանի հետ։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դպրոցներում, կրթական այլ հաստատություններում բուլինգի դեպքերն աճել են։ Հոգեբանն ասում է՝ դեպքերը միայն տղաների շրջանում չէ, որ լինում են, այս հարցում չեն զիջում նաև աղջիկները։ Իհարկե, աղջիկների դեպքում ավելի շատ խոսքի միջոցով է արտահայտվում, բայց լինում են նաև դեպքեր, երբ օրինակ ծեծում կամ հրմշտում են միմյանց։

«Շատերը հոգեբանական բռնության ենթարկվում են, բայց չեն գիտակցում և չեն որակում դա որպես բուլինգ։ Մենք բացատրում ենք, որ հոգեբանական բուլինգը լինում է քմծիծաղի, վիրավորանքների և նաև սպառնալիքների միջոցով»։


Հոգեբանը նշում է՝ խնդիրն ավելի է բարդանում, երբ ոմանք նման դեպքերում նաև նկարահանում են գործողությունը։ Մասնագետը խոսել է նաև կանխարգելման միջոցների մասին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը օրինակ ծառայեց։ Ես հուսով եմ, որ այս մարզաձևը դեռևս նոր զարթոնք կապրի ու կզարգանա Հայաստանում։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը էտալոն է, իսկ ֆուտբոլում մենք հսկայածավալ աշխատանք ունենք կատարելու»։


Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ֆուտբոլի Երևանի կառավարման դպրոց հիմնադրամի տնօրեն Գերասիմ Բարսեղյանը։

«Ֆուտբոլում, չգիտես ինչու, մենք չենք օգտագործում մեր էտալոնը` Հենրիխ Մխիթարյանին, որի անցած ճանապարհը իսկական ու հանրահայտ ֆուտբոլիստ դառնալու ուղին է։ Ֆուտբոլում մենք հսկայածավալ աշխատանք ունենք կատարելու, փնտրելու զարգացման տարբերակներ, որոնք հիմք կհանդիսանան հայկական ակումբների, ինչպես նաև ազգային հավաքականի համար»,–կարծում է Բարսեղյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Ապարանյան ձմեռ» փառատոնն այս տարի կկայանա․ անկախությունից ի վեր սա չորրորդն է, բայց փառատոնը սկսվել է դեռևս 1960-ական թվականներից, սակայն երկար ժամանակ՝ մինչև 2017 թվականը չէր իրականացվում։ Նախորդ երկու տարիներին ձյան սակավության պատճառով միջոցառումը չկայացավ, իսկ այս տարի եղանակային պայմանները նպաստավոր են, և փառատոնը կրկին վերադարձել է»։


«Ուրիշ նորությունների» եթերում Ապարան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արմեն Սարգսյանն ասում է՝ համայնքի նպատակներից է դարձել ավանդական միջոցառումների վերականգնումը, դրանց ծավալների մեծացումը և հանրահռչակումը․ «Ապարանյան ձմեռը» դրա վառ օրինակներից է։

«Միջոցառումը կանցկացվի փետրվարի 7-ին, Ապարան–Լուսագյուղ ճանապարհի Խաչասարի հատվածում՝ Ապարանի կենտրոնից մոտ 2․5 կմ հեռավորության վրա։ Ծրագիրը կմեկնարկի ժամը 11:00-ին պաշտոնական բացմամբ, որից հետո ըստ հերթականության կանցկացվեն սպորտային մրցումները։ Դրանց զուգահեռ կլինեն մշակութային ելույթներ, պարային ֆլեշմոբներ, երգ ու պար՝ Ապարանի և հյուր համայնքների արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Яков Кедми: Конфликт Армении и Азербайджана - это не только противостояние двух сторон

Конфликт Армении с Азербайджаном не только противостояние двух сторон, утверждает экс-глава израильской секретной службы «Натив», политолог Яков Кедми. За Азербайджаном стоит Турция, недалеко находится Россия и ухудшение ситуации в регионе не выгодно американцам. Своим взглядом по ситуации на Южном Кавказе он поделился в рамках авторского проекта политического обозревателя Армана Ванескегяна «На самом» деле.

«У Турции с Азербайджаном общие направления, а у Армении исторические проблемы с Турцией. Россия пока не вмешивается, но кто знает, как всё будет после окончания украинского конфликта”, - говорит Кедми.


По его словам, в начале 90-ых постсоветскому пространству не уделялось достаточного внимания. Когда же обнаружилась необходимость серьезного вмешательства, было потеряно, то оказалось, что для этого требуется слишком много сил и потенциала.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Քաղցկեղի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է, այսինքն՝ վաղ հետազոտություններն ու վաղ հայտնաբերումը։ Քաղցկեղը հաստատ դատավճիռ չէ, որովհետև ներկա պահին բազմաթիվ միջոցներ ունենք դրա դեմ պայքարելու»։


Փետրվարի 4–ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հմայակ Պետրոսյանն է։

«Մարդիկ ունենում են գանգատներ, որոնք հաճախ դժվար է անմիջապես վերագրել ուռուցքային հիվանդությանը, բայց ցանկացած գանգատի դեպքում, օրինակ՝ նիհարելը, ընդհանուր թուլություն, հոգնածություն, մարսողական համակարգի տարբեր խնդիրներ, մաշկի վրա որևէ գոյացություն կամ կանանց մոտ մի շարք գանգատներ, անհրաժեշտ է հնարավորին շուտ հետազոտվել։ Քաղցկեղը հայտնաբերելու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս առաջին հերթին դիմել նեղ մասնագետի՝ այն կլինիկաներ, որոնք զբաղվում են ուռուցքային հիվանդություններով։ Ունենք բուժման մեծ արսենալ՝ և՛ դեղորայքային, և՛ վիրաբուժական։ Պարտադիր չէ, որ անպայման լինի քիմիոթերապիա, պարտադիր չէ, որ քիմիաթերապիայից հետո լինի մազաթափություն։ Եթե խոսքը արդեն ավելի խորը ստադիաների մասին է, ապա այդ դեպքում կարող ենք մտածել քիմիաթերապիայի մասին»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այ նախընտրական արշավը որ սկսվի, մարդիկ տեսնեն, թե ինչ խաղացողներ կան, այդ ժամանակ էլ արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել, որովհետև մեր հասարակությունը, որպես կանոն, վերջին մի ամսվա մեջ է իր որոշումը կայացնում»։


Նախընտրական հարցումների, ընտրողների սպասումների և քաղաքական ուժերի դիրքավորման մասին է Sputnik Արմենիան զրուցել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։ Նրա խոսքով` հանրության տրամադրությունների ամենաճշգրիտ ցուցիչն արդեն անցկացված ընտրություններն են։

«Ե՛վ Գյումրիում, և՛ Վաղարշապատում, և՛ Երևանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները հստակ ցույց տվեցին, թե որ քաղաքական ուժը ինչ վարկանիշ ունի։ Այնպես որ, վերջնական ճշգրիտ արդյունքները մենք կիմանանք միայն կոնկրետ ընտրությունների ժամանակ, իսկ ավելի մոտավոր պատկերացում կարող ենք ունենալ, երբ որ սկսվի նախընտրական արշավը։ ․․․․ Հիմա հանրությունը բաժանված է 3 մասի՝ 15–20 %-ն աջակցում է գործող իշխանությանը, գրեթե նույնքան` ընդդիմությանը, և 60–ից ավելի տոկոսը կողմնորոշված չէ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության կողմը։ Մարդկանց 60%-ն ուզում է նոր այլընտրանք, որին այսօր չի տեսնում քաղաքական դաշտի գլխավոր խաղացողների մեջ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Встреча представителей США и Ирана вряд ли поставит точку в противостоянии. Скорее - всего стороны договорятся продолжать консультации, уверен израильский политолог Александр Цинкер.

Ситуация сложная, ведь помимо американцев Израиль тоже выставил свои требования - три пункта, которые можно считать ультиматумом. Это полное прекращение ядерной программы Ирана, резкое ограничение ракетной программы и прекращение поддержки иранских прокси-сил по всему Большому Ближнему Востоку.

“ Я не уверен, что стороны выйдут на решения. В лучшем случае будет договоренность продолжать обсуждения. Быть может, создадут американо-иранскую группу, которая и займется консультациями. В реальности вариантов два. Или стороны встанут из-за стола и разойдутся, и тогда удар может быть нанесен в тот же день. Или же сумеют договориться о том, что какие-то вопросы будут решать в ближайшем будущем, что для Ирана предпочтительнее – ему выгодно тянуть время”.


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երևանում տեղաշարժն անտանելի է դարձել մեքենաների անվերահսկելի քանակի պատճառով․ արդեն 700 000-ից ավելի մեքենա կա մայրաքաղաքում։ Մեզ պետք են ոչ պոպուլյար որոշումներ՝ խցանումներից և աղմուկից ազատվելու համար»:


Երևանում օրեցօր սրվող տրանսպորտային խնդիրներին, խցանումներին և քաղաքային միջավայրի բարելավման գործում էլեկտրամոբիլների դերին է «Ուրիշ նորություններում» անդրադարձել «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը:

«Խնդրի միակ լուծումը մեքենաների քանակի ֆիզիկական կրճատումն ու ավտոպարկի թարմացումն է, ինչը պահանջում է քաղաքական կամք և երբեմն ոչ պոպուլյար որոշումների ընդունում:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կարծում են, թե ՌԴ գնալուց առաջ կարող են ինչ-որ մեկին յուղել, հետո՝ դաղել»․ քաղաքագետ

📎ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկ Մոսկվայում էր, հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Մոսկովյան հայտարարությունների հիմնական մեսիջները Sputnik Արմենիայի հետ զույցում մեկնաբանել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

📌ՌԴ ԱԳ նախարար Լավորվը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է, և, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Լավրովը նաև տարակուսանք է հայտնել «Երևանից հնչող միֆական հիբրիդային սպառնալիքների մասին» հայտարարությունների վերաբերյալ` շեշտելով, որ դրանք սադրանք են Ռուսաստանին պատերազմ հայտարարած ԵՄ–ի կողմից։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով և նույնիսկ չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից, թեև դեռևս հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին` ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ եռակողմ հաաձայնագրերի բոլոր կետերն արդիական են, առաջին հերթին՝ տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները լուծելու համար։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊 «Որակյալ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է»․ վստահեցնում է «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավարը

«Ուրիշ նորություններում» Ասատուր Քալաշյանը ներկայացրել է անսամբլի նորացված ձևաչափը․ արդեն մեկ տարի է՝ համադրել են դասական երաժշտությունն ու պրոֆեսիոնալ պարարվեստը․

«Պահպանելով «Կադանսի» տեսակն ու ձևը՝ ավելացրել ենք գեղարվեստական նոր մոտեցումներ։ Երաժիշտներին գումարվեցին պրոֆեսիոնալ պարողներ, ինչը հրաշալի նորություն էր հայ մշակույթի իրականության մեջ»։


Անսամբլն արդեն ծրագրում է միջազգային հյուրախաղեր ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև ելույթներ Հայաստանի մարզերում՝ Գյումրիում և Կապանում։ Ասատուր Քալաշյանը խոստանում է՝ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում փետրվարի 15-ին կայանալիք հոբելյանական երեկոն սովորական համերգ չի լինելու, այլ անմիջական շփման հարթակ, որտեղ արտիստներն ու հանդիսատեսը կգտնվեն նույն հարթության վրա․ ծրագրում ներառված են անցած տարվա լավագույն ելույթները՝ Պիացոլայի տանգոներից մինչև Կոմիտաս և Խաչատուր Ավետիսյան։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ո՞նց տեղի ունեցավ, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցը դարձավ տարածաշրջանային ուղևորություն, հարց երկրորդ․ ինչի՞ց է բաղկացած այդ ամբողջ գործընթացի հայաստանյան բաղադրիչը»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է․ պատգամավորն անդրադարձել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին։

«Երրորդ հարցը․ ինչպե՞ս է տեղի ունենալու փոխնախագահ Վենսի տեղաշարժը՝ Ադրբեջանից Հայաստան կամ Հայաստանից Ադրբեջան։ խոսքը գնում է այն վտանգի մասին, որ այդ անցումը կարող է տեղի ունենալ Սյունիքի միջոցով։ Այսինքն՝ Սյունիքով մտնի։ Հիշեցնեմ, որ նախկինում անգամ մշակութային ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նմանատիպ միջազգային միսիաների դեպքում երբեք Հայաստան–Ադրբեջան կամ Ադրբեջան–Հայաստան անցումը այդ հատվածով չի իրականացվել»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3👏2👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Շիրակի Կապսը թվային մեծ աշխարհից դեպի փոքրիկ գյուղ է կանչել բլոգեր Նվարդ Ղազարյանին և նրա ընտանիքին։

Մեծ քաղաքների աղմուկն ու մշտական շտապողականությունը փոխարինել բնության հանդարտությամբ և սեփական ձեռքերով տուն կառուցել գյուղում․ իրենց ընտանիքի մոտիվացիայի մասին է «Ուրիշ նորություններում» պատմել բլոգեր, Project Kaps-ի համահիմնադիր Նվարդ Ղազարյանը։ Ընտանիքով որոշել ու տեղափոխվել են Շիրակի մարզի Կապս գյուղ՝ Ախուրյանի կիրճի հարևանությամբ, որտեղ զրոյից ստեղծում են իրենց կենցաղը։ Նվարդի խոսքով՝ սա ոչ թե մեկօրյա որոշում էր, այլ գիտակցված անցում «դանդաղ կյանքի» մոդելին։

Ապրելով գյուղում՝ Նվարդը ոչ միայն վայելում է բնությունը, այլև իր բլոգի միջոցով փորձում է խթանել տեղական արտադրանքն ու օգնել գյուղացիներին տեսնել իրենց ներուժը։ Նվարդի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ փոքր արտադրողն ու գնորդը կգտնեն իրար։ Պատրաստվում են ստեղծել մեդիահարթակ դեռահասների համար, որպեսզի գյուղի երեխաները ստիպված չլինեն քաղաք հասնել նոր հմտություններ սովորելու համար։ Ու չնայած գյուղական կյանքի դժվարություններին՝ ձմեռային ցրտերից մինչև ջեռուցման հարցերը, Նվարդը վստահ է, որ վճարվող գինը, ջանքերը արդարացված են․ անգամ ծրագրում են բազմաֆունկցիոնալ ջերմոց կառուցել Կապսում։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😍3👍21👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Հայաստանում ակտիվ խոսում են հիբրիդային պատերազմի մասին. խոսում են իշխանությունները: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, այո՛, նրանք իրավացի են։ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, սակայն գեներատորը, այսինքն՝ ով վարում է հիբրիդային պատերազմը, բնավ Ռուսաստանը չէ, ոնց փորձում են մեզ համոզել:

Թուրքիան և Ադրբեջանն են, որը տասնյակ տարիներ Հայաստանի դեմ վարում են հիբրիդային պատերազմ: Իհարկե, եթե ավելի դասական առումով գնահատենք իրավիճակը, ապա դա ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանն են, այլ նաև այսպես կոչված հավաքական Արևմուտքը: Բայց դա այլ հաղորդման թեմա է, որի շուրջ մենք անպայման կզրուցենք:

Վերադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հիբրիդային պատերազմին, որը նրանք վարում են Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց եկեղեցու, հայոց սփյուռքի դեմ, պետք է ֆիքսել, որ շատ երկար տարիներ մենք այդ պատերազմին այդքան էլ ուշադրություն չէինք դարձնում: Եվ այսօր, ցավոք, այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, նաև այդ հիբրիդային պատերազմի հետևանքն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայոց առաքելական եկեղեցին «ուղղափառ» անունը օգտագործում է ոչ հենց հիմա, որ Գարեգին կաթողիկոսը գրչի մի հարվածով․․․ Բոլորս էլ գիտենք, որ Մաղաքիա Օրմանյանը Գարեգին Երկրորդին չի էլ տեսել․ նա է գրել «Ազգապատումը» (1912թ․ - խմբ․), և վերնագրում գրված է՝ Հայոց ուղղափառ եկեղեցու անցքերը՝ սկզբից մինչև մեր օրերը․․․ ։ Սա նորություն չէ․ մեր ռահվիրան է գրել այդ խոշորագույն գործը, և թե ինչու մինչ այս չեն հանդիպել դրան՝ չգիտեմ»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը անդրադրձել է շահարկվող դավանաբանական հարցերին, ինչպես նաև կարգալույծ եղած հոգևորականների պնդմանը, թե կաթողիկոսը չի օծել իրենց, այլ իրենք օծվել են Աստծո առաջ, և այդ օծումը ի վերուստ է։ Ինչ վերաբերում է կարգալույծ եղած հոգևորակնների դատարան դիմելուն, Խաչատրյանը նշում է.

«Ընդունված կարգով կաթողիկոսն է Աստծուց հետո երկրորդ անձը, նրա ձեռամբ են հոգևորականները օծվում և ստանում իրենց դիրքին համապատասխան հոգևոր իշխանությունը եկեղեցու ներսում։ Ինչպես էլ պտտեցնեք հարցը, այստեղ կա հստակ սկզբունք՝ «նրա ձեռամբ»։ Իսկ կաթողիկոսը, իր հերթին, օծվում է 12 եպիսկոպոսների ձեռամբ։ Եկեղեցին ուղիղ կապ ունի հավատքի և հոգևոր կյանքի հետ․ այդ հարցերում ի՞նչ կապ ունի պետությունը։ Դատարանը, դատախազությունը պետության իշխանական ինստիտուտներ են, և եկեղեցին դրանցից տարանջատված է յուրօրինակ սահմանագծով»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3