Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շուտով TRIPP–ի շինարարական աշխատանքները կսկսեն, իսկ Հայաստանը փոխարենը ստանում է Ադրբեջանից տրանզիտ, ընդ որում բացառապես ներմուծումների մասով, գոնե այս պահի դրությամբ։ Այնպես չէ, թե Հայաստանում բենզինի սով կա, կամ 90-ականների սկիզբն է, կամ ցորենի սով է, երբ մարդկանց հաց էին տալիս չեկերով։ Սա զուտ քաղաքական խնդիր է․ Փաշինյանը գնացել է զիջման և հիմա ստիպված է մարդկանց համոզել՝ ասելով, թե տեսեք՝ փոխարենը Ադրբեջանն ու Թուրքիան էլ մեր շրջափակումն են ճեղքում, ճանապարհներ են բացում։ Բայց եկեք նայենք իրականությանը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Նա խոսել է նաև 2026-ին կայանալիք ընտրություններից։
«Հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն ունի, քան Նիկոլ Փաշինյանը, սա ակնհայտ է, և հենց դա է պատճառը, որ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը մասնակցի ընտրություններին դաշինքների ֆորմատով։ Որպեսզի ձայները չփոշիանան, անհրաժեշտ է ձևավորել դաշինքներ, որոնք կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։ Լավագույն տարբերակը մի քանի խոշոր դաշինքների առկայությունն է։ Ուստի մեր ուղերձը և մեր գործողությունները լիովին համահունչ են մեր քաղաքական դիրքորոշմանը։ Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով, և արդեն սկսել ենք բանակցությունները դաշինք ձևավորելու ուղղությամբ։ Բնականաբար, հաշվի առնելով մեր արդյունավետ գործունեությունը և համագործակցությունը «Հայաստան» դաշինքի շրջանակներում, առաջնային և նախընտրելի ֆորմատը հենց այդ դաշինքն է»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3👍2
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պատմական կադրեր Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունից
Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, խոնարհվում կաթողիկոսի առաջ։ Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։ Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։
📎Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկան հասակում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։
@ArmeniaSputnik
Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, խոնարհվում կաթողիկոսի առաջ։ Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։ Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։
📎Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկան հասակում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։
@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ աճեցնելու համար համակարգային փոփոխություններ են հարկավոր․ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար մենք տաղանդավոր բազմաթիվ պատանի ֆուտբոլիստներ ունենք, բայց ինչ-որ մի ժամանակահատվածում այդ երեխաները չգիտես ուր են անհետանում»։
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը ու ռադիո-հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը խոսել են ֆուտբորից։
«Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շատ լավ մոտիվատոր է, բայց նա կախարդական փայտիկ չունի ամեն ինչ կտրուկ փոխելու համար։ Հետևաբար մեզ ժամանակ է հարկավոր, իսկ հաշվի առնելով միջազգային փորձը` կարծում եմ, որ մեզ բավականին երկար ժամանակ է հարկավոր։ Հայկական ֆուտբոլն առաջ մղելու համար շատ գործոններ չեն բավականացնում, իսկ դրանք ապահովելու համար լուրջ փոփոխություններ են հարկավոր»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Աստղիկ Սամվելյանը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցու դուստրը, թանգարանի հիմնադիրն ու Aguletsi Jewelry զարդերի բրենդի հեղինակը, «Ուրիշ նորություններում» բացահայտել է, թե ինչպես է հսկայական մշակութային ժառանգությունը վերածում ժամանակակից ու «կրելի» պատմության։ Աստղիկն ընդգծեց, որ իր ընտանիքում ազգայինը երբեք չի պարտադրվել, այլ եղել է բնական միջավայր։
Այսօր «Ագուլեցի» թանգարանը շարունակում է մնալ ոչ թե դասական իմաստով ցուցասրահ, այլ մի կենդանի օջախ, որտեղ պահպանված է ընտանեկան ջերմությունը, Նախիջևանի Ագուլիսից բերված հուշերն ու այն արվեստը, որը սահմաններ չի ճանաչում։ Անդրադառնալով իր յուրահատուկ ոճին և ազգային տարրերով հագուստին՝ նա նշեց, որ իրական ինքնությունը դետալների մեջ չէ, այլ էության.
«Ազգայինը պայուսակի վրայի թռչնազարդը չէ, այլ նոր ստեղծած մի բան, որը գալիս է հնից՝ փոփոխվելով, բայց պահպանելով արմատը։ Պետք է անել այնպիսի նուրբ անցում, որ հագուստը կամ զարդը չդառնա զուտ էթնիկ նմուշ, այլ մնա լիարժեք ժամանակակից»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤2🤗1
Forwarded from Sputnik Արմենիա
⚡️⚡️⚡️⚡️Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան
@ArmeniaSputnik
@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
⚡️⚡️⚡️⚡️Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում…
❗️Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
📌44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի մայիսին դատապարտել է ցմահ ազատազրկման:
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
📌44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի մայիսին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինտերնետը շատ «չար» և «նենգ» երևույթ է. այն ամեն ինչ հիշում է։ Այսօր մարդու դեմքն ու կենսաչափական տվյալները ամենուր են, և այն, ինչ նախկինում փնտրում էին ամիսներով, թվային հետքի ու արհեստական բանականության շնորհիվ մենք գտնում ենք 5 րոպեում»։
Հայաստանում մասնավոր դետեկտիվի ինստիտուտի կայացման, միջազգային զեղծարար սխեմաների բացահայտման և թվային հետքի կարևորության մասին «Ուրիշ նորություններում» պատմել է «Gabrielyan & Partners» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանը: Նրա ձևակերպմամբ՝ դետեկտիվը հասարակության մեջ իրականացնում է յուրօրինակ «սանիտարական մաքրման» աշխատանքներ այնտեղ, որտեղ դեռևս չկա քրեաիրավական գնահատական, բայց կա խնդիր կամ անվստահություն։ Փորձագետը հստակեցնում է մասնագիտական էթիկայի սահմանները․
«Մենք չենք զբաղվում սիրային հետապնդումներով, քանի որ անձնական կյանք ներխուժելը հանցագործություն է։ Լեգալ դետեկտիվը պաշտպանում է մարդու սահմանադրական իրավունքը, ոչ թե խախտում այն»։
Հայկ Գաբրիելյանի գլխավորությամբ մշակվել է «Մասնավոր դետեկտիվ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը թույլ կտա ոլորտը դարձնել լիարժեք ինստիտուցիոնալ ծառայություն։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍4
Sputnik Արմենիա
⚡️⚡️⚡️⚡️Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Միանշանակ ուրախալի է, երբ ադրբեջանական գերությունից 4 հայ վերադարձել է հայրենիք, բայց անընդունելի է, երբ այս հարցերը լուծվում են գործարքների հիման վրա։ Այս հարցը, ունենալով բացառապես մարդասիրական բնույթ, իր վերջնական հանգուցալուծումը չի ստանում, մինչդեռ կարծում եմ՝ հայ հասարակությունը հենց դրա ակնկալիքն ունի, որ հայ–ադրբեջանական հարաբերություններում մարդկային տառապանքներ պատճառելը երկկողմանի փոխհարաբերությունների առարկա չդառնա։ Դրա համար ես իրապես ակնկալիք ունեմ, որ նախքան խաղաղության հետ կապված փաստաթղթերի ստորագրումը, մարդասիրական բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան»։
Sputnik Արմենիան զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։ Իրավապաշտպանը հիշեցրեց, որ դեռ 2025-ի դեկտեմբերին եղել է հասանելի տեղեկատվություն այն մասին, որ թուրքական և սիրիական որոշ շրջանակներ հետաքրքրված են այսօր արդեն վերադարձված սիրացի վարձկանների հարցով, և որ Թուրքիան և Սիրիան միայն հայ–ադրբեջանական խնդրի լուծման ճանապարհով էին պատկերացնում այս վարձկանների վերադարձը։
«Այս վարձկանները իրականում ունեն շատ ավելի բարձր արժեք, քան դա գիտակցվել է Հայաստանի կողմից բանակցող ներկայացուցիչների կողմից։ Իմ գնահատմամբ՝ եթե այդ արժեքը ճիշտ գնահատվեր, հայկական կողմը կարող էր ավելի մեծաթիվ գերիների վերադարձնել։ Հետևաբար, ես սա համարում եմ անհավասար, անհամաչափ գործարք»։
Իրավապաշտպանի տվյալներով՝ Բաքվի բանտերում շարունակում են մնալ ևս 19 հայ գերի և Ստեփանակերտում 2025 թ. սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Կարեն Ավանեսյանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ անվտանգություն, ինչի՞ մասին են խոսում։ Սրանք հեքիաթներ են։ Այդ հասկացությունները ընդհանրապես որևէ առնչություն չունեն ստորագրված թղթի հետ։ Իրական նպատակը հետևյալն է․ ամերիկյան կազմակերպությունը պետք է ապահովի թուրքական բեռների անցումը Հայաստանի տարածքով՝ երրորդ օպերատորի միջոցով: Սա բիզնես նախագիծ է, որի միջոցով փող են աշխատելու այդ տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները»:
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է:
«Երեկ ստորագրված հայտարարությամբ մենք գործ ունենք ամերիկյան կազմակերպության բիզնես, ներդրումային և առևտրային փաստաթղթի հետ։ Փուչիկները, որ փչել էր այս իշխանությունը, պայթեցին Վաշինգտոնում։ Նաև երեկ»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3💯3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրանում կատարվող իրադարձությունների նկատմամբ Հայաստանը պետք է ձգտի առավելագույն չեզոքություն պահպանել»։
Իրանում և շուրջը զարգացող իրադարաձությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
📌 Երեկ Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց, որ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար մի կենտրոն։ Դեսպանը մեղադրեց հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ արտահայտվեց։ Շիրղոլամին հայտարարեց նաև, որ Թեհրանը մտահոգված է հանգամանքով, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր քաղաքականության շրջանակներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում հեղուկ գազի թանկացումը կապված չէ ադրբեջանական բենզինի հետ, այլ պայմանավորված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մի քանի գործոններով»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը մի քանի պատճառ է դիտարկել․ հիմնական պատճառը, ինչպես և ամեն տարի հունվար–փետրվար ամիսներին, Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների դանդաղումը կամ դադարեցումն է, երկրորդը` Իրանում ստեղծված իրավիճակն է, քանի որ Հայաստան ներկվող հեղուկ գազի շուրջ 15-20%-ը, տնտեսագետի խոսքով, գալիս է հենց այդ երկրից, և երրորդ պատճառը կարող է լինել համաշխարհային շուկայում նավթի գների աճը` պայմանավորված Վենեսուելայի նավթային շուկայում ԱՄՆ–ի հարձակման հետևանքով առաջացած անորոշություններով։
Սուրեն Պարսյանի խոսքով` թանկացման հանգեցնող գործոններին հայաստանյան շուկայի նման կտրուկ արձագանքը պայմանավորված է նաև հեղուկ վառելիքի պահեստավորման խիստ սահմանափակ հնարավորություններով։
📌Հայաստանյան շուկայում վերջին օրերին կտրուկ թանկացել է ավանդաբար ամենաէժան վառելիքը համարվող հեղուկ գազը․շաբաթվա սկզբում լցակայաններում առավելագույն արժեքը 1 լիտրի դիմաց 180 դրամն էր, իսկ այսօր գները տատանվում են 230-270 դրամի միջակայքում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Սննդի անվտանգություն» բաժնի հետազոտող և ինֆլյուենսեր Անի Նասիբյանը, որը զբաղվում է ռիսկերի վերահսկմամբ, սոցցանցերում փորձում է մատչելի լեզվով կոտրել «ձանձրալի գիտնականի» կարծրատիպը և պայքարել ապատեղեկատվության դեմ։ «Ուրիշ նորություններում» նա պարզաբանում է՝ սննդի շուրջ առկա վախերի մեծ մասը մարքեթինգային հնարքների կամ տեղեկատվության պակասի արդյունք են․
«Սննդամթերքի վրա առկա «100% բնական» կամ «Առանց ԳՄՕ-ի» մակնշումները հաճախ սոսկ մարքեթինգային խաբկանք են. աշխարհի ամենաուժեղ թույները՝ ցիանիդը, բոտուլոտոքսինը ևս ունեն 100% բնական ծագում, հետևաբար «բնական» ամենևին չի նշանակում անվտանգ»:
Անդրադառնալով սննդային հավելումներին՝ «E-երին», հետազոտողը նշեց, որ դրանք անցնում են բարդ փորձաքննություններ, և խնդիրը ոչ թե հավելումներն են, այլ դրանց չափաբաժնի վերահսկումը։ Անին հատուկ զգուշացնում է կաթնամթերքի և հավի մսի ռիսկայնության մասին՝ հակաբիոտիկների հնարավոր քանակի պատճառով, խորհուրդ տալիս հնարավորության դեպքում օգտագործել հնդկահավի միս: Կենցաղային սխալներից Անի Նասիբյանն առանձնացրեց «խաչաձև աղտոտումը»՝ երբ նույն տախտակի վրա մշակվում է և՛ հում միսը, և՛ բանջարեղենը։ Նա նաև հերքեց այն միֆը, թե բորբոսը հեռացնելուց հետո սնունդը դառնում է պիտանի։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վաշինգտոնը TRIPP-ի իրագործման վերաբերյալ ստորագրված նոր հայտարարությամբ ուղերձ է հղում Թեհրանին, որ հայ-իրանական սահմանը ևս լինելու է ամերիկյան հսկողության ներքո»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված հայտարարությունը։ Քաղաքագետի կարծիքով՝ բացարձակ պատահական չէ, որ հենց այս օրերին Միրզոյանը հրավիրվեց ԱՄՆ՝ միջոցառմանը մասնակցելու համար, փաստաթուղթը ստորագրվեց և այլն։
«Փաստաթղթում մի կետ կա, որտեղ ասվում է, որ այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնարարություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Սա նշանակում է՝ ԱՄՆ-ն պարտավորված չէ Հայաստանում ներդրում կատարել, հայկական կողմն էլ պարտավորված չէ այս ծրագրի շրջանակում ինչ-որ գործողություն իրականացնել։ Այս կետն էլ է ցույց տալիս, որ այս պահին ստորագրված փաստաթուղթն ուղերձ հղելու համար է»։
Ըստ Մաթևոսյանի՝ ՀՀ քաղաքացիների համար, սակայն, առավել մտահոգիչ պետք է լինի այն, որ ՀՀ իշխանություններն իրականում պատրաստ են ոտնահարել Հայաստանի կարմիր գծերը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև դասեր քաղի»։
Իրանում ստեղծված վիճակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը․ նա 47 տարի առաջ ականատես է եղել Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությանը, իսկ 1999-2004թթ. եղել է Իրանում ՀՀ դեսպանը։
📌Իրանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, չնայած այն տեղեկություններին, թե ԱՄՆ նախագահ Թրամփը վստահեցրել է, որ չի հարձակվի Իրանի վրա։ Մինչ այդ ԱՄՆ-ն աջակցություն էր հայտնել Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցներին` ասելով, որ օգնությունը ճանապարհին է։ Իրանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ հարձակման դեպքում հարվածելու է ԱՄՆ–ի տարածաշրջանային բազաներին։ Փորձագիտական վերլուծություների ու նաև բացահայտ արվող հայտարարությունների համաձայն` ԱՄՆ–ն փորձում է օգտվել երկրում գնաճի պատճառով բարձրացած բողոքի ալիքից և հասնել Իրանում իշխանափոխության։ Ամերիկամետ իշխանության ամենահավանական թեկնածուն էլ Իրանում իսլամական հեղափոխության արդյունքում գահընկեց արված շահի որդին է, որը 1979-ից բնակվում է ԱՄՆ–ում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Forwarded from Sputnik Արմենիա
❗️Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին
«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ԱԺ–ում ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Ֆիդանը հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։
📎Հիշեցնենք, Ֆիդանը մասնավորապես ասել էր` ՀՀ-ում հունիսի ընտրությունները նույնպես կարևոր փուլ է լինելու։ «Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։
@ArmeniaSputnik
«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ԱԺ–ում ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Ֆիդանը հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։
📎Հիշեցնենք, Ֆիդանը մասնավորապես ասել էր` ՀՀ-ում հունիսի ընտրությունները նույնպես կարևոր փուլ է լինելու։ «Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։
@ArmeniaSputnik
Telegram
Sputnik Արմենիա
Ֆիդանի աջակցությունը Փաշինյանին. այսպես է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը բացատրել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը
Հաքան Ֆիդանը ոչ միայն անդրադառնում է 2026-ի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար…
Հաքան Ֆիդանը ոչ միայն անդրադառնում է 2026-ի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար…
👎4😨1😎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մայրս պատմում է, որ ես երկու տարեկանից «Բիթլզի» տակ եմ քնել։ Մենք փոքր մոնո կասետային մագնիտոֆոն ունեինք․ միացնում էր, և ես այդ երաժշտության տակ քնում էի։ Եվ այդպես շարունակվեց։ Ինչպես մենք ենք ասում ընկերներով՝ The Beatles-ը ռոք երաժշտության բիբլիան է․ ամեն ինչ այդ խմբից է սկսվել։ Ոչ միայն այն պատճառով, որ նրանք առաջին պաշտոնական ռոք խմբերից էին, այլ որովհետև բոլոր ոճերի սկիզբը իրենց ալբոմներում կար։ Հարդ ռոք, մետալ, պրոգրեսիվ ռոք, արտ ռոք, ջազ ռոք՝ ամեն ինչ կարելի է գտնել The Beatles-ի մեջ»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինչպես ռուս–ուկրաինական իրադարձությունների համատեքստում Արևմուտքի թիրախը ոչ թե ՌԴ նախագահ Պուտինն ու նրա շուրջ ձևավորված քաղաքական թիմն են, այլ հենց Ռուսաստանն է՝ որպես պետություն, ռուս ժողովուրդը, նույն կերպ Իրանում՝ ԱՄՆ-ի համար ընդունելի քաղաքական էլիտա գոյություն չունի»։
«Աբովյան Time»պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։ Քաղաքագետը մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունները պատաստ են հանուն ԱՄՆ շահերի դառնալ գործիք ընդդեմ Իրանի․
«ԱՄՆ-ն ու պաշտոնական Թեհրանը ինչ-որ մի փուլում կպայմանավորվեն, բայց մենք ենք շարունակելու մնալ Իրանի հետ հարևան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը ու ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել են Հայաստանում կանանց ծանրամարտի ներկայի ու ապագայի մասին։ Մարզուհին հիշել է նաև, թե ինչ դժվարությամբ է կարողացել համոզել բոլորին, որ ինքը հենց ծանրամարտով պետք է զբաղվի․
«Բոլորի հետ, մեղմ ասած, կռվել եմ ժամանակին, որ գնամ մարզումների։ Բոլորը, այդ թվում և ընտնիքիս անդամները, դեմ էին, որ ես ծանրամարտով զբաղվեմ։ Բայց ես մի բնավորություն ունեմ, որ ինձ ասում են «չէ», կամ «չի կարելի», ուրեմն պետք է ապացուցեմ, որ հնարավոր է ու կարելի է»։
Հռիփսիմե Խուրշուդյանը համեմատում է՝ ներկայում վերաբերմունքը կանանց ծանրամարտի նկատմամբ էականորեն փոխվել է․
«Երկար տարիներ մրցումների ժամանակ, երբ Հայաստանը ներկայացնում էինք երեքով՝ Մելինե Դալուզյանը, Նազիկ Ավդալյանն ու ես, մրցակիցները ասում էին՝ Հայաստանում ուրիշ ծանրամարտիկ չկա՞, որ միշտ երեքով եք գալիս․․․ Ներկայում վերաբերմունքը կանանց ծանրամարտի նկատմամբ էականորեն փոխվել է։ Հիմա մեր հավաքականում երիտասարդ ու շատ փորձառու մարզուհիներ կան, որոնք, համոզված եմ, դեռ նոր ու բարձր նվաճումների են հասնելու։ Իսկ ես չեմ հեռացել իմ սիրած մարզաձևից ու շուտով որպես մրցավար սպասարկելու եմ միջազգային առաջին մրցաշարը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍1👏1