This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումների վերաբերյալ կդիմենք ՄԻԵԴ»․ փաստաբան
Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արա Զոհրաբյանի հետ։ Փաստաբանն անդրադարձել է նաև երեկ Թալինի եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագի շուրջ տեղի ունեցած դեպքին։
📌Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագչին՝ Տ․ Հայկ քահանա Քոչարյանին մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել, պնդելով, թե ծեսը պետք է անի Տեր Թադեն, որը կարգալույծ եղած քահանա է և այժմ կոչվում է աշխահիկ անունով՝ Արամայիս Թախմազյան։ Ոստիկանական ուժերով շրջապատված եկեղեցու բակում, հայ առաքելական եկեղեցու կարգի դեմ ապստամբածներին ի վերջո հաջողվում է այնպես անել, որ Սուրբ Աստվածածնի գործող քահանան, երգչախումբն ու հավատացյալները, պատարագը մատուցեն այլ եկեղեցում։ Նրանք դրանով կանխարգելեցին հնարավոր բախումները։ Իրավական առումով սա քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է, ինչի մասին սոցցանցում գրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում մարդիկ դեռ սովոր են շատ մուգ սուրճ խմելուն՝ «վառած» սուրճին։ Սուրճը շատ երկար են բովում, այն գրեթե մոխրանում է և կորցնում է իր ամբողջ հարստությունը։ Երբ մարդիկ ասում են, թե սուրճը «թթվաշ» է, իրականում դա թթվաշություն չէ․ դա սուրճի մեջ եղած բնական շաքարներն ու մրգային համերն են․ երբ սուրճը վառում ես, այդ ամբողջ համային բազմազանությունը պարզապես անհետանում է»։
Հայաստանում սուրճի մշակույթի, սպառման, նախընտրած տեսակների և սուրճը քաղցրով խմելու սովորույթի մասին է խոսել «Ուրիշ նորություններում» լուսանկարիչ, սրճարան-մասնագիտացված խանութի հիմնադիր Արթուր Լյումենը, բացատրել է՝ ինչու են «վառած» բովում սուրճը:
«Հայաստանում էլ, ամբողջ աշխարհում էլ հիմնականում օգտագործվել է կոմերցիոն սուրճը․ այն գրեթե միշտ մուգ են բովում, որովհետև մեծ քանակներով՝ հարյուրավոր տոննաներով սուրճ արտադրելիս, անհնար է մեկ բրենդի անունով մշտապես նույն համը ապահովել։ Եվ ինչ են անում՝ սուրճը մուգ են բովում, որպեսզի բոլոր տարբերությունները «սպանվեն» և ստացվի կայուն համ։ Սա եղել է բիզնեսը փրկելու միջոց, և արդիկ դրան սովորել են, խմել են, ու սուրճի մասին պատկերացումը ձևավորվել է այնպես, որ սուրճը պետք է լինի դառը, մուգ՝ ստաբիլ, բայց ոչ հետաքրքիր համով»։
Սուրճի բազմաշերտ համեր այսօր ամբողջ աշխարհում ընդունված է վայելել բուտիկ սրճարաններում, որոնք սեփական բովարաններ ունեն ու խնամքով են բովում սուրճը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👏3👍2😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանում անհնազանդության ցույցերի ժամանակ բազմաթիվ տեխնոլոգիաներ կիրառվեցին, մինչև ակտիվությունը մեծացավ․ նահանգներ կան՝ Արդաբիլ, Թավրիզ, որտեղ դեռ ակտիվություն չի նկատվել, բայց ակտիվիստները խիստ վիրավորական, սադրիչ նպատակ հետապնդող հոլովակներ են պատրաստում՝ «վեր կացեք դուրս եկեք փողոց, դուք չէի՞ք կանչում՝ «Ադրբեջա՜ն, Ադրբեջա՜ն»․․․ »։
Ի՞նչ է կատարվում հարևան Իրանում․ զրուցել ենք իրանագետ Նվեր Դավթյանի հետ։
📌10 օր է՝ Իրանում շարունակվում են բողոքի և անհնազանդության ցույցերը, որոնք սկիզբ առան երկրի արժույթի անկման ֆոնին։ Նախ տարբեր քաղաքների շուկաներում իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին առևտրականները, ապա նրանց միացան ուսանողներ։ Իրանական պետական լրատվական գործակալությունները երեկ հերքեցին լուրերը, թե ցուցարարները գրավել են երկրի արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ հայտնում են, որ Իրանում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան տասնյակ ցուցարարներ են սպանվել, մինչդեռ իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է ընդամենը 2 զոհի մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ իրավապահները սպանվել են ցուցարարների կողմից հրազենի կիրառման հետևանքով։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5❤1🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եթե մայրն ուրախ է և հանգիստ՝ աշխարհն ապահով է, իսկ տագնապի դեպքում այն դառնում է վտանգավոր։ Աշխարհը երեխայի համար մայրիկի դեմքն ունի․ եթե մայրիկը հանգիստ է, աշխարհը հանգիստ է»։
Հոգեբանն ընդգծում է՝ մինչև 3 տարեկան հասակում երեխայի ուղեղի զարգացման հիմնական շարժիչ ուժը շարժումն ու խաղն են, որոնց այսօր փոխարինելու են եկել գաջեթները՝ հանգեցնելով զարգացման հապաղումների.
«Գաջեթի վառ գույները երեխայի համար նույնն են, ինչ մեծահասակի համար շատ բարձր երաժշտությունը. դրանից հետո իրական աշխարհը թվում է գունատ ու անհետաքրքիր»։
Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ծնողական սխալներին և «բոլոր խնդիրները մանկությունից են» հայտնի թեզին։ Հոգեբանը նշում է, որ տրավմաները հաճախ առաջանում են երկու ծայրահեղությունից՝ կամ չափազանց շատ «չի կարելի»-ներից, կամ բացարձակ ամենաթողությունից, երբ երեխան չի գտնում իր սահմանները։ Անդրադառնալով ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշին` Վաթյանը հորդորեց ծնողներին չշփոթել սովորական չարաճճիությունը բժշկական սինդրոմի հետ, որը պահանջում է մասնագիտական մոտեցում։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2😘1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրանում ներկայիս բողոքի ցույցերը կարելի է համարել վերջին տարիների ամենամասշտաբայինը։ Եթե բողոքի ակցիաները շարունակեն թափ հավաքել, իշխանությունները կարող են կորցնել վերահսկողությունը»։
Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ:
«Այս ցույցերը կարելի է բնորոշել ռադիկալիզմով․ աստիճանաբար դրանք սկսել են ավելի ռադիկալ բնույթ ստանալ ու հատկանշանակն է՝ շատ հաճախ են լինում իրավապահ ուժերի նկատմամբ հարձակումներ, ընդհուպ այրելու փորձեր։ Նույն կերպ հարձակումներ են լինում այդ ուժերի գույքի վրա, տեխնիկայի վրա, ավտոբուսների վրա, մոտոցիլկներ են այրում, հարձակումներ են եղել ինչ-որ կրոնական օբյեկտների վրա․․․ Սա շատ ակնառու է հատկապես Իրանի արևմտյան շրջանում, մի քանի քաղաքում»։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Оказывается, знаменитый рынок "Гантар", располагавшийся в центре Еревана, еще в начале ХХ века считался одним из крупнейших не только в Закавказье, но и на Ближнем Востоке. Сюда приходили караваны верблюдов с товарами из Самарканда и даже Египта. Об этом в очередном выпуске подкаста «Патмадаран» рассказал писатель-журналист Марк Григорян в беседе с ведущим программы, руководителем представительства Россотрудничества в Ереване Вадимом Фефиловым.
Собеседники обсудили также тему, откуда и когда берет начало столица Армении, и почему крупные города закладываются, как правило, у реки. Не исключением стал и Ереван, в черте которого протекает Раздан.
🎦 полная версия подкаста
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍2👎2🔥1👏1😍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📎Ինչպես և կանխատեսել էին օդերևութաբանները, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ վերջին օրերին հանրապետությունում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, որոշ տեղերում 20-30 աստիճանով։
Եղանակային փոփոխությունները և առաջիկա օրերին կանխատեսումները մանրամասն ներկայացրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ուրիշ նորություններում» Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը ներկայացրել է թանգարանի նորությունները, վարպետի ժառանգության պահպանման ու համալրման խնդիրներն ու հնարավորությունները, սպասվող միջոցառումները․ կինոյի ու կոլաժի մեծ վարպետի ծննդյան 102-ամյակին ներկայացելու է նորարարական նախագիծ՝ անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն։ Փարաջանովյան հայտնի պատմություններն ու կոլաժները կենդանություն են առել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Բացի այդ, վերահրատարակվել է Կորա Ծերեթելիի հուշերի գիրքը, որն ամփոփում է վարպետի մտերիմների անտիպ պատմությունները։
«Թանգարանը շարունակում է համալրվել՝ ինչպես նոր ձեռքբերումներով, այնպես էլ մասնավոր հավաքածուներից փոխանցվող գործերով։ Մարդիկ գիտակցում են, որ Փարաջանովի ստեղծագործությունների իրական տեղը թանգարանն է»։
Փարաջանովի թանգարանի տնօրենը հրավիրեց բոլորին այցելել թանգարան, որտեղ յուրաքանչյուր կադր ու առարկա ունի հոգի և բնավորություն։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ՀՀ վարչապետը ստորագրում է կամ ներքին իրավական փաստաթղթեր, կամ միջազգային փաստաթղթեր․ տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարության կամ նմանատիպ փաստաթղթի տեսակ ՀՀ օրենսդրությունը չի ճանաչում։ Հետևաբար, այն չի կարող համարվել իրավական փաստաթուղթ․ տվյալ փաստաթուղթը դեռ սկզբից՝ տեխնիկական և իրավական առումով, սուտ է։ Այն հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին և, ամենակարևորը՝ ՀՀ Սահմանադրությանը, այսինքն՝ հակասահմանադրական է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։
«Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։ Միևնույն ժամանակ՝ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ որևէ արգելք չկա, որ հոգևորականները զբաղվեն քաղաքականությամբ։ Այո՛, մեր հոգևոր հայրերն ունեն քաղաքական հայացքներ ունենալու իրավունք։ Պատմականորեն հենց Եկեղեցին է քաղաքական ճգնաժամերի ժամանակ լուծումներ որոնել, գտել և առաջարկել հայ ժողովրդին։ Պատահական չէ նաև, որ Սահմանադրության մեջ եկեղեցուն վերաբերող ձևակերպման մեջ հատուկ ընդգծվում է նրա բացառիկ դերը հայ ինքնության պահպանման գործում»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5❤1🤝1
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վթար Երևանում. «Վերնիսաժի» հարևանությամբ` Նալբանդյան փողոցում, «Օպել» մակնիշի մեքենան բախվել է «Պորշին» և գլխիվայր շրջվել. տուժածներ չկան
Կադրերը` @ArmeniaSputnik–ի
Կադրերը` @ArmeniaSputnik–ի
😱4🤯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ընդդիմության առաջին տնային առաջադրանքն է` ձևավորել նորմալ միջազգային գործընկերային շփումներ և ցույց տալ բոլոր միջազգային գործընկերներին՝ հյուսիսից մինչև արևմուտք, որ Հայաստանում միաձայնություն չկա Արցախի հանձնման, Հայոց ցեղասպանությունից հրաժարման, հակաեկեղեցական արշավի և այլ զգայուն ազգային հարցերի շուրջ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը լրագրող, միջազգայնագետ Դավիթ Սարգսյանն է։
«Իրենք, որ մեր երկրում առավոտից երեկո «տղա են բերում», որևէ ընդդիմադիրի որևէ այլ պետության ներկայացուցչի հետ շփումը ներկայացնում են որպես «մեր պետության վրա տղա բերելու փորձ»։ Մինչդեռ իրականում նրանք մեզ վրա ոչ միայն «տղա են բերել», այլ նաև թշնամուն են բերել։ Ընդդիմությունը կարող է ապացուցել՝ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը համաձայն չէ այն քայլերի հետ, որոնք կատարվում են մեր ազգային պետության շահերի դեմ։ Դրա համար ընդդիմությունը պետք է ձևավորի իրական և արժանապատիվ խաղաղության այլընտրանքային կոնցեպտ»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5👏3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայկական ծանրամարտը անդունդի եզրին է», այսպես հակիրճ մեր երկրում ծանրամարտի վիճակը նկարագրեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը հավաքականի գլխավոր մարզչի փոփոխությունը անվանեց որպես իր հեռացում զբաղեցրած պաշտոնից․
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը հավաքականի գլխավոր մարզչի փոփոխությունը անվանեց որպես իր հեռացում զբաղեցրած պաշտոնից․
«Հիմա քանի որ ես արդեն հեռացված եմ աշխատանքից, կարող եմ ազատ խոսել. ծանրամարտի Հայաստանի հավաքականում «բարեփոխումները» ոչ թե ապահովելու են մարզաձևի հետագա զարգացումը, այլ ունենալու են շատ վատ հետևանքներ։ Ես ի դեմս Վարազդատ Լալայանի օլիմպիական չեմպիոն էի կերտում, իսկ հիմա համոզված չեմ, որ այդ նվաճմանը կհասնեն։ Որպեսզի իմ աշխատանքի արդյունքը գնահատեն՝ պետք է հաշվեն, թե քանի մեդալ են նվաճել հայ ծանրորդները տարբեր մրցումներում։ Նույնը վերաբերվում է նաև երիտասարդական հավաքականին։ Այստեղ էլ հաշվի չառան, թե Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ինչ նվաճումներ է ունեցել մեր թիմը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Իրանում կատարվողը ուղիղ կապ ունի ոչ միայն Հարավային Կովկասում անվտանգային ճարտարապետության հետ, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ. եկեք հիշենք, որ հենց Իրանի վճռական դիրքորոշումը թույլ չտվեց Ադրբեջանին 2020, 2021, 2022 թթ․-ին իրականացնել իր սպառնալիքները՝ ուժի կիրառմամբ գրավել Սյունիքը:
Հետևաբար հստակ ֆիկսենք՝ Իրանի կայունությունը մեզ համար մեր անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության երաշխիքներից է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Հետևաբար հստակ ֆիկսենք՝ Իրանի կայունությունը մեզ համար մեր անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության երաշխիքներից է։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց մոտ եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով կարող են դիտվել տարբեր տեսակի հիվանդությունների սրացումներ»։
Ինչպես է ազդում եղանակային կտրուկ փոփոխությունները մարդկանց ինքնազգացողության վրա․ Sputnik Արմենիան զրուցել է «Կարդիոլաբ» ԲԿ հիմնադիր տնօրեն, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի հետ։
«Բոլորին խորհուրդ եմ տալիս վերահսկել 4 բան՝ սնունդը, քունը, մարզվելու, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությունը և, իհարկե, հոգեէմոցիոնալ ստատուսը՝ սթրեսի մակարդակը»։
📌Վերջին մի քանի օրվա ընթացքում եղանակը Հայաստանում կտրուկ փոփոխություննեի ենթարկվեց։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը միանգամից բարձրացավ 20-30 աստիճանով։ Ձյան առատ տեղումները միանգամից դադարեցին, ապա դարձյալ վերսկսեցին, փոփոխական ամպամածությանն էլ միանգամից փոխարինեց պայծառ արևը։ Հունվարի 13-ից տեղումները Հայաստանում դարձյալ վերսկսվեցին։ Իսկ հունվարի 14-ից 16-ը սպասվում է օդի ջերմաստիճանի նոր անկում` 10-ից 13 աստիճանով։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤2🤔2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրանում ստեղծված անկայուն տնտեսական իրավիճակը ՀՀ տնտեսության վրա մեծ ազդեցություն չի ունենա, եթե չլինեն աշխարհաքաղաքական փոփոխություններ կամ Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխություն»։
Sputnik Արմենիան զրուցել է «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։
«Իրանից դուրս եկող ապրանքն էլ ավելի է էժանանում, բերում է իրանական ապրանքների մրցունակության աճի, և որի արդյունքում իրանական բյուջե ավելի շատ արժույթ է լցվում։ Հայաստանից արտահանվող ապրանքների դեպքում հայ արտահանողները տուժում են, որովհետև արտահանվող ապրանքներն Իրանում ավելի են թանկանում` բացասաբար ազդելով պահանջարկի վրա։ Բայց այս պահին դա ՀՀ տնտեսության վրա առայժմ մեծ ազդեցություն չի ունենում»։
📌 Իրանական արժույթի արժեզրկումը, դրա հետևանքով առաջացած գնաճն ու տնտեսական ճգնաժամը Իրանում բողոքի լուրջ ալիք են բարձրացրել։ Տնտեսական պահանջներով սկսված հակակառավարական ցույցերը արդեն լուրջ բախումների, պետական շենքերի ու մզկիթների հրդեհման պատճառ են դարձել։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Добьются ли крупные державы смены власти в Иране – прогноз востоковеда
За событиями в Иране стоят крупнейшие державы мира, целью которых всегда было расчленение этой огромной страны. Такое мнение директор Института востоковедения Российско-Армянского Университета Гарник Асатрян выразил в беседе с руководителем представительства Россотрудничества в Армении Вадимом Фефиловым.
Собеседники в рамках исторического цикла подкастов «Патмадаран» обсудили ситуацию в Иране.
Гарник Асатрян считает, что протесты в 85-миллионной стране не обернутся сменой режима, так как большинство населения – сторонники действующей власти.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
За событиями в Иране стоят крупнейшие державы мира, целью которых всегда было расчленение этой огромной страны. Такое мнение директор Института востоковедения Российско-Армянского Университета Гарник Асатрян выразил в беседе с руководителем представительства Россотрудничества в Армении Вадимом Фефиловым.
Собеседники в рамках исторического цикла подкастов «Патмадаран» обсудили ситуацию в Иране.
Гарник Асатрян считает, что протесты в 85-миллионной стране не обернутся сменой режима, так как большинство населения – сторонники действующей власти.
Даже в зарубежной диаспоре количество роялистов минимальное и среди них также существуют серьезные противоречия насчет того, кто из шахской династии достоин унаследовать престол. Так, например, в США, где проживает около 5 миллионов выходцев из Ирана, принца Реза Пехлеви однозначно поддерживают не более одной десятой эмигрантов.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍4🔥1🕊1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շուտով TRIPP–ի շինարարական աշխատանքները կսկսեն, իսկ Հայաստանը փոխարենը ստանում է Ադրբեջանից տրանզիտ, ընդ որում բացառապես ներմուծումների մասով, գոնե այս պահի դրությամբ։ Այնպես չէ, թե Հայաստանում բենզինի սով կա, կամ 90-ականների սկիզբն է, կամ ցորենի սով է, երբ մարդկանց հաց էին տալիս չեկերով։ Սա զուտ քաղաքական խնդիր է․ Փաշինյանը գնացել է զիջման և հիմա ստիպված է մարդկանց համոզել՝ ասելով, թե տեսեք՝ փոխարենը Ադրբեջանն ու Թուրքիան էլ մեր շրջափակումն են ճեղքում, ճանապարհներ են բացում։ Բայց եկեք նայենք իրականությանը»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Նա խոսել է նաև 2026-ին կայանալիք ընտրություններից։
«Հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն ունի, քան Նիկոլ Փաշինյանը, սա ակնհայտ է, և հենց դա է պատճառը, որ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը մասնակցի ընտրություններին դաշինքների ֆորմատով։ Որպեսզի ձայները չփոշիանան, անհրաժեշտ է ձևավորել դաշինքներ, որոնք կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։ Լավագույն տարբերակը մի քանի խոշոր դաշինքների առկայությունն է։ Ուստի մեր ուղերձը և մեր գործողությունները լիովին համահունչ են մեր քաղաքական դիրքորոշմանը։ Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով, և արդեն սկսել ենք բանակցությունները դաշինք ձևավորելու ուղղությամբ։ Բնականաբար, հաշվի առնելով մեր արդյունավետ գործունեությունը և համագործակցությունը «Հայաստան» դաշինքի շրջանակներում, առաջնային և նախընտրելի ֆորմատը հենց այդ դաշինքն է»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3👍2
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պատմական կադրեր Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունից
Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, խոնարհվում կաթողիկոսի առաջ։ Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։ Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։
📎Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկան հասակում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։
@ArmeniaSputnik
Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ու նրան հեռացնելու արշավ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կադրերում երևում է` ինչպես է Զավեն Սարգսյանի որդին` Արամ Սարգսյանը, խոնարհվում կաթողիկոսի առաջ։ Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցնում են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարում։ Այդ ընթացքում եկեղեցի է մտնում նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ։
📎Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկան հասակում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։
@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ աճեցնելու համար համակարգային փոփոխություններ են հարկավոր․ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար մենք տաղանդավոր բազմաթիվ պատանի ֆուտբոլիստներ ունենք, բայց ինչ-որ մի ժամանակահատվածում այդ երեխաները չգիտես ուր են անհետանում»։
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը ու ռադիո-հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը խոսել են ֆուտբորից։
«Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շատ լավ մոտիվատոր է, բայց նա կախարդական փայտիկ չունի ամեն ինչ կտրուկ փոխելու համար։ Հետևաբար մեզ ժամանակ է հարկավոր, իսկ հաշվի առնելով միջազգային փորձը` կարծում եմ, որ մեզ բավականին երկար ժամանակ է հարկավոր։ Հայկական ֆուտբոլն առաջ մղելու համար շատ գործոններ չեն բավականացնում, իսկ դրանք ապահովելու համար լուրջ փոփոխություններ են հարկավոր»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Աստղիկ Սամվելյանը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցու դուստրը, թանգարանի հիմնադիրն ու Aguletsi Jewelry զարդերի բրենդի հեղինակը, «Ուրիշ նորություններում» բացահայտել է, թե ինչպես է հսկայական մշակութային ժառանգությունը վերածում ժամանակակից ու «կրելի» պատմության։ Աստղիկն ընդգծեց, որ իր ընտանիքում ազգայինը երբեք չի պարտադրվել, այլ եղել է բնական միջավայր։
Այսօր «Ագուլեցի» թանգարանը շարունակում է մնալ ոչ թե դասական իմաստով ցուցասրահ, այլ մի կենդանի օջախ, որտեղ պահպանված է ընտանեկան ջերմությունը, Նախիջևանի Ագուլիսից բերված հուշերն ու այն արվեստը, որը սահմաններ չի ճանաչում։ Անդրադառնալով իր յուրահատուկ ոճին և ազգային տարրերով հագուստին՝ նա նշեց, որ իրական ինքնությունը դետալների մեջ չէ, այլ էության.
«Ազգայինը պայուսակի վրայի թռչնազարդը չէ, այլ նոր ստեղծած մի բան, որը գալիս է հնից՝ փոփոխվելով, բայց պահպանելով արմատը։ Պետք է անել այնպիսի նուրբ անցում, որ հագուստը կամ զարդը չդառնա զուտ էթնիկ նմուշ, այլ մնա լիարժեք ժամանակակից»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤2🤗1
Forwarded from Sputnik Արմենիա
⚡️⚡️⚡️⚡️Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան
@ArmeniaSputnik
@ArmeniaSputnik