Forwarded from Sputnik Արմենիա
❗️Սամվել Կարապետյանը Ամանորը կնշի տանը
Նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով ու գրավով, @ArmeniaSputnik-ին հաստատեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա կալանավորած էր հունիսի 18-ից։
Նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով ու գրավով, @ArmeniaSputnik-ին հաստատեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա կալանավորած էր հունիսի 18-ից։
👏5👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը Ամանորի նախաշեմին «Ուրիշ նորություններում» խոստովանել է՝ մինչ օրս հավատում է հրաշքին: Խոսել է արվեստի առաքելության, երկարատև դադարից հետո բեմ վերադառնալու, բեմի բուժիչ ուժի, երեխաների հետ աշխատանքի, Արցախի, արցախցի երեխաներին ուղղված նախաձեռնությունների մասին․
«Արցախի երեխաներին օգնելը բարեգործություն չէ, դա մարդ մնալու փորձություն է: Հենց նրանցից եմ սովորել շատ բաներ, որոնք նշվող չեն, այլ զգացողական են»։
Արցախի մասին խոսելիս Հրանտ Թոխատյանը չթաքցրեց իր ցավն ու մտահոգությունը. «Չեմ ուզում, որ Արցախը մնա միայն խոսք, ինչպես Կարսը մնաց իմ պապիկի շուրթերին»։ Նա կարևորում է պատմական հիշողության պահպանումը.
«Հիշողությունը ռետինով ջնջել չի կարելի, դա վտանգավոր է մեր նման երկրի համար»։
Եվ վերջում Հրանտ Թոխատյանը շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ.
«Թող Ամանորը լինի ոչ միայն մի գիշեր, այլ ամբողջ տարվա զգացողություն․․․ Այս տարին լավն է լինելու, ես վստահ եմ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👏3😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ուզում ենք խոսել համայնքների հետ, այդ թվում՝ Երևանի, բանակցել ու համաձայնության գալ ցայտաղբյուրների մի քանակի շուրջ, որը կմնա անվճար․ դրանք կլինեն պատմամշակութային արժեք ներկայացնողները։ Մյուսներին կդրվեն ջրաչափեր, փականներ․ կվճարի համայնքը և հետևաբար կհետևի, որ դրանք անխափան աշխատեն»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը թվերով է հիմնավորում ցայտաղբյուրների ջրային կորուստները նվազեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանում կա 8000-ից ավելի ցայտաղբյուր, որոնցից տարեկան 12 միլիոն մ³ ջուր է հոսում։
«Խնդիր է նաև ջրագողությանը․ դրա դրսևորումները մենք նաև մեր կենցաղում ենք տեսնում։ Վստահ եմ, մեզ լսողներից շատերը ճանաչում են մարդկանց, որոնք, օրինակ, իրենց փոքրիկ հողամասները ոռոգում են խմելու ջրով․ դա ջրագողություն է։ Կոնկրետ խմելու ջրի կորուստի հետ կապված տարբեր թվեր ենք լսել․ 80%։-ից ավելի եղել է այն ժամանակ, երբ «Վեոլյան» ստանձնել է ոլորտում իր գործունեության պատասխանատվությունը։ Հիմա, ըստ «Վեոլիայի», 55%-ի կարգի է, և այս թիվը գնալով նվազում է, որովհետև կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, և «Վեոլյան» խոշոր ներդրումներ են անում ենթակառուցվածքների արդիականացման, նորոգման, թարմացման ուղղությամբ, և դա իր արդյունքը տալիս է։ Արդյունավետությունը բարձրացնելու մեծ ներուժ կա»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2👍2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երևանը ծանրաբեռնված և բարդ քաղաք է, վերջին տասնամյակներին հատկապես կենտրոնը շատ է կառուցապատվել և ծանրաբեռնվել՝ ի հաշիվ կանաչ գոտիների, ի հաշիվ հանրային տարածքների․ լուծումը բեռնաթափումն ու մետրոյի զարգացման պետական մոտեցումն է»։
Sputnik Արմենիան զրուցել է կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանի հետ։
«Խնդրի լուծումը բեռնաթափումն է՝ քաղաքը շրջանցող կոմունիկացիաների կառուցումը, նոր ճանապարհների կառուցումը։ Պետք է շարունակել մետրոյի կայարանների կառուցումը՝ դեպի քաղաքի տարբեր ուղղություններ, թեև այս առումով Երևանի ռելիեֆը այնքան էլ բարենպաստ չէ․ քաղաքը գտնվում է տարբեր՝ բարձրադիր և ցածրադիր գոտիներում»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Искусство — это всегда разведка: музыкант Родион Чикунов о связи с Арменией
Гостем «Других новостей» на радио Sputnik Армения стал Родион Чикунов — композитор, музыкальный продюсер и промоутер. Он стоял у истоков «Чиж & Co», работал с «Ночными Снайперами», «Чайфом» и «Калиновым Мостом».
Родом Родион из армянского города Гюмри (тогда Ленинакан). Чикунов уверен, что нынешний «шоу-бизнес» во многом превратился в «дело-обмана» (мираж), в то время как настоящее искусство всегда должно оставаться актом самопознания и первооткрытия. Обсуждая современную музыкальную индустрию, продюсера огорчает, что сегодня многие молодые исполнители приходят в студию с просьбой «сделать как у кого-то», забывая о важности собственного почерка. Чикунов подчеркнул, что музыка — это живая энергия и отображение внутреннего времени человека, которое обязано меняться с возрастом: «Играть в 35 лет — то же самое, что в 25, — это не совсем нормально».
Особое место в беседе заняли воспоминания о Ленинакане (Гюмри), где в пять лет будущий музыкант впервые вышел на сцену, и о ленинградском периоде, наполненном духом свободы и поисками оригинального звучания. Сегодня, вернувшись в Армению спустя 40 лет, Родион Чикунов с оптимизмом смотрит на новое поколение. Его радует возрождение Гюмри и молодежь, которая вновь выбирает гитары вместо диджейских сумок.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Гостем «Других новостей» на радио Sputnik Армения стал Родион Чикунов — композитор, музыкальный продюсер и промоутер. Он стоял у истоков «Чиж & Co», работал с «Ночными Снайперами», «Чайфом» и «Калиновым Мостом».
Родом Родион из армянского города Гюмри (тогда Ленинакан). Чикунов уверен, что нынешний «шоу-бизнес» во многом превратился в «дело-обмана» (мираж), в то время как настоящее искусство всегда должно оставаться актом самопознания и первооткрытия. Обсуждая современную музыкальную индустрию, продюсера огорчает, что сегодня многие молодые исполнители приходят в студию с просьбой «сделать как у кого-то», забывая о важности собственного почерка. Чикунов подчеркнул, что музыка — это живая энергия и отображение внутреннего времени человека, которое обязано меняться с возрастом: «Играть в 35 лет — то же самое, что в 25, — это не совсем нормально».
Особое место в беседе заняли воспоминания о Ленинакане (Гюмри), где в пять лет будущий музыкант впервые вышел на сцену, и о ленинградском периоде, наполненном духом свободы и поисками оригинального звучания. Сегодня, вернувшись в Армению спустя 40 лет, Родион Чикунов с оптимизмом смотрит на новое поколение. Его радует возрождение Гюмри и молодежь, которая вновь выбирает гитары вместо диджейских сумок.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբ աշխարհը երկբևեռ էր, գոյություն ուներ բալանս։ Բալանսի վերացումից հետո ստեղծվեց միաբևեռ աշխարհ, որի հիմքում ընկած էր նեոլիբերալիզմը։ Հետո քաղաքական և բարոյական տեսակետից նեոլիբերալիզմը սկսեց սպառվել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանն ու միջազգային և եվրոպական հարաբերությունների փորձագետ, Լինչյոպինգի համալսարանի (Շվեդիա) աշխատակից Լևոն Ուռումյանը խոսել են նեոլիբերալիզմի մասին։
«Նեոլիբերալիզմը ստացավ գերիշխանության հասկացողություն՝ կարծես կարող է անել ամեն ինչ՝ պետություններ տապալել, պատերազմներ և իշխանափոխություններ իրականացնել, ինչը ստեղծեց անպատժելիության զգացում։ Սակայն տարիների ընթացքում առաջացավ հակազդեցություն՝ Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում, ինչպես նաև Արևմուտքում․․․
Նեոլիբերալիզմը սկսեց սպառվել քաղաքական և բարոյական տեսակետից։ Ժողովուրդների վրա այն ազդում է այսպես՝ պոկում է մարդուն իր արմատներից, մշակույթից և պատմությունից, բարոյական սահմանները փոխվում են օրենքներով՝ «Ժողովուրդ ջան, դուք օրենքները մի խախտեք, մնացածը կարևոր չէ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչո՞ւ են Հայ առաքելական եկեղեցու հետևորդները Սուրբ ծնունդը նշում հունվարի 6-ին, իսկ ռուս ուղղափառները՝ հունվարի 7-ին, ինչո՞ւ են Հայ առաքելական եկեղեցու հետևորդները խաչակնքվում ձախից աջ, իսկ ռուս ուղղափառները՝ աջից ձախ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանում Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի և Երևանի թեմի Սուրբ Խաչվերաց եկեղեցու ավագ քահանան Անդրեյ Գալոյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3😘1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչ վերաբերում է խաղաղությանը․․․ այստեղ կարելի է միանշանակ պնդել, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Հակառակ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պնդումների, այն տեսքով, որով մեզ հրամցնում են խաղաղությունը, այն, ըստ էության, գոյություն չունի․ բավական է լսել Ալիևի վերջին հարցազրույցը և համոզվել, որ ըստ էության Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղությունը դիտարկվում է միայն և միայն Ադրբեջանի ցանկությունների և նախապայմանների կատարման ներքո։ Նորից կրկնելորվ՝ Ալիևը պնդում է, որ կապ չունի, ինչ անվանում կստանա ճանապարհը Սյունիքով․ այն, այնուամենայնիվ միջանցք է, որը ստացել է հավանություն ԱՄՆ նախագահի կողմից։ Այս պահին Ալիևի՝ «միջանցք է» հայտարարությունից ու հայկական կողմի «միջանցք չէ» հավաստիացումից բացի այլ ինֆորմացիա չունենք։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🔥4😘1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումների վերաբերյալ կդիմենք ՄԻԵԴ»․ փաստաբան
Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արա Զոհրաբյանի հետ։ Փաստաբանն անդրադարձել է նաև երեկ Թալինի եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագի շուրջ տեղի ունեցած դեպքին։
📌Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագչին՝ Տ․ Հայկ քահանա Քոչարյանին մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել, պնդելով, թե ծեսը պետք է անի Տեր Թադեն, որը կարգալույծ եղած քահանա է և այժմ կոչվում է աշխահիկ անունով՝ Արամայիս Թախմազյան։ Ոստիկանական ուժերով շրջապատված եկեղեցու բակում, հայ առաքելական եկեղեցու կարգի դեմ ապստամբածներին ի վերջո հաջողվում է այնպես անել, որ Սուրբ Աստվածածնի գործող քահանան, երգչախումբն ու հավատացյալները, պատարագը մատուցեն այլ եկեղեցում։ Նրանք դրանով կանխարգելեցին հնարավոր բախումները։ Իրավական առումով սա քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է, ինչի մասին սոցցանցում գրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում մարդիկ դեռ սովոր են շատ մուգ սուրճ խմելուն՝ «վառած» սուրճին։ Սուրճը շատ երկար են բովում, այն գրեթե մոխրանում է և կորցնում է իր ամբողջ հարստությունը։ Երբ մարդիկ ասում են, թե սուրճը «թթվաշ» է, իրականում դա թթվաշություն չէ․ դա սուրճի մեջ եղած բնական շաքարներն ու մրգային համերն են․ երբ սուրճը վառում ես, այդ ամբողջ համային բազմազանությունը պարզապես անհետանում է»։
Հայաստանում սուրճի մշակույթի, սպառման, նախընտրած տեսակների և սուրճը քաղցրով խմելու սովորույթի մասին է խոսել «Ուրիշ նորություններում» լուսանկարիչ, սրճարան-մասնագիտացված խանութի հիմնադիր Արթուր Լյումենը, բացատրել է՝ ինչու են «վառած» բովում սուրճը:
«Հայաստանում էլ, ամբողջ աշխարհում էլ հիմնականում օգտագործվել է կոմերցիոն սուրճը․ այն գրեթե միշտ մուգ են բովում, որովհետև մեծ քանակներով՝ հարյուրավոր տոննաներով սուրճ արտադրելիս, անհնար է մեկ բրենդի անունով մշտապես նույն համը ապահովել։ Եվ ինչ են անում՝ սուրճը մուգ են բովում, որպեսզի բոլոր տարբերությունները «սպանվեն» և ստացվի կայուն համ։ Սա եղել է բիզնեսը փրկելու միջոց, և արդիկ դրան սովորել են, խմել են, ու սուրճի մասին պատկերացումը ձևավորվել է այնպես, որ սուրճը պետք է լինի դառը, մուգ՝ ստաբիլ, բայց ոչ հետաքրքիր համով»։
Սուրճի բազմաշերտ համեր այսօր ամբողջ աշխարհում ընդունված է վայելել բուտիկ սրճարաններում, որոնք սեփական բովարաններ ունեն ու խնամքով են բովում սուրճը։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👏3👍2😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանում անհնազանդության ցույցերի ժամանակ բազմաթիվ տեխնոլոգիաներ կիրառվեցին, մինչև ակտիվությունը մեծացավ․ նահանգներ կան՝ Արդաբիլ, Թավրիզ, որտեղ դեռ ակտիվություն չի նկատվել, բայց ակտիվիստները խիստ վիրավորական, սադրիչ նպատակ հետապնդող հոլովակներ են պատրաստում՝ «վեր կացեք դուրս եկեք փողոց, դուք չէի՞ք կանչում՝ «Ադրբեջա՜ն, Ադրբեջա՜ն»․․․ »։
Ի՞նչ է կատարվում հարևան Իրանում․ զրուցել ենք իրանագետ Նվեր Դավթյանի հետ։
📌10 օր է՝ Իրանում շարունակվում են բողոքի և անհնազանդության ցույցերը, որոնք սկիզբ առան երկրի արժույթի անկման ֆոնին։ Նախ տարբեր քաղաքների շուկաներում իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին առևտրականները, ապա նրանց միացան ուսանողներ։ Իրանական պետական լրատվական գործակալությունները երեկ հերքեցին լուրերը, թե ցուցարարները գրավել են երկրի արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ հայտնում են, որ Իրանում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան տասնյակ ցուցարարներ են սպանվել, մինչդեռ իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է ընդամենը 2 զոհի մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ իրավապահները սպանվել են ցուցարարների կողմից հրազենի կիրառման հետևանքով։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5❤1🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եթե մայրն ուրախ է և հանգիստ՝ աշխարհն ապահով է, իսկ տագնապի դեպքում այն դառնում է վտանգավոր։ Աշխարհը երեխայի համար մայրիկի դեմքն ունի․ եթե մայրիկը հանգիստ է, աշխարհը հանգիստ է»։
Հոգեբանն ընդգծում է՝ մինչև 3 տարեկան հասակում երեխայի ուղեղի զարգացման հիմնական շարժիչ ուժը շարժումն ու խաղն են, որոնց այսօր փոխարինելու են եկել գաջեթները՝ հանգեցնելով զարգացման հապաղումների.
«Գաջեթի վառ գույները երեխայի համար նույնն են, ինչ մեծահասակի համար շատ բարձր երաժշտությունը. դրանից հետո իրական աշխարհը թվում է գունատ ու անհետաքրքիր»։
Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ծնողական սխալներին և «բոլոր խնդիրները մանկությունից են» հայտնի թեզին։ Հոգեբանը նշում է, որ տրավմաները հաճախ առաջանում են երկու ծայրահեղությունից՝ կամ չափազանց շատ «չի կարելի»-ներից, կամ բացարձակ ամենաթողությունից, երբ երեխան չի գտնում իր սահմանները։ Անդրադառնալով ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշին` Վաթյանը հորդորեց ծնողներին չշփոթել սովորական չարաճճիությունը բժշկական սինդրոմի հետ, որը պահանջում է մասնագիտական մոտեցում։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2😘1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրանում ներկայիս բողոքի ցույցերը կարելի է համարել վերջին տարիների ամենամասշտաբայինը։ Եթե բողոքի ակցիաները շարունակեն թափ հավաքել, իշխանությունները կարող են կորցնել վերահսկողությունը»։
Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ:
«Այս ցույցերը կարելի է բնորոշել ռադիկալիզմով․ աստիճանաբար դրանք սկսել են ավելի ռադիկալ բնույթ ստանալ ու հատկանշանակն է՝ շատ հաճախ են լինում իրավապահ ուժերի նկատմամբ հարձակումներ, ընդհուպ այրելու փորձեր։ Նույն կերպ հարձակումներ են լինում այդ ուժերի գույքի վրա, տեխնիկայի վրա, ավտոբուսների վրա, մոտոցիլկներ են այրում, հարձակումներ են եղել ինչ-որ կրոնական օբյեկտների վրա․․․ Սա շատ ակնառու է հատկապես Իրանի արևմտյան շրջանում, մի քանի քաղաքում»։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Оказывается, знаменитый рынок "Гантар", располагавшийся в центре Еревана, еще в начале ХХ века считался одним из крупнейших не только в Закавказье, но и на Ближнем Востоке. Сюда приходили караваны верблюдов с товарами из Самарканда и даже Египта. Об этом в очередном выпуске подкаста «Патмадаран» рассказал писатель-журналист Марк Григорян в беседе с ведущим программы, руководителем представительства Россотрудничества в Ереване Вадимом Фефиловым.
Собеседники обсудили также тему, откуда и когда берет начало столица Армении, и почему крупные города закладываются, как правило, у реки. Не исключением стал и Ереван, в черте которого протекает Раздан.
🎦 полная версия подкаста
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍2👎2🔥1👏1😍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📎Ինչպես և կանխատեսել էին օդերևութաբանները, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ վերջին օրերին հանրապետությունում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, որոշ տեղերում 20-30 աստիճանով։
Եղանակային փոփոխությունները և առաջիկա օրերին կանխատեսումները մանրամասն ներկայացրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ուրիշ նորություններում» Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը ներկայացրել է թանգարանի նորությունները, վարպետի ժառանգության պահպանման ու համալրման խնդիրներն ու հնարավորությունները, սպասվող միջոցառումները․ կինոյի ու կոլաժի մեծ վարպետի ծննդյան 102-ամյակին ներկայացելու է նորարարական նախագիծ՝ անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն։ Փարաջանովյան հայտնի պատմություններն ու կոլաժները կենդանություն են առել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Բացի այդ, վերահրատարակվել է Կորա Ծերեթելիի հուշերի գիրքը, որն ամփոփում է վարպետի մտերիմների անտիպ պատմությունները։
«Թանգարանը շարունակում է համալրվել՝ ինչպես նոր ձեռքբերումներով, այնպես էլ մասնավոր հավաքածուներից փոխանցվող գործերով։ Մարդիկ գիտակցում են, որ Փարաջանովի ստեղծագործությունների իրական տեղը թանգարանն է»։
Փարաջանովի թանգարանի տնօրենը հրավիրեց բոլորին այցելել թանգարան, որտեղ յուրաքանչյուր կադր ու առարկա ունի հոգի և բնավորություն։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ՀՀ վարչապետը ստորագրում է կամ ներքին իրավական փաստաթղթեր, կամ միջազգային փաստաթղթեր․ տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարության կամ նմանատիպ փաստաթղթի տեսակ ՀՀ օրենսդրությունը չի ճանաչում։ Հետևաբար, այն չի կարող համարվել իրավական փաստաթուղթ․ տվյալ փաստաթուղթը դեռ սկզբից՝ տեխնիկական և իրավական առումով, սուտ է։ Այն հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին և, ամենակարևորը՝ ՀՀ Սահմանադրությանը, այսինքն՝ հակասահմանադրական է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։
«Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։ Միևնույն ժամանակ՝ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ որևէ արգելք չկա, որ հոգևորականները զբաղվեն քաղաքականությամբ։ Այո՛, մեր հոգևոր հայրերն ունեն քաղաքական հայացքներ ունենալու իրավունք։ Պատմականորեն հենց Եկեղեցին է քաղաքական ճգնաժամերի ժամանակ լուծումներ որոնել, գտել և առաջարկել հայ ժողովրդին։ Պատահական չէ նաև, որ Սահմանադրության մեջ եկեղեցուն վերաբերող ձևակերպման մեջ հատուկ ընդգծվում է նրա բացառիկ դերը հայ ինքնության պահպանման գործում»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5❤1🤝1
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վթար Երևանում. «Վերնիսաժի» հարևանությամբ` Նալբանդյան փողոցում, «Օպել» մակնիշի մեքենան բախվել է «Պորշին» և գլխիվայր շրջվել. տուժածներ չկան
Կադրերը` @ArmeniaSputnik–ի
Կադրերը` @ArmeniaSputnik–ի
😱4🤯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ընդդիմության առաջին տնային առաջադրանքն է` ձևավորել նորմալ միջազգային գործընկերային շփումներ և ցույց տալ բոլոր միջազգային գործընկերներին՝ հյուսիսից մինչև արևմուտք, որ Հայաստանում միաձայնություն չկա Արցախի հանձնման, Հայոց ցեղասպանությունից հրաժարման, հակաեկեղեցական արշավի և այլ զգայուն ազգային հարցերի շուրջ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը լրագրող, միջազգայնագետ Դավիթ Սարգսյանն է։
«Իրենք, որ մեր երկրում առավոտից երեկո «տղա են բերում», որևէ ընդդիմադիրի որևէ այլ պետության ներկայացուցչի հետ շփումը ներկայացնում են որպես «մեր պետության վրա տղա բերելու փորձ»։ Մինչդեռ իրականում նրանք մեզ վրա ոչ միայն «տղա են բերել», այլ նաև թշնամուն են բերել։ Ընդդիմությունը կարող է ապացուցել՝ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը համաձայն չէ այն քայլերի հետ, որոնք կատարվում են մեր ազգային պետության շահերի դեմ։ Դրա համար ընդդիմությունը պետք է ձևավորի իրական և արժանապատիվ խաղաղության այլընտրանքային կոնցեպտ»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5👏3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայկական ծանրամարտը անդունդի եզրին է», այսպես հակիրճ մեր երկրում ծանրամարտի վիճակը նկարագրեց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը հավաքականի գլխավոր մարզչի փոփոխությունը անվանեց որպես իր հեռացում զբաղեցրած պաշտոնից․
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը հավաքականի գլխավոր մարզչի փոփոխությունը անվանեց որպես իր հեռացում զբաղեցրած պաշտոնից․
«Հիմա քանի որ ես արդեն հեռացված եմ աշխատանքից, կարող եմ ազատ խոսել. ծանրամարտի Հայաստանի հավաքականում «բարեփոխումները» ոչ թե ապահովելու են մարզաձևի հետագա զարգացումը, այլ ունենալու են շատ վատ հետևանքներ։ Ես ի դեմս Վարազդատ Լալայանի օլիմպիական չեմպիոն էի կերտում, իսկ հիմա համոզված չեմ, որ այդ նվաճմանը կհասնեն։ Որպեսզի իմ աշխատանքի արդյունքը գնահատեն՝ պետք է հաշվեն, թե քանի մեդալ են նվաճել հայ ծանրորդները տարբեր մրցումներում։ Նույնը վերաբերվում է նաև երիտասարդական հավաքականին։ Այստեղ էլ հաշվի չառան, թե Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ինչ նվաճումներ է ունեցել մեր թիմը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😢1