Radio Sputnik Armenia
538 subscribers
361 photos
3.36K videos
2.32K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Խնդիրը Վեհափառ Հայրապետի անձը չէ, մենք հասկանում ենք։ Խնդիրը աշխարհաքաղաքական գործընթացների մեջ ամուր կանգնած Հայ եկեղեցին է․ այն միայն Հայաստանի եկեղեցին չէ, այլ Հայ եկեղեցին է։ Այդ եկեղեցին միավորում է ամենատարբեր հասարակարգերի, մշակութային հարթությունների, աշխարհակարգերի և մայրցամաքների վրա ապրող հայերին։ Մենք միավորվում ենք Հայ եկեղեցով և Ամենայն հայոց կաթողիկոսի անձով։ Այդ անձը 1999 թվականից չի պատկանում Գարեգին Երկրորդին։ Այդ անձը, այդ ֆիգուրը պատկանում է Հայ եկեղեցուն և բոլորիս»։


Sputnik Արմենիան զրուցել է դիրիժոր Վահե Բեգոյանի հետ։

«Ենթադրենք մտան Մայր Աթոռ, պատարագ մատուցեցին, հետո՞ ինչ։ Ենթադրենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ձերբակալեցին, տարան բանտ․ նա այնտեղ էլ մնում է Ամենայն հայոց կաթողիկոս։ Իսկ նրանք Մայր Աթոռում պատարագ մատուցելիս էլ մնում են տիրադավ, ապստամբ և անվավեր, որովհետև մտնել ուրիշի տարածք, ուրիշ եպիսկոպոսի տարածք, իսկ տվյալ դեպքում՝ ուղիղ Վեհափառ Հայրապետի տարածք, դա ճիշտ այնպես է, ինչպես եկեղեցական անեքսիայի ակտ։ Հերթական նույն արարքը՝ ասենք գնացին Գառնիում խաղացին․ հետո՞։ Այս հարցի լուծումը միայն մեկն է՝ իրենց ապաշխարությունը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊"Патмадаран": Рекорды и тайны армянской железной дороги

Генеральный директор ЮКЖД Алексей Мельников в беседе с ведущим подкаста «Патмадаран» Вадимом Фефиловым, возглавляющим представительство Россотрудничества в Армении, рассказал, как в конце ХIХ века железная дорога от Тифлиса до Карса была проложена за рекордные 4 года после подписания указа о начале строительства Николаем II. Причём, рельсовые пути прокладывались не по равнинной местности, а по сложным участкам горно-рельефной местности. В Армении до сих пор эксплуатируется сеть тоннелей, проложенных в те годы.

Мельников также отметил, что в 2026 году ереванскому ж/д вокзалу исполнится 70 лет. В его стенах действует музей, который входит в программу «Ночь музеев».

«Патмадаран» - это совместный проект исторического клуба, действующего под эгидой представительства Россотрудничества в Армении, и информационного агентства и радио Sputnik Армения.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤝31
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Թուրանը» բրիտանական նախագիծ է, այն թուրքական նախագիծ չէ միայն։ Այո՛, այն ուղղված է նաև Հայաստանի դեմ, բայց գլոբալ իմաստով, ինչպես և պանթուրքիզմը, հակառուսական նախագիծ է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ ադնամ Էդուարդ Շարմազանովն է։ Նա խոսել է Հայաստանին և Ռուսաստանին միավորող ռազմավարական դաշինքի կարևորությանը մասին՝ որպես Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքի։ Շարմազանովն այս հարցը դիտարկել է իշխանությունների ու ընդդիմության որոշ շրջանակների կոնցեպտուալ տարբերության տեսանկյունից՝ նրանք այս տարածաշրջանում սպառնալիք են համարում բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ընդդիմությունը Հայաստանի համար սպառնալիք է համարում միայն Թուրքիային և Ադրբեջանին․

«Մեր նպատակը ազգային պետություն ունենալն է։ Իսկ մեր ազգային պետությանը ո՞վ է սպառնացել պատմության ընթացքում․ կարդացե՛ք Քեմալ Աթաթուրքին, Էնվերի նամակը Աթաթուրքին, Վեհիբ փաշայի խոսքը՝ ուղղված Ալեքսանդր Խատիսյանին։ Խատիսյանը բառացիորեն գրում է, որ 1918 թվականին Վեհիբ փաշան իրեն ասում է․ «Դուք կանգնած եք մեր ճանապարհին դեպի Բաքու, դեպի Մերձավոր Արևելք, դեպի Թիֆլիս։ Դուք պիտի չլինեք։ Դուք պիտի գործոն չլինեք»։ Եվ այսօր այն հատվածը, որը հիմա կոչում են «TRIPP», երեկ կոչվում էր Զանգեզուր, վաղը չգիտենք ինչ անուն կտան, եթե Հայաստանը չունենա ինքնիշխան իրավունք այդ տարածքը տնօրինելու, ապա Հայաստանի ինքնիշխանությունը դառնում է զրո»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ինձ համար թավջութակը գործիքների արքան է: Այն ամենաթանձր ու ամենախորը ձայնն ունի: Թեև այն որպես սոլո գործիք իր ճանապարհը սկսել է ուշ, այսօր այն հավասարը չունի իր դիապազոնով»:


Թավջութակի միջազգային օրը, որը նշվում է ի պատիվ լեգենդար թավջութակահար Պաբլո Կազալսի ծննդյան օրվա, «Ուրիշ նորությունների» հյուր աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը խոսել է գործիքի առանձնահատկությունների, նվագարանի հանրայնացման գործում Պաբլո Կազալսի բացառիկ դերի և իր ստեղծագործական նոր նախագծերի մասին:

Նարեկ Հախնազարյանը պատմել է նաև իր էքսպերիմենտալ նախագծերի, այդ թվում՝ Սինատրայի «Have Yourself a Merry Little Christmas» փոխադրած 4 թավջութակի համար գործի մասին և «Արտիստը դպրոցին» ծրագրի մասին, որի շրջանակում Երևանի բեմում միաժամանակ նվագել են 40 լավագույն պատանի թավջութակահարներ:

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Открытие коммуникаций со стороны Турции и Азербайджана не может быть залогом экономического рывка или процветания Армении. Такое мнение доктор экономических наук Аршак Акопян высказал во время авторского подкаста Армана Абовяна.

Залог процветания страны – это грамотная политика, стимулирующая местного производителя вывозить свою продукцию за пределы страны. Еще один важный фактор – компетентность лиц, принимающих решение в армянском руководстве. Решения, принятые наобум, приводят к плачевным результатам. Набираются долги и за счет них регулируются вопросы бюджета, что крайне непрофессионально и впоследствии негативно скажется на экономике страны, считает доктор экономических наук.


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❄️Ամանորի գիշերը ձյուն կգա, որը կշարունակվի հունվարի 1–ին և 2–ին

🌫Հունվարի 3–ից եղանակը կպարզի, ինչի արդյունքում ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կնվազի 14–18 աստիճանով, հայտնել է Գագիկ Սուրենյանը։⤴️

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Տոնական օրերին երեխաների առողջությունը բավականին վտանգված է․ կոպտորեն խախտվում են անվտանգության շատ կանոններ՝ կապված ծնողների, մայրիկների զբաղվածության հետ, և դրա մեջ առաջին տեղում է երեխաների շրջանում տրավմաների, վնասվածքների և այրվածքների թվի ավելացումը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը նաև թվարկում է փորձանքի աղբյուրները, որոնց թվում են այդ օրերին երեխաների ձեռքին հասանելի ընդեղենը, հեղուկները, տաք կաթսաները և այլն, ու առաջարկում է նրանց տեսադաշտում հայտնվող վտանգները կանխարգելելու եղանակներ։ Մանկաբույժը զգուշացնում է՝ ամենավտանգավորը, նույնիսկ կյանքի համար սպառնալիք է նաև ալկոհոլը։

«Երեխաների գլխուղեղը շատ զգայուն է ալկոհոլի ներգործությանը։ Հավաստիացնում եմ ձեզ, երեխաները հայտնվում են վերակենդանացման բաժանմունքներում ծանր գլխուղեղային ախտահարումներով, թունավորումով, և դա համարվում է ալկոհոլային թունավորում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբեմն տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը հակված էլ չէ վերջնական համաձայնության, որովհետև ուսումնասիրելով տարածաշրջանային զարգացումները, նաև Ադրբեջանի քաղաքականությունը, գալիս եմ այն համոզմունքին, որ նրանք Հայաստանի հետ վերջնական խաղաղության նպատակ չունեն»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաքվե» ՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն է։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանին մոլորեցնում է մանրուքներով՝ ներկրման ճանապարհ տալով, բենզին արտահանելով, դրանով պարզապես խաղաղության պատրանք են ստեղծում, համոզելով ժամանակ են ձգում, ըստ երևույթին, ինչ-որ հեռակա պլանների համար։

«Իսկ հեռակա պլանները միգուցե ևս մի 10, 20 կամ 30 տարի կձգվի, ինչ-որ իրավիճակ փոխվի, ի վերջո, եկեք նաև չմոռանանք, որ սա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լոկալ տարածքային խնդիր չէ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տարեհաց, կճախաշ, տոլմա, խոխոբ և լցոնված թռչնամիս. խոհարար Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս ամանորյա սեղանը զարդարել հայկական ավանդական կերակուրներով, որոնց միջոցով հայկական օջախներում տոնը ստանում է իր ծիսական և խորհրդանշական իմաստը։

«Բնականաբար, ամենատոնական կերակուրը տոլման է՝ լինի մսով թե պասուց։ Մենք շատ ենք սիրում, որ սեղանին մեծ մսեղեն լինի։ Այստեղ կարող ենք օգտագործել ամիչը, որը հին հայկական է` դեռ Արշակունիների սեղանից է փոխանցվել։ Լցոնված մեծ թռչնամիսը՝ բադ, սագ, հնդկահավ, նույնիսկ գառ, տարբեր լցոններով՝ բրնձով, չամիչով, դդումով, նեխուրով»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍1
Forwarded from Sputnik Արմենիա
❗️Սամվել Կարապետյանը Ամանորը կնշի տանը

Նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով ու գրավով, @ArmeniaSputnik-ին հաստատեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Նա կալանավորած էր հունիսի 18-ից։
👏5👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Բեմն ինձ բուժեց վերջնականապես»․ Հրանտ Թոխատյան

Սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը Ամանորի նախաշեմին «Ուրիշ նորություններում» խոստովանել է՝ մինչ օրս հավատում է հրաշքին: Խոսել է արվեստի առաքելության, երկարատև դադարից հետո բեմ վերադառնալու, բեմի բուժիչ ուժի, երեխաների հետ աշխատանքի, Արցախի, արցախցի երեխաներին ուղղված նախաձեռնությունների մասին․

«Արցախի երեխաներին օգնելը բարեգործություն չէ, դա մարդ մնալու փորձություն է: Հենց նրանցից եմ սովորել շատ բաներ, որոնք նշվող չեն, այլ զգացողական են»։


Արցախի մասին խոսելիս Հրանտ Թոխատյանը չթաքցրեց իր ցավն ու մտահոգությունը. «Չեմ ուզում, որ Արցախը մնա միայն խոսք, ինչպես Կարսը մնաց իմ պապիկի շուրթերին»։ Նա կարևորում է պատմական հիշողության պահպանումը.

«Հիշողությունը ռետինով ջնջել չի կարելի, դա վտանգավոր է մեր նման երկրի համար»։


Եվ վերջում Հրանտ Թոխատյանը շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ.

«Թող Ամանորը լինի ոչ միայն մի գիշեր, այլ ամբողջ տարվա զգացողություն․․․ Այս տարին լավն է լինելու, ես վստահ եմ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👏3😍1
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շքեղ հրավառություն ու դրոնների շոու Երևանի Հանրապետության հրապարակում

@ArmeniaSputnik
👍1👎1🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ուզում ենք խոսել համայնքների հետ, այդ թվում՝ Երևանի, բանակցել ու համաձայնության գալ ցայտաղբյուրների մի քանակի շուրջ, որը կմնա անվճար․ դրանք կլինեն պատմամշակութային արժեք ներկայացնողները։ Մյուսներին կդրվեն ջրաչափեր, փականներ․ կվճարի համայնքը և հետևաբար կհետևի, որ դրանք անխափան աշխատեն»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը թվերով է հիմնավորում ցայտաղբյուրների ջրային կորուստները նվազեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանում կա 8000-ից ավելի ցայտաղբյուր, որոնցից տարեկան 12 միլիոն մ³ ջուր է հոսում։

«Խնդիր է նաև ջրագողությանը․ դրա դրսևորումները մենք նաև մեր կենցաղում ենք տեսնում։ Վստահ եմ, մեզ լսողներից շատերը ճանաչում են մարդկանց, որոնք, օրինակ, իրենց փոքրիկ հողամասները ոռոգում են խմելու ջրով․ դա ջրագողություն է։ Կոնկրետ խմելու ջրի կորուստի հետ կապված տարբեր թվեր ենք լսել․ 80%։-ից ավելի եղել է այն ժամանակ, երբ «Վեոլյան» ստանձնել է ոլորտում իր գործունեության պատասխանատվությունը։ Հիմա, ըստ «Վեոլիայի», 55%-ի կարգի է, և այս թիվը գնալով նվազում է, որովհետև կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, և «Վեոլյան» խոշոր ներդրումներ են անում ենթակառուցվածքների արդիականացման, նորոգման, թարմացման ուղղությամբ, և դա իր արդյունքը տալիս է։ Արդյունավետությունը բարձրացնելու մեծ ներուժ կա»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երևանը ծանրաբեռնված և բարդ քաղաք է, վերջին տասնամյակներին հատկապես կենտրոնը շատ է կառուցապատվել և ծանրաբեռնվել՝ ի հաշիվ կանաչ գոտիների, ի հաշիվ հանրային տարածքների․ լուծումը բեռնաթափումն ու մետրոյի զարգացման պետական մոտեցումն է»։


Sputnik Արմենիան զրուցել է կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանի հետ։

«Խնդրի լուծումը բեռնաթափումն է՝ քաղաքը շրջանցող կոմունիկացիաների կառուցումը, նոր ճանապարհների կառուցումը։ Պետք է շարունակել մետրոյի կայարանների կառուցումը՝ դեպի քաղաքի տարբեր ուղղություններ, թեև այս առումով Երևանի ռելիեֆը այնքան էլ բարենպաստ չէ․ քաղաքը գտնվում է տարբեր՝ բարձրադիր և ցածրադիր գոտիներում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
Искусство — это всегда разведка: музыкант Родион Чикунов о связи с Арменией

Гостем «Других новостей» на радио Sputnik Армения стал Родион Чикунов — композитор, музыкальный продюсер и промоутер. Он стоял у истоков «Чиж & Co», работал с «Ночными Снайперами», «Чайфом» и «Калиновым Мостом».

Родом Родион из армянского города Гюмри (тогда Ленинакан). Чикунов уверен, что нынешний «шоу-бизнес» во многом превратился в «дело-обмана» (мираж), в то время как настоящее искусство всегда должно оставаться актом самопознания и первооткрытия. Обсуждая современную музыкальную индустрию, продюсера огорчает, что сегодня многие молодые исполнители приходят в студию с просьбой «сделать как у кого-то», забывая о важности собственного почерка. Чикунов подчеркнул, что музыка — это живая энергия и отображение внутреннего времени человека, которое обязано меняться с возрастом: «Играть в 35 лет — то же самое, что в 25, — это не совсем нормально».

Особое место в беседе заняли воспоминания о Ленинакане (Гюмри), где в пять лет будущий музыкант впервые вышел на сцену, и о ленинградском периоде, наполненном духом свободы и поисками оригинального звучания. Сегодня, вернувшись в Армению спустя 40 лет, Родион Чикунов с оптимизмом смотрит на новое поколение. Его радует возрождение Гюмри и молодежь, которая вновь выбирает гитары вместо диджейских сумок.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ժողովուրդ ջան, դուք օրենքները մի խախտեք, մնացածը կարևոր չէ»․ ինչպես է աշխատում նեոլիբերալիզմը և արդյոք միաբևեռ աշխարհը փլուզվում է

«Երբ աշխարհը երկբևեռ էր, գոյություն ուներ բալանս։ Բալանսի վերացումից հետո ստեղծվեց միաբևեռ աշխարհ, որի հիմքում ընկած էր նեոլիբերալիզմը։ Հետո քաղաքական և բարոյական տեսակետից նեոլիբերալիզմը սկսեց սպառվել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանն ու միջազգային և եվրոպական հարաբերությունների փորձագետ, Լինչյոպինգի համալսարանի (Շվեդիա) շրջանավարտ Լևոն Ուռումյանը խոսել են նեոլիբերալիզմի մասին։

«Նեոլիբերալիզմը ստացավ գերիշխանության հասկացողություն՝ կարծես կարող է անել ամեն ինչ՝ պետություններ տապալել, պատերազմներ և իշխանափոխություններ իրականացնել, ինչը ստեղծեց անպատժելիության զգացում։ Սակայն տարիների ընթացքում առաջացավ հակազդեցություն՝ Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում, ինչպես նաև Արևմուտքում․․․
Նեոլիբերալիզմը սկսեց սպառվել քաղաքական և բարոյական տեսակետից։ Ժողովուրդների վրա այն ազդում է այսպես՝ պոկում է մարդուն իր արմատներից, մշակույթից և պատմությունից, բարոյական սահմանները փոխվում են օրենքներով՝ «Ժողովուրդ ջան, դուք օրենքները մի խախտեք, մնացածը կարևոր չէ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍42🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչո՞ւ են Հայ առաքելական եկեղեցու հետևորդները Սուրբ ծնունդը նշում հունվարի 6-ին, իսկ ռուս ուղղափառները՝ հունվարի 7-ին, ինչո՞ւ են Հայ առաքելական եկեղեցու հետևորդները խաչակնքվում ձախից աջ, իսկ ռուս ուղղափառները՝ աջից ձախ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանում Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի և Երևանի թեմի Սուրբ Խաչվերաց եկեղեցու ավագ քահանան Անդրեյ Գալոյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3😘1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Աբովյան time»․ Խաղաղություն, սոցիալական արդարություն, տնտեսություն․ թերևս այս հասկացություններն են ուրվագծվում որպես նախընտրական հիմնական լեյտմոտիվներ։ Քաղաքական ուժերը հասկանում են, որ 2026 թվականի ընտրություններին պետք է ընկալելի հաստատուն դիրքավորվել։

Ինչ վերաբերում է խաղաղությանը․․․ այստեղ կարելի է միանշանակ պնդել, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Հակառակ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պնդումների, այն տեսքով, որով մեզ հրամցնում են խաղաղությունը, այն, ըստ էության, գոյություն չունի․ բավական է լսել Ալիևի վերջին հարցազրույցը և համոզվել, որ ըստ էության Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղությունը դիտարկվում է միայն և միայն Ադրբեջանի ցանկությունների և նախապայմանների կատարման ներքո։ Նորից կրկնելորվ՝ Ալիևը պնդում է, որ կապ չունի, ինչ անվանում կստանա ճանապարհը Սյունիքով․ այն, այնուամենայնիվ միջանցք է, որը ստացել է հավանություն ԱՄՆ նախագահի կողմից։ Այս պահին Ալիևի՝ «միջանցք է» հայտարարությունից ու հայկական կողմի «միջանցք չէ» հավաստիացումից բացի այլ ինֆորմացիա չունենք։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🔥4😘1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումների վերաբերյալ կդիմենք ՄԻԵԴ» փաստաբան


Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արա Զոհրաբյանի հետ։ Փաստաբանն անդրադարձել է նաև երեկ Թալինի եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագի շուրջ տեղի ունեցած դեպքին։

📌Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագչին՝ Տ․ Հայկ քահանա Քոչարյանին մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել, պնդելով, թե ծեսը պետք է անի Տեր Թադեն, որը կարգալույծ եղած քահանա է և այժմ կոչվում է աշխահիկ անունով՝ Արամայիս Թախմազյան։ Ոստիկանական ուժերով շրջապատված եկեղեցու բակում, հայ առաքելական եկեղեցու կարգի դեմ ապստամբածներին ի վերջո հաջողվում է այնպես անել, որ Սուրբ Աստվածածնի գործող քահանան, երգչախումբն ու հավատացյալները, պատարագը մատուցեն այլ եկեղեցում։ Նրանք դրանով կանխարգելեցին հնարավոր բախումները։ Իրավական առումով սա քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է, ինչի մասին սոցցանցում գրեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում մարդիկ դեռ սովոր են շատ մուգ սուրճ խմելուն՝ «վառած» սուրճին։ Սուրճը շատ երկար են բովում, այն գրեթե մոխրանում է և կորցնում է իր ամբողջ հարստությունը։ Երբ մարդիկ ասում են, թե սուրճը «թթվաշ» է, իրականում դա թթվաշություն չէ․ դա սուրճի մեջ եղած բնական շաքարներն ու մրգային համերն են․ երբ սուրճը վառում ես, այդ ամբողջ համային բազմազանությունը պարզապես անհետանում է»։


Հայաստանում սուրճի մշակույթի, սպառման, նախընտրած տեսակների և սուրճը քաղցրով խմելու սովորույթի մասին է խոսել «Ուրիշ նորություններում» լուսանկարիչ, սրճարան-մասնագիտացված խանութի հիմնադիր Արթուր Լյումենը, բացատրել է՝ ինչու են «վառած» բովում սուրճը:

«Հայաստանում էլ, ամբողջ աշխարհում էլ հիմնականում օգտագործվել է կոմերցիոն սուրճը․ այն գրեթե միշտ մուգ են բովում, որովհետև մեծ քանակներով՝ հարյուրավոր տոննաներով սուրճ արտադրելիս, անհնար է մեկ բրենդի անունով մշտապես նույն համը ապահովել։ Եվ ինչ են անում՝ սուրճը մուգ են բովում, որպեսզի բոլոր տարբերությունները «սպանվեն» և ստացվի կայուն համ։ Սա եղել է բիզնեսը փրկելու միջոց, և արդիկ դրան սովորել են, խմել են, ու սուրճի մասին պատկերացումը ձևավորվել է այնպես, որ սուրճը պետք է լինի դառը, մուգ՝ ստաբիլ, բայց ոչ հետաքրքիր համով»։


Սուրճի բազմաշերտ համեր այսօր ամբողջ աշխարհում ընդունված է վայելել բուտիկ սրճարաններում, որոնք սեփական բովարաններ ունեն ու խնամքով են բովում սուրճը։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👏3👍2😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իրանում անհնազանդության ցույցերի ժամանակ բազմաթիվ տեխնոլոգիաներ կիրառվեցին, մինչև ակտիվությունը մեծացավ․ նահանգներ կան՝ Արդաբիլ, Թավրիզ, որտեղ դեռ ակտիվություն չի նկատվել, բայց ակտիվիստները խիստ վիրավորական, սադրիչ նպատակ հետապնդող հոլովակներ են պատրաստում՝ «վեր կացեք դուրս եկեք փողոց, դուք չէի՞ք կանչում՝ «Ադրբեջա՜ն, Ադրբեջա՜ն»․․․ »։


Ի՞նչ է կատարվում հարևան Իրանում․ զրուցել ենք իրանագետ Նվեր Դավթյանի հետ։

📌10 օր է՝ Իրանում շարունակվում են բողոքի և անհնազանդության ցույցերը, որոնք սկիզբ առան երկրի արժույթի անկման ֆոնին։ Նախ տարբեր քաղաքների շուկաներում իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին առևտրականները, ապա նրանց միացան ուսանողներ։ Իրանական պետական լրատվական գործակալությունները երեկ հերքեցին լուրերը, թե ցուցարարները գրավել են երկրի արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ հայտնում են, որ Իրանում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան տասնյակ ցուցարարներ են սպանվել, մինչդեռ իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է ընդամենը 2 զոհի մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ իրավապահները սպանվել են ցուցարարների կողմից հրազենի կիրառման հետևանքով։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍51🔥1