Radio Sputnik Armenia
541 subscribers
361 photos
3.36K videos
2.32K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանից ներկրված բենզինի դիմաց Հայաստանը չունի որևէ արտադրանք, որ կկարողանա վաճառել Ադրբեջանին ու ստանալ տնտեսական օգուտներ»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը պարզաբանում է՝ բացի այն, որ տնտեսական հարաբերությունների մեկնարկը կառուցված չէ փոխադարձության սկզբունքի վրա, Ադրբեջանից բենզին գնել՝ նշանակում է անուղղակի ֆինանսավորել ադրբեջանական բանակին․

«Այսինքն` միակողմանի եկել է բենզին, հասարակության ինչ–որ մի շերտ դրանից ոգևորվել է, մինչդեռ սա նշանակում է՝ անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին, այն դեպքում, երբ մենք չունենք վերջնական խաղաղություն»։


Ֆարմանյանը արդարացի է համարում այն քաղաքացիների ցասումը, ովքեր բոյկոտում են ադրբեջանական բենզին վաճառող լցակայանները։

📌Ադրբեջանից Հայաստան ներկրված 1300 տոննա պրեմիում տեսակի բենզինը Հայաստանում լուրջ կրքեր է բորբոքել։ Քաղաքացիները սոցիալական հարթակներում հայտարարում են, որ բոյկոտելու են Սուքիասյանի ընտանիքին պատկանող ոչ միայն RanOil, այլև Gulf բենզալցակայանները, մյուսներին էլ կոչ են անում միանալ բոյկոտին ու չնպաստել ադրբեջանական բանակի ֆինանսավորմանը։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Նիկոլ Փաշինյանի միակ իրական դաշնակիցն ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է»։


Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հենց դրանով է բացատրել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը․

«Եկեղեցու դեմ այս արշավը, որը նա փորձում է այսպես արագացնել, հենց այդ նպատակին է ծառայում։ Իշխանությունը ընտրություններին ընդառաջ ցանկանում է ստանալ ապատիկ, ոչնչի և ոչ մեկի չհավատացող հասարակություն։ Փաշինյանի վերընտրման դեմ միակ հակամիջոցը հետևյալն է՝ ընդդիմությանը պետք է հաջողի ընտրատեղամասեր տանել ընտրողների 50%+ ընտրող»։


Քաղաքագետն անդրադարձել է նաև ադրբեջանական ներկրումներին ու TRIPP-ին․

«Երբ ցնծում էին, թե ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան, Ադրբեջանում դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում Ռուբեն Վարդանյանի համար։ ․․․․ Ադրբեջանում արդեն հայտարարում են, որ Մեղրիի երկաթուղին պիտի ադրբեջանական լինի։ Իմ ինսայդերական ինֆորմացիայով՝ Ադրբեջանն արդեն 6 ամիս է` այդ պահանջը դնում է Հայաստանի առաջ ու անգամ ներդրում են պատրաստ անել»։


Ասուլիս ․ թեման՝ Ինչպե՞ս է զարգացել քաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, ի՞նչ է սպասվում 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Հայաստանին ներքաշում են էներգետիկ ծուղակ, որի հիմնական նպատակն է Հայաստանը էժան, ձեռնտու, ավանդական էներգետիկ շուկայից դուրս մղելն ու զրկելը էներգետիկ սուվերենությունից և անկախությունից։

Արվում է դա համաձայն ուկրաինական և մոլդովական մոդելի, և վերջնական նպատակն է՝ Հարավային Կովկասում ձևավորել մի իրավիճակ, որտեղ եվրասիական, ավելի կոնկրետ՝ ռուսական էներգետիկ հետաքրքրությունները դուրս կմղվեն։

Դա անշուշտ բերելու է լուրջ ցնցումների, բերելու է գների թանկացման, պարզ ասած՝ «կոմունալների» թանկացման և այլն։ Սա է հենց այն հիբրիդային պատերազմը, որը այսօր Արևմուտքը վարում է Ռուսաստանի դեմ, բայց չգիտես ինչու՝ այդ հիբրիդային պատերազմի ընթացքում պետք է տուժենք մենք։ Եվ հանուն ինչի՞․․․

Նախ պետք է շատ ուշադիր ծանրութեթև անել ամբողջ ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ անել և ոչ թե դառնալ խամաճիկ արտաքին այն ուժերի ձեռքում, որոնք փորձում են մեզ, ըստ էության, հասցնել տոտալ էներգետիկ կախվածության Թուրքիայից և Ադրբեջանից։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ցավոք, եղել են դատավորներ, որոնք ընդունել են խաղի կանոնները, կոպիտ ասած՝ հպատակվել են և վերածվել խամաճիկների։ Օբյեկտիվ քննությունը մի կողմ դնելով՝ ստիպված եմ անդրադառնալ նաև կալանքի որոշումներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում այսօր արդեն դիտարկվում են որպես պատժի տեսակ»։


Փաստաբան Սոսե Չանդոյանը առաջարկում է համեմատություն անցկացնել եվրոպական երկրների հետ․ ասում ՝ կտեսնենք, որ մեզ մոտ իրավական ոլորտը գտնվում է ողբալի վիճակում։

«Իշխանություններն իրականում հեռացնում են ՀՀ–ն իրավական պետության գաղափարից։ Օրինակ՝ «վեթինգի» և առհասարակ այդ փոփոխությունների նպատակը մեկն է՝ դատական իշխանությունը դարձնել գործադիր իշխանության կցորդ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ձիեր, արջեր, որոնք, ասենք, ակորդեոն են նվագում հետևի թաթերի վրա կանգնած, մեր ֆորմատը չէ։ Առհասարակ, վայրի կենդանիների ներգրավումը կրկեսում ՀՀ օրենքով արգելված է։ Սա օրենքի ուժ ունի և վերաբերում է հենց վայրի կենդանիներին։ Այսինքն՝ օրենքը չի բացառում ընտանի կենդանիների օգտագործումը, սակայն մենք որոշել ենք այդ ֆորմատից ևս որոշ չափով հեռանալ»։


Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններում» «Տաշիր Արենայի» գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը խոսել է ընթացող շոու մասին, թեև չի բացահայտել բոլոր «գաղտնիքները», որ ներկայացումը դեռ չտեսած ունկնդիրների համար անակնկալներով լինի։

««Տաշիր Արենայում» ցանկացած մեծ շոուի բեմադրումը շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Մենք որոշել էինք, որ եթե անում ենք, անում ենք լավը, և, իրոք, ներգրավեցինք լավագույն մասնագետներին թե՛ որպես բեմադրող, թե՛ որպես պրոդյուսերական թիմ, թե՛ որպես արտիստական կազմ, և, բնականաբար, հասկանում ենք, որ այդ թիմը, քանի որ համարվում է իր ոլորտներում լավագույններից, նույնպես ունի համապատասխան արժեք։ Բայց մենք պատրաստ էինք այդ քայլին, որովհետև որոշեցինք, որ մեր հանդիսատեսը արժանի է այդ որակի շոու տեսնել»։


Վստահ կարելի է ասել՝ տարածաշրջանում նման շոու չկա, և դա նույնպես կարող է ինչ-որ տուրիստական փոքրիկ հետաքրքրություն առաջացնել։ Նշեց, որ այդ առումով աշխատում են Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Առանց Ռուսաստանի TRIPP-ը չի աշխատի։ ԵԱՏՄ-ի անտեսումը կփլուզի Հայաստանի տնտեսությունը․ Հայաստանը գտնվում է Եվրասիական մաքսային տարածքում՝ ԵԱՏՄ-ում։ Իսկ եթե հատուկ ռեժիմ է գործելու TRIPP ճանապարհին, ստացվում է, որ ԵԱՏՄ-ի օրենքներն ու կանոնները պետք է անտեսվեն, որպեսզի ինչ-որ բեռներ մտնեն ԵԱՏՄ տարածք և դուրս գան դրանից։ Բայց դա արդեն հակասում է ԵԱՏՄ կանոններին»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն է։ Ըստ նրա՝ թեպետ հռչակագրային մակարդակում TRIPP-ը ո՛չ հակառուսական, ո՛չ էլ հակաիրանական փաստաթուղթ Է, այդուհանդերձ իր կառուցվածքով այն կարճաժամկետ հեռանկարում հարվածում է Ռուսաստանի և Իրանի կենսական շահերին, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ Չինաստանի և Հնդկաստանի շահերին։

«Այն պարագայում, երբ Ռուսաստանի շահերը անտեսվում են, Հայաստանը կա՛մ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, կա՛մ դուրս հանվի։ Երկու դեպքում էլ այլևս ոչ մի TRIPP Հայաստանին չի փրկի․ հաշված շաբաթներում մեր տնտեսությունը կփլուզվի»։


Սուրենյանցն ընդգծում է նաև՝ Ռուսաստանի անվտանգային վակուումը տարածաշրջանում ուղղակիորեն սպառնում է հայկական պետականությանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯2👏1🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ձմռան ամիսներին խիստ թերագնահատված են մնում Վայոց Ձորը և Սյունիքը։ Հայաստանի ձմեռային քարտեզը չի սահմանափակվում միայն Ծաղկաձորով։ Այսօր ակտիվորեն զարգանում են նոր ուղղություններ, օրինակ՝ Ապարանի մոտակայքում գտնվող Եղիպատրուշը, որն արդեն լուրջ մրցակցություն է ստեղծում սպասարկման ոլորտում»։


«Հայաստանի ամենահամեստ զբոսավար» Արտակ Խաչատրյանը «Ուրիշ նորություններում» խոսել է զբոսաշրջության վերափոխման մասին։ Նրա խոսքով՝ տեղեկություններն այսօր հասանելի են բոլորին, բայց զբոսավարի խնդիրն է մատուցել այնպիսի պատմություններ և տանել այնպիսի վայրեր, որոնք դուրս են ստանդարտ երթուղիներից և մեծ ավտոբուսների հնարավորություններից։

«Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենամեծ բացահայտումը հաճախ լինում է Սևանա լճի մասշտաբն ու բարձրադիր լինելը, ինչպես նա այն փաստը, որ Մասիս լեռը ֆիզիկապես Հայաստանի Հանրապետության տարածքում չէ։ Իսկ ահա հեղինակային և «խորքային» տուրերի սիրահարների համար բացառիկ վայր է Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը, որն իր մեջ ամփոփում է հայկական գիտական մտքի հզորությունն ու տիեզերքի գաղտնիքները»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«2026-ին ականատես ենք լինելու ամերիկյան ակտիվության». Սուրեն Սարգսյան

📎ԱՄՆ նախագահ Թրամփը սկզբունքային որոշում է կայացրել փոխել Բայդենի նշանակած բոլոր դեսպաններին․ Հայաստանում ևս ԱՄՆ դեսպանը կփոխվի ժամկետից շուտ, թեև խոսքն ընդամենը մեկ-երկու ամսվա տարբերության մասին է։ Միացյալ Նահանգները դիվանագիտական ներկայացվածության խնդիր ունի ամբողջ աշխարում` կան երկրներ, որտեղ դեսպանի պաշտոնը թափուր է, այդուհանդերձ, Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների ու բարձրաստիճան դիվանագետների։

Ինչ կփոխի ԱՄՆ դեսպանի փոփոխությունը Հայաստանում. Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3💔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Անձնագրերով չենք առաջնորդվում». ինչպես «Նոան» ընտրում ֆուտբոլիստներին

Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ, որպեսզի մոտ ապագայում հայկական ակումբը հենց սեփական ակադեմիայում նախապատրաստված կադրեր ունենա։

«Իհարկե ակումբի հաջողությունները գնահատվում են գլխավոր թիմի արդյունքներով, բայց մեծ ծավալի ենթակառուցվածքներ են ստեղծվում սեփական կադրերի զարգացման ու բարձր մակարդակի հասցնելու համար։ Մենք կանգ չենք առնելու ու ունենք մեծածավալ աշխատանքներ, որոնք ներկայում կատարվում են ու շարունակական են լինելու։ «Նոայի» հաջողություններն իհարկե տպավորիչ են և ուրախացնող, բայց մենք շարունակում ենք սովորել ու դեռևս շատ անելիքներ ունենք»,- ասում է «Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրենը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ձեռք են բերել ՀՀ իշխանությունների վրա ազդեցության լծակներ, այլև այդ լծակներն ուղղորդվում են երկրի ներսում օրակարգեր գեներացնելու համար»։


Ասուլիս ․Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր քաղաքագետ Արա Պողոսյանի ասուլիսն էր․ ինչպե՞ս է զարգացել քաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, ի՞նչ է սպասում երկրին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

«Ես չեմ հիշում մի դեպք, երբ նախկինում որևէ արտաքին դերակատար ՀՀ–ին ստիպեր փոխել Սահմանադրությունը։ Սահմանադրությունը պետության և ժողովրդի միջև պայմանագիր է, որը չի կարող ունենալ արտաքին պարտադրվածություն։ Եթե իշխանությունները լոյալ են այդ պարտադրանքի նկատմամբ, սա խոսում է այն մասին, որ լեգիտիմացվում են երկրի ներքին գործերին խառնվելու արտաքին մղումները։ Սա խոսում է այն մասին, որ երկրի ներսում մենք գործ ունենք ինքնիշխանության էական նվազման հետ»։


🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այսօր մարզիչ լինելը թրենդային է, բայց լավ մասնագետը պետք է տիրապետի ամեն ինչին՝ էնդոկրին համակարգից մինչև հոգեբանություն»:


Պրոֆեսիոնալ մարզիկ Լևոն Հովհաննիսյանը «Ուրիշ նորություններում» խոսել է ֆիտնես կենտրոնների և մարզասրահների համար նախատեսվող նոր չափորոշիչների, ոլորտում մասնագիտական որակի բարձրացման անհրաժեշտության ու առողջ ապրելակերպի իրական նշանակության մասին։

«Ֆիտնեսը պետք է դիտարկել ոչ թե որպես կարճաժամկետ նպատակ, այլ որպես կենսակերպի բաղկացուցիչ մաս։ Եթե մարդն ընկնում է ճիշտ մասնագետի մոտ, արդեն մեկ-երկու ամիս անց, երբ տեսնում է առաջին փոքր արդյունքները, այլևս չի ուզում հետ կանգնել։ Դա փոխում է ոչ միայն մարմինը, այլ նաև հորմոնալ ֆոնը, էներգիան և կյանքի որակը»։


Անդրադառնալով ոլորտում գործող մարզիչների և կենտրոնների որակական խնդրին՝ մարզիկն ընդգծել է, որ նոր չափորոշիչների ներդրումը անխուսափելի է։

զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😍21👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Абовян TIME: Посол России в Армении – о событиях в стране и мире

Чрезвычайный и Полномочный посол России в Армении Сергей Копыркин в беседе с политическим аналитиком Арманом Абовяном поделился впечатлениями о событиях уходящего года и рассказал о том, чего стоит ожидать в ближайшей перспективе.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Խնդիրը Վեհափառ Հայրապետի անձը չէ, մենք հասկանում ենք։ Խնդիրը աշխարհաքաղաքական գործընթացների մեջ ամուր կանգնած Հայ եկեղեցին է․ այն միայն Հայաստանի եկեղեցին չէ, այլ Հայ եկեղեցին է։ Այդ եկեղեցին միավորում է ամենատարբեր հասարակարգերի, մշակութային հարթությունների, աշխարհակարգերի և մայրցամաքների վրա ապրող հայերին։ Մենք միավորվում ենք Հայ եկեղեցով և Ամենայն հայոց կաթողիկոսի անձով։ Այդ անձը 1999 թվականից չի պատկանում Գարեգին Երկրորդին։ Այդ անձը, այդ ֆիգուրը պատկանում է Հայ եկեղեցուն և բոլորիս»։


Sputnik Արմենիան զրուցել է դիրիժոր Վահե Բեգոյանի հետ։

«Ենթադրենք մտան Մայր Աթոռ, պատարագ մատուցեցին, հետո՞ ինչ։ Ենթադրենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ձերբակալեցին, տարան բանտ․ նա այնտեղ էլ մնում է Ամենայն հայոց կաթողիկոս։ Իսկ նրանք Մայր Աթոռում պատարագ մատուցելիս էլ մնում են տիրադավ, ապստամբ և անվավեր, որովհետև մտնել ուրիշի տարածք, ուրիշ եպիսկոպոսի տարածք, իսկ տվյալ դեպքում՝ ուղիղ Վեհափառ Հայրապետի տարածք, դա ճիշտ այնպես է, ինչպես եկեղեցական անեքսիայի ակտ։ Հերթական նույն արարքը՝ ասենք գնացին Գառնիում խաղացին․ հետո՞։ Այս հարցի լուծումը միայն մեկն է՝ իրենց ապաշխարությունը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊"Патмадаран": Рекорды и тайны армянской железной дороги

Генеральный директор ЮКЖД Алексей Мельников в беседе с ведущим подкаста «Патмадаран» Вадимом Фефиловым, возглавляющим представительство Россотрудничества в Армении, рассказал, как в конце ХIХ века железная дорога от Тифлиса до Карса была проложена за рекордные 4 года после подписания указа о начале строительства Николаем II. Причём, рельсовые пути прокладывались не по равнинной местности, а по сложным участкам горно-рельефной местности. В Армении до сих пор эксплуатируется сеть тоннелей, проложенных в те годы.

Мельников также отметил, что в 2026 году ереванскому ж/д вокзалу исполнится 70 лет. В его стенах действует музей, который входит в программу «Ночь музеев».

«Патмадаран» - это совместный проект исторического клуба, действующего под эгидой представительства Россотрудничества в Армении, и информационного агентства и радио Sputnik Армения.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤝31
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Թուրանը» բրիտանական նախագիծ է, այն թուրքական նախագիծ չէ միայն։ Այո՛, այն ուղղված է նաև Հայաստանի դեմ, բայց գլոբալ իմաստով, ինչպես և պանթուրքիզմը, հակառուսական նախագիծ է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ ադնամ Էդուարդ Շարմազանովն է։ Նա խոսել է Հայաստանին և Ռուսաստանին միավորող ռազմավարական դաշինքի կարևորությանը մասին՝ որպես Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքի։ Շարմազանովն այս հարցը դիտարկել է իշխանությունների ու ընդդիմության որոշ շրջանակների կոնցեպտուալ տարբերության տեսանկյունից՝ նրանք այս տարածաշրջանում սպառնալիք են համարում բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ընդդիմությունը Հայաստանի համար սպառնալիք է համարում միայն Թուրքիային և Ադրբեջանին․

«Մեր նպատակը ազգային պետություն ունենալն է։ Իսկ մեր ազգային պետությանը ո՞վ է սպառնացել պատմության ընթացքում․ կարդացե՛ք Քեմալ Աթաթուրքին, Էնվերի նամակը Աթաթուրքին, Վեհիբ փաշայի խոսքը՝ ուղղված Ալեքսանդր Խատիսյանին։ Խատիսյանը բառացիորեն գրում է, որ 1918 թվականին Վեհիբ փաշան իրեն ասում է․ «Դուք կանգնած եք մեր ճանապարհին դեպի Բաքու, դեպի Մերձավոր Արևելք, դեպի Թիֆլիս։ Դուք պիտի չլինեք։ Դուք պիտի գործոն չլինեք»։ Եվ այսօր այն հատվածը, որը հիմա կոչում են «TRIPP», երեկ կոչվում էր Զանգեզուր, վաղը չգիտենք ինչ անուն կտան, եթե Հայաստանը չունենա ինքնիշխան իրավունք այդ տարածքը տնօրինելու, ապա Հայաստանի ինքնիշխանությունը դառնում է զրո»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ինձ համար թավջութակը գործիքների արքան է: Այն ամենաթանձր ու ամենախորը ձայնն ունի: Թեև այն որպես սոլո գործիք իր ճանապարհը սկսել է ուշ, այսօր այն հավասարը չունի իր դիապազոնով»:


Թավջութակի միջազգային օրը, որը նշվում է ի պատիվ լեգենդար թավջութակահար Պաբլո Կազալսի ծննդյան օրվա, «Ուրիշ նորությունների» հյուր աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը խոսել է գործիքի առանձնահատկությունների, նվագարանի հանրայնացման գործում Պաբլո Կազալսի բացառիկ դերի և իր ստեղծագործական նոր նախագծերի մասին:

Նարեկ Հախնազարյանը պատմել է նաև իր էքսպերիմենտալ նախագծերի, այդ թվում՝ Սինատրայի «Have Yourself a Merry Little Christmas» փոխադրած 4 թավջութակի համար գործի մասին և «Արտիստը դպրոցին» ծրագրի մասին, որի շրջանակում Երևանի բեմում միաժամանակ նվագել են 40 լավագույն պատանի թավջութակահարներ:

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Открытие коммуникаций со стороны Турции и Азербайджана не может быть залогом экономического рывка или процветания Армении. Такое мнение доктор экономических наук Аршак Акопян высказал во время авторского подкаста Армана Абовяна.

Залог процветания страны – это грамотная политика, стимулирующая местного производителя вывозить свою продукцию за пределы страны. Еще один важный фактор – компетентность лиц, принимающих решение в армянском руководстве. Решения, принятые наобум, приводят к плачевным результатам. Набираются долги и за счет них регулируются вопросы бюджета, что крайне непрофессионально и впоследствии негативно скажется на экономике страны, считает доктор экономических наук.


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❄️Ամանորի գիշերը ձյուն կգա, որը կշարունակվի հունվարի 1–ին և 2–ին

🌫Հունվարի 3–ից եղանակը կպարզի, ինչի արդյունքում ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կնվազի 14–18 աստիճանով, հայտնել է Գագիկ Սուրենյանը։⤴️

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Տոնական օրերին երեխաների առողջությունը բավականին վտանգված է․ կոպտորեն խախտվում են անվտանգության շատ կանոններ՝ կապված ծնողների, մայրիկների զբաղվածության հետ, և դրա մեջ առաջին տեղում է երեխաների շրջանում տրավմաների, վնասվածքների և այրվածքների թվի ավելացումը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը նաև թվարկում է փորձանքի աղբյուրները, որոնց թվում են այդ օրերին երեխաների ձեռքին հասանելի ընդեղենը, հեղուկները, տաք կաթսաները և այլն, ու առաջարկում է նրանց տեսադաշտում հայտնվող վտանգները կանխարգելելու եղանակներ։ Մանկաբույժը զգուշացնում է՝ ամենավտանգավորը, նույնիսկ կյանքի համար սպառնալիք է նաև ալկոհոլը։

«Երեխաների գլխուղեղը շատ զգայուն է ալկոհոլի ներգործությանը։ Հավաստիացնում եմ ձեզ, երեխաները հայտնվում են վերակենդանացման բաժանմունքներում ծանր գլխուղեղային ախտահարումներով, թունավորումով, և դա համարվում է ալկոհոլային թունավորում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբեմն տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը հակված էլ չէ վերջնական համաձայնության, որովհետև ուսումնասիրելով տարածաշրջանային զարգացումները, նաև Ադրբեջանի քաղաքականությունը, գալիս եմ այն համոզմունքին, որ նրանք Հայաստանի հետ վերջնական խաղաղության նպատակ չունեն»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաքվե» ՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն է։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանին մոլորեցնում է մանրուքներով՝ ներկրման ճանապարհ տալով, բենզին արտահանելով, դրանով պարզապես խաղաղության պատրանք են ստեղծում, համոզելով ժամանակ են ձգում, ըստ երևույթին, ինչ-որ հեռակա պլանների համար։

«Իսկ հեռակա պլանները միգուցե ևս մի 10, 20 կամ 30 տարի կձգվի, ինչ-որ իրավիճակ փոխվի, ի վերջո, եկեք նաև չմոռանանք, որ սա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լոկալ տարածքային խնդիր չէ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տարեհաց, կճախաշ, տոլմա, խոխոբ և լցոնված թռչնամիս. խոհարար Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս ամանորյա սեղանը զարդարել հայկական ավանդական կերակուրներով, որոնց միջոցով հայկական օջախներում տոնը ստանում է իր ծիսական և խորհրդանշական իմաստը։

«Բնականաբար, ամենատոնական կերակուրը տոլման է՝ լինի մսով թե պասուց։ Մենք շատ ենք սիրում, որ սեղանին մեծ մսեղեն լինի։ Այստեղ կարող ենք օգտագործել ամիչը, որը հին հայկական է` դեռ Արշակունիների սեղանից է փոխանցվել։ Լցոնված մեծ թռչնամիսը՝ բադ, սագ, հնդկահավ, նույնիսկ գառ, տարբեր լցոններով՝ բրնձով, չամիչով, դդումով, նեխուրով»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍1