Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ֆեյք թեզը, որը որևէ պատմական կամ իրավական հիմք չունի։ Այսօր նրանք փորձում են Ղարաբաղյան հակամարտությունը համեմատել այդ կեղծ թեզի հետ, ինչը ոչ միայն անհասկանալի է, այլև իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում։ Պետք է հստակ արձանագրել, որ խոսքը միմյանց հետ որևէ կապ չունեցող թեմաների մասին է։ Այո՛, Սովետական Ադրբեջանում տարբեր ժամանակահատվածներում ապրել է ավելի քան 360 հազար հայ, ինչպես նաև Սովետական Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ։ Սակայն այս փաստերը որևէ կերպ չեն կարող հիմք ծառայել նման վտանգավոր ու մանիպուլյատիվ թեզեր առաջ քաշելու համար»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն է։
«Կարևոր է հասկանալ, թե ինչ պայմաններում և ինչ հետևանքով ադրբեջանցիները դուրս եկան Հայաստանից, իսկ հայերը՝ Ադրբեջանից։ Այս գործընթացները արհեստականորեն իրար կապելը կամ նույն հարթության վրա դնելը անընդունելի է։ Եթե սա է մեր արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքականության արդյունքում ստանում ենք նման իրավիճակ, ապա դա լուրջ խնդիր է։ Այս մոտեցմամբ պետք է սպասել Ադրբեջանի կողմից ավելի մեծ և ավելի վտանգավոր հարվածների։ Այդ կեղծ ու վտանգավոր թեզերը պետք է ամբողջությամբ դուրս մղվեն հայկական իրականությունից»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1🤝1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մանկական կերերի արտադրող Nestle ընկերությունը եվրոպական շուկայից հետ է կանչել մանկական արագ լուծվող NAN կաթի փոշին, քանի որ տվյալ խմբաքանակում հայտնաբերվել է ցերեուլիդ տոքսին, որը երեխաների մոտ կարող է առաջացնել փսխում, լուծ և ծանր թունավորում։
ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ խնդրին տեղյակ են դեռ անցած շաբաթվանից և վերահսկողական միջոցառումներ են իրականացնում։ Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ «NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Օրերս հայտնի դարձավ, որ «Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով»․ բառացի այսպիսի ձևակերպմամբ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պարզաբանելով՝ «Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում»:
Փաստացի՝ եվրապաշտոնյան ուղիղ, բաց և անկաշկանդ հայտարարեց, որ Եվրոպան այս կամ այն առումով միջամտելու է Հայաստանի ներքին գործերին՝ մոլդովական սցենարով, նույնիսկ օրինակ բերելով՝ «ինչպես Մոլդովայում»: Այն, ինչ կատարվում էր Մոլդովայում, կարելի է միանշանակ որակել որպես ժողովրդավարության ընտրական գործընթացների ուղղակի աղավաղում և ոտնահարում՝ կուսակցությունների արգելանքներ էին լինում, զանգվածային տեղեկատվական տեռոր, ինչը պատճառաբանվում էր որպես արտաքին վտանգը կանխելու գործողություն:
Եթե կարճ ամփոփենք՝ ԵՄ-ն այդ երկրում բացահայտ արտաքին ազդեցություն է ցուցաբերում, որ իբր այլ արտաքին ազդեցություն չլինի։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Փաստացի՝ եվրապաշտոնյան ուղիղ, բաց և անկաշկանդ հայտարարեց, որ Եվրոպան այս կամ այն առումով միջամտելու է Հայաստանի ներքին գործերին՝ մոլդովական սցենարով, նույնիսկ օրինակ բերելով՝ «ինչպես Մոլդովայում»: Այն, ինչ կատարվում էր Մոլդովայում, կարելի է միանշանակ որակել որպես ժողովրդավարության ընտրական գործընթացների ուղղակի աղավաղում և ոտնահարում՝ կուսակցությունների արգելանքներ էին լինում, զանգվածային տեղեկատվական տեռոր, ինչը պատճառաբանվում էր որպես արտաքին վտանգը կանխելու գործողություն:
Եթե կարճ ամփոփենք՝ ԵՄ-ն այդ երկրում բացահայտ արտաքին ազդեցություն է ցուցաբերում, որ իբր այլ արտաքին ազդեցություն չլինի։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Forwarded from Sputnik Արմենիա
❗️«Ես ոչնչի համար չեմ զղջում». երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։
Նա հայտնել է, որ Բաքվի դատարանում իր եզրափակիչ խոսքում մտադիր է ընդգծել հետևյալը.
▪️Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։
▪️Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։
▪️Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։
@ArmeniaSputnik
Նա հայտնել է, որ Բաքվի դատարանում իր եզրափակիչ խոսքում մտադիր է ընդգծել հետևյալը.
▪️Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։
▪️Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։
▪️Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։
@ArmeniaSputnik
👏2👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌Երեք ամսվա ընթացքում 6 անձի սպանություն կարող ենք հիշել, որոնք իրականացրել են հոգեկան խնդիրներ ունեցող 2 մարդիկ։ Վերջինը Գյումրիում էր. 37 տարեկան տղամարդը դանակով սպանել էր 60-ն անց ծնողներին։ Ոստիկանություն էին զանգել հարազատները, երբ ամուսինները չեն արձագանքել նրանց զանգերին ու դռան թակոցներին։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ որդին, որը հաշվառված է հոգեբուժական կենտրոնում, 7 տարի առաջ էլ փորձել էր սպանել ծնողներին։ Հոկտեմբերին հայտնի դարձած սահմռկեցուցիչ պատմության մեջ մարդասպանն անմեղսունակ է ճանաչվել․ Կոտայքի մարզում 61-ամյա տղամարդը դաշտում սպանել էր հարևան ամուսիններին, հետո էլ մեկ այլ երիտասարդ զույգի։ Քրեական վարույթն այժմ փոխվել է բժշկական հարկադրանքի վարույթի և 4 մարդ սպանած տղամարդը տեղափոխվել է մասնագիտացված բուժհիմնարկ։
Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանի հետ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլային ճգնաժամը Հայաստանի հավաքական թիմերում ամբողջ տարվա ընթացքում երկրպագուների ուշադրության կենտրոնում էր։ Մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում FAF անդամ Ալֆրեդ Պետրոսյանը նշում է, թե ինչու էին պահանջել ու պահանջում ՀՖՖ նախագահի հրաժարականը` մատնանշելով Հայաստանի հավաքական տարբեր թիմերի անհաջողությունները․
«Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո հանդես եկավ իր ծրագրով։ Բայց այդպես էլ այդ ծրագիրը իրականություն չդարձավ, ու ոչ մի առաջընթաց չգրանցվեց։ Խաղ կազմակերպելով ու անցկացնելով հնարավոր չէ առաջընթաց գրանցել։ Ժամանակն է համակարգային փոփոխությունների գնալ ու իրենց գործում անհաջողության մատնված մարդկանց փոխել»։
Նշենք, որ տարվա ընթացքում ամենաակտիվ ֆուտբոլասերները՝ Առաջին հայկական ճակատի (FAF) հետ բազմաթիվ ակցիաներ կազմակերպեցին` պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1🤝1
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս պահին հավատացյալ ժողովուրդը Մայր աթոռի մուտքի մոտ սպասում է, որ Վեհափառը` հոգևորականների ուղեկցությամբ, գա Մայր տաճար` ժամերգության։ Նրանք երգում են հայրապետի պահպանության շարականը։
Մյուս կողմում էլ հավաքված են 10 տիրադավ եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները։ Իրենք բղավում են` հեռացիր, բայց այս կողմում կանգնածների ձայները խլացնում է նրանց գոռգոռոցը, հայտնում է @ArmeniaSputnik–ի թղթակիցը դեպքի վայրից։
Մյուս կողմում էլ հավաքված են 10 տիրադավ եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները։ Իրենք բղավում են` հեռացիր, բայց այս կողմում կանգնածների ձայները խլացնում է նրանց գոռգոռոցը, հայտնում է @ArmeniaSputnik–ի թղթակիցը դեպքի վայրից։
🥰3
Տեր Վրթանես քահանա Բաղալյանին տեղափոխել են Էջմիածնի ԲԿ, @ArmeniaSputnik–ին հայտնեցին հիվանդանոցից։
Այս պահին բժիշկները հետազոտում են քահանային. սրտի հետ կապված հետազոտություններ են կատարում` Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) են անում։
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Այս պահին բժիշկները հետազոտում են քահանային. սրտի հետ կապված հետազոտություններ են կատարում` Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) են անում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Telegram
Sputnik Արմենիա
📌Վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը
@ArmeniaSputnik–ի տվյալներով` Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։
Շտապօգնության խումբը նրան արդեն հոսպիտալացրել է։
@ArmeniaSputnik–ի տվյալներով` Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։
Շտապօգնության խումբը նրան արդեն հոսպիտալացրել է։
Forwarded from Sputnik Արմենիա
@ArmeniaSputnik–ի տեղեկություններով` Տեր Վրթանեսին արդեն ստենտավորել են. վիրահատությունը հաջող է անցել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը ներկայում մասնագետների հսկողության տակ է։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը ներկայում մասնագետների հսկողության տակ է։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Современный политический деятель, известный ведущий и участник политических медиа-проектов Арман Абовян, не просто однофамилец, а прямой потомок великого армянского реформатора и писателя. В эфире Sputnik Армения он рассказал, как его в детстве родители приводили в Дом-музей Хачатура Абовяна. Там работала тётя Армана, которая до конца рабочего дня и возвращения родителей, укладывала его в колыбель, в которой в начале ХIХ века нянчили самого Хачатура Абовяна.
Послуживший на дипломатической ниве и избиравшийся в парламент Армении Арман Абовян в беседе с руководителем представительства Россотрудничества в Ереване Вадимом Фефиловым, раскрыл малоизвестные детали – как его предок через новую методику преподавания языка смог объединить в единую речевую общность жителей всех регионов Восточной Армении.
«В первой половине ХIХ века армяне говорили каждый на своем диалекте и с большим трудом понимали, а то и вовсе не понимали диалекты соотечественников из других регионов. А письменность по канонам церковного грабара была далёкой от разговорной речи. Хачатур Абовян, служивший чиновником в сфере образования, внедрил грамматику простого и всем понятного армянского языка. Именно таким языком было написано его самое известное и популярное в народе произведение «Раны Армении», - говорит Арман Абовян.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եվրոպան գտնվում է լիբերալ ֆաշիզմի մեջ, բայց իրենք այդպես չեն մտածում։ Ֆաշիզմի հիմքում ընկած է ոչ թե ռասայական կամ էթնիկ գերակայության գաղափարախոսությունը, այլ խոշոր ֆինանսական և կորպորատիվ կապիտալի գերիշխանությունը։ Ֆաշիզմը սկսվում է այն պահին, երբ այդ կապիտալը ամբողջությամբ կլանում է պետությունը և հաստատում տոտալիտար վերահսկողություն հասարակության կյանքի բոլոր ոլորտների վրա»։
Ֆաշիզմն ու նացիզմը մեր օրերում․ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանն ու միջազգային և եվրոպական հարաբերությունների փորձագետ, Լինչյոպինգի համալսարանի (Շվեդիա) աշխատակից Լևոն Ուռումյանը խոսել են ֆաշիզմի ու նացիզմի ժամանակակից դրսևորումների մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤1🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հունվարից մենք 127 մլրդ դրամ գումարը տալու ենք տնօրինելու հոգաբարձուների մի խորհրդի, որը դեռ ձևավորված էլ չէ, որը չգիտենք ով է նախագահելու, որը որևէ մեխանիզմով նախատեսված չէ, որ 2026թ–ին ԱԺ–ին պետք է հաշվետվություն ներկայացնի»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մանրամասնել է առողջության պարտադիր ապահովագրության խնդրահարույց այլ հարցեր ևս։
🎦զրույցն ամբողջությամբ
📌 Հունվարի 1–ից առողջության ապահովագրությունը Հայաստանում կլինի պարտադիր։ Համակարգը կներդրվի աստիճանաբար։ Քաղաքացիների հավելյալ ծախսային բեռը թեթևացնելու համար կառավարությունը որոշել է «Զինապարտ» հիմնադրամին ուղղվող գումարի մեծ մասը հունվարից ուղղել ապահովագրության հիմնադրամին։ Այս կարգավորումը քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Որոշ հարցերի պատասխաններ իշխանություններից չեն կարողացել հստակ ստանալ անգամ խորհրդարանական քննարկումներին մասնակցած ընդդիմադիր պատգամավորները։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯1🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Диетлог: Не всё, что вкусно бывает полезно.
Почему майонез не рекомендуется мужчинам, а свинину лучше исключить из рациона питания - об этом в программе "Другие Новости" радио Sputnik Армения рассказала известный армянский диетолог Лилит Басян.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Почему майонез не рекомендуется мужчинам, а свинину лучше исключить из рациона питания - об этом в программе "Другие Новости" радио Sputnik Армения рассказала известный армянский диетолог Лилит Басян.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Փորձում են ներկայացնել, թե հայ–ադրբեջանական նոր ձևավորվող առևտրատնտեսական հարաբերությունները խաղաղության ինչ-որ երաշխիքներ են, այն տրամաբանությամբ, թե որքան խորանան տնտեսական կապերը, այնքան ավելի ամրապնդված կլինի խաղաղությունը. «գետնի վրա» քաղաքականության մեջ այսպիսի պատճառահետևանքային շղթա գոյություն չունի։
Պատճառը շատ պարզ է․ երբեք տնտեսական կամ առևտրային հարաբերությունները աշխարհաքաղաքական միավորների միջև չեն հանդիսացել երաշխիք, որ հնարավոր կլինի խուսափել պատերազմից։ Սա ապացուցող օրինակներն աշխարհում բազմաթիվ են։
Ղազախական հացահատիկի մատակարարումը Ադրբեջանի տարածքով (և ապա Վրաստանով), թեկուզ ադրբեջանական բենզինի մատակարարումը (էլի Վրաստանով) սխալ է ներկայացնել որպես գործընթացներ, որոնք կարող են խաղաղության երաշխիք լինել։ Կունենանք «պատանդառված խաղաղություն», «գրավադրված խաղաղություն», բայց ոչ մի երաշխիք:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Պատճառը շատ պարզ է․ երբեք տնտեսական կամ առևտրային հարաբերությունները աշխարհաքաղաքական միավորների միջև չեն հանդիսացել երաշխիք, որ հնարավոր կլինի խուսափել պատերազմից։ Սա ապացուցող օրինակներն աշխարհում բազմաթիվ են։
Ղազախական հացահատիկի մատակարարումը Ադրբեջանի տարածքով (և ապա Վրաստանով), թեկուզ ադրբեջանական բենզինի մատակարարումը (էլի Վրաստանով) սխալ է ներկայացնել որպես գործընթացներ, որոնք կարող են խաղաղության երաշխիք լինել։ Կունենանք «պատանդառված խաղաղություն», «գրավադրված խաղաղություն», բայց ոչ մի երաշխիք:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինչքա՛ն կարելի է խաղալ երկրպագուների նյարդերի ու հույզերի հետ»։
«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբաքիր Դավիթ Ալավերդյանը կարծում է, որ հայկական ֆուտբոլը գտնվում է անդունդի հատակում․ այսպես է նա որակել մեր հավաքական թիմերի արդյունքները Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում։
«Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը պետք է հեռանա, ու հնարավորություն տա այլ մարդկանց փորձելու մեր ֆուտբոլը զարգացման նոր ու հաջողակ ճանապարհով տանել։ Պետք է նոր ծրագիր, պետք են նոր մարդիկ։ Ինչքա՞ն կարելի է խաղալ երկրպագուների նյարդերի ու հույզերի հետ։ Անհաջողակ ղեկավարությունը չի հասկանում, որ լոկալ հաղթանակները միայն սփոփանք են այն անհաջողությունների երկար շարքում, որը պարզապես արդեն ցավ է պատճառում հայ ֆուտբոլասերին»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանից բեզնին բերելն իրականում մեր ուղեղների վրա ազդելու փորձ է։ Անընդհատ փորձում են ներկայացնել, թե Ադրբեջանը օգնում է, որպեսզի Հայաստանը, այսպես ասած, դուրս գա շրջափակումից։ Դա սին պատրանք է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է:
«Մի կողմից հայտարարում են «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում են՝ բենզին կբերենք։ Ես էլ կարող եմ ենթադրություն անել, որ վաղը կամ մյուս օրը կարող են ասել՝ բենզինը եկել է, հիմա էլ եկեք Socar-ի բենզալցակայանները Հայաստանում բացենք։ Սա արդեն խայտառակություն է»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանից ներկրված բենզինի դիմաց Հայաստանը չունի որևէ արտադրանք, որ կկարողանա վաճառել Ադրբեջանին ու ստանալ տնտեսական օգուտներ»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը պարզաբանում է՝ բացի այն, որ տնտեսական հարաբերությունների մեկնարկը կառուցված չէ փոխադարձության սկզբունքի վրա, Ադրբեջանից բենզին գնել՝ նշանակում է անուղղակի ֆինանսավորել ադրբեջանական բանակին․
«Այսինքն` միակողմանի եկել է բենզին, հասարակության ինչ–որ մի շերտ դրանից ոգևորվել է, մինչդեռ սա նշանակում է՝ անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին, այն դեպքում, երբ մենք չունենք վերջնական խաղաղություն»։
Ֆարմանյանը արդարացի է համարում այն քաղաքացիների ցասումը, ովքեր բոյկոտում են ադրբեջանական բենզին վաճառող լցակայանները։
📌Ադրբեջանից Հայաստան ներկրված 1300 տոննա պրեմիում տեսակի բենզինը Հայաստանում լուրջ կրքեր է բորբոքել։ Քաղաքացիները սոցիալական հարթակներում հայտարարում են, որ բոյկոտելու են Սուքիասյանի ընտանիքին պատկանող ոչ միայն RanOil, այլև Gulf բենզալցակայանները, մյուսներին էլ կոչ են անում միանալ բոյկոտին ու չնպաստել ադրբեջանական բանակի ֆինանսավորմանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊 «Նիկոլ Փաշինյանի միակ իրական դաշնակիցն ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է»։
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հենց դրանով է բացատրել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը․
«Եկեղեցու դեմ այս արշավը, որը նա փորձում է այսպես արագացնել, հենց այդ նպատակին է ծառայում։ Իշխանությունը ընտրություններին ընդառաջ ցանկանում է ստանալ ապատիկ, ոչնչի և ոչ մեկի չհավատացող հասարակություն։ Փաշինյանի վերընտրման դեմ միակ հակամիջոցը հետևյալն է՝ ընդդիմությանը պետք է հաջողի ընտրատեղամասեր տանել ընտրողների 50%+ ընտրող»։
Քաղաքագետն անդրադարձել է նաև ադրբեջանական ներկրումներին ու TRIPP-ին․
«Երբ ցնծում էին, թե ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան, Ադրբեջանում դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում Ռուբեն Վարդանյանի համար։ ․․․․ Ադրբեջանում արդեն հայտարարում են, որ Մեղրիի երկաթուղին պիտի ադրբեջանական լինի։ Իմ ինսայդերական ինֆորմացիայով՝ Ադրբեջանն արդեն 6 ամիս է` այդ պահանջը դնում է Հայաստանի առաջ ու անգամ ներդրում են պատրաստ անել»։
Ասուլիս
🎦 ասուլիսն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Հայաստանին ներքաշում են էներգետիկ ծուղակ, որի հիմնական նպատակն է Հայաստանը էժան, ձեռնտու, ավանդական էներգետիկ շուկայից դուրս մղելն ու զրկելը էներգետիկ սուվերենությունից և անկախությունից։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Արվում է դա համաձայն ուկրաինական և մոլդովական մոդելի, և վերջնական նպատակն է՝ Հարավային Կովկասում ձևավորել մի իրավիճակ, որտեղ եվրասիական, ավելի կոնկրետ՝ ռուսական էներգետիկ հետաքրքրությունները դուրս կմղվեն։
Դա անշուշտ բերելու է լուրջ ցնցումների, բերելու է գների թանկացման, պարզ ասած՝ «կոմունալների» թանկացման և այլն։ Սա է հենց այն հիբրիդային պատերազմը, որը այսօր Արևմուտքը վարում է Ռուսաստանի դեմ, բայց չգիտես ինչու՝ այդ հիբրիդային պատերազմի ընթացքում պետք է տուժենք մենք։ Եվ հանուն ինչի՞․․․
Նախ պետք է շատ ուշադիր ծանրութեթև անել ամբողջ ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ անել և ոչ թե դառնալ խամաճիկ արտաքին այն ուժերի ձեռքում, որոնք փորձում են մեզ, ըստ էության, հասցնել տոտալ էներգետիկ կախվածության Թուրքիայից և Ադրբեջանից։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ցավոք, եղել են դատավորներ, որոնք ընդունել են խաղի կանոնները, կոպիտ ասած՝ հպատակվել են և վերածվել խամաճիկների։ Օբյեկտիվ քննությունը մի կողմ դնելով՝ ստիպված եմ անդրադառնալ նաև կալանքի որոշումներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում այսօր արդեն դիտարկվում են որպես պատժի տեսակ»։
Փաստաբան Սոսե Չանդոյանը առաջարկում է համեմատություն անցկացնել եվրոպական երկրների հետ․ ասում ՝ կտեսնենք, որ մեզ մոտ իրավական ոլորտը գտնվում է ողբալի վիճակում։
«Իշխանություններն իրականում հեռացնում են ՀՀ–ն իրավական պետության գաղափարից։ Օրինակ՝ «վեթինգի» և առհասարակ այդ փոփոխությունների նպատակը մեկն է՝ դատական իշխանությունը դարձնել գործադիր իշխանության կցորդ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ձիեր, արջեր, որոնք, ասենք, ակորդեոն են նվագում հետևի թաթերի վրա կանգնած, մեր ֆորմատը չէ։ Առհասարակ, վայրի կենդանիների ներգրավումը կրկեսում ՀՀ օրենքով արգելված է։ Սա օրենքի ուժ ունի և վերաբերում է հենց վայրի կենդանիներին։ Այսինքն՝ օրենքը չի բացառում ընտանի կենդանիների օգտագործումը, սակայն մենք որոշել ենք այդ ֆորմատից ևս որոշ չափով հեռանալ»։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններում» «Տաշիր Արենայի» գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը խոսել է ընթացող շոու մասին, թեև չի բացահայտել բոլոր «գաղտնիքները», որ ներկայացումը դեռ չտեսած ունկնդիրների համար անակնկալներով լինի։
««Տաշիր Արենայում» ցանկացած մեծ շոուի բեմադրումը շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Մենք որոշել էինք, որ եթե անում ենք, անում ենք լավը, և, իրոք, ներգրավեցինք լավագույն մասնագետներին թե՛ որպես բեմադրող, թե՛ որպես պրոդյուսերական թիմ, թե՛ որպես արտիստական կազմ, և, բնականաբար, հասկանում ենք, որ այդ թիմը, քանի որ համարվում է իր ոլորտներում լավագույններից, նույնպես ունի համապատասխան արժեք։ Բայց մենք պատրաստ էինք այդ քայլին, որովհետև որոշեցինք, որ մեր հանդիսատեսը արժանի է այդ որակի շոու տեսնել»։
Վստահ կարելի է ասել՝ տարածաշրջանում նման շոու չկա, և դա նույնպես կարող է ինչ-որ տուրիստական փոքրիկ հետաքրքրություն առաջացնել։ Նշեց, որ այդ առումով աշխատում են Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1