Radio Sputnik Armenia
540 subscribers
361 photos
3.37K videos
2.33K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Встреча с помощником Алиева и экскурсия по городу: армянские эксперты не ограничились в Баку лишь участием в круглом столе

По данным азербайджанских СМИ, прибывшие представители Армении встретились в Баку с Фархадом Мамедовым, Русифом Гусейновым, Кямалей Мамедовой, Рамилем Искандерли и Фуадом Абдуллаевым (часть из них месяц назад побывала в Ереване - ред.). Они обсудили с ними "мирный процесс" между Ереваном и Баку, а также договорились "активизировать совместную деятельность в медийном пространстве".

Ну а помимо встречи с Хикметом Гаджиевым, армянские эксперты, по всей видимости, прогулялись по набережной Баку, о чем свидетельствует фото на фоне Девичьей башни.

@SputnikARM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեր նկատմամբ տարածքային պահանջն ո՞ւմ կողմից է՝ Ռուսաստանի՞, Չինաստանի՞, թե՞ Ադրբեջանի ու Թուրքիայի: Սա ինչ քաղաքականություն է՝ Ադրբեջանին ու Ալիևին չպատասխանել, Էրդողանին չպատասխանել, բայց մնացածի վրա մատ թափ տալ՝ ինչպես Եվրոպական խորհրդարանում, երբ ինչ-որ պատգամավոր օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Իսկ այդ ընթացքում նույն բառապաշարով ամեն օր հայտարարություններ են անում Ադրբեջանից․ դրան չպե՞տք է արձագանքել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է․

«Եթե մենք ունենք որևէ ռեսուրս դիմագրավելու, մեր շահերը պաշտպանելու, ապա դա պետք է արվի մեզ համար սպառնալիք են ստեղծողների նկատմամբ, և դա հստակ է՝ Թուրքիան և Ադրբեջանն են։ Այլ պետություն, որը սպառնալիք է ներկայացնում մեզ համար, ես չեմ տեսնում»։

Պատգամավորը դեմ է այս իրավիճակում ինքնապաշտպանական բնազդը վերացնելուն, թե՝ «եթե մենք Ադրբեջանով ցորեն ենք բերում՝ խաղաղություն ենք բերում, մեզ վրա չեն հարձակվի»։

«Մենք կարո՞ղ ենք ավելի շատ տնտեսական փոխկապակցվածություն ունենալ Ադրբեջանի հետ, քան միմյանց հետ Ռուսաստանը և Ուկրաինան ունեին։ Երկրների միջև առևտուրը երբեք չի կանխել որևէ պատերազմ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3
Forwarded from Sputnik Արմենիա
«Ալիևի օգնականը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն Ադրբեջանի համար ավարտվել է». հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը խոսել է Բաքվում Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին

Հայ–ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար այլևս ավարտված է, չկա։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակի վրա կառուցեն խաղաղություն, և իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն կառուցել, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի, հայտարարեց Արեգ Քոչինյանը։


@ArmeniaSputnik
😡2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Առաջարկ է ներկայացվելու Նիկիտա Սիմոնյանին հուղարկավորել Երևանում»։


Sputnik Արմենիան զրուցել է մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի հետ։

📌Մահացել է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու, խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը: Նա 99 տարեկան էր:

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչու է բիթքոյնի գինը տատանվում․ բացատրում է «Bitkoin Armenia» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը։ Փորձագետը հերքեց այն թեզը, թե բիթքոյինի արժեքը կապված է էներգիայի սպառման հետ.

«Գինը ձևավորվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա, այլ ոչ թե էներգիայի սպառման, ինչը որ քիչ է, ժամանակի ընթացքում սկսում է արժեք ունենալ, ինչպես օրինակ, ոսկին, ընդ որում պատահական չէ, որ բիթքոյնը թվային ոսկի են անվանում»։


Անդրադառնալով գնի տատանումներին՝ փորձագետը դրանք պայմանավորեց գլոբալ մակրոտնտեսական ճգնաժամով և նշեց, որ կրիպտոն դեռ ընկալվում է որպես ռիսկային ակտիվ։ Հայաստանը, ըստ Էդուարդ Ավետիսյանի, դեռ առաջին քայլերն է անում ոլորտի կարգավորման ուղղությամբ, իսկ Կենտրոնական բանկին տրված վերահսկողության լիազորությունները համարում է շահերի բախում՝ քանի որ կրիպտոն այլընտրանք է պետական արժույթին։

«Կրիպտոն ուժ է տալիս անհատին․ ոչ ոք չի կարող սառեցնել քո հաշիվը, տպել նոր փող կամ բռնագանձել։ Սա է ապակենտրոնացման բուն գաղափարը»,- ընդգծեց Էդուարդ Ավետիսյանը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում կա 300-400 հազար կրիպտո օգտագործող։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Հայաքվեն» կուսակցություն չի դառնա։ Այն միավորում է, որը որևէ կազմակերպաիրավական ձև չունի։ Դրա մեջ կան տարբեր կառույցներ, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ և կարող է լինել նաև կուսակցություն։ Ամեն դեպքում, կուսակցությունը անհրաժեշտություն է զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Մնացած բոլոր գործառույթները, որ մենք իրականացրել ենք մինչև այժմ, մեզ կուսակցություն պետք չի եկել դրա համար, կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար է անհրաժեշտ»։


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնող խմբի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն է։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք արտախորհրդարանական ձևաչափի քաղաքական ուժերի հետ գնալ միավորման։ Արդյունավետ ենք համարում կոնսոլիդացիան, համախմբումը, որպեսզի տեղի չունենա 2021 թ․-ին տեղի ունեցածը՝ մեծ քանակությամբ ձայների փոշիացումը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմանները խոշտանգում են յուրաքանչյուրի համար։ Հայաստանում ՔԿՀ–ների պայմանների տեսանկյունից վատագույնն է «Նուբարաշենը», որովհետև միայն այդ տարածք մուտք գործելն ու այնտեղի օդը շնչելը արդեն իսկ կարելի է համարել խոշտանգում՝ ինչպես աշխատողների, այնպես էլ տեսակցության եկող անձանց և ցանկացած այլ այցելուի համար»։


Sputnik Արմենիան զրուցել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասրակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի հետ։

«Մենք նույնիսկ դեպք ունեինք, երբ կոյուղաջրեր էին կաթում։ Թեպետ ընթացիկ վերանորոգումների արդյունքում կարծես թե դա կարգավորվել էր, բայց ընդհանուր խնդիրը մնում է։ Շենքը պարզապես այլևս պիտանի չէ շահագործման, և այնտեղ գումար ծախսելը կամ ինչ–որ կոսմետիկ վերանորոգում անելն անիմաստ է։ Ոչ բարվոք վիճակում է նաև Գորիս քրեակատարողական հիմնարկի վիճակը։ Մյուս հիմնարկներում շենքերը համեմատաբար նոր են, և գուցե դեռ չեն հասցրել դառնալ այնպիսի անմխիթար վայր, որտեղ հնարավոր չէ բավարար պայմաններով բնակեցնել որևէ մեկի»։


Նրա խոսքով՝ լավագույն վիճակում Աբովյան քրեակատարողական հիմնարկն է․ այնտեղ բոլոր մասնաշենքերը վերանորոգված են։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երվանդ Քոչարի ժառանգությունը. Թբիլիսիի հուշատախտակից մինչև Պիկասոյի թանգարան

«Մեր ռազմավարությունն է վերադարձնել Երվանդ Քոչարին աշխարհին»,- «Ուրիշ նորություններում» ասում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, նրա թոռնուհի Կարինե Քոչարը՝ խոսելով Թբիլիսիում բացված և Փարիզում բացվելիք նրա հուշատախտակների մասին։

Օրերս Թբիլիսիում՝ Պուշկինի փողոցում, որտեղ 1899-1922 թթ․ ապրել է հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարը, տեղի է ունեցել նրա հուշատախտակի հանդիսավոր բացումը։ Միջոցառումը նվիրված էր արվեստագետի 125-ամյակին։ Այժմ սպասում են Փարիզում նմանատիպ հուշատախտակ բացելու ժամկետի հաստատմանը, որտեղ վարպետը նույնպես ապրել և ստեղծագործել է։ Կարինե Քոչարը այս իրադարձությունը գնահատել է որպես մեծարման գեղեցիկ դրսևորում՝ ի նշանավորում հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման։ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենը կարևորել է նաև Քոչարի ժառանգության միջազգային վերագնահատումը։ Նա մեծ ձեռքբերում է համարել վերջին շրջանի նշանավոր իրադարձությունները՝ Քոչարի ստեղծագործությունը ներկայացվել է Փարիզի Պիկասոյի թանգարանում։

«Ֆրանսիացի արվեստաբանների գնահատականներով՝ Քոչարը բացառիկ և անչափ կարևոր անձնավորություն է համաշխարհային կերպարվեստում։ Վարպետը հավատում էր, որ ռումբերն ու զենքերը անցողիկ են, իսկ գեղարվեստը՝ մշտնջենական»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թե իրենք ինչ գիտեն՝ Ալիևը ինչ է նկատի ունեցել․․․ Մենք տեսնում ենք, որ թե՛ ՀՀ իշխանությունը, և թե՛ իշխանության հետ փոխկապակցված փորձագետները, որոնք Բաքու էին մեկնել, ոնց են փորձում դատապաշտպանի դեր խաղալ Ալիևի համար, փորձում են Հայաստանի հասարակությանը համոզել, թե Ալիևի հնչեցրած հայտարարությւոնները Հայաստանի նկատմամբ, Սևանա լճի մասին, իբր մարդիկ այնպես չեն հասկացել»։


Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը հայաստանյան ու ադրբեջանական փորձագետների հանդիպում-քննարկումները քարոզչական ակցիա է համարում․

«Նպատակը ոչ թե իրականությունն է, այլ քարոզչական խաղի մաս դառնալն է, փորձելն է համոզել հայ հասարակությանը, որ որևէ վտանգ չկա, կոնֆլիկտը մնացել է անցյալում։ Բայց այստեղ հարց է ծագում՝ եթե կոնֆլիկտը անցյալում է, ինչու՞ են մեր գերիները դեռ Ադրբեջանում, ինչու՞ է դատավարությունը հստակ կոնտեքստով գնում։ Այնտեղ մեղադրանքներ են հնչում ոչ թե Արցախի հասցեին, այլ հենց Հայաստանին։ Որևէ տպավորություն չկա, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են իրենց ծրագրերից Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ։ Մենք տեսնում ենք, որ թեև Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախից, բայց նույն Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունը, դրա վերաբերյալ թեզերը առաջ են տարվում տարբեր միջազգային հարթակներում, և դա ընդհանրապես Հաջիևի և Արեգ Քոչինյանի խոսեքերի հետ հակասության մեջ է մտնում»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եկեք պարզենք»․ Ո՞ւմ դիմել, եթե ենթարկվում եք ընտանեկան բռնության

Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնության վերացման պայքարի օրն է։ Հայաստանում 2017 թվականից գործում է Ընտանեկան բռնության դեմ օրենքը։

Ի՞նչ է փոխվել երկրում այդ օրենքն ընդունելուց հետո և ի՞նչ անել, եթե ենթարկվում եք բռնության։ Այս և այլ հարցեր ենք քննարկել Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Աննա Սաֆարյանի հետ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Նախընտրական փուլում գտնվում է իշխանությունը, նախընտրական փուլում գտնում է ընդդիմությունը։ Բոլոր զարգացումները, որոնք տեսնում ենք վերջին շաբաթների ընթացքում, ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանը մտել է նախընտրական փուլ, և դա նորմալ է:

Իհարկե, մենք առիթ կունենանք դրա մասին ավելի մանրամասն խոսել, բայց կարելի է անդրադառնալ արտաքին գործոնի ազդեցության հավանականությանը․ մասնավորապես Թուրքիայի ու Ադրբեջանի մասին է խոսքը, որոնք այս կամ այն առումով փորձելու են ազդել և ներթափանցել մեր նախընտրական գործընթացների մեջ՝ լինի ուղղակի, թե անուղղակի։ Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ հանկարծ թույլ չտանք, որ մեր գլխի տակ փափուկ բարձր դնեն, օգտագործելով նախընտրական ժամանակաշրջանը՝ կրկին մոլորեցնեն մեզ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում․ սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը: Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող հասնել Սեմյոնովկա բնակավայրին:
Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը»:


Պատգամավորը կարծում է, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը․ անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների․

«Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»:


@ArmeniaSputnik
1👍1😨1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ինչո՞ւ են Միքայել և Բագրատ սրբազանները ու 17 արդարները համարվում քաղբանտարկյալ։ Պատճառը պարզ է․ այս մեղադրանքով՝ միայն արտահայտած խոսքի հիման վրա մարդուն չեն պահում ամենածանր խափանման միջոցի՝ կալանքի տակ մինչև դատաքննության ավարտը։ Ակնհայտ է, որ գործը կառուցված է հենց նրա խոսքի վրա․ որևէ մարդ այս գործում ներգրավված չկա, ում վրա նա կարող էր ազդել կամ նախաքննության ընթացքը փոխել»։


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։

«Կան բազմաթիվ այլ խափանման միջոցներ՝ ստորագրություն չհեռանալու մասին, տնային կալանք, վարչական վերահսկողություն։ Ինչո՞ւ է այս ամենը շրջանցվում, և հանրային բարձր հեղինակություն ունեցող մարդու նկատմամբ կիրառվում ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը։ Պատասխանը նույնպես ակնհայտ է․ կալանքը, որպես ամենախիստ խափանման միջոց, վերածվել է ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մեխանիզմի։ Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ բնույթի խոսակցություններ են տեղի ունենում տարբեր միջավայրերում, նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց շրջանակներում։ Ի՞նչ է, հիմա այս բոլոր մարդկանց պետք է բանտարկել տարբեր հոդվածներով ու մեղադրանքներո՞վ։ Ո՛չ։ Եթե դա անում ենք, ապա ինչպե՞ս կարող ենք մեզ համարել իրավական պետություն»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏31🤔1💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔊«Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ի հետ վարվել այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի հետ»։


Որքան կարող է շարունակվել այս «կիսատ-պռատ» վիճակը. հարցը Sputnik Արմենիան ուղղել է քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովին։

📌Հայաստանն այս անգամ էլ չի մանակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց նաև չի խոչընդոտում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը։ Հարցին, թե պատրաստվում է արդյոք մեր երկիրը դուրս գալ ՀԱՊԿ-ից, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ այդ հարցն օրակարգում չկա։ Ազգային Ժողովի նախագահն էլ րոպեներ անց կարծիք հայտնեց, թե Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔊«Անտառային հրդեհ մարելը հեշտ չէ մոտեցման ուղիների բացակայության, տեխնիկայի դժվարամատչելիության պատճառով։ Անգամ մեծաթիվ անձնակազմը միշտ չէ, որ կարող է փոխել իրավիճակը, քանի որ մարդկանց քանակը հատկապես դեր չի խաղում։ Երբ հրդեհը բռնկվում է, այն սկսում է ստեղծել ջերմային շառավիղ, որին 1000 կամ 10 000 մարդ չի կարող մոտենալ։ Տեխնիկայի անիվները հալվում են 100 մետր հեռավորության վրա»։


Անտառում հրեդաշիջման առանձնահատկությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է Հովհաննես Խանգելդյանի հետ․ նա ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետն էր 2017-ի օգոստոսին, երբ այրվում էր «Խոսրովի անտառ» արգելոցը:

📌Հայաստանի 6 մարզերում գրեթե միաժամանակ բռնկված հրդեհները շարունակվում են արդեն հիմնականում Տավուշում և Գեղարքունիքում։ Կրակի տարածման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 21-ին, Ճամբարակ-Թթուջուր հատվածում, բայց տեղաբնակների խոսքով` հրդեհն ավելի վաղ էր բռնկվել։ Կրակի դեմ պայքարին ներգրավված է նաև ՊՆ մեկ ուղղաթիռ։ Կարծիք կա, որ այն բավարար չէ և Հայաստանը պետք է ավելացնի ավիացիայի ներգարվումը, նաև օգնություն խնդրի այլ երկրներից։ Սակայն, մեր փրկրարաները պնդում են, որ առայժմ կարողանում են պայքարել սեփական ուժերով։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔊«Այրման ընթացքում առաջացած նյութերը ծանրագույն ազդեցություն ունեն առողջության վրա»․ Քրիստինա Վարդանյան

Ինչ օդ են շնչում այրվող անտառներին մոտ ապրող մարդիկ, ինչ պետք է անեն ծխապատ բնակավայրերում ապրողները օդի հետ վտանգավոր նյութերը որքան հնարավոր է քիչ շնչելու համար, իսկ գուցե պետք էր տարհանե՞լ այդ մարդկանց. թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ։

📌Անտառային հրդեհների հետևանքով Երևանի օդն էլ է փոխվել։ Կենտրոնում օդի աղտոտվածությունն ամենաբարձրն է։ Ավանդական բարձր փոշուց բացի օդում ավելացել են նաև ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔊«Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերով ողջամտորեն չէր կարող փորձաքննություն նշանակվել և կատարվել»։


📌Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձաքննություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Այսօր տեղեկություն տարածվեց, թե մոտ մեկ տասնյակ բաձրաստիճան հոգևորականներ հայտարարություն են ստորագրել․Մայր Աթոռում ստեղծված հանձնախումբը Քննչական կոմիտեից ստացել է եզրակացություն, որը հաստատում է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, սակայն Կաթողիկոսն այն առ ոչինչ է համարել։

Փաստաբան Արսեն Բաբայանը կասկածում է, թե տեսանյութի վերաբերյալ փորձաքննություն է նշանակվել և իրականացվել։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Օծանելիքի մեջ կա «օծել» բառը, ինչը հուշում է, որ դա ծիսակարգային երևույթ է»։


Երևանում գործող Օծանելիքի միակ թանգարանի հիմնադիրներ Սարգիս և Արմենուհի Ազարյանները «Ուրիշ նորություններում» ներկայացրել են իրենց ինքնատիպ նախաձեռնությունը․ այն ակիզբ է առել 35 տարի առաջ՝ որպես անձնական հավաքածու։

«Հայկական անուշահոտ յուղերի պատմությունը բացակայում է միջազգային գրականության մեջ, մինչդեռ մեր հետազոտությունների համաձայն՝ մեր տարածաշրջանում անուշահոտ յուղերի պատմությունը հաշվվում է մոտ 10-15 հազար տարի։ Հայաստանը հազարավոր տարիներ ստեղծել և աշխարհին մատակարարել է անուշահոտ յուղեր։ Սովետական շրջանում Հոկտեմբերյանում գործում էր խորդենու յուղի արտադրություն, որը անգամ օգտագործվել է տիեզերագնացության ոլորտում»։


Ինը քառակուսի մետր փոքր տարածքում թանգարանն այսօր ունի 700 ցուցանմուշ և մոտ 400 բաղադրիչ․ ամենահին օծանելիքը մոտ 130 տարեկան է և պահպանել է իր բույրի կենսունակությունը։ Ազարյանները նաև հայկական պատմամշակութային թեմաներով նոր բույրեր են ստեղծում, ինչպես «Աշոտ Երկրորդ» օծանելիքը․ բաղադրիչներն ընտրել են՝ ուսումնասիրելով տվյալ դարաշրջանի խոտաբույսերն ու թագավորի բնավորության գծերը։ Առջևում նոր բույրերի պատրաստումն է՝ նվիրված հայ եկեղեցուն, օպերային և Հայաստանի վայրերին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
Владимир Киреев: Главы стран Южного Кавказа Трампу не нравятся, но США не собираются выпускать регион из рук

Почему США, которые при Трампе пытались сосредоточиться на своей внутриполитической проблематике и на конкуренции с Китаем, вдруг стали обращать особое внимание на Южный Кавказ? В эфире проекта Армана Ванескегяна "На самом деле" на радио Sputnik Армения ситуацию комментирует руководитель аналитического отдела Международного евразийского движения, российский политолог Владимир Киреев.

«Трамп изначально, говоря о своих внешнеполитических приоритетах, не единожды утверждал, что Соединенным Штатам необходимо оставить в покое не только Ближний Восток, но и все постсоветское пространство, включая и Южный Кавказ. Однако сейчас вдруг выясняется, что этот регион весьма важен для США в плане воздействия и влияния на таких крупных игроков, как Турция, Иран, Россия. Ведь через Южный Кавказ проходят транспортные потоки из Китая в Европу, из Индии в Россию и так далее» - объясняет эксперт.


Всего лишь полгода назад американцы заявляли, что не будут заниматься южно-кавказским регионом. «Чуть ли не говорили – ребята, сами займитесь своими проблемами, выпутывайтесь, как хотите. А сегодня заявляют, что будут тщательно следить, требуют, чтобы страны Южного Кавказа предупреждали американцев и отчитывались о своих действиях. Как видим, геополитические интересы оказались важнее личных приоритетов самого Дональда Трампа», - говорит Киреев.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ֆուտբոլով զբաղվելը պետք է հասանելի դառնա յուրաքանչյուր երեխայի։ Փորձը ցույց է տալիս, որ գյուղական բնակավայրերի երեխաները ավելի են տրամադրված ֆուտբոլով զբաղվելու։ Եվ դա հաշվի առնելով՝ պետք է հնարավորություն տալ մարզերի ու գյուղերի երեխաներին, որ զբաղվեն իրենց սիրած սպորտաձևով»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ու «Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանը խոսել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին ու նշել, թե ինչ փոփոխություններ են հարկավոր մարզաձևում կայուն հաջողություններ ապահովելու համար։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նիկոլ Փաշինյանի և նրա արտաքին աջակիցների նպատակն է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պարփակվի 29 800 քառակուսի կմ տարածքում և դադարի լինել Հայաստանը սփյուռքի հետ կապող կարևորագույն կառույցներից մեկը, ինչպես նաև կաթողիկոսը լինի ոչ թե Ամենայն հայոց, այլ միայն Հայաստանի»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը անդրադարձել է եկեղեցու դեմ վարչապետի գլխավորած արշավին։ Քաղաքագետն ասում է՝ մեզ շատ էմոցիոնալ և բարդ շրջան է սպասում։ Նրա կարծիքով՝ այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի ապագա կարգավիճակի հետ՝ արդյոք իր արտաքին ընտրողները կշարունակե՞ն իրեն աջակցել, թե՞ ոչ։ Ըստ քաղաքագետի՝ խնդիրը հետևյալն է` Թուրքիան հայկական սփյուռքի մեջ իր համար խնդիր է տեսնում, քանի որ, իր պատկերացմամբ, սփյուռքը Հայաստանի հետ կապող հիմնական օղակը Հայ առաքելական եկեղեցին է։

«Հիմա փորձ է արվում ոչնչացնել մի երևույթ, որը կոնկրետ թուրքական պետության համար սպառնալիք է ընկալվել…Ես չեմ ասում՝ եղել է, ես ասում եմ՝ ընկալվել»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏1💯1