Radio Sputnik Armenia
542 subscribers
361 photos
3.41K videos
2.37K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Անուշ», «Սպարտակ», «Գայանե»․ դրսում մշտապես սպասում են մեզ, մեր առաջատար արտիստները ամբողջ աշխարհի լավագույն թատրոններում են, դա շատ մեծ հպարտություն է մեզ համար»։


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախմբի վարիչ, քոուչ Հասմիկ Անտոնյանը «Ուրիշ նորություններում» ամփոփել է թատրոնի վերջին ձեռքբերումները, խոսել սպասվող պրեմիերաների, գալա-համերգների և ժամանակակից օպերային արվեստի մարտահրավերների մասին։
Նրա խոսքով՝ օպերային թատրոնը մշտապես ձգտում է նորարարությունների.

«Մարտին կլինի Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի առաջնախաղը՝ իտալական բեմադրությամբ, ամբողջ ռեժիսորական կազմը Իտալիայից է»։


Անտոնյանը խոսել է նաև մանկական ներկայացումների մասին.

«Մեր ապագա հանդիսատեսը հենց իրենք են։ Այսօր երեխաները կգան մանկական ներկայացման, կճանաչեն օպերային արվեստը, բալետը, կսիրեն և հետո կլինեն մեր մշտական հանդիսատեսը։ Նրանց առաջարկում ենք Քրիստ Մանարյանի «Մուկօպերա»-ն, ինչպես նաև Հացագործյանի «Շունն ու կատուն», Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Загадочно, но факт: как мундир Исраэла Ори заставил усомниться в его армянском происхождении

Почему права армян ущемлялись в крупнейших державах Востока и как уроженец Сисиана Исраэл Ори в ХVII веке, после службы во французской армии и долгих лет пребывания при дворе европейских императорских особ, получил чин русского полковника и отправился на переговоры с персидским шахом – об этом очередной подкаст из цикла «Патмадаран».

Совместный проект Sputnik Армения и исторического клуба при РЦНК в Ереване рассказывает о малоизвестных фактах общего прошлого и помогает молодому поколению узнать много нового о своих соотечественниках. В очередном выпуске руководитель армянского представительства РЦНК Вадим Фефилов, председатель Исторического клуба, ученый Ваге Аветисян и выпускница МГУ, журналист Астхик Саакян беседуют о надеждах армян на Россию и Европу и об их военно-политических действиях несколько столетий назад.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանն ունի ամենաուժեղ դաշնակիցը միջազգային բոլոր հարթակներում պաշտպանվելու համար իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներից․ և դա, ըստ էության, Հայաստանն է, որովհետև միջազգային մեղադրանքները Ադրբեջանի վրայից կարող են սրբվել միայն Հայաստանի աջակցությամբ։ Եվ Հայաստանի աջակցությունը լռելն է, չբարձրաձայնելն է, արհամարհելն է մարդու իրավունքների այն բոլոր տիպի զանգվածային ոտնահարումները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, և ասեն է՝ հարցը փակված է, մենք գոհ ենք ամեն ինչից, խաղաղություն է»։


Ինչո՞ւ են իշխանությունները շրջանցում բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի թեման միջազգային գործընկերների հետ հանդիպումներում․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակության նախագահ Էդմոն Մարուքյանը։

📌Երևանում անցկացված Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ են քվեարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների, ինչպես նաև Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Ըստ առաջարկի համահեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` տարբեր խմբակցությունների եվրոպացի գործընկերներից իմացել են, որ ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը կարող է դառնալ FinTech կենտրոնը տարածաշրջանում». Երեք տարի առաջ Լոնդոնից Հայաստան տեղափոխված «FinTech Արմենիա» ընկերության հիմնադիր տնօրեն Ստեֆան Լուկասը «Ուրիշ նորություններում» ասում է, որ նպատակ ունի զարգացնել FinTech ոլորտը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կենտրոն․

«Նկատեցի, որ այստեղ շատ են խոսում արհեստական բանականության մասին, բայց գրեթե ոչ ոք՝ ֆինթեքի մասին։ Մինչդեռ ֆինթեքը շատ մեծ շուկա է։ Եթե համադրենք ֆինթեքն ու արհեստական բանականությունը, կստանանք մի հսկայական սիներգիա՝ ֆինանսական և տեխնոլոգիական աշխարհների միջև»։


Նրա խոսքով` «FinTech Արմենիայի» հիմնական նպատակը Նյու Յորքի, Լոնդոնի և Սինգապուրի մոդելներին համարժեք ֆինանսական հաբ ստեղծելն է Հայաստանում։ Արհեստական բանականության և կրիպտոարժույթների փոխհարաբերության հարցում Լուկասը զգուշավոր է․

«Եթե ներդրողը հասկանում է իր ռիսկերը, ապա լավ մենեջմենթի դեպքում ԱԲ մոդելները կարող են օգնել, բայց կանխատեսել կրիպտոարժույթների շուկան հնարավոր չէ։ Դա շատ փոփոխական միջավայր է»։


Առաջիկայում հայկական պատվիրակությունը կմասնակցի FinTech համաժողովին Հոնկոնգում։ Վստահ է, որ տեխնոլոգիական զարգացումները փոխելու են ֆինանսական աշխարհը, և Հայաստանը կարող է զբաղեցնել իր տեղը այդ գործընթացում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
От дебюта в 10 лет до мировой сцены: российская пианистка с армянскими корнями Ева Геворгян о себе и планах до 2027 года

Лауреат более 40 международных конкурсов, известная пианистка из России с армянскими корнями Ева Геворгян поделилась со Sputnik Армения деталями своей насыщенной гастрольной жизни, творческими нюансами и планами на будущее. Ее гастрольный график уже расписан до середины 2027 года. Ева признается, что каждое возвращение на ереванскую сцену для нее особенно ценно:

«Я взрослею и стараюсь привнести в программу не только разный репертуар, разные стили, но также ту жизнь, которую я переживаю, уже с новыми эмоциями». Она призналась, что готовит музыкальный сюрприз для публики: «Будет и что-то армянское — но пусть это останется тайной. Жду всех на концерте»!


Пианистка прибыла в Ереван, чтобы выступить с Национальным филармоническим оркестром Армении под руководством маэстро Эдуарда Топчана 2 ноября на закрытии 17-го международного музыкального фестиваля, где исполнит Пятый фортепианный концерт Бетховена. Фестиваль, посвященный 100-летию Национального филармонического оркестра Армении, стартовал 19 сентября и продлится до 2 ноября. В рамках фестиваля на сцене концертного зала имени Арама Хачатуряна выступают ведущие солисты и дирижёры мирового уровня.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«2026-ին ընդառաջ, ներքին աջակցության նվազմանը զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են աջակցություն և լոյալություն ստանալ արտաքին աշխարհում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը մեկնաբանել է Փաշինյանի փարիզյան այցի արդյունքները․ ըստ քաղաքագետի՝ իշխող քաղաքական թիմն արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026-ի քարոզարշավը՝ Փաշինյանը ներկայանում է որպես խաղաղության ուժ` բոլոր մնացածին ներկայացնելով որպես պատերազմի ուժեր։

«Նախկինում ևս միջազգային հարթակներից մեկում իր կողմից հնչել է արդեն հայտարարություն, որ Արևմուտքը պետք է աջակցի իր իշխանությանը` ՀՀ–ում հակաժողովրդավարական ուժերի նկատմամբ հաղթանակ տանելու գործում։ Ուստի այս հանդիպումը սիմվոլիկ է այն իմաստով, որ Փաշինյանը, իր բոլոր գլխավոր մրցակիցներին բնորոշելով որպես հակաժողովրդավարական ուժեր, որոնք կառավարվում են իբրև թե Ռուսաստանի կողմից, փորձում է լեգիտիմացնել ապագայում հնարավոր ճնշումները հիմնական մրցակից ուժերի դեմ»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան Time». Նոր աշխարհաքաղաքական իրավիճակում այլևս գոյություն չունեն խաղի նախկին կանոնները․ այսօր գործում է միայն ուժի գործոնը։ Դրա հետ մեկտեղ, Բելառուսում անցկացված Եվրասիական անվտանգությանը նվիրված ֆորումը շատ հստակ արձանագրեց, որ որևէ պետություն չի կարող կառուցել իր անվտանգությունը՝ այլ պետության հաշվին։

Այս միտքը առավել քան արդիական է Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համատեքստում, քանի որ նրանք իրենց ռազմավարական ու անվտանգային խնդիրները լուծում են հենց մեր հաշվին՝ մեր գոյության հաշվին։ Ուստի առանցքայինը պետք է լինի այն գիտակցումը, որ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այլ պետությունների անվտանգային համակարգի ամրապնդումը տեղի ունենա մեր պետական անվտանգության հաշվին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
Արցախցիների խնդիրներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ այսօր հուշագիր են ստորագրել՝ միավորելով իրենց ուժերն ու ջանքերը արցախցիների խնդիրների հասցեագրման, դրանց արդյունավետ լուծման, արժանապատիվ կենսապայմանների ապահովման և անվտանգ վերադարձի իրավունքի համար։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում ասել է, որ ուշադրության կենտրոնում տարբեր հարցեր են լինելու՝ սկսած մարդկանց հոգեկան առողջությունից մինչև իրավունքներ, ընդ որում՝ զբաղվելու են ոչ միայն արցախցիների, այլև ՀՀ մյուս քաղաքացիների խնդիրներով ևս, կարևորում են, որ արցախցիները մնան ու արարեն այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում․

«ՀՀ-ն ևս մեր բոլորի հայրենիքն է։ Այո, այս պահին մենք ամենածանր վիճակում ենք, որովհետև հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տներն էին, մեր անցյալն էր, մեր ամեն ինչն էր, ընդունում ենք, որ ժամանակավորապես կորցրել ենք։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում պետք է լինենք ճամպրուկային ու ոչինչ չանելու տրամադրությամբ լինենք»։


@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արդեն առանց Արարատ լեռան. այսօրվանից Հայաստանի անձնագրերում մուտքի կամ ելքի նոր կնիքն է դրվում

Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են կադրեր, որոնցում երևում է, որ Արարատի պատկերը հեռացվել է Հայաստան մուտքի/ելքի կնիքներից։

📌Դեռևս սեպտեմբերին Փաշինյանը խոստովանել էր, որ դրոշմից Արարատի պատկերը հանելը սեփական նախաձեռնությունն է, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել։

@ArmeniaSputnik
👍1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Զինծառայությունը պետք է դառնա կյանքի առավելություն, ոչ թե պարտավորություն։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարին 1.5 դարձնելով՝ իշխանությունը, ինչպես շատ այլ հարցերում, այս դեպքում ևս շարժվում է հակառակ ուղղությամբ՝ չկարողանալով լուծել խնդիրը, պարզապես վերցնում ու փրթում է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։

«Պարտադիր ժամկետային ծառայողը, որը երկու տարի ծառայում էր, պետք է հստակ իմանար, որ ծառայությունից հետո ինքը ստանում է որոշակի և կայուն կարգավիճակ՝ ամբողջ կյանքի համար։ Առաջին հերթին՝ անվճար կրթություն ստանալու հնարավորություն, առողջապահական մի շարք ծրագրերից անվճար օգտվելու իրավունք, պետական ծառայության համակարգում արտոնյալ ռեժիմով աշխատանքի անցնելու հնարավորություն։ Մարդը պետք է մտածի ոչ թե՝ «ինչ լավ է, որ վեց ամիս քիչ ծառայեմ», այլ՝ «ինչ լավ է, որ հնարավորություն ունեմ լիարժեք ծառայելու», որովհետև դա իր համար կյանքի տարբեր փուլերում կբերի նոր հնարավորություններ ու արտոնություններ։ Այսինքն՝ վեց ամսով ծառայության կրճատումը չի կարող ունենալ այն դրական ազդեցությունը մարդու կյանքի վրա, որը կունենան իմ նշած երկարաժամկետ երաշխիքները»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չի հաջողել, ինչպես և նախորդ անգամ։ Այս անգամ մարդկանց թիվը նույնիսկ ավելի քիչ էր, քան նախորդ կիրակի»։


Sputnik Արմենիան քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին․ հաջողե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ սկսած քաղաքական արշավը․

«Վարչական ռեսուրսի կիրառումն ու վարչապետի որոշակի ընտրազանգվածը միասին նույնիսկ չեն ապահովում իշխանության ցանկալի թվաքանակը»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
❗️Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել նրան, լրագրողներին ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Նախնական տվյալներով սպանություն է`երախայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով»,–ասաց նախարարը։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
❗️Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել նրան, լրագրողներին ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Նախնական տվյալներով սպանություն է`երախայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով»,–ասաց նախարարը։ @ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Երբ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել․ ՆԳ նախարար

«Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման ընթացքում է վրա հասել դեպքը։ Պետք է պատշաճ կերպով գնահատենք դեպքը, այս պահի դրությամբ այլ տվյալ չեմ կարող ասել»,– լրագրողներին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Երբ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, ամբողջ հարակից հատվածում իրականացվել է տարածքի «սանրում», յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում հայրը, ըստ նրա նախնական ցուցմունքի, երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռերն արդեն իսկ կանխորոշված էին նախքան իրավական քրեական գործընթացների մեկնարկը»։


Sputnik Արմենիան զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

«Մենք կանխատեսում ենք ամենախիստ պատժատեսակների կիրառում, անգամ ցմահ ազատազրկման տեսքով»։


📌Հոկտեմբերի 31-ին Բաքվի դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կեղծ դատավարության դատական լսումների փուլը։ Նոյեմբերի 3-ից կողմերը պետք է սկսեն ներկայացնել իրենց ավարտական ճառերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է»։


Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

«Ինչպես Հաղարծինի քահանան Տեր Տարոն Հունանյանի հարցը, ով նախորդ կիրակի օրը մասնակցում էր Ստեփան Ասատրյանի հրավիրած ապօրինի պատարագին, այնպես էլ Տեր Թադե քահանա Թախմազյանի վերաբերյալ կարգապահական հարցերն ընդգրկված են Մայռ աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում ու սահմանված ընթացակարգով այդ հարցերը քննության կառնվեն»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Զեղծարարները կարող են գրել ցանկացած մարդու Telegram-ին և ասել «Ես պատրաստ եմ քո պրոֆիլը գնել, պատրաստ եմ վճարել 5000 կամ 10 000 դրամ».


Sputnik Արմենիայի հետ զրույցում կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը բացատրել է Հայաստանում տարածում ստացած կիբերհանցագործության նոր սխեման, որի մասին վերջերս հայտարարեց ոստիկանությունը։

«Մարդը ոչ թե բջջային հեռախոսահամարն է վաճառում, այլ այդ համարով բացված մեսենջերը։ Համարը շարունակում է օգտագործել ինքը, իսկ այդ համարով բացված Telegram–ը, Viber–ը կամ WhatsApp–ը` զեղծարարը։ Նա հնավարություն է ստանում այդ իրական մարդու պրոֆիլից գրել նրա ընկերներին»։


📌Պարզվում է Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր պարտարստ են ընդամենը 5000 դրամով վաճառել իրենց անձնական տվյալներով բացված Telegram, Wiber կամ WhatsApp հավելվածները` կիբերհանցագործներին։ Ոստիկանությունը զգուշացրել է՝ նման գործարքների բացահայտվելու դեպքում քրեական պատասխանատվության են ենթարկվելու ոչ միայն զեղծարարները, այլև իրենց էջերը նրանց վաճառած քաղաքացիները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Համատարած անհանդուրժողականությունն է հանգեցրել այն իրավիճակին, երբ մարդիկ աստիճանաբար կորցրել են իրար լսելու ունակությունը։

Հանրային լարվածությունն իր հերթին հանգեցրել է նյարդայնության, հասարակական լարվածության խորացման ու հանցագործությունների աճի։ Այն սարսափելի դեպքերը, որոնք այսօր տեսնում ենք, հստակ ազդարարում են, որ եթե հանրային համերաշխությունը չվերականգնվի, դա կարող է ունենալ ամենածանր հետևանքները հասարակության, ընդհուպ պետության համար։

Եվ երբ ներքին հասարակական լարվածությանը գումարվում են նաև արտաքին սպառնալիքները, իրավիճակը առավել վտանգավոր է դառնում։

Ադրբեջանի հետևողական քաղաքականության՝ պատմությունը խեղաթյուրելու, տարածքային պահանջների և կեղծ «պատմական հիմնավորումների» ամենաթարմ օրինակը Ալիևի այսօրվա հայտարարությունն է, թե «քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա»՝ իրենց՝ քոչվորների հորինած անվանումով, թե «մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»։ Սա ոչ թե պատմության աղավաղում է, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հայտարարված ոտնձգություն։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
С 1 по 8 ноября по всей России и за её пределами проходит юбилейная X Всероссийская просветительская акция «Большой этнографический диктант». Традиционно одним из организаторов и координаторов проекта в Армении выступает Русский дом в Ереване — представительство Россотрудничества, которое на протяжении многих лет объединяет всех, кто интересуется историей, культурой и традициями народов России.

Ведущий специалист Русского дома Сона Сараджян представила подробности: «Акция проводится в виде теста из 30 вопросов и приурочена к Дню Народного Единства. В первую очередь эти акции просветительские, это своеобразный праздник и нужно относиться к этому легко».

Заместитель руководителя представительства Россотрудничества в Армении Екатерина Андреева рассказала о расширенной географии проведения диктанта в Армении: «В Армении в этом году диктант проходит в очном формате на шести площадках — в Ереване, Гюмри, Ванадзоре, Иджеване, Капане и Фиолетово».

Сона Сараджян подчеркнула, что участников в Армении всегда особенно радуют вопросы в тесте, связанные с армянами. 

Принять участие в этнографическом диктанте можно до 8 ноября — онлайн на сайте www.miretno.ru или на одной из офлайн-площадок в Армении.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Վրաստանը մեր դարպասն է դեպի աշխարհ, դրանով Հայաստանը կարողանում է շնչել, առևտուր անել, իսկ նման բանաձևով հարաբերությունների վատթարացումը պարզապես խայտառակ բան է: Կարելի էր ձեռնպահ քվեարկել, կարելի էր դեմ քվեարկել։ Ինչո՞ւ այդպես վարվեցիք»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է նաև Եվրանեսթի զեկույցին Հայաստանի կողմ քվեարկելուն. դրանում Վրաստանի ներկայիս իշխանություններին անվանել են «ինքնահռչակ»՝ հղում անելով իշխող կուսակցության «հակաժողովրդական քաղաքականությանը, բռնությանը և քաղաքացիական ազատությունների սահմանափակումներին»:

«Ես մի վարկած ունեմ․ կարծում եմ՝ եվրոպացիները պահանջ էին դրել, և իրենց կաշին փրկելու համար՝ որպեսզի հանկարծ Եվրոպան որևէ հայտարարություն չանի Հայաստանում տիրող ժողովրդավարության խայտառակ վիճակի մասին, Հայաստանը կողմ է քվեարկել։ Բայց եվրոպացին եկել է այստեղ, գնացել է, իսկ դուք՝ ձեր հարևանի հետ չեք կարողանում հարաբերությունները կարգավորել։ Այդ հարաբերությունները տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են՝ քարը քարի վրա դնելով կառուցված, փոխվստահելի հարաբերություններ։ Իսկ դուք մեկ քայլով ջուրն եք գցում այդ ամբողջը։ Էսօր մեր տնտեսվարողները բավական լուրջ խնդիրներ ունեն․ դուք չեք կարողանում նրանց հետ նորմալ բանակցել, չեք կարողանում լուծել վրացական կողմի հետ առաջացած հարցերը»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կինոարդտադրության մեջ փոքր դետալների պատճառով է փչանում շատ բան, և հենց փոքր դետալների պատճառով է աճում շատ բան։ Հիմա փորձում ենք հասկանալ այդ փոքր դետալները՝ էդ լեգոյի կառուցվածքի մեջ, ճիշտ տեղում դնենք, որ բարձրանանք վերև»։


«Կինոդարանի» գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը «Ուրիշ նորություններում» խոստովանում է՝ իրատեսորեն գնահատած՝ իրենց պրոդուկտը դեռ այն բարձրը չէ, որին ձգտում են. «Հենց մարդու «աստղը տանում է» չի ուզում աճել. մենք կայացած չենք, ուզում ենք աճել, ու շատ ենք ուզում աճել»։

«Հիմա պայմանավորվածություններ ենք ձեռք բերում, որ մեր կոնտենտը հայտնվի արտասահմանյան սթրիմինգային հարթակներում։ Դա մեզ կտանի նոր մակարդակի՝ դրսի պրոդաքշնների հետ աշխատանքի։ Կինոդարանը գումար է աշխատում այն մարդկանցից, ովքեր հավատում են հայկական կինոյին ու վճարում են իրենց 2000 դրամը։ Մենք էլ այդ գումարով ամեն նոր պրոյեկտն ավելի լավ ենք անում՝ ավելի թանկ, ավելի ուշադիր, ավելի մանրակրկիտ»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պետությունները և հարկային համակարգերը հաճախ ձախողվում են, որովհետև քաղաքացիները չեն ստանում այն ծառայությունների որակը, որը սպասում են իրենց վճարած հարկերի դիմաց։ Հենց սա է պատճառը, որ մարդիկ չեն ցանկանում հարկ վճարել «սիրով»»։


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է:

«Հատկապես վտանգավոր է արտագնա աշխատողների հարկման գաղափարը․ եթե պետությունը սկսի հարկել նրանց ուղարկած գումարները, դա կարող է ոչ միայն սոցիալական լարվածություն առաջացնել, այլ նաև խթանել արտագաղթը։ Այս համակարգը չի կարելի դիտարկել միայն որպես տնտեսական կամ ֆինանսական գործիք․ այն նաև ազգային անվտանգության հարց է։ Եթե քաղաքացին կորցնում է վստահությունը պետության հանդեպ, դրա հետևանքն է դառնում ոչ միայն հարկերից խուսափելը, այլ նաև երկրի ներսում ապագայի հանդեպ հուսահատությունը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM