Radio Sputnik Armenia
541 subscribers
361 photos
3.41K videos
2.37K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Школьный мир – это еще и театр: в Ереване подвели итоги уникального конкурса-фестиваля

В сюникском селе Татев дети развесили самодельные афиши постановки в местной школе. На спектакле присутствовало жюри, состоявшее из именитых артистов из Еревана. Зал был заполнен до отказа. В такой атмосфере в Армении прошел конкурс-фестиваль под названием «Из школьного зала – на профессиональную сцену», где были представлены 40 постановок. В мероприятии приняли участие около 400 детей и учителей.

О том, как родилась идея и почему фестивалю присвоено имя армянского режиссера Левона Калантара, в интервью Sputnik Армения рассказала заместитель руководителя представительства Россотрудничества в Ереване Виктория Дерипаско.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Զբոսաշրջիկների մոտ 40-50%-ը վերադառնում է Հայաստան, իսկ 98%-ը խորհուրդ է տալիս երկիրը բարեկամներին, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։


Հայաստանն արժանացել է World Travel Awards-ի «Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար կենտրոն» մրցանակին։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով` այս մրցանակը օբյեկտիվ գնահատական է մեր պատմամշակութային ժառանգությանը.

«Զբոսաշրջությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական, այլև մշակութային, սոցիալական և քաղաքական երևույթ, և Հայաստանն ավելի համարձակ ներկայացնել աշխարհին։ Պետք չէ ամաչել մեզ ներկայացնելուց։ Եթե նույնիսկ փոքր հիմնավորում ունենք, պետք է լավագույնս պատմենք մեր մասին։ Մյուսները հաճախ լեգենդներ են հյուսում, իսկ մենք իրական փաստեր ունենք։ Հայաստանը Նոյի երկիր է՝ գինու 6100-ամյա պատմությամբ, և դա պետք է ասենք հպարտությամբ»։


Նա ընդգծում է՝ զբոսաշրջային ոլորտում ներդրումները ծախս չեն, այլ ներդրում, որը բազմապատիկ է վերադարձվում, որովհետև զբոսաշրջությունը մեր երկրի գովազդն է աշխարհում. պարզապես պետք է առաջարկենք աշխարհին ոչ թե թանկարժեք, այլ բարձրարժեք Հայաստան։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռեկտորի հրամանը վիճարկելու եմ դատական կարգով, պաշտպանության մի եղանակ կա՝ վիճարկել հրամանի անվավերությունը։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը մեկնաբանել է բուհից իրեն հեռացնելու որոշումը։

«Որպես իրավաբան՝ ինձ համար անսպասելի էր, որպես ժամանակակից մարդ, որ ապրում է Հայաստանում, անսպասելի չէր։ Իրենք պարտավոր էին դիմել Արհմիություն և ստանալ համաձայնությունը։ Իրենք Աշխատանքային օրենսգրքի այդ դրույթն էլ են խախտել․ ինձնից բացատրություն չի պահանջվել, արհեստակցական կազմակերպության հետ չի քննարկվել հարցը, և ըստ էության, եթե անգամ համարենք, որ կատարարել եմ արարք, դրա ծանրության աստիճանը և հետևանքը՝ սանկցիան անհամաչափ են»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Բժշկի պետք է գնալ, քանի դեռ առողջ ես, որովհետև կանխարգելումը հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհն է»։


«Ուրիշ նորություններում» Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, օնկոուրոլոգ Ռուբեն Հովհաննիսյանն ասում է՝ գանգատ չունենալը բժշկի չգնալու պատճառ չէ․ պետք է պարբերաբար գոնե օնկոմարկերների հետազոտություն անել․

«Քաղցկեղը, օրինակ, կանխարգելել չենք կարող, բայց կարող ենք հայտնաբերել վաղ փուլում․ կան դեպքեր, երբ հիվանդությունները, որոնք դեռ որևէ նշան չեն տալիս, կարող են վաղը կամ մյուս օրը դառնալ անբուժելի։ Սա վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, շագանակագեղձի քաղցկեղին, կոլոռեկտալ (հաստ աղիքի) քաղցկեղին, ինչպես նաև գինեկոլոգիական մի քանի տեսակների»։


Օնկոուրոլոգը նշում է՝ դեռ հնարավոր չէ ասել «այս հաբը խմիր, և վերջ՝ բուժվեցիր», սակայն կան բազմաթիվ արդյունավետ միջոցներ, և դրանցից առաջինը վիրաբուժությունն է․

«Վիրաբուժությունը հաճախ թույլ է տալիս արմատախիլ անել քաղցկեղը, և մենք այսօր մեծ հաջողություններով ենք դա անում։ Կարևորը՝ հիվանդությունը պետք է հայտնաբերվի ժամանակին, որ երբ վիրահատենք, պացիենտին ասենք, որ նա քաղցկեղից չի մահանա»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Արժեքների պաշտպան Եվրամիությունը վերադառնում է իր շահերի պաշտպանությանը»․ Դավիթ Հարությունյան

Ինչի մասին է աղաղակում Եվրոպայի լռությունը, երբ սրբազանները, բարերարները, ժողովրդավարական ընտրություններով ընտրված ղեկավարները բանտում են. Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Քաղբանտարկյալների առկայության պայմաններում օրինական ընտրություններ չեն լինում»․ Սուրեն Սուրենյանց

Իշխանությունը վստահեցնում է, որ ընտրողների ձայնը չի կեղծելու, բայց այդ ձայնի արդյունքում ընտրված համայքային ոչ յուրային ղեկավարներին արագ չեզոքացնում է։ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը նկատում է, որ տեղական ինքնակառավարման համակարգը միակը չէ. իշխանությունը չի հանդուրժում որևէ կառույցի անկախությունը։

📌Հիշենք միայն վերջին իրադարձությունները. Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց Գյումրիի ղեկավար ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս հետո։ Երեկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք ներկայացվեց Բյուրեղավանի ղեկավարին։ Ապարանում կոռուպցիոն գործով համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ էլ դատարանը 7 տարվա քննությունից հետո օրերս կայացրեց վճիռն ու 6 տարի 3 ամիս ազատազրկման դատապարտեց։ Ընդ որում Դավիթ Համբարձումյանը նաև խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է` գործող վարչապետի իմպիչմենտի դեպքում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Անուշ», «Սպարտակ», «Գայանե»․ դրսում մշտապես սպասում են մեզ, մեր առաջատար արտիստները ամբողջ աշխարհի լավագույն թատրոններում են, դա շատ մեծ հպարտություն է մեզ համար»։


Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախմբի վարիչ, քոուչ Հասմիկ Անտոնյանը «Ուրիշ նորություններում» ամփոփել է թատրոնի վերջին ձեռքբերումները, խոսել սպասվող պրեմիերաների, գալա-համերգների և ժամանակակից օպերային արվեստի մարտահրավերների մասին։
Նրա խոսքով՝ օպերային թատրոնը մշտապես ձգտում է նորարարությունների.

«Մարտին կլինի Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի առաջնախաղը՝ իտալական բեմադրությամբ, ամբողջ ռեժիսորական կազմը Իտալիայից է»։


Անտոնյանը խոսել է նաև մանկական ներկայացումների մասին.

«Մեր ապագա հանդիսատեսը հենց իրենք են։ Այսօր երեխաները կգան մանկական ներկայացման, կճանաչեն օպերային արվեստը, բալետը, կսիրեն և հետո կլինեն մեր մշտական հանդիսատեսը։ Նրանց առաջարկում ենք Քրիստ Մանարյանի «Մուկօպերա»-ն, ինչպես նաև Հացագործյանի «Շունն ու կատուն», Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Загадочно, но факт: как мундир Исраэла Ори заставил усомниться в его армянском происхождении

Почему права армян ущемлялись в крупнейших державах Востока и как уроженец Сисиана Исраэл Ори в ХVII веке, после службы во французской армии и долгих лет пребывания при дворе европейских императорских особ, получил чин русского полковника и отправился на переговоры с персидским шахом – об этом очередной подкаст из цикла «Патмадаран».

Совместный проект Sputnik Армения и исторического клуба при РЦНК в Ереване рассказывает о малоизвестных фактах общего прошлого и помогает молодому поколению узнать много нового о своих соотечественниках. В очередном выпуске руководитель армянского представительства РЦНК Вадим Фефилов, председатель Исторического клуба, ученый Ваге Аветисян и выпускница МГУ, журналист Астхик Саакян беседуют о надеждах армян на Россию и Европу и об их военно-политических действиях несколько столетий назад.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանն ունի ամենաուժեղ դաշնակիցը միջազգային բոլոր հարթակներում պաշտպանվելու համար իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներից․ և դա, ըստ էության, Հայաստանն է, որովհետև միջազգային մեղադրանքները Ադրբեջանի վրայից կարող են սրբվել միայն Հայաստանի աջակցությամբ։ Եվ Հայաստանի աջակցությունը լռելն է, չբարձրաձայնելն է, արհամարհելն է մարդու իրավունքների այն բոլոր տիպի զանգվածային ոտնահարումները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, և ասեն է՝ հարցը փակված է, մենք գոհ ենք ամեն ինչից, խաղաղություն է»։


Ինչո՞ւ են իշխանությունները շրջանցում բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի թեման միջազգային գործընկերների հետ հանդիպումներում․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակության նախագահ Էդմոն Մարուքյանը։

📌Երևանում անցկացված Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ են քվեարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների, ինչպես նաև Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Ըստ առաջարկի համահեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` տարբեր խմբակցությունների եվրոպացի գործընկերներից իմացել են, որ ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը կարող է դառնալ FinTech կենտրոնը տարածաշրջանում». Երեք տարի առաջ Լոնդոնից Հայաստան տեղափոխված «FinTech Արմենիա» ընկերության հիմնադիր տնօրեն Ստեֆան Լուկասը «Ուրիշ նորություններում» ասում է, որ նպատակ ունի զարգացնել FinTech ոլորտը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կենտրոն․

«Նկատեցի, որ այստեղ շատ են խոսում արհեստական բանականության մասին, բայց գրեթե ոչ ոք՝ ֆինթեքի մասին։ Մինչդեռ ֆինթեքը շատ մեծ շուկա է։ Եթե համադրենք ֆինթեքն ու արհեստական բանականությունը, կստանանք մի հսկայական սիներգիա՝ ֆինանսական և տեխնոլոգիական աշխարհների միջև»։


Նրա խոսքով` «FinTech Արմենիայի» հիմնական նպատակը Նյու Յորքի, Լոնդոնի և Սինգապուրի մոդելներին համարժեք ֆինանսական հաբ ստեղծելն է Հայաստանում։ Արհեստական բանականության և կրիպտոարժույթների փոխհարաբերության հարցում Լուկասը զգուշավոր է․

«Եթե ներդրողը հասկանում է իր ռիսկերը, ապա լավ մենեջմենթի դեպքում ԱԲ մոդելները կարող են օգնել, բայց կանխատեսել կրիպտոարժույթների շուկան հնարավոր չէ։ Դա շատ փոփոխական միջավայր է»։


Առաջիկայում հայկական պատվիրակությունը կմասնակցի FinTech համաժողովին Հոնկոնգում։ Վստահ է, որ տեխնոլոգիական զարգացումները փոխելու են ֆինանսական աշխարհը, և Հայաստանը կարող է զբաղեցնել իր տեղը այդ գործընթացում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
От дебюта в 10 лет до мировой сцены: российская пианистка с армянскими корнями Ева Геворгян о себе и планах до 2027 года

Лауреат более 40 международных конкурсов, известная пианистка из России с армянскими корнями Ева Геворгян поделилась со Sputnik Армения деталями своей насыщенной гастрольной жизни, творческими нюансами и планами на будущее. Ее гастрольный график уже расписан до середины 2027 года. Ева признается, что каждое возвращение на ереванскую сцену для нее особенно ценно:

«Я взрослею и стараюсь привнести в программу не только разный репертуар, разные стили, но также ту жизнь, которую я переживаю, уже с новыми эмоциями». Она призналась, что готовит музыкальный сюрприз для публики: «Будет и что-то армянское — но пусть это останется тайной. Жду всех на концерте»!


Пианистка прибыла в Ереван, чтобы выступить с Национальным филармоническим оркестром Армении под руководством маэстро Эдуарда Топчана 2 ноября на закрытии 17-го международного музыкального фестиваля, где исполнит Пятый фортепианный концерт Бетховена. Фестиваль, посвященный 100-летию Национального филармонического оркестра Армении, стартовал 19 сентября и продлится до 2 ноября. В рамках фестиваля на сцене концертного зала имени Арама Хачатуряна выступают ведущие солисты и дирижёры мирового уровня.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«2026-ին ընդառաջ, ներքին աջակցության նվազմանը զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են աջակցություն և լոյալություն ստանալ արտաքին աշխարհում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը մեկնաբանել է Փաշինյանի փարիզյան այցի արդյունքները․ ըստ քաղաքագետի՝ իշխող քաղաքական թիմն արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026-ի քարոզարշավը՝ Փաշինյանը ներկայանում է որպես խաղաղության ուժ` բոլոր մնացածին ներկայացնելով որպես պատերազմի ուժեր։

«Նախկինում ևս միջազգային հարթակներից մեկում իր կողմից հնչել է արդեն հայտարարություն, որ Արևմուտքը պետք է աջակցի իր իշխանությանը` ՀՀ–ում հակաժողովրդավարական ուժերի նկատմամբ հաղթանակ տանելու գործում։ Ուստի այս հանդիպումը սիմվոլիկ է այն իմաստով, որ Փաշինյանը, իր բոլոր գլխավոր մրցակիցներին բնորոշելով որպես հակաժողովրդավարական ուժեր, որոնք կառավարվում են իբրև թե Ռուսաստանի կողմից, փորձում է լեգիտիմացնել ապագայում հնարավոր ճնշումները հիմնական մրցակից ուժերի դեմ»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան Time». Նոր աշխարհաքաղաքական իրավիճակում այլևս գոյություն չունեն խաղի նախկին կանոնները․ այսօր գործում է միայն ուժի գործոնը։ Դրա հետ մեկտեղ, Բելառուսում անցկացված Եվրասիական անվտանգությանը նվիրված ֆորումը շատ հստակ արձանագրեց, որ որևէ պետություն չի կարող կառուցել իր անվտանգությունը՝ այլ պետության հաշվին։

Այս միտքը առավել քան արդիական է Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համատեքստում, քանի որ նրանք իրենց ռազմավարական ու անվտանգային խնդիրները լուծում են հենց մեր հաշվին՝ մեր գոյության հաշվին։ Ուստի առանցքայինը պետք է լինի այն գիտակցումը, որ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի այլ պետությունների անվտանգային համակարգի ամրապնդումը տեղի ունենա մեր պետական անվտանգության հաշվին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
Արցախցիների խնդիրներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ այսօր հուշագիր են ստորագրել՝ միավորելով իրենց ուժերն ու ջանքերը արցախցիների խնդիրների հասցեագրման, դրանց արդյունավետ լուծման, արժանապատիվ կենսապայմանների ապահովման և անվտանգ վերադարձի իրավունքի համար։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում ասել է, որ ուշադրության կենտրոնում տարբեր հարցեր են լինելու՝ սկսած մարդկանց հոգեկան առողջությունից մինչև իրավունքներ, ընդ որում՝ զբաղվելու են ոչ միայն արցախցիների, այլև ՀՀ մյուս քաղաքացիների խնդիրներով ևս, կարևորում են, որ արցախցիները մնան ու արարեն այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում․

«ՀՀ-ն ևս մեր բոլորի հայրենիքն է։ Այո, այս պահին մենք ամենածանր վիճակում ենք, որովհետև հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տներն էին, մեր անցյալն էր, մեր ամեն ինչն էր, ընդունում ենք, որ ժամանակավորապես կորցրել ենք։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում պետք է լինենք ճամպրուկային ու ոչինչ չանելու տրամադրությամբ լինենք»։


@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արդեն առանց Արարատ լեռան. այսօրվանից Հայաստանի անձնագրերում մուտքի կամ ելքի նոր կնիքն է դրվում

Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են կադրեր, որոնցում երևում է, որ Արարատի պատկերը հեռացվել է Հայաստան մուտքի/ելքի կնիքներից։

📌Դեռևս սեպտեմբերին Փաշինյանը խոստովանել էր, որ դրոշմից Արարատի պատկերը հանելը սեփական նախաձեռնությունն է, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել։

@ArmeniaSputnik
👍1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Զինծառայությունը պետք է դառնա կյանքի առավելություն, ոչ թե պարտավորություն։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարին 1.5 դարձնելով՝ իշխանությունը, ինչպես շատ այլ հարցերում, այս դեպքում ևս շարժվում է հակառակ ուղղությամբ՝ չկարողանալով լուծել խնդիրը, պարզապես վերցնում ու փրթում է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։

«Պարտադիր ժամկետային ծառայողը, որը երկու տարի ծառայում էր, պետք է հստակ իմանար, որ ծառայությունից հետո ինքը ստանում է որոշակի և կայուն կարգավիճակ՝ ամբողջ կյանքի համար։ Առաջին հերթին՝ անվճար կրթություն ստանալու հնարավորություն, առողջապահական մի շարք ծրագրերից անվճար օգտվելու իրավունք, պետական ծառայության համակարգում արտոնյալ ռեժիմով աշխատանքի անցնելու հնարավորություն։ Մարդը պետք է մտածի ոչ թե՝ «ինչ լավ է, որ վեց ամիս քիչ ծառայեմ», այլ՝ «ինչ լավ է, որ հնարավորություն ունեմ լիարժեք ծառայելու», որովհետև դա իր համար կյանքի տարբեր փուլերում կբերի նոր հնարավորություններ ու արտոնություններ։ Այսինքն՝ վեց ամսով ծառայության կրճատումը չի կարող ունենալ այն դրական ազդեցությունը մարդու կյանքի վրա, որը կունենան իմ նշած երկարաժամկետ երաշխիքները»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չի հաջողել, ինչպես և նախորդ անգամ։ Այս անգամ մարդկանց թիվը նույնիսկ ավելի քիչ էր, քան նախորդ կիրակի»։


Sputnik Արմենիան քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին․ հաջողե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ սկսած քաղաքական արշավը․

«Վարչական ռեսուրսի կիրառումն ու վարչապետի որոշակի ընտրազանգվածը միասին նույնիսկ չեն ապահովում իշխանության ցանկալի թվաքանակը»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
❗️Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել նրան, լրագրողներին ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Նախնական տվյալներով սպանություն է`երախայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով»,–ասաց նախարարը։

@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
❗️Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել նրան, լրագրողներին ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Նախնական տվյալներով սպանություն է`երախայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով»,–ասաց նախարարը։ @ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Երբ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել․ ՆԳ նախարար

«Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման ընթացքում է վրա հասել դեպքը։ Պետք է պատշաճ կերպով գնահատենք դեպքը, այս պահի դրությամբ այլ տվյալ չեմ կարող ասել»,– լրագրողներին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Երբ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, ամբողջ հարակից հատվածում իրականացվել է տարածքի «սանրում», յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում հայրը, ըստ նրա նախնական ցուցմունքի, երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռերն արդեն իսկ կանխորոշված էին նախքան իրավական քրեական գործընթացների մեկնարկը»։


Sputnik Արմենիան զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

«Մենք կանխատեսում ենք ամենախիստ պատժատեսակների կիրառում, անգամ ցմահ ազատազրկման տեսքով»։


📌Հոկտեմբերի 31-ին Բաքվի դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կեղծ դատավարության դատական լսումների փուլը։ Նոյեմբերի 3-ից կողմերը պետք է սկսեն ներկայացնել իրենց ավարտական ճառերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է»։


Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

«Ինչպես Հաղարծինի քահանան Տեր Տարոն Հունանյանի հարցը, ով նախորդ կիրակի օրը մասնակցում էր Ստեփան Ասատրյանի հրավիրած ապօրինի պատարագին, այնպես էլ Տեր Թադե քահանա Թախմազյանի վերաբերյալ կարգապահական հարցերն ընդգրկված են Մայռ աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում ու սահմանված ընթացակարգով այդ հարցերը քննության կառնվեն»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM