Radio Sputnik Armenia
493 subscribers
361 photos
3.34K videos
2.3K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունները դադարել են լինել նոր ու հին ուժերի գաղափարական ծրագրերի պայքար, ինչը կարող է կրկնվել նաև Հայաստանում»։


2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում են վերադասավորումները․ ստեղծվում են նոր քաղաքական ուժեր՝ հանրությանը անհայտ ու հայտնի՝ հին ու նոր դեմքերով։ Որքանո՞վ կարող են այս ուժերը համարվել նոր, ի՞նչ սպասել իշխանության հետ նրանց առաջիկա մրցապայքարում, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

📌Ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց գերնպատակը իշխանափոխությունն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Արդեն իսկ քաղաքական հայտ են ներկայացրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թուրքիային ավելի շատ է պետք Հայաստանի տարածքով ճանապարհը։ Այն, ինչ թուրքերին է պետք, մեզ փորձում են վաճառել որպես մեր տնտեսության զարգացումն ապահովող խարիսխ։ Հիմա ստացվել է այնպես, որ թուրքերին, մեղմ ասած, ավելի շատ է պետք սահմանը բացել Հայաստանի տարածքով՝ արդեն անվերահսկելի ձևով, որովհետև չկա Արցախ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

«Նիկոլ Փաշինյանը այն, ինչը թուրքերին պետք է, ներկայացնում է որպես «դա մեզ է պետք», բայց տնտեսական հաշվարկները՝ ինչու է մեզ դա պետք ու ինչ եկամուտ ենք ստանալու, չի ներկայացնում։ Բոլորը հասկանում են, որ այն կոնֆիգուրացիայով, որով պատրաստվում են «բացել տարածաշրջանային կոմունիկացիաները», Հայաստանը եկամուտ չի ունենալու։ Այն, ինչ թուրքերին է պետք, մեզ փորձում են վաճառել որպես մեր տնտեսության զարգացումն ապահովող խարիսխ՝ առանց որի, ասում են՝ մենք չենք կարող զարգանալ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Սպանություն եկեղեցում

Այսօր Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում դանակահարել են տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է, հայտնում է լրագրող Գագիկ Շամշյանը։

Մահացածի ինքնությունը պարզվում է։

@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա
❗️Սպանություն եկեղեցում Այսօր Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում դանակահարել են տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է, հայտնում է լրագրող Գագիկ Շամշյանը։ Մահացածի ինքնությունը պարզվում է։ @ArmeniaSputnik
Չարենցավանի եկեղեցում սպանություն կատարելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է. ՆԳՆ

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նուբարաշենի աղբավայրում 7-8 միլիոն տոննա գոյություն ունեցող աղբն է խնդիր հարուցում։ Եվ միայն գործարանի կառուցմամբ Նուբարաշենի աղբավայրի էջը չի փակվի»։


Sputnik Արմենիան զրուցել է թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի հետ։

«Նուբարաշենի աղբավայում կան որոշ զոնաներ, որոնք ամենառիսկայինն են․ այդ զոնաների հետ պետք է լուրջ աշխատանք տարվեր շատ վաղուց։ Կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելը շատ լավ է, պետք է, բայց դա լրիվ այլ խնդիր է լուծում։ Եթե այդ գործարանը ունենաք 4-5 տարի անց, մենք ընդամենը կլուծենք այն խնդիրը, որ այլևս աղբ, թափոն չի գնա աղբավայր, բայց 7-8 միլիոն տոննա գոյություն ունեցող աղբը՝ այ դա է խնդիր հարուցում․ գործարանի կառուցմամբ Նուբարաշենի աղբավայրի էջը չի փակվի»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կյանքը կերկարի առնվազն 100 տարով»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը հերքել է լուրը, թե դուրս է եկել հուշարձանի վերականգնման աշխատնքային խմբից։ Ճարտարապետը վստահեցնում է, որ վերանորոգման աշխատանքները չեն խանգարի առաջիկա ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երթին։

📌Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նորոգման ակտիվ աշխաանքներն ու դրանց շուրջ խոսակցությունները շարունակվում են։ Օրերս ճարտարապետ Անահիտ Թարխանյան ասուլիսում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության հուշարձանի վերականգնման աշխատանքները դարձել են չափազանց դժվար և վիճակն այնքան է բարդացել, որ Սաշուր Քալաշյանը դուրս է եկել հեղինակային հսկողության խմբից։ Նաև մտավախություն կա, որ նորոգման նպատակով «քանդվող» հուշահամալիրն այդպես էլ չի կառուցվի կամ, որ նորոգումն առնվազն 3 տարի կտևի ու այդ ընթացքում բոլորս զրկված ենք լինելու ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Radio Sputnik Armenia
«Նուբարաշենի աղբավայրում 7-8 միլիոն տոննա գոյություն ունեցող աղբն է խնդիր հարուցում։ Եվ միայն գործարանի կառուցմամբ Նուբարաշենի աղբավայրի էջը չի փակվի»։ Sputnik Արմենիան զրուցել է թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի հետ։ «Նուբարաշենի աղբավայում…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Փակել լուսամուտները, տնից դուրս չգալ, հանրային միջոցառումներն արգելել»․ բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը կարծում է, որ Նուբարաշենի ծխացող աղբավայրի պայմաններում առկա է թունավորման լուրջ վտանգ, որի պայմաններում պետք է մարդկանց հորդորել դուրս չգալ տներից․

«Նուբարաշենի աղբավայրի ծխացող օջախները կարող են լուրջ վնաս հասցնել մարդկանց առողջությանը։ Նման պայմաններում «Էրեբունի–Երևան» տոնական միջոցառումները պետք է պարզապես հետաձգվեին»։


Վարդանյանը թատերական ներկայացում է համարում Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե աղբավայրը միտումնավոր են հրդեհել։ Ըստ նրա՝ այս իրավիճակը պարզապես հետևանքն է վատ կառավարման։

📌Երևանի քաղաքապետն այսօր հայտնել է, որ 14։00-ի դրությամբ՝ Երևան քաղաքի օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է չափավոր, ընդունելի միջակայքում (85.9 միավոր)։ Ավինյանը նշել է, որ գիշերը ջրելու են փողոցները, որ մեղմեն վտանգը։ Առողջապահության նախարարությունը ժամեր առաջ զգուշացրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա և նշել է առողջական հնարավոր խնդիրները՝ շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն), սրտանոթային խնդիրների սրացում, աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն, գլխացավեր, հոգնածություն, երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։ «Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է, զերծ մնացեք ֆիզիկական ակտիվությունից դրսում, խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեր երդումը գրված չէ, բայց պահվում է խղճով»․ «Ուրիշ նորություններում» Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քրիստինե Սողիկյանը պատմել է համընթաց թարգմանիչների գործի տեսանելի ու անտեսանելի դժվարությունների մասին։

«Գաղտնիությունը թարգմանչի աշխատանքի առանցքային պայմանն է․ երբեք չենք բարձրաձայնում այն, ինչ լսում ենք, անգամ եթե պայմանագրում նման կետ չկա։ Դա մասնագիտական բարեխղճության ու էթիկայի հարց է, ինչպես բժշկի մոտ»։


Որպես անտեսանելի դժվարություն թարգմանիչը նշում է Հայաստանում համընթաց թարգմանիչների փոքր թիվը․

«Ըստ միջազգային չափորոշիչների՝ թարգմանիչները 20-30 րոպեն մեկ պետք է փոխարինեն իրար, բայց Հայաստանում փոքր շուկայի պատճառով հաճախ մինչև մեկ ժամ մենակ են աշխատում, ավելի երկար դեպքում՝ զույգով։ Ուղեղի համար սա ամենաբարդ փորձություններից է»։


Իսկ մեր աշխատանքային առօրյա ներխուժած արհեստական բանականությունն այս դեպքում չի կարող օգտակար լինել․ «Թարգմանիչը փոխանցում է ոչ միայն բառերը, այլև մշակութային իմաստները, նրբությունները, ենթատեքստը»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավտոսերվիս»․ Էլեկտրական մեքենաների թիվը կտրուկ ավելացել է. հուսալի՞ են արդյոք դրանք

Հաղորդաշարի համահեղինակներ Վարդան Ալոյանի ու Արման Հակոբյանի հետ զրույցում էլեկտրական մեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը խոսել է Հայաստանում էլեկտրական մեքենաների քանակի ու որակի մասին, և թե ինչ խնդիրներ կարելի է սպասել այդ մեքենաներից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Պաշտոնյան չի կարող հայհոյանքներով խոսել, որովհետև դա խախտում է հանրային առողջությունը»։


Ով և ինչի համար է պատժվում Հայաստանում․ վերջին աղմկահարույց կալանավորումներիn ու դատավճռին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վավերագրող, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

«Քաղաքացին իր խոսքում կարող է ազատ լինել, պաշտոնյան՝ ոչ։ Պաշտոնյաները պետք է զսպվածություն դրսևորեն, մինչդեռ քաղաքացիների դեպքում դա գնահատականն է այդ պաշտոնյայի իրականացրած քաղաքականությանը»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Политолог Арчил Сихарулидзе: Проигравшая оппозиция Грузии уповала на “стратегию Пашиняна”

Изначально грузинская оппозиция предсказала, что день выборов 4 октября станет мирным переворотом. Затем поправилась, назвал это мирным путчем. А потом вовсе договорилась, что грядет мирная революция по ”стратегии Пашиняна”, рассказывает тбилисский политолог Арчил Сихарулидзе в рамках проекта Армана Ванескегяна "На самом деле" в эфире радио Sputnik Армения.

Понятно, что в напряженной ситуации на глобальной геополитической арене такие термины как путч или переворот дали бы немного предвыборных очков самим оппозиционерам, пусть даже их вовсю поддерживали и в открытую финансировали евро-чиновники из Брюсселя, продолжает политолог. “Поэтому он и изобрел термин “стратегия Пашиняна. Даже объяснил, что они просто выйдут на улицу, перекроют дороги, и “Грузинская мечта” им власть передаст, как было в Армении”.

Судя же по тому, как разворачивалась ситуация в день грузинских муниципальных выборов в Тбилиси, тогда оппозиция совершила судьбоносную ошибку. Во всяком случае, как рассказал Сихарулидзе, имела место откровенная провокация, когда лидеры оппозиции призвали штурмовать президентский дворец и напали, избили тамошних охранников. Начали поджигать, громить и так-далее – то есть дали обоснованный повод властям применить силу.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
США хочет закрепить роль медиатора: эксперт об участии Пашиняна на саммите в Египте

Визит премьера Армении обусловлен в первую очередь стремлением Трампа лишний раз предстать в роли миротворца, способного завершать международные конфликты, сказал @SputnikARM политолог Грант Микаелян.

Вклад Армении в возможное урегулирование между Израилем и Газой — нулевой, она не обладает инструментами для влияния на процесс. Поэтому участие Армении ограничится формальным присутствием.


Участие Армении свидетельствует также о дальнейшем усилении роли США как посредника в переговорном процессе между Ереваном и Баку. Если в 2021 году основным медиатором выступала Россия, то позднее переговорный процесс переместился в Брюссель, затем в Вашингтон и Нью-Йорк. Сейчас этот формат получает закрепление.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թոռները պատրաստում են պապի ցուհանդեսը. շատ հուզիչ տեսարան էր»․ հոկտեմբերի15–ին ժամը 19։00–ին, Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին նվիրված ցուցահանդեսի բացումը։ «Ուրիշ նորությունների» հյուրերն են Սահակյանցի որդին` մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը։

«Այսօր Ռոբերտ Սահակյանցի ցուցահանդեսով զբաղվում են նրա թոռները` զբաղվելով կազմակերպչական բոլոր հարցերով՝ դիզայնով, ամեն մանրուքով։ Շատ հետաքրքիր պահ էր, երբ երեկ դիտում էի, թե ինչպես են բոլորը միասին աշխատում․ Ռոբերտի հարսը հավաքում էր նյութերը, մյուսը մոնտաժում էր, շատ հուզիչ տեսարան էր։ Այդտեղ զգացվում էր իրական սերնդափոխությունը»,– ասում է Դավիթ Սահակյանցը։


Աննա Գրիգորյանը հավելում է` Սահակյանցների ընտանիքը «կլանային նվիրվածություն» ունի Ռոբերտին․

«Շատ դժվար է լինել ֆենոմենալ տաղանդ ունեցող մարդու ժառանգը։ Ռոբերտ Սահակյանցը անզուգական է, անկրկնելի։ Աշխարհում երկրորդը չկա։ Եվ այստեղ ոչ թե պետք է շեշտել, որ նա հայ է, այլ որ նա բացառիկ երևույթ է համաշխարհային անիմացիայի պատմության մեջ»։


Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 19-ը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան Time». Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ թվացյալ անտարբերության տակ իրականում թաքնված են այլ գործընթացներ. մարդիկ կարծես հոգնել են քաղաքականությունից, սակայն հենց այդ հոգնածությունն ու քաղաքական կյանքից հեռացումը ամենավտանգավոր երևույթներից են։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մարդկանց հասցնենք պարզ միտք՝ քաղաքականությունից հեռու մնալը և չմասնակցելը ուղիղ հարված է յուրաքանչյուր քաղաքացու կյանքին, նույնիսկ ամենօրյա կենցաղին։ Եթե մարդը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, թեկուզ նվազագույնը՝ ընտրություններին, վաղը այդ չգնալու պատճառով կարող են առաջանալ խնդիրներ, որոնք կազդեն հենց իր վրա։

Խնդիրը այն չէ, թե ով ում կողմնակից եք՝ իշխանության, թե ընդդիմության։ Ամենակարևորն այն է, որ բոլորը հասկանան՝ մասնակցել ընտրություններին, ներգրավվել քաղաքական գործընթացներում անհրաժեշտություն է։ Որքան քիչ մարդիկ են մասնակցում, այնքան ավելի մեծ են դառնում պետության համար ռիսկերը։ Իսկ պետությունը, ի վերջո, հենց մարդիկ են։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պահը եկել է իրապես լրջանալու։ Պետությունը պետք է մի օր ասի` ինչ խնդիր ունենք մենք հանցավորության մեջ, որոնք են այն ոլորտները, որ մարդկանց բերում, հասցնում են ապատիայի։ Այդ ոլորտներով պետք է նախատեսվեն կոնկրետ թիրախային ծրագրեր` հենց կանխարգելման ուղղությամբ»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը խոսել է վերջին շրջանի աղմկահարույց սպանությունների մասին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Թուրքական ներդրումների աճը դրական կարող ենք դիտարկել միայն, եթե հակամարտությունը լուծված է։ Եթե Թուրքիան հակահայկական քաղաքականությունից հրաժարվի՝ միայն այդ դեպքում կարող ենք խոսել, որ այն այլևս Հայաստանի համար խնդիր չի ներկայացնում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը խոսել է խաղաղության օրակարգում Հայաստան–Թուրքիա տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին։

«Հայաստանում արդեն գոյություն ունի թուրքական լոբբին, որն ազդում է նաև քաղաքական որոշումների վրա»։


📌Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ լրագրողների հետ զրույցում ողջունել էր ՀՀ-ում թուրքական ներդրումները` հիշեցնելով, որ հայաստանյան տնտեսությունում թուրքական ընկերություններ ներգրավված են դեռ 2012-2013 թվականներից։ «Ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով»,– ասել է նախարար Պապոյանը՝ չբացառելով, որ սահմանների բացման դեպքում Թուրքիայում էլ հայկական ընկերությունները ներդրումներ կանեն։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
"Патмадаран": как штурмовали Эриванскую крепость

В первом выпуске нового проекта под названием «Патмадаран» доктор исторических наук Айк Оганесян в беседе с руководителем РЦНК в Ереване Вадимом Фефиловым и журналистом Дмитрием Писаренко делится малоизвестными фактами о штурме Эриванской крепости. На днях этому событию исполнилось 198 лет. Русские войска и армянские добровольцы под предводительством генерала Паскевича освободили город и Восточную Армению из-под персидского владычества.

«Патмадаран» - совместный проект Sputnik Армения и Исторического клуба, действующего при представительстве Россотрудничества в Ереване.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Forwarded from Sputnik Արմենիա
Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի. Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը, այսօր ասուլիսին ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է»,- ասաց Ամստերդամը։


@ArmeniaSputnik
💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դաբաղի լաբորատոր հաստատված դեպք չունենք․ դիմող չի եղել, փորձաքննություն չի իրականացվել»․ Անուշ Հարությունյան

📎Օրերս ֆերմեր Վրույր Այվազյանը սոցցանցում տեսանյութ տարածեց, որում զգուշացնում է՝ ուշադիր լինել մսամթերք ու կաթնամթերք սպառելիս, քանի որ Լոռիում ընտանի կենդանիների շրջանում տարածված է դաբաղ հիվանդությունը, որը կենդանիների միջոցով նաև մարդկանց է փոխանցվում։

Թեմայի շուրջ Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Mallորվածը» VS «Տանը մենակ». «Ուրիշ նորությունների» եթերում ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը մի շարք բացահայտումներ է անում ֆիլմի ստեղծման պատմությունից։

«Ես ունեցել եմ միտք, որ պետք է նկարեմ մի ֆիլմ, որը կոնկրետ Նոր տարվա համար կլինի։ Այս գաղափարը կյանքի կոչելու առաջին դրդումը եկավ Գրիգոր Դանիելյանից ու Գարիկ Սեփխանյանից։ 2020 թվականն էր՝ շատ դժվար ժամանակ։ Մենք Կամերային թատրոնում էինք, երբ վատ օրեր էին, բայց փորձում էինք անել ամեն ինչ, որ մեր երկրում մի քիչ լույս լինի։ Շատ ենք խոսել, մտքեր փոխանակել, ու հենց այդ օրերին էլ ծնվեց այս ֆիլմի գաղափարը։ Քանի որ Գարիկն ու Գրիգորը շատ զբաղված էին իրենց սերիալային նախագծերով, ես որոշեցի ներգրավել Նարեկ Մարգարյանին։ Նարեկի հետ միասին գրեցինք սցենարի հիմնական տարբերակը, հետո տղաներն էլ միացան ու միասին ուժեղացրինք հումորային գիծը«։


Ռեժիսորը չի թաքցնում՝ ֆիլմը որոշ առումով ոգեշնչված է Home Alone-ից․ Նոր տարի է, ձմեռ, երեխա, որ պատահաբար մնում է մոլում, ու իրադարձությունները սկսվում են հենց այնտեղ։

«Բայց մենք փորձել ենք գրել ամբողջությամբ օրիգինալ սցենար, որը ոչ մի կերպ կապ չունի այդ ֆիլմի հետ։ Այո՛, կան փոքր դետալներ, որոնք հիշեցնում են, բայց մեր պատմությունը լրիվ ուրիշ է՝ երեք տարբեր պատմություն, որոնք միահյուսված են իրար»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պետությունը, սփյուռքը և եկեղեցին կարող են մեր կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած բանակից մինչև առողջապահություն ու բնապահպանություն, զարգացնեն»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանն է։

«34 տարի Հայաստանը անկախ պետություն է, և ես կարող եմ թվարկել մեր երկրի բոլոր թերությունները, որոնք չեն իրականցավել, որովհետև չունենք բավարար մարդկային կապիտալ Հայատսանում, և պետք չէ ամաչել դրանից... Բայց մենք ունենք սփյուռք, որտեղ կա այդ պակասող մարդկային ներուժը՝ փայլուն իրավաբաններ, բժիշկներ, գիտնականներ, բիզնեսմեններ։ Այս մարդիկ թող ունենան երկու հայրենիք` Հայաստանն ու այն պետությունը, որտեղ ծնվել են․ պետք է մոտիվացնել, որպեսզի նրանք գան Հայաստան։ Եվ ես համոզված եմ՝ եթե Սփյուռքը դառնա մեր երկրի քաղաքական, գործադիր և դատական համակարգերի ակտիվ մասնակիցը, ապա Հայաստանի պատկերը շատ արագ կփոխվի։ Եթե Հայաստանի ընդդիմադիր դաշտը վերջապես հասկանա, որ մենք իսկապես շատ մեծ ճգնաժամ ենք ապրել, և պետք չէ սահմանափակվել իրար վիրավորելով, անուններ, պիտակներ կպցնելով․ դրանով հարց չի լուծի։ Պետք է ունենալ հստակ քաղաքական օրակարգ և դրա շուրջ միավորվել»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1