Radio Sputnik Armenia
493 subscribers
361 photos
3.34K videos
2.3K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կալանքը որպես խափանման միջոց պիտի կիրառվի բացառիկ դեպքերում»։


Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ այսօր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան մտահոգիչ է․ այն կիրառվում է ոչ միայն հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով, այլև ոչ հայտնի քրեական վարույթներով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Անահիտ Մանասյանը նշում է՝ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, և այս առումով շատ լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ոսկու շուկայում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա սահմանափակ է»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը նշում է՝ համաշխարհային շուկայում ոսկին շարունակում է թանկանալ գլոբալ տնտեսական անորոշությունների և արժույթների արժեզրկման պատճառով։

📌Ոսկու գինը համաշխարհային շուկայում շարունակում է կայուն աճ գրանցել։ Բորսայական գինը, երեկվա տվյալներով, սակարկությունների ընթացքում հասել է նոր ռեկորդային արժեքի ՝ տրոյական ունցիայի դիմաց 4000 դոլարից բարձր։ Վերջին օրերին թանկարժեք այդ մետաղի գինն աճել է ԱՄՆ-ի «շաթդաունի» ֆոնին Վերլուծաբանների կարծիքով՝ ոսկու արժեքն աճում է Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին: Բացի այդ, ըստ մասնագետների` ոսկու համաշխարհային գնի վրա ազդում են նաև Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարության փոփոխությունները։ Նախորդ տարի օրինակ, ոսկու գինը սկսեց բարձրանալ Սիրիայում պատերազմին զուգընթաց։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր է կառուցել հարաբերություններ, որը հիմնված կլինի երեք ատրիբուտի վրա։ Առաջինը ռազմաքաղաքական բալանսավորումն է: Եթե դու չունես սա այս տարածաշրջանում, նշանակում է՝ խոսում ես անհավասար դիրքերից»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է:

«Երկրորդ կարևոր ատրիբուտը՝ հորիզոնական ապաշրջափակումը, հնարավոր է զուգորդել ուղղահայաց դիվանագիտական վեկտորի հետ՝ ստեղծելով այնպիսի հարաբերությունների շերտ, որտեղ մեծ պետությունների շահերը ոչ թե բախվում են, այլ համադրվում։ Այսինքն՝ դու չես կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել ի հաշիվ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների։ Մինչև դու քո արտաքին քաղաքական դոկտրինում այս մոտեցումները չդնես, չձևակերպես, աշխարհը քեզ չի ընկալի որպես խաղաղության ձգտողի։ Եվ երրորդը՝ ամենակարևորը, այս ամենի հիմքերի հիմքը՝ պետությունը նպատակ ունի՞, թե ոչ։ Եթե պետությունը նպատակ չունի այս մնացած ամեն ինչը անիմաստ է»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏2💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՔՊ–ի նախագծով «Շողակաթը» զրկվում է երաշխավորված հեռարձակումից․ ես սա դիտարկում եմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ քաղաքական մեծամասնության կողմից ծրագրային ասպատակություն և թիրախավորում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մեկնաբանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում առաջարկվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող, այսինքն` պետական բյուջեից ֆինանսավորում ստացող հեռուստաալիքների թիվը՝ ներկայիս 3 հեռուստաալիքների փոխարեն թողնելով 2-ը։

📌Այսօր պետական ֆինանսավորում ունեն Հանրային հեռուստաընկերությանը պատկանող «Առաջին ալիքն» ու «Լուրեր» լրատվականը և Մայր Աթոռին պատկանող «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաալիքը։ Եվ, քանի որ իշխանական տարբեր հարթակներից հայ առաքելական եկեղեցուն զուգահեռ տևական ժամանակ է քննադատվում է նաև «Շողակաթը», ընդդիմությունը վստահ է, որ նախագիծը բերվել է հենց հոգևոր– մշակութային ալիքը փակելու նպատակով։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
««Չորրորդ Հանրապետության» թեզը դրվել է շրջանառության մեջ, որպեսզի այդ նոր հանրապետության անվան տակ սահմանադրական փոփոխություններ անեն»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է՝ «Չորրորդ Հանրապետության» թեզի իրական բովանդակությունը Անկախության հռչակագրից ձերբազատվելն է։

📌Սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտարարեց Հայաստանի 4–րդ հանրապետություն ստեղծելու ցանկության մասին։ Նույն օրը ընդունվեց կուսակցության հռչակագիրը, որն առաջիկա ընտրություններում դառնալու է իշխող ուժի նախընտրական ծրագիրը։ Դրանում մասնավորապես գրված է. «վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը, հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝ «Քապղայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Пролог»: начало литературного пути Эммы Огольцовой

Поэт и прозаик Эмма Огольцова из Арцаха и главный редактор журнала «АТМА» Андраник Романов в эфире «Других новостей» рассказали о сборнике стихов и прозы «Пролог», изданного при поддержке армяно-российской культурной ассоциации «Арка», затронули актуальные вопросы русскоязычной литературы в Армении, поделились творческими нюансами семейного тандема. Эмма Огольцова говорит, что проза далась ей сложнее, но именно муж, писатель и редактор журнала «ATMA» - Андраник, вдохновил её на первый рассказ, который уже вошёл в лонг-лист Международной литературной премии Искандера.

Эмма признаетcя, что Арцах остаётся для неё источником вдохновения:

«Сейчас в Ереване идёт процесс адаптации, но всё прожитое и пережитое отражается в стихах. «Пролог» — книга о любви к родине, к дому, к земле. Это не громкий патриотизм, а чувство обязательного присутствия родного», — подчеркнула автор.


Говоря о международном электронном журнале «ATMA», название которого означает «первоначало», Андраник поясняет: «Мы создавали площадку без границ, где главная ценность — текст, а не место его рождения».

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եկեք պարզենք»․ Ի՞նչ ռիսկեր է պարունակում էկո բեղմնավորումը կնոջ օրգանիզմի համար

Ինֆորմացիան արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ շատ է, բայց հակասական։ Բժիշկ–ռեպրոդուկտոլոգ Տիգրան Բախշինյանի հետ պարզել ենք՝ էկո միջամտությունը կարո՞ղ է արդյոք վտանգավոր լինել կնոջ համար, և ի՞նչ արժե այն Հայաստանում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մարդիկ մեզ էին բերում ժամացույցներ, աթոռներ, հեռուստացույցի տակդիրներ, կահույք։ «Սա տատիկիս տանն էր», «սա մեր մանկության մասնիկն է»․․․ այդ հիշողությունները դարձան ցուցադրության հիմք»։


Երևանի խորհրդային կենցաղը վերադառնում է թանգարանային մշտական ցուցադրությամբ․ Երևանի 2807-ամյակի միջոցառումների շարքում Երևանի պատմության թանգարանը այսօրվանից կներկայացնի 1920-1990-ականների Երևանը՝ խորհրդային շրջանի կենցաղը, արդյունաբերությունը, քաղաքային մշակույթը և ժամանակի մթնոլորտը։

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններում» պատմում է «Խորհրդային կենցաղից մինչև արդյունաբերական ժառանգություն» խորագրով ցուցադրության մասին, որը ձևավորվել է ոչ միայն թանգարանի հավաքածուի, այլև երևանցիների նվիրատվությունների միջոցով։ Թանգարանում վերականգնվել է խորհրդային բնակարանի ինտերիերը՝ վարագույրից մինչև գորգ, կահույք ու սպասք, իսկ պատերին փակցվել են Մոսկվայի ֆաբրիկայի նշանավոր պաստառները։ Ցուցադրվում են նաև Երևանի ժամացույցի, կոշիկի, դաշնամուրի, շամպայնի, տեքստիլի և կոնյակի գործարանների արտադրանքներ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Երեք տարի իշխանութունները, երբ 44-օրյայից հարց էին տալիս, ասում էին՝ քննիչ հանձնաժողովը կա, որ բոլոր հարցերի պատասխանները կտա։ Կարող եմ ասել՝ բոլոր հարցերի պատասխանները չկան, հարցերի մեծ մասի պատասխանները չկան, ու ավելի շատ հարցեր են առաջացել»։


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 8-ին ծանոթացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, որն օրերս հանձնվել էր խորհրդարանի արխիվ։

Փաստաթղթին ծանոթանալուց հետո, Մանուկյանը եզրակացրել է, որ ընդդիմությունը ճիշտ է արել, որ հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի, Մանուկյանի խոսքով՝ «փսևդոհանձնաժողովի» աշխատանքներին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունները դադարել են լինել նոր ու հին ուժերի գաղափարական ծրագրերի պայքար, ինչը կարող է կրկնվել նաև Հայաստանում»։


2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում են վերադասավորումները․ ստեղծվում են նոր քաղաքական ուժեր՝ հանրությանը անհայտ ու հայտնի՝ հին ու նոր դեմքերով։ Որքանո՞վ կարող են այս ուժերը համարվել նոր, ի՞նչ սպասել իշխանության հետ նրանց առաջիկա մրցապայքարում, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

📌Ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց գերնպատակը իշխանափոխությունն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Արդեն իսկ քաղաքական հայտ են ներկայացրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թուրքիային ավելի շատ է պետք Հայաստանի տարածքով ճանապարհը։ Այն, ինչ թուրքերին է պետք, մեզ փորձում են վաճառել որպես մեր տնտեսության զարգացումն ապահովող խարիսխ։ Հիմա ստացվել է այնպես, որ թուրքերին, մեղմ ասած, ավելի շատ է պետք սահմանը բացել Հայաստանի տարածքով՝ արդեն անվերահսկելի ձևով, որովհետև չկա Արցախ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

«Նիկոլ Փաշինյանը այն, ինչը թուրքերին պետք է, ներկայացնում է որպես «դա մեզ է պետք», բայց տնտեսական հաշվարկները՝ ինչու է մեզ դա պետք ու ինչ եկամուտ ենք ստանալու, չի ներկայացնում։ Բոլորը հասկանում են, որ այն կոնֆիգուրացիայով, որով պատրաստվում են «բացել տարածաշրջանային կոմունիկացիաները», Հայաստանը եկամուտ չի ունենալու։ Այն, ինչ թուրքերին է պետք, մեզ փորձում են վաճառել որպես մեր տնտեսության զարգացումն ապահովող խարիսխ՝ առանց որի, ասում են՝ մենք չենք կարող զարգանալ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Սպանություն եկեղեցում

Այսօր Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում դանակահարել են տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է, հայտնում է լրագրող Գագիկ Շամշյանը։

Մահացածի ինքնությունը պարզվում է։

@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա
❗️Սպանություն եկեղեցում Այսօր Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում դանակահարել են տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է, հայտնում է լրագրող Գագիկ Շամշյանը։ Մահացածի ինքնությունը պարզվում է։ @ArmeniaSputnik
Չարենցավանի եկեղեցում սպանություն կատարելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է. ՆԳՆ

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նուբարաշենի աղբավայրում 7-8 միլիոն տոննա գոյություն ունեցող աղբն է խնդիր հարուցում։ Եվ միայն գործարանի կառուցմամբ Նուբարաշենի աղբավայրի էջը չի փակվի»։


Sputnik Արմենիան զրուցել է թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի հետ։

«Նուբարաշենի աղբավայում կան որոշ զոնաներ, որոնք ամենառիսկայինն են․ այդ զոնաների հետ պետք է լուրջ աշխատանք տարվեր շատ վաղուց։ Կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելը շատ լավ է, պետք է, բայց դա լրիվ այլ խնդիր է լուծում։ Եթե այդ գործարանը ունենաք 4-5 տարի անց, մենք ընդամենը կլուծենք այն խնդիրը, որ այլևս աղբ, թափոն չի գնա աղբավայր, բայց 7-8 միլիոն տոննա գոյություն ունեցող աղբը՝ այ դա է խնդիր հարուցում․ գործարանի կառուցմամբ Նուբարաշենի աղբավայրի էջը չի փակվի»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կյանքը կերկարի առնվազն 100 տարով»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը հերքել է լուրը, թե դուրս է եկել հուշարձանի վերականգնման աշխատնքային խմբից։ Ճարտարապետը վստահեցնում է, որ վերանորոգման աշխատանքները չեն խանգարի առաջիկա ապրիլի 24-ին կայանալիք Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երթին։

📌Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նորոգման ակտիվ աշխաանքներն ու դրանց շուրջ խոսակցությունները շարունակվում են։ Օրերս ճարտարապետ Անահիտ Թարխանյան ասուլիսում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության հուշարձանի վերականգնման աշխատանքները դարձել են չափազանց դժվար և վիճակն այնքան է բարդացել, որ Սաշուր Քալաշյանը դուրս է եկել հեղինակային հսկողության խմբից։ Նաև մտավախություն կա, որ նորոգման նպատակով «քանդվող» հուշահամալիրն այդպես էլ չի կառուցվի կամ, որ նորոգումն առնվազն 3 տարի կտևի ու այդ ընթացքում բոլորս զրկված ենք լինելու ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Radio Sputnik Armenia
«Նուբարաշենի աղբավայրում 7-8 միլիոն տոննա գոյություն ունեցող աղբն է խնդիր հարուցում։ Եվ միայն գործարանի կառուցմամբ Նուբարաշենի աղբավայրի էջը չի փակվի»։ Sputnik Արմենիան զրուցել է թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի հետ։ «Նուբարաշենի աղբավայում…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Փակել լուսամուտները, տնից դուրս չգալ, հանրային միջոցառումներն արգելել»․ բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը կարծում է, որ Նուբարաշենի ծխացող աղբավայրի պայմաններում առկա է թունավորման լուրջ վտանգ, որի պայմաններում պետք է մարդկանց հորդորել դուրս չգալ տներից․

«Նուբարաշենի աղբավայրի ծխացող օջախները կարող են լուրջ վնաս հասցնել մարդկանց առողջությանը։ Նման պայմաններում «Էրեբունի–Երևան» տոնական միջոցառումները պետք է պարզապես հետաձգվեին»։


Վարդանյանը թատերական ներկայացում է համարում Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե աղբավայրը միտումնավոր են հրդեհել։ Ըստ նրա՝ այս իրավիճակը պարզապես հետևանքն է վատ կառավարման։

📌Երևանի քաղաքապետն այսօր հայտնել է, որ 14։00-ի դրությամբ՝ Երևան քաղաքի օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է չափավոր, ընդունելի միջակայքում (85.9 միավոր)։ Ավինյանը նշել է, որ գիշերը ջրելու են փողոցները, որ մեղմեն վտանգը։ Առողջապահության նախարարությունը ժամեր առաջ զգուշացրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա և նշել է առողջական հնարավոր խնդիրները՝ շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն), սրտանոթային խնդիրների սրացում, աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն, գլխացավեր, հոգնածություն, երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։ «Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է, զերծ մնացեք ֆիզիկական ակտիվությունից դրսում, խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեր երդումը գրված չէ, բայց պահվում է խղճով»․ «Ուրիշ նորություններում» Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քրիստինե Սողիկյանը պատմել է համընթաց թարգմանիչների գործի տեսանելի ու անտեսանելի դժվարությունների մասին։

«Գաղտնիությունը թարգմանչի աշխատանքի առանցքային պայմանն է․ երբեք չենք բարձրաձայնում այն, ինչ լսում ենք, անգամ եթե պայմանագրում նման կետ չկա։ Դա մասնագիտական բարեխղճության ու էթիկայի հարց է, ինչպես բժշկի մոտ»։


Որպես անտեսանելի դժվարություն թարգմանիչը նշում է Հայաստանում համընթաց թարգմանիչների փոքր թիվը․

«Ըստ միջազգային չափորոշիչների՝ թարգմանիչները 20-30 րոպեն մեկ պետք է փոխարինեն իրար, բայց Հայաստանում փոքր շուկայի պատճառով հաճախ մինչև մեկ ժամ մենակ են աշխատում, ավելի երկար դեպքում՝ զույգով։ Ուղեղի համար սա ամենաբարդ փորձություններից է»։


Իսկ մեր աշխատանքային առօրյա ներխուժած արհեստական բանականությունն այս դեպքում չի կարող օգտակար լինել․ «Թարգմանիչը փոխանցում է ոչ միայն բառերը, այլև մշակութային իմաստները, նրբությունները, ենթատեքստը»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավտոսերվիս»․ Էլեկտրական մեքենաների թիվը կտրուկ ավելացել է. հուսալի՞ են արդյոք դրանք

Հաղորդաշարի համահեղինակներ Վարդան Ալոյանի ու Արման Հակոբյանի հետ զրույցում էլեկտրական մեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը խոսել է Հայաստանում էլեկտրական մեքենաների քանակի ու որակի մասին, և թե ինչ խնդիրներ կարելի է սպասել այդ մեքենաներից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Պաշտոնյան չի կարող հայհոյանքներով խոսել, որովհետև դա խախտում է հանրային առողջությունը»։


Ով և ինչի համար է պատժվում Հայաստանում․ վերջին աղմկահարույց կալանավորումներիn ու դատավճռին Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վավերագրող, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

«Քաղաքացին իր խոսքում կարող է ազատ լինել, պաշտոնյան՝ ոչ։ Պաշտոնյաները պետք է զսպվածություն դրսևորեն, մինչդեռ քաղաքացիների դեպքում դա գնահատականն է այդ պաշտոնյայի իրականացրած քաղաքականությանը»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Политолог Арчил Сихарулидзе: Проигравшая оппозиция Грузии уповала на “стратегию Пашиняна”

Изначально грузинская оппозиция предсказала, что день выборов 4 октября станет мирным переворотом. Затем поправилась, назвал это мирным путчем. А потом вовсе договорилась, что грядет мирная революция по ”стратегии Пашиняна”, рассказывает тбилисский политолог Арчил Сихарулидзе в рамках проекта Армана Ванескегяна "На самом деле" в эфире радио Sputnik Армения.

Понятно, что в напряженной ситуации на глобальной геополитической арене такие термины как путч или переворот дали бы немного предвыборных очков самим оппозиционерам, пусть даже их вовсю поддерживали и в открытую финансировали евро-чиновники из Брюсселя, продолжает политолог. “Поэтому он и изобрел термин “стратегия Пашиняна. Даже объяснил, что они просто выйдут на улицу, перекроют дороги, и “Грузинская мечта” им власть передаст, как было в Армении”.

Судя же по тому, как разворачивалась ситуация в день грузинских муниципальных выборов в Тбилиси, тогда оппозиция совершила судьбоносную ошибку. Во всяком случае, как рассказал Сихарулидзе, имела место откровенная провокация, когда лидеры оппозиции призвали штурмовать президентский дворец и напали, избили тамошних охранников. Начали поджигать, громить и так-далее – то есть дали обоснованный повод властям применить силу.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
США хочет закрепить роль медиатора: эксперт об участии Пашиняна на саммите в Египте

Визит премьера Армении обусловлен в первую очередь стремлением Трампа лишний раз предстать в роли миротворца, способного завершать международные конфликты, сказал @SputnikARM политолог Грант Микаелян.

Вклад Армении в возможное урегулирование между Израилем и Газой — нулевой, она не обладает инструментами для влияния на процесс. Поэтому участие Армении ограничится формальным присутствием.


Участие Армении свидетельствует также о дальнейшем усилении роли США как посредника в переговорном процессе между Ереваном и Баку. Если в 2021 году основным медиатором выступала Россия, то позднее переговорный процесс переместился в Брюссель, затем в Вашингтон и Нью-Йорк. Сейчас этот формат получает закрепление.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1