Radio Sputnik Armenia
493 subscribers
361 photos
3.34K videos
2.3K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեր ցանկությունն է, որ քաղաքական որոշում կայացնողները լինեն կրթված։ Բայց կրթության, դիպլոմի առկայությունը կրթվածության հետ նույնական չեն։ Մենք շատ ենք հանիպում մարդկանց, որոնք դիպլոմավորված են, բայց իրապես կիրթ չեն»։


Sputnik Արմենիան հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանի հետ։

📌ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն անցած շաբաթ բուռն հանրային քննարկան առիթ դարձավ․ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հռիփսիմե Հունանյանը, որն ընտրվեց այդ պաշտոնում, բարձրագույն կրթություն չունի, մասնագիտական փորձն էլ սահմանափակվում է հիվանդանոցում բուժքրոջ և ավագ բուժքրոջ հաստիքներով։ Խորհրդարանում իր թեկնածության քննարկման ժամանակ Հռիփսիմե Հունանյանը հայտարարել էր, որ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, ու թեև ինքը բարձրագույն կրթություն չունի, բայց իր փոքրիկ կենսագրության մեջ հոգատարություն, սեր և հարգանք է թաքնված։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեկ անձի հաշվով կյանքը թանկացել է շուրջ 10 000 դրամով». Sputnik Արմենիայի եթերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը խոսել է գնաճի պաշտոնական և իրական ցուցանիշների տարբերության մասին․

«2024թ–ի ավարտից մինչև 2025թ–ի երկրորդ եռամսյակ ՀՀ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 7-8 հազար դրամով ավելացել է` 75 000 դրամից հասնելով շուրջ 82 000–ի։ Եթե դրան գումարենք նաև հուլիս–սեպտեմբեր ամիսների գնաճը, կստացվի, որ մեկ անձի հաշվով կյանքը թանկացել է շուրջ 10 000 դրամով»։


📌Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2025 թ. սեպտեմբերին՝ 2024 թ. սեպտեմբերի նկատմամբ կազմել է 3.7%: Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` 5,8%-ով թանկացել է սննդամթերքը, 6,8%-ով՝ ալկոհոլն ու ծխախոտը, 4,1%-ով տրանսպորտը, 3,5%-ով առողջապահությունը, 8,3%-ով՝ կրթությունը։ Առաջին ահրաժեշտության պարենային ապրանքներից հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը` 7.2%-ով։ Միսը մեկ տարում թանկացել է շուրջ 5%-ով, կարագը` 12.5, շաքարավազը` 8.9%-ով, մակարոնեղենը` 7%-ով։ Իսկ, օրինակ, իշխան ձկան գինը 1 տարում 19.4 տոկոսով է թանկացել։ Պարենային նվազագույն զամբյուղի միակ ապրանքը, որ էժանացել է, ձուն է։ Ձվի գինը 1 տարում նվազել է 3%-ով։ Կառավարությունը վստահեցնում է, որ գնաճը կառավարելի է և կանխատեսվածի սահմաններում, ԿԲ–ն էլ ներկա պահին գնաճի զսպման ֆինանսական գործիքների կիրառման կարիք չի տեսնում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Шаг в цирковой эволюции - "Ташир Арена" готовит сюрприз ереванскому зрителю

В Ереване готовится уникальное цирковое шоу, которое пройдет в «Ташир Арене» и обещает стать событием, выходящим за рамки привычных представлений о цирке. Детали представили в программе "Другие новостей" на радио Sputnik Армения режиссер-постановщик Павел Брюн, генеральный продюсер режиссерско-постановочной группы шоу Eternia и продюсерской компании Meduse Алена Козина.

«Мы живем в условиях нового мира и развивающегося искусства. Наша задача — не повторять самих себя, а создавать новое», - говорит Павел Брюн, называя постановку в Ташир Арена «следующим шагом в цирковой эволюции».


Особое внимание уделено современным технологиям: уникальный круговой экран, нижняя и верхняя механизация, мультимедийные решения. Однако, по словам режиссера, техника лишь подчинена художественной идее: «Для нас важно, чтобы все — свет, музыка, акробатика — работало вместе, наполняло арену единой энергетикой», – поясняет режиссер. В проекте участвуют армянские музыканты и гимнасты. Музыка создана композитором Валерием Толстовым, а живой оркестр полностью состоит из ереванских исполнителей. Армянские инструменты деликатно "вплетены" в современную инструментовку.

Какими будут цены? По словам Алены Козиной, они будут доступны и разнообразны. «Билеты предлагаются в широком диапазоне, чтобы зрители разных категорий могли найти для себя удобный вариант. Цены не будут «заоблачными» — часть мест рассчитана на массового зрителя, а премиальные зоны позволят ценителям получить максимально полное впечатление от постановки».

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեղադրող դատախազը Հանրային հեռուստաալիքի եթերում այնպիսի հայտարարություններ է անում, իբրև թե արդեն հաստատված է Սեդրակ Քոչարյանի կողմից հանցագործություն կատարած լինելը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գործին առնչվող որոշ մանրամասներ է ներկայացրել։

📌ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազության։ Նա պահանջում է ճանաչել անմեղության կանխավարկածի խախտման փաստն ու փոխհատուցել իրեն պատճառված ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Иранский политолог считает, что война с Израилем может возобновиться в любой момент

Иранское общество сейчас уверено, что 12-дневная война с «сионистским режимом» (так иранцы называют Израиль) в любую секунду может возобновиться, утверждает иранский журналист-политолог Хаял Муаззин в рамках проекта Армана Ванескегяна "На самом деле" в эфире радио Sputnik Армения.

«Для Ирана выгодно, чтобы и Армения занимала одну из ведущих ролей в списке лидеров нового миропорядка, - продолжает Муаззин. – И в сложившейся ситуации Еревану следует действовать осмотрительно, осторожно. Ни в коем случае нельзя допустить малейшей дипломатической или же геополитической халатности. Это чревато - Армения может потерять шансы занять для себя достойное место в этом новом миропорядке».

«Что касается основной геополитической целью Ирана на Южном Кавказе – это изгнание из региона всех без исключения внешних западных сил. Об этом и говорил духовный лидер Ирана Аятолла Хаманеи в выступлении после убийства генерала Касема Сулеймани, - говорит Хаял. – И процесс изгнания из региона прозападных сил был запущен именно тогда. Они позорно ушли из Афганистана. Так же позорно уходят из Ирака, и это еще не конец».


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤝21🔥1🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Ինչ հետևություններ կարելի է անել Վրաստանում և Մոլդովայում կայացած ընտրություններից

Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները շատ հստակ ցույց տվեցին երկու տենդենց։

Տենդենց առաջին, Մոլդովա. Եվրոպական միությունը կամ այսպես կոչված «ժողովրդավարության ռահվիրաները» պատրաստ են աչք փակել ակնհայտ ապօրինությունների վրա և չնկատել, որ ընտրությունների ընթացքում և դրանից առաջ Մոլդովայի իշխանությունները ուղղակի ջարդում էին ընդդիմությանը։

Երկրորդ տենդենցը՝ Վրաստան: Այնտեղ ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին հենց նույն եվրոպացիների կողմից ընդունված չափանիշներով, բայց եվրոպացիները, դեմքերը ծռմռելով, քննադատեցին վրաց իշխանություններին, որոնք իրականում ընդդիմությանը տվել էին ազատ արտահայտվելու հնարավորություն։

Մի խոսքով, հաշվի առնելով, որ մենք էլ ենք ընտրությունների նախաշեմին, պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք թե՛ վրացական, թե՛ մոլդովական փորձը և հետևություններ անենք՝ կապված «անաչառ և արդար» դիտորդների առաքելությունների հետ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արևը երբեք մայր չի մտնում հայկական տեխնոլոգիական ցանցի վրա․ Սան Ֆրանցիսկոյից մինչև Տոկիո՝ աշխարհի ակտիվ քաղաքների ներկայացուցիչներ գալու են Հայաստան»։


Հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում կանցկացվի տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «Դիջիթեք 2025»-ը։ Միջազգային 12 լրատվամիջոցներ կլուսաբանեն միջոցառումը՝ «Ֆորբսից» մինչև Enterprise Times։ «Ուրիշ նորություններում» տեխնոլոգիական ձեռներեց, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը ներկայացրել է միջոցառման մանրամասները․

«Նման մասշտաբի միջոցառում տարածաշրջանում չկա․ 200-250 ընկերություն, 100 տեխնոլոգիական առաջնորդ և շուրջ 40 հազար այցելու»։


Այս տարվա «Դիջիթեքը» ԱՏՁՄ տնօրենն անվանում է «3 գլխանի դև»՝ նկատի ունենալով երեք բաղադրիչները՝ տեխնոլոգիական կոնֆերանսներ, ստարտափ շոուքեյս և մշակութային փառատոն, որում հանդես կգան Տիգրան Համասյանը, Մուրկովը և տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև չորս միլիարդատերեր՝ նրանց թվում Նուբար Աֆեյանը և Web3-ի համահիմնադիր Քևին Վուդը։

«Դիջիթեքը բազմաշահառու միջոցառում է․ տեխնոլոգիական ձեռներեցներ, երեխաներ, ուսանողներ, տատիկներ ու պապիկներ՝ յուրաքանչյուրը իր տալիքն ու վերցնելիքը կունենա»։


Միջոցառման մասնակցությունը անվճար է, բայց պահանջվում է գրանցում DigiTec.am կայքում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարզեցման նպատակը նախընտրական է»։


Sputnik Արմենիան տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի հետ զրուցել է ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրումը պարզեցնելու՝ կառավարության մտադրության մասին։

📌Հարկվող եկամուտ ստացող քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիրը լրացրած լինեն։ Բայց մարդիկ, ըստ հրապարակված տվյալների, չեն շտապում. մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, բայց 860 հազար անձանցից 94 հազարն են հայտարարագիր ներկայացրել, որից 60 հազարը` անցյալ տարի։ Մինչև այժմ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, նույնիսկ եթե աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի։ Սակայն օրերս խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, ըստ որի ՊԵԿ-ին տեսանելի եկամուտից բացի՝ այլ եկամուտ չունեցողները կարող են հայտարարագիր չլրացնել։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ԱԺ հանձնաժողովի զեկույցը չի կարող ուղարկվել ԱԺ նախագահին և չքննարկվել նիստում կամ հակառակը․ որևէ այլ ընթացակարգ չկա։ Անգամ ժամկետի խախտումը իքնին չի կարող հիմք հանդիսանալ զեկույցը չքննարկելու համար»։


Sputnik Արմենիան իրավագետ Վահե Գրիգորյանի հետ զրուցել է 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը արխիվ ուղարկելու՝ ԱԺ նախագահի որոշման մասին։

📌44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի․ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել առաջին բաժին։ Դա այն բաժինն է, որը կազմակերպում է պաշտոնական գաղտնի փաստաթղթերի շրջանառությունը, հաշվառում ու արխիվացնում է դրանք։ 44-օրյայի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցին այժմ կարող են ծանոթանալ միայն գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորները։ Մինչդեռ 2022-ին, երբ քննիչ հանձնաժողովը դեռ նոր էր ձևավորվում, իշխանական պատգամավորները պնդում էին, որ զեկույցը շատ կարևոր հարցերի պատասխաններ է տալու, ըստ դրանց հարուցվելու են նաև քրեական գործեր։ Անցան տարիներ, քննիչ հանձնաժողովը մի քանի անգամ երկարացրեց գործելու ժամկերը, հետո խախտեց կանոնակարգով սահմանված բոլոր հնարավոր ժամկետներն ու արդյունքում՝ զեկույցը գնաց արխիվ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Վաղ թե ուշ իշխանության հակաբևեռականությունը նրանց դնելու է ընտրության առաջ։ Այն աբսուրդը, որը կա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, անկախացման օրից ի վեր չենք ունեցել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը արտաքին քաղաքականության հարցերի շարքում անդրադարձել է նաև ԱԳՆ-ում Եվրոպական ինտեգրման վարչության ձևավորմանը։

«Եթե դա լիներ փոքր բաժին՝ 2-3 հոգանոց, ասենք՝ լավ, հիմա օրինագիծ են անցկացրել, խոսում են դրա մասին, մղումներ ունեն և այլն։ Ասում են՝ բարձրացնենք ստանդարտները, հետո թող Եվրոպան որոշի՝ մեզ ընդունո՞ւմ է, թե ոչ։ Բայց Հայաստանը տարիներ շարունակ հենց եվրաինտեգրման ուղիով է գնացել՝ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Մենք երկար ու բարդ բանակցություններով մշակել ենք CEPA-ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր - խմբ․), հսկայական և լուրջ փաստաթուղթ, որի մեջ առանձին կետ կա Արցախի մասին, որտեղ հստակ ընդգծված է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ահա սա է իրական դիվանագիտությունը՝ միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալով, կարողանալ նաև այլ ուղղություններով խոսել, բանակցել և առաջ տանել ազգային շահերը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
««Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Ղուկասյանն ունի հաշմանդամության կարգ և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը դատարանն անտեսել է կալանքի որոշումը կայացնելիս»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշում է՝ այս պահին քայլեր են ձեռնարկվում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդություններն իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ, որպեսզի րոպե առաջ Արսեն Ղուկասյանը դուրս գա կալանավայրից ու ներկայանա ԲԿ՝ առողջական վիճակի պատշաճ ստուգման համար։

📌Արսեն Ղուկասյանը 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայրն է և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։ Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ եկած 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների ակցիայից հետո, «խուլիգանության համար»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Политолог Мовсес Газарян: цель Запада – создать на Южном Кавказе “управляемый хаос”

Игнорирование интересов Ирана и целенаправленное создание для этой страны определенных рисков чревато опасными тенденциями для всего Южного Кавказа, утверждает московский политолог Мовсес Газарян в рамках проекта Армана Ванескегяна "На самом деле" в эфире радио Sputnik Армения.

Если говорить о стратегии Запада, применяемой к Южному Кавказу в целом, то отнюдь не исключено, что в краткосрочной перспективе, чтобы ослабить своих противников, западные страны могут применить метод “управляемого хаоса”, уверен Газарян. То есть в сфере региональной безопасности в “подвешенном состоянии” могут оказаться практически все игроки, не исключая Россию.

Следует помнить, что в свое время правительство России начала операцию по поддержке законного сирийского правительства Башара Асада. “Это была очень важная операция. Ведь если бы экстремистские группировки тогда не были бы уничтожены в Сирии, то потом они точно оказались бы на Южном Кавказе. А оттуда, сами понимаете, до Северного Кавказа рукой подать – волна терактов и насилия вполне могла бы захлестнуть юг России”, - утверждает Газарян.


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Radio Sputnik Armenia
««Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Ղուկասյանն ունի հաշմանդամության կարգ և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը դատարանն անտեսել է կալանքի որոշումը կայացնելիս»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Տաթևիկ…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կալանքը որպես խափանման միջոց իշխանությունները կիրառում են որպես մահակ՝ ընդդիմադիրների գլխին»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավագետ Գոհար Մելոյանը նշում է՝ խափանկան միջոցները նշանակվում են կրկնակի ստանդարտներով․ անգամ օրինակ կա, երբ վենդետայի ակնհայտ սպառնալիքի պայմաններում չի կիրառվել խափանման միջոց կալանքը, կիրառվել է տնային կալանք։

📌Երեկ կալանավորվեց 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորածներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, դատարանը անփոփոխ թողեց Սրբազան պայքարի անդամներից Լիդյա Մանթաշյանի կալանքը, մի քանի ամիս է կալանքի տակ է գործարար Սամվել Կարապետյանը։ Չնայած այլընտրանքային խափանման միջոցների առկայությանը, կալանքը շարունակվում է հաճախակի կիրառվել, որպես խափանման միջոց, ինչը իրավագետները մտահոգիչ են համարում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կալանքը որպես խափանման միջոց պիտի կիրառվի բացառիկ դեպքերում»։


Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ այսօր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան մտահոգիչ է․ այն կիրառվում է ոչ միայն հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով, այլև ոչ հայտնի քրեական վարույթներով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Անահիտ Մանասյանը նշում է՝ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, և այս առումով շատ լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ոսկու շուկայում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա սահմանափակ է»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը նշում է՝ համաշխարհային շուկայում ոսկին շարունակում է թանկանալ գլոբալ տնտեսական անորոշությունների և արժույթների արժեզրկման պատճառով։

📌Ոսկու գինը համաշխարհային շուկայում շարունակում է կայուն աճ գրանցել։ Բորսայական գինը, երեկվա տվյալներով, սակարկությունների ընթացքում հասել է նոր ռեկորդային արժեքի ՝ տրոյական ունցիայի դիմաց 4000 դոլարից բարձր։ Վերջին օրերին թանկարժեք այդ մետաղի գինն աճել է ԱՄՆ-ի «շաթդաունի» ֆոնին Վերլուծաբանների կարծիքով՝ ոսկու արժեքն աճում է Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին: Բացի այդ, ըստ մասնագետների` ոսկու համաշխարհային գնի վրա ազդում են նաև Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարության փոփոխությունները։ Նախորդ տարի օրինակ, ոսկու գինը սկսեց բարձրանալ Սիրիայում պատերազմին զուգընթաց։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր է կառուցել հարաբերություններ, որը հիմնված կլինի երեք ատրիբուտի վրա։ Առաջինը ռազմաքաղաքական բալանսավորումն է: Եթե դու չունես սա այս տարածաշրջանում, նշանակում է՝ խոսում ես անհավասար դիրքերից»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է:

«Երկրորդ կարևոր ատրիբուտը՝ հորիզոնական ապաշրջափակումը, հնարավոր է զուգորդել ուղղահայաց դիվանագիտական վեկտորի հետ՝ ստեղծելով այնպիսի հարաբերությունների շերտ, որտեղ մեծ պետությունների շահերը ոչ թե բախվում են, այլ համադրվում։ Այսինքն՝ դու չես կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել ի հաշիվ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների։ Մինչև դու քո արտաքին քաղաքական դոկտրինում այս մոտեցումները չդնես, չձևակերպես, աշխարհը քեզ չի ընկալի որպես խաղաղության ձգտողի։ Եվ երրորդը՝ ամենակարևորը, այս ամենի հիմքերի հիմքը՝ պետությունը նպատակ ունի՞, թե ոչ։ Եթե պետությունը նպատակ չունի այս մնացած ամեն ինչը անիմաստ է»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏2💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՔՊ–ի նախագծով «Շողակաթը» զրկվում է երաշխավորված հեռարձակումից․ ես սա դիտարկում եմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ քաղաքական մեծամասնության կողմից ծրագրային ասպատակություն և թիրախավորում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մեկնաբանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում առաջարկվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող, այսինքն` պետական բյուջեից ֆինանսավորում ստացող հեռուստաալիքների թիվը՝ ներկայիս 3 հեռուստաալիքների փոխարեն թողնելով 2-ը։

📌Այսօր պետական ֆինանսավորում ունեն Հանրային հեռուստաընկերությանը պատկանող «Առաջին ալիքն» ու «Լուրեր» լրատվականը և Մայր Աթոռին պատկանող «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաալիքը։ Եվ, քանի որ իշխանական տարբեր հարթակներից հայ առաքելական եկեղեցուն զուգահեռ տևական ժամանակ է քննադատվում է նաև «Շողակաթը», ընդդիմությունը վստահ է, որ նախագիծը բերվել է հենց հոգևոր– մշակութային ալիքը փակելու նպատակով։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
««Չորրորդ Հանրապետության» թեզը դրվել է շրջանառության մեջ, որպեսզի այդ նոր հանրապետության անվան տակ սահմանադրական փոփոխություններ անեն»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է՝ «Չորրորդ Հանրապետության» թեզի իրական բովանդակությունը Անկախության հռչակագրից ձերբազատվելն է։

📌Սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտարարեց Հայաստանի 4–րդ հանրապետություն ստեղծելու ցանկության մասին։ Նույն օրը ընդունվեց կուսակցության հռչակագիրը, որն առաջիկա ընտրություններում դառնալու է իշխող ուժի նախընտրական ծրագիրը։ Դրանում մասնավորապես գրված է. «վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը, հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝ «Քապղայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Пролог»: начало литературного пути Эммы Огольцовой

Поэт и прозаик Эмма Огольцова из Арцаха и главный редактор журнала «АТМА» Андраник Романов в эфире «Других новостей» рассказали о сборнике стихов и прозы «Пролог», изданного при поддержке армяно-российской культурной ассоциации «Арка», затронули актуальные вопросы русскоязычной литературы в Армении, поделились творческими нюансами семейного тандема. Эмма Огольцова говорит, что проза далась ей сложнее, но именно муж, писатель и редактор журнала «ATMA» - Андраник, вдохновил её на первый рассказ, который уже вошёл в лонг-лист Международной литературной премии Искандера.

Эмма признаетcя, что Арцах остаётся для неё источником вдохновения:

«Сейчас в Ереване идёт процесс адаптации, но всё прожитое и пережитое отражается в стихах. «Пролог» — книга о любви к родине, к дому, к земле. Это не громкий патриотизм, а чувство обязательного присутствия родного», — подчеркнула автор.


Говоря о международном электронном журнале «ATMA», название которого означает «первоначало», Андраник поясняет: «Мы создавали площадку без границ, где главная ценность — текст, а не место его рождения».

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եկեք պարզենք»․ Ի՞նչ ռիսկեր է պարունակում էկո բեղմնավորումը կնոջ օրգանիզմի համար

Ինֆորմացիան արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ շատ է, բայց հակասական։ Բժիշկ–ռեպրոդուկտոլոգ Տիգրան Բախշինյանի հետ պարզել ենք՝ էկո միջամտությունը կարո՞ղ է արդյոք վտանգավոր լինել կնոջ համար, և ի՞նչ արժե այն Հայաստանում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մարդիկ մեզ էին բերում ժամացույցներ, աթոռներ, հեռուստացույցի տակդիրներ, կահույք։ «Սա տատիկիս տանն էր», «սա մեր մանկության մասնիկն է»․․․ այդ հիշողությունները դարձան ցուցադրության հիմք»։


Երևանի խորհրդային կենցաղը վերադառնում է թանգարանային մշտական ցուցադրությամբ․ Երևանի 2807-ամյակի միջոցառումների շարքում Երևանի պատմության թանգարանը այսօրվանից կներկայացնի 1920-1990-ականների Երևանը՝ խորհրդային շրջանի կենցաղը, արդյունաբերությունը, քաղաքային մշակույթը և ժամանակի մթնոլորտը։

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններում» պատմում է «Խորհրդային կենցաղից մինչև արդյունաբերական ժառանգություն» խորագրով ցուցադրության մասին, որը ձևավորվել է ոչ միայն թանգարանի հավաքածուի, այլև երևանցիների նվիրատվությունների միջոցով։ Թանգարանում վերականգնվել է խորհրդային բնակարանի ինտերիերը՝ վարագույրից մինչև գորգ, կահույք ու սպասք, իսկ պատերին փակցվել են Մոսկվայի ֆաբրիկայի նշանավոր պաստառները։ Ցուցադրվում են նաև Երևանի ժամացույցի, կոշիկի, դաշնամուրի, շամպայնի, տեքստիլի և կոնյակի գործարանների արտադրանքներ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1