Radio Sputnik Armenia
494 subscribers
361 photos
3.34K videos
2.3K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հոկտեմբերը կլինի տաք և սակավատեղում, Երևանում ջերմաստիճանը կհասնի +29-ի»։


Եղանակի մասին Sputnik Արմենիան զրուցել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Դասականից մինչև ջազ. Աննա Բակունցը բացահայտում է երգեհոնի անսահման հնարավորությունները

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Աննա Բակունցը Sputnik Արմենիայի եթերում խոսել է երգեհոնի առանձնահատկությունների, իր ստեղծագործական ուղու և հայկական երգեհոնային արվեստի զարգացման մասին։

«Երգեհոնը ոչ միայն հոգևոր երաժշտության, այլև ունիվերսալ գործիք է՝ «մեկ մարդու նվագախումբ», որը կարող է կատարել ցանկացած ժանրի ստեղծագործություն՝ դասականից մինչև ջազ», - ասում է երաժիշտը, որը, ծնված լինելով մի ընտանիքում, որտեղ գերիշխում էր ջազը, միայն մեկ անգամ լսելով Յոհան Սեբաստիան Բախի երգեհոնային երաժշտության ձայնապնակը՝ ընտրել է երգեհոնը։ Խոսելով Հայաստանում այս ժանրի ներկա վիճակի մասին՝ Աննա Բակունցը նշում է, որ չնայած գործիքների սակավությանը, հետաքրքրությունը երգեհոնային երաժշտության հանդեպ աճում է, ինչին նպաստում են տարբեր համերգներն ու փառատոները։

Երգեհոնահարը Sputnik Արմենիային պատմել է նաև իր նախասիրությունների մասին` կատուներ, սարսափ ֆիլմեր և խաղեր, որոնք ադրենալին են տալիս` անհրաժեշտ յուրաքանչյուր արվեստագետին, և երգեհոնի նման պարունակում են միստիկ տարր։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չեմ կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումը մեծ առաջընթաց է գրանցելու»։


Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի հետ։

📌Ազգային ժողովը 64 կողմ 2 ձեռնպահ ձայներով երեկ ընդունեց «Քաղպայմանագիր» խմբակցության հեղինակած` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին հայտարարության ընդունման գործընթացին, համարելով որ իշխող ուժի հաստատած խաղաղությունը կեղծ օրակարգ է։ Նկատենք, որ ՔՊ-ի հեղինակած հայտարարությունն ընդունվեց այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ավարտին հայկական կողմի հրապարակած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը, մարնամասնել են ՀՀ կառավարությունից, վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կա նպատակ՝ որոշակի ճնշում գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, պարզապես այդ պահին հարվածի տակ ընկավ ՀՅԴ-ն»։


Sputnik Արմենիան զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

📌Հոկտեմբերի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե` կուսակցությունները, որոնց կառավարումը թափանցիկ չէ, կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։ «Մենք ժողովրդավար երկիր ենք, պետք է գտնենք մեխանիզմներ, որ մեր երկրում գործող կուսակցությունները համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել։ Որովհետև կոնսպիրատիվ կառույցները ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում, թող գնան, զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ իրենց բացահայտենք»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով նաև Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Բացի սա, ՔՊ-ական պատգամավորները մեկ անգամ չէ, որ խոսել են ՀՅԴ-ն փակելու մասին։ Երեկ էլ այդօրինակ թեմայով բանավեճ եղավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
⚡️Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման....

Ավելի վաղ լրացուցիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

@ArmeniaSputnik
😱1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Путь кофейного зернышка от плантации до кофе в нашем стакане — 48 рук: Михаил Зимин

4–5 октября в Ереване в парке «Seasons» во второй раз пройдет фестиваль Specialty Coffee Days —бесплатное мероприятие для всех любителей кофе и профессионалов. Директор кофейного культурного центра компании Cafe Du Brazil, Q-грейдер и тренер Михаил Зимин в «Других новостях» на радио Sputnik Армения рассказал о программе фестиваля: гостей ждут каппинги — профессиональные дегустации с участием армянских обжарщиков, а также кофе из Бразилии, России и других стран. Помимо этого, будут организованы образовательные мастер-классы и семинары от экспертов индустрии.

«Фестиваль нацелен на то, чтобы объединить людей, которые производят кофе, интересуются кофе, кофейных энтузиастов и профессионалов. Это площадка, которая позволяет приобщиться к культуре качественного кофе», — отметил сертифицированный специалист Q-Grader, подчеркнув, что все бесплатно, все делается для того, чтобы культура росла и чтобы как можно большему числу людей это было доступно.


Тренер по кофе также рассказал о сортах, географии и различных методах приготовления кофе, развеял кофейные мифы о кофе и о тех, кто его готовит — бариста.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ֆրանսիան դռնեդուռ է ընկել, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բացվի, որ Կենտրոնական Ասիայի ուրանը՝ Ղազախստանի ուրանը, կարողանա Հայաստանով, Թուրքիայով տանել Եվրոպա, որ իր ատոմակայանները կարողանան աշխատել։ Այն միջուկային տերություն էր ապրիորի, բայց իրականությունում, գետնի վրա այդ միջուկային տերությունից բան չի մնացել։ Վերջին անգամ Ֆրանսիան ե՞րբ է թարմացրել իրա միջուկային արսենալը. ֆրանսիացի փորձագետները այդ հարցն են բարձրացնում անընդհատ։ Ֆրանսիան ե՞րբ է վերջին անգամ գումար հատկացրել իր զինված ուժերը բարեկարգելու համար, նորացնելու համար, սպառազինությունները թարմացնելու համար։ ֆրանսիական հրետանային համակարգը վերջին ստեղծած Ցեզար համակարգն է մի 20 տարի առաջ ստեղծած»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը միջազգայանգետ Գրիգոր Բալասանյանն է։

«Գրքային ճշմարտությունով՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան միջուկային տերություններ են, բայց ոչ իրական կյանքում։ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ին ամենաշատ ուրան մատակարարող պետությունը՝ 20%, իսկ Ֆրանսիայի համար փակել է աֆրիկյան ուրանի դռները։ Այսօր Ֆրանսիան ուրանի բավականին լուրջ պահանջարկ ունի»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ընդդիմությունը դեմ է «վաշինգտոնյան փաստաթղթի» բովանդակությանը, ոչ թե խաղաղությանը: Այդ փաստաթղթում գրվածը, եթե իրականություն դառնա դա կհակասի ՀՀ ազգային շահերին»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է:

«Այդ թուղթը ոչ թե խաղաղության թուղթ է, այլ ժամանակավոր հրադադարի մասին է, որը կարող է խախտվել ցանկացած պահի, եթե Ադրբեջանի որևէ հրաման չկատարես։ Ասում են՝ ութ ամիս է սահմաններին մարդ չի զոհվել։ Աստված տա՝ տասնութ տարի, հարյուր ութսուն տարի, բայց այդ քաղաքականությունը դրան չի բերելու։ Հիշեցնեմ՝ ընդամենը ութ ամիս առաջ, Ադրբեջանը պարբերաբար հրետակոծում էր հայկական սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Սյունիքի մարզում։ Ե՞րբ դա դադարեց։ Երբ Հայաստանը ընդունեց վերջին երկու վիճահարույց կետերի վերաբերյալ ադրբեջանական առաջարկը՝ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Այսքան պարտադրում էին՝ ասում էին՝ «չանես՝ կխփեմ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դավադրություն է միմյանց հակադրել մեր երկու սրբազան լեռները։ Այս պահին ես մի ընկերոջ հետ կազմում եմ Երևանին նվիրված մի մեծ հատոր, առավելապես երաժշտական ուղղվածությամբ։ Ամիսների մեր պրպտումների արդյունքում 300–ից ավելի երգ ենք առանձնացրել, որոնցից առնվազն 250-ի մեջ «Արարատ» կա։ Երբ բանաստեղծը ներբողում է Երևանը, պարտադիր նշում է Մասիսի փեշերին փռված լինելու մասին»։


Sputnik Արմենիան զրուցել է Գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի հետ։

📌Վերջին շրջանում վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով խոսել է խորհրդային շրջանի գրականության մասին՝ հայտարարելով, թե հայ ժողովրդի հայրենասիրությունը հիմնված է 1940-80-ական թվականների Խորհրդային միության ղեկավարների թելադրանքով գրված գաղափարների վրա։ Միաժամանակ վարչապետը կոչ է անում ավելի մեծ տեղ հատկացնել ժամանակակից գրողներին, անդրադառնալ այսօրվա թեմաներին, օրինակ՝ խաղաղությանը, վիշտն ու ողբը թողել անցյալում և խոսել խաղաղության ու ապագայի մասին։ Նույն այս գաղափարաբանությունն արտացոլված է նաև ԿԳՄՍՆ հեղինակած «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգում»։ Փաստաթղթում բացահայտ ակնարկվում է, թե ինչ պիտի գրի ժամանակակից գրողը կամ ինչ պետք է բեմադրվի թատերական ու նույնիսկ դպրոցական բեմերում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մեր ցանկությունն է, որ քաղաքական որոշում կայացնողները լինեն կրթված։ Բայց կրթության, դիպլոմի առկայությունը կրթվածության հետ նույնական չեն։ Մենք շատ ենք հանիպում մարդկանց, որոնք դիպլոմավորված են, բայց իրապես կիրթ չեն»։


Sputnik Արմենիան հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանի հետ։

📌ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն անցած շաբաթ բուռն հանրային քննարկան առիթ դարձավ․ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հռիփսիմե Հունանյանը, որն ընտրվեց այդ պաշտոնում, բարձրագույն կրթություն չունի, մասնագիտական փորձն էլ սահմանափակվում է հիվանդանոցում բուժքրոջ և ավագ բուժքրոջ հաստիքներով։ Խորհրդարանում իր թեկնածության քննարկման ժամանակ Հռիփսիմե Հունանյանը հայտարարել էր, որ ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, ու թեև ինքը բարձրագույն կրթություն չունի, բայց իր փոքրիկ կենսագրության մեջ հոգատարություն, սեր և հարգանք է թաքնված։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեկ անձի հաշվով կյանքը թանկացել է շուրջ 10 000 դրամով». Sputnik Արմենիայի եթերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը խոսել է գնաճի պաշտոնական և իրական ցուցանիշների տարբերության մասին․

«2024թ–ի ավարտից մինչև 2025թ–ի երկրորդ եռամսյակ ՀՀ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 7-8 հազար դրամով ավելացել է` 75 000 դրամից հասնելով շուրջ 82 000–ի։ Եթե դրան գումարենք նաև հուլիս–սեպտեմբեր ամիսների գնաճը, կստացվի, որ մեկ անձի հաշվով կյանքը թանկացել է շուրջ 10 000 դրամով»։


📌Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2025 թ. սեպտեմբերին՝ 2024 թ. սեպտեմբերի նկատմամբ կազմել է 3.7%: Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` 5,8%-ով թանկացել է սննդամթերքը, 6,8%-ով՝ ալկոհոլն ու ծխախոտը, 4,1%-ով տրանսպորտը, 3,5%-ով առողջապահությունը, 8,3%-ով՝ կրթությունը։ Առաջին ահրաժեշտության պարենային ապրանքներից հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը` 7.2%-ով։ Միսը մեկ տարում թանկացել է շուրջ 5%-ով, կարագը` 12.5, շաքարավազը` 8.9%-ով, մակարոնեղենը` 7%-ով։ Իսկ, օրինակ, իշխան ձկան գինը 1 տարում 19.4 տոկոսով է թանկացել։ Պարենային նվազագույն զամբյուղի միակ ապրանքը, որ էժանացել է, ձուն է։ Ձվի գինը 1 տարում նվազել է 3%-ով։ Կառավարությունը վստահեցնում է, որ գնաճը կառավարելի է և կանխատեսվածի սահմաններում, ԿԲ–ն էլ ներկա պահին գնաճի զսպման ֆինանսական գործիքների կիրառման կարիք չի տեսնում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Шаг в цирковой эволюции - "Ташир Арена" готовит сюрприз ереванскому зрителю

В Ереване готовится уникальное цирковое шоу, которое пройдет в «Ташир Арене» и обещает стать событием, выходящим за рамки привычных представлений о цирке. Детали представили в программе "Другие новостей" на радио Sputnik Армения режиссер-постановщик Павел Брюн, генеральный продюсер режиссерско-постановочной группы шоу Eternia и продюсерской компании Meduse Алена Козина.

«Мы живем в условиях нового мира и развивающегося искусства. Наша задача — не повторять самих себя, а создавать новое», - говорит Павел Брюн, называя постановку в Ташир Арена «следующим шагом в цирковой эволюции».


Особое внимание уделено современным технологиям: уникальный круговой экран, нижняя и верхняя механизация, мультимедийные решения. Однако, по словам режиссера, техника лишь подчинена художественной идее: «Для нас важно, чтобы все — свет, музыка, акробатика — работало вместе, наполняло арену единой энергетикой», – поясняет режиссер. В проекте участвуют армянские музыканты и гимнасты. Музыка создана композитором Валерием Толстовым, а живой оркестр полностью состоит из ереванских исполнителей. Армянские инструменты деликатно "вплетены" в современную инструментовку.

Какими будут цены? По словам Алены Козиной, они будут доступны и разнообразны. «Билеты предлагаются в широком диапазоне, чтобы зрители разных категорий могли найти для себя удобный вариант. Цены не будут «заоблачными» — часть мест рассчитана на массового зрителя, а премиальные зоны позволят ценителям получить максимально полное впечатление от постановки».

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեղադրող դատախազը Հանրային հեռուստաալիքի եթերում այնպիսի հայտարարություններ է անում, իբրև թե արդեն հաստատված է Սեդրակ Քոչարյանի կողմից հանցագործություն կատարած լինելը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գործին առնչվող որոշ մանրամասներ է ներկայացրել։

📌ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազության։ Նա պահանջում է ճանաչել անմեղության կանխավարկածի խախտման փաստն ու փոխհատուցել իրեն պատճառված ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Иранский политолог считает, что война с Израилем может возобновиться в любой момент

Иранское общество сейчас уверено, что 12-дневная война с «сионистским режимом» (так иранцы называют Израиль) в любую секунду может возобновиться, утверждает иранский журналист-политолог Хаял Муаззин в рамках проекта Армана Ванескегяна "На самом деле" в эфире радио Sputnik Армения.

«Для Ирана выгодно, чтобы и Армения занимала одну из ведущих ролей в списке лидеров нового миропорядка, - продолжает Муаззин. – И в сложившейся ситуации Еревану следует действовать осмотрительно, осторожно. Ни в коем случае нельзя допустить малейшей дипломатической или же геополитической халатности. Это чревато - Армения может потерять шансы занять для себя достойное место в этом новом миропорядке».

«Что касается основной геополитической целью Ирана на Южном Кавказе – это изгнание из региона всех без исключения внешних западных сил. Об этом и говорил духовный лидер Ирана Аятолла Хаманеи в выступлении после убийства генерала Касема Сулеймани, - говорит Хаял. – И процесс изгнания из региона прозападных сил был запущен именно тогда. Они позорно ушли из Афганистана. Так же позорно уходят из Ирака, и это еще не конец».


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤝21🔥1🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Ինչ հետևություններ կարելի է անել Վրաստանում և Մոլդովայում կայացած ընտրություններից

Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները շատ հստակ ցույց տվեցին երկու տենդենց։

Տենդենց առաջին, Մոլդովա. Եվրոպական միությունը կամ այսպես կոչված «ժողովրդավարության ռահվիրաները» պատրաստ են աչք փակել ակնհայտ ապօրինությունների վրա և չնկատել, որ ընտրությունների ընթացքում և դրանից առաջ Մոլդովայի իշխանությունները ուղղակի ջարդում էին ընդդիմությանը։

Երկրորդ տենդենցը՝ Վրաստան: Այնտեղ ՏԻՄ ընտրությունները անցկացվեցին հենց նույն եվրոպացիների կողմից ընդունված չափանիշներով, բայց եվրոպացիները, դեմքերը ծռմռելով, քննադատեցին վրաց իշխանություններին, որոնք իրականում ընդդիմությանը տվել էին ազատ արտահայտվելու հնարավորություն։

Մի խոսքով, հաշվի առնելով, որ մենք էլ ենք ընտրությունների նախաշեմին, պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք թե՛ վրացական, թե՛ մոլդովական փորձը և հետևություններ անենք՝ կապված «անաչառ և արդար» դիտորդների առաքելությունների հետ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արևը երբեք մայր չի մտնում հայկական տեխնոլոգիական ցանցի վրա․ Սան Ֆրանցիսկոյից մինչև Տոկիո՝ աշխարհի ակտիվ քաղաքների ներկայացուցիչներ գալու են Հայաստան»։


Հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում կանցկացվի տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «Դիջիթեք 2025»-ը։ Միջազգային 12 լրատվամիջոցներ կլուսաբանեն միջոցառումը՝ «Ֆորբսից» մինչև Enterprise Times։ «Ուրիշ նորություններում» տեխնոլոգիական ձեռներեց, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը ներկայացրել է միջոցառման մանրամասները․

«Նման մասշտաբի միջոցառում տարածաշրջանում չկա․ 200-250 ընկերություն, 100 տեխնոլոգիական առաջնորդ և շուրջ 40 հազար այցելու»։


Այս տարվա «Դիջիթեքը» ԱՏՁՄ տնօրենն անվանում է «3 գլխանի դև»՝ նկատի ունենալով երեք բաղադրիչները՝ տեխնոլոգիական կոնֆերանսներ, ստարտափ շոուքեյս և մշակութային փառատոն, որում հանդես կգան Տիգրան Համասյանը, Մուրկովը և տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև չորս միլիարդատերեր՝ նրանց թվում Նուբար Աֆեյանը և Web3-ի համահիմնադիր Քևին Վուդը։

«Դիջիթեքը բազմաշահառու միջոցառում է․ տեխնոլոգիական ձեռներեցներ, երեխաներ, ուսանողներ, տատիկներ ու պապիկներ՝ յուրաքանչյուրը իր տալիքն ու վերցնելիքը կունենա»։


Միջոցառման մասնակցությունը անվճար է, բայց պահանջվում է գրանցում DigiTec.am կայքում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարզեցման նպատակը նախընտրական է»։


Sputnik Արմենիան տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի հետ զրուցել է ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրումը պարզեցնելու՝ կառավարության մտադրության մասին։

📌Հարկվող եկամուտ ստացող քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիրը լրացրած լինեն։ Բայց մարդիկ, ըստ հրապարակված տվյալների, չեն շտապում. մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, բայց 860 հազար անձանցից 94 հազարն են հայտարարագիր ներկայացրել, որից 60 հազարը` անցյալ տարի։ Մինչև այժմ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, նույնիսկ եթե աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի։ Սակայն օրերս խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, ըստ որի ՊԵԿ-ին տեսանելի եկամուտից բացի՝ այլ եկամուտ չունեցողները կարող են հայտարարագիր չլրացնել։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ԱԺ հանձնաժողովի զեկույցը չի կարող ուղարկվել ԱԺ նախագահին և չքննարկվել նիստում կամ հակառակը․ որևէ այլ ընթացակարգ չկա։ Անգամ ժամկետի խախտումը իքնին չի կարող հիմք հանդիսանալ զեկույցը չքննարկելու համար»։


Sputnik Արմենիան իրավագետ Վահե Գրիգորյանի հետ զրուցել է 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը արխիվ ուղարկելու՝ ԱԺ նախագահի որոշման մասին։

📌44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի․ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել առաջին բաժին։ Դա այն բաժինն է, որը կազմակերպում է պաշտոնական գաղտնի փաստաթղթերի շրջանառությունը, հաշվառում ու արխիվացնում է դրանք։ 44-օրյայի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցին այժմ կարող են ծանոթանալ միայն գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորները։ Մինչդեռ 2022-ին, երբ քննիչ հանձնաժողովը դեռ նոր էր ձևավորվում, իշխանական պատգամավորները պնդում էին, որ զեկույցը շատ կարևոր հարցերի պատասխաններ է տալու, ըստ դրանց հարուցվելու են նաև քրեական գործեր։ Անցան տարիներ, քննիչ հանձնաժողովը մի քանի անգամ երկարացրեց գործելու ժամկերը, հետո խախտեց կանոնակարգով սահմանված բոլոր հնարավոր ժամկետներն ու արդյունքում՝ զեկույցը գնաց արխիվ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Վաղ թե ուշ իշխանության հակաբևեռականությունը նրանց դնելու է ընտրության առաջ։ Այն աբսուրդը, որը կա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, անկախացման օրից ի վեր չենք ունեցել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը արտաքին քաղաքականության հարցերի շարքում անդրադարձել է նաև ԱԳՆ-ում Եվրոպական ինտեգրման վարչության ձևավորմանը։

«Եթե դա լիներ փոքր բաժին՝ 2-3 հոգանոց, ասենք՝ լավ, հիմա օրինագիծ են անցկացրել, խոսում են դրա մասին, մղումներ ունեն և այլն։ Ասում են՝ բարձրացնենք ստանդարտները, հետո թող Եվրոպան որոշի՝ մեզ ընդունո՞ւմ է, թե ոչ։ Բայց Հայաստանը տարիներ շարունակ հենց եվրաինտեգրման ուղիով է գնացել՝ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Մենք երկար ու բարդ բանակցություններով մշակել ենք CEPA-ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր - խմբ․), հսկայական և լուրջ փաստաթուղթ, որի մեջ առանձին կետ կա Արցախի մասին, որտեղ հստակ ընդգծված է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ահա սա է իրական դիվանագիտությունը՝ միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալով, կարողանալ նաև այլ ուղղություններով խոսել, բանակցել և առաջ տանել ազգային շահերը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
««Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Ղուկասյանն ունի հաշմանդամության կարգ և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը դատարանն անտեսել է կալանքի որոշումը կայացնելիս»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշում է՝ այս պահին քայլեր են ձեռնարկվում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդություններն իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ, որպեսզի րոպե առաջ Արսեն Ղուկասյանը դուրս գա կալանավայրից ու ներկայանա ԲԿ՝ առողջական վիճակի պատշաճ ստուգման համար։

📌Արսեն Ղուկասյանը 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայրն է և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։ Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ եկած 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների ակցիայից հետո, «խուլիգանության համար»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Политолог Мовсес Газарян: цель Запада – создать на Южном Кавказе “управляемый хаос”

Игнорирование интересов Ирана и целенаправленное создание для этой страны определенных рисков чревато опасными тенденциями для всего Южного Кавказа, утверждает московский политолог Мовсес Газарян в рамках проекта Армана Ванескегяна "На самом деле" в эфире радио Sputnik Армения.

Если говорить о стратегии Запада, применяемой к Южному Кавказу в целом, то отнюдь не исключено, что в краткосрочной перспективе, чтобы ослабить своих противников, западные страны могут применить метод “управляемого хаоса”, уверен Газарян. То есть в сфере региональной безопасности в “подвешенном состоянии” могут оказаться практически все игроки, не исключая Россию.

Следует помнить, что в свое время правительство России начала операцию по поддержке законного сирийского правительства Башара Асада. “Это была очень важная операция. Ведь если бы экстремистские группировки тогда не были бы уничтожены в Сирии, то потом они точно оказались бы на Южном Кавказе. А оттуда, сами понимаете, до Северного Кавказа рукой подать – волна терактов и насилия вполне могла бы захлестнуть юг России”, - утверждает Газарян.


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1