Radio Sputnik Armenia
541 subscribers
361 photos
3.36K videos
2.32K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հանցավորության դեմ պայքարը մեր երկրում պատմական մինիմումին է հասել, պատճառը իրավապահ համակարգի գերքաղաքականացված լինելն է։ Իրավապահ մարմիններն այսօր աշխատում են մեկ անձի իշխանության պաշտպանության համար»։


Փարաքարի համայնքապետի սպանությունն ու դրա վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ Sputnik Արմենիան այս մասին է զրույցել Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին՝ Ասլանյանի խոսքով՝ իրավիճակին պետք էր անդրադառնալ ոչ թե ֆեյսբուքյան գրառմամբ, այլ հստակ հրահանգներով, ճիշտ կադրային քաղաքականությամբ, ինչը, ըստ փաստաբանի, ներկա իշխանություններին բնորոշ չէ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա իրադարձությունների ժամանակ։ Ընտրություններին ՀԱԿ-ը իհարկե մասնակցելու է. բայց դա չէ կարևորագույն խնդիրը, այլ՝ ընտրություններին հասնել հստակ այլընտրանքային առաջարկով, ծրագրով, թիմով, ճանապարհային քարտեզով»։


Sputnik Արմենիայի հետ զրուցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նաև կարևորել է համաժողովրդական շարժման ստեղծումն ու այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Առաջին հերթին սերն է բերում ինձ Հայաստան։ Կապը դեպի իմ երկիրը, հողն ու ջուրը, մարդիկ, սարերը։ Իմ էությունը՝ որպես մարդ և որպես երաժիշտ, չէր կարող կերտվել առանց հայ լինելուս։ Ես չէի ուզենա ուրիշ երկրի ներկայացուցիչ լինել, որովհետև հայ լինելն ու այն գենոֆոնդը, որը կրում եմ, մեծ նվեր է»։


Sputnik Արմենիան զրուցել է աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանի հետ։ Այս օրերին նա Հայաստանում է՝ պայմանավորված է մի քանի նշանակալի իրադարձություններով՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակ, Երևանի միջազգային 17-րդ երաժշտական փառատոն, ինչպես նաև ջութակի դպրոց ստեղծելու գաղափարը․

«Ջութակի դպրոց հիմնելու միտքը նոր չէ, դա տարիներ շարունակ իմ մեջ հասունացած պրոցես է։ Դա ոչ թե պարզապես կառույց ստեղծելն է, այլ հենց այն դպրոցը, այն որակը, այն գիտելիքը բերելը Հայաստան, որը ես ստացել եմ իմ ուսուցչից։ Մենք ունենք մեծ ներուժ, բայց կարիք կա պրոֆեսիոնալիզմի և որակական արմատական փոփոխության։ Ես ուզում եմ, որ երեխաները Հայաստանում ունենան այն հնարավորությունները, որ հիմա փնտրում են միայն արտասահմանում»։


Անվանի ջութակահարը խոսել է նաև երազանքի մասին, որը դեռ սպասում է իր ժամանակին՝ ապրել Հայաստանում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբ ուսուցումը սահմանափակվում է միայն դասագրքով, երեխան դժվար է ոգևորվում։ Իսկ երբ նա մասնակցում է փորձի կամ նախագծի իրականացմանը, մոտիվացիան ինքնաբերաբար առաջանում է»։


Հայաստանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի համապետական «Գիտության շաբաթը», որի շրջանակում կկայանան բազմազան միջոցառումներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը վստահեցնում է, որ խնդիրը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ հետաքրքրություն առաջացնելը։ Գիտության շաբաթն արդեն ավանդույթ է դառնում, Գասպարյանը վստահ է` այն պետք է վերածվի ամենամյա հարթակի, որը կդառնա գիտելիքի ու ոգեշնչման տոն ամբողջ հասարակության համար։

Միջոցառման կարևոր բաղադրիչներից է նաև մասնագիտական կողմնորոշումը։ Երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու գիտական ինստիտուտներին և երիտասարդ հետազոտողներին․

«Շատերի մոտ դեռ ձևավորված է սխալ պատկերացում գիտնականի կերպարի մասին։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ գիտությունը Հայաստանում ունի երիտասարդ դեմք և ապագայի մեծ հնարավորություններ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Խաղաղությունը սպասարկողը այս «տրիադայի» մեջ մնացել է միայն Փաշինյանը. այդտեղ ո՛չ Թրամփը կա, ո՛չ առավել ևս Ալիևը»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն է։

«Եվ այսօրվա այդ խաղաղության կոնցեպտի մեջ ամբողջությամբ տեղավորված են հենց այն թեզերը, այն երևույթները, որոնք շատ հին են, շատ չաշխատող են։ Եվ այս իշխանությունը ևս հասկանում է, որ իր քաղաքական շնչառությունը չի հերիքում. վերջին մի շաբաթվա ընթացքում խաղաղություն բառը ե՞րբ եք լսել։ Դուք զգո՞ւմ եք, որ այդ խաղաղության նարատիվը փոխարինվում է «չորրորդ հանրապետություն» ինչ–որ մի երևույթով։ Ինչո՞ւ, որովհետև էդ խաղաղությունը սպասարկողը, էս տրիադայի մեջ մնացել է մենակ Փաշինյանը։ Այդտեղ ո՛չ Թրամփը կա, ո՛չ առավել ևս Ալիևը: Էնտեղից նույնիսկ հումանիտար սպասարկման թեզերը չի ստացվում, կարծես թե, Վաշինգտոնից այցերը շատ պետք է լինեին պաշտոնական Երևան։ Մենք տեսնո՞ւմ ենք դիվանագիտական շարժ։ Չկա դա։ Դա ինչի՞ մասին է խոսում, որ Հայաստանից պետք էր պոկել էդ ժամանակահատվածում իրենց ուզածը՝ Թրամփի 6 կոնֆլիկտային շարքի մեջ ևս մեկը ավելացնելու համար»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«44-օրյա պատերազմից ոչ մի դաս չենք քաղել, ավելին՝ քաղաքական դաշտում նման հարցադրում չի էլ առաջացել»։


44-օրյա պատերազմի դասերի մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պաշտպանական ծախսերը նվազեցնելը թուրք–ադրբեջանական պահանջների բավարարում է կամ հաճոյանալու փորձ»։


Հաջորդ տարվա բյուջեում պաշտպանության ծախսերը կրճատելու իշխանությունների որոշումը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չեմ կարծում, թե զոհվածների հարազատներն ու նրանց ապրումակցողները կընդունեն իշխանության սահմանած հիշատակի օրը»։


Կհաջողվի՞ արդյոք իշխանությանը ընդունված հիշատակի օրերից ոչ մեկին չհամընկնող հունվարի 27-ը որպես «Հիշատակի և խոնարհումի» նոր ամսաթիվ արմատավորել մեր կյանքում. հարցն ուղղել ենք «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանին։

📌44-օրյա պատերազմը սկսելու 5-րդ տարելիցի նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ երկու պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը նախագիծ են շրջանառելու, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»: Սրան նախորդել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ մեր պատմությունը լի է ողբերգական էջերով, բայց ամեն օր սգո օր լինել չի կարող և սահմանվելու է մեկ հատուկ օր` բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը հարգելու համար․ երեկ պարզվեց՝ այդ օրը հունվարի 27-ն է։ Հունվարի 28-ն էլ Բանակի օրն է, որը կնշվի որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ: Բայց հունվարի 27-ը մեր մեջ որևէ հուզական հիշողություն չի արթնացնում. դա արհեստականորեն ներմուծված ամսաթիվ է, որին ոչինչ չի կապվում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է. արդյո՞ք Իսրայելում ապրիլի 24-ը ներառված է որպես հիշատակի օր: Իհարկե ո՛չ: Արդյոք հիմա Իսրայել պետությունը Գազայում չի իրականացնում ցեղասպանություն։ Արդյոք հիմա, երբ Արցախ չունենք, 1000-ամյակների իր բնօրրանից տնավեր-բնավեր դարձած ժողովրդի՝ այդ վիճակին հասնելու մեջ Իսրայել պետության ռազմական աջակցության, Իսրայել–Ադրբեջան համագործակցության հետքը չկա։ Մենք որպես պետություն որոշումներ ընդունելիս չպե՞տք է առաջնորդվենք նաև քաղաքական, ազգային շահերով, ինչ-որ տրամաբանությամբ»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած՝ հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագծին, խոսել ՔՊ-ի համագումարում «4-րդ հանրապետություն» հռչակելու մասին.

«Իսկ մենք գործ կունենա՞նք Ադրբեջանի «4-րդ հանրապետության» հետ, նրա նարատիվները փոխվելու՞ են, կամ էրդողանյան ժամանակահատվածի նարատիվները փոխվելու՞ են։ Ադրբեջանը կանգ չի առնելու «խաղաղություն» բառով»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Детско-юношеский турнир по футболу на приз Романа Березовского проводится в Армении уже в четвертый раз. Финальный этап в этом году прошёл в Ванадзоре.

Юные футболисты получили возможность побороться на поле, а за его пределами - познакомиться с легендарными футболистами сборных Армении и России - Романом Березовским, Саргисом Оганесяном и Дмитрием Лоськовым, которые в свое время выводили на матчи национальные дружины своих стран с капитанской повязкой.

Известные спортсмены убеждены, что подобные соревнования способствуют развитию большого футбола, и не исключено, что именно из таких турниров смогут начать свой путь футболист, который впоследствии принесет славу Армении.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ անել, որ շարժիչի ատամնափոկը չկտրվի․ ունի՞ արդյոք շղթան առավելություն՝ ատամնափոկի հետ համեմատությամբ։

«Ավտոսերվիս» հաղորդաշարի փորձագետ Արման Հակոբյանը բացատրում է, թե ինչպես կարելի է խուսափել շարժիչի խափանումից և հետագա թանկարժեք վերանորոգումից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Թուրքիայի հայերից ավելի լավ ոչ ոք չի ճանաչում թուրքերին։ Հուսամ՝ օր առաջ բացվեն ճանապարհները, որովհետև խաղաղությունից երկու կողմերն էլ կշահեն, թշնամությունից՝ կկորցնեն»։


Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ Sputnik Արմենինան զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👎1
Forwarded from Sputnik Արմենիա
⚡️Միքայել սրբազանի գործով մեղադրող միջնորդում է պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով` հաշվանցելով նրա կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը...

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում այլևս չեն լինի պրոֆեսորներ և դոցենտներ, որովհետև այդ կոչումների համար օրինական հիմք այլևս չկա»։


Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Միթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայարել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի պոտենցիալ վտանգները ՀՀ գիտության ու անձամբ հայ գիտնականների համար։

«Չգիտեմ, պատահաբար, թե առանց հասկանալու, գուցե և միտումնավոր, գիտական կոչումներին վերաբերող հոդվածները ընդհանրապես դուրս են թողել։ Եվ հիմա Հայաստանի օրենսդրության մեջ որևէ փաստաթուղթ չկա, որ սահմանի օրինակ, թե ինչ է նշանակում պրոֆեսոր և ինչ է նշանակում դոցենտ։ Միաժամանակ առանձին հոդվածով գրված է, որ այն պահից, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, բոլոր այն մարդիկ, որոնք ունեն գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճան, հավասարեցվում են դոկտորի աստիճանին։ Այսինքն՝ Հայաստանում լինելու է, գործելու է ընդամենը 1 գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան, «գիտություններ» բառը այլևս չկա․ դոկտորի աստիճանն է, և վերջ»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է 23-րդ «Հայֆեստը»․ փառատոնի հիմնադիր-տնօրեն Արթուր Ղուկասյանը վստահեցնում է, որ այս տարի ևս «Հայֆեստը» կառանձնանա իր անկրկնելի ներկայացումներով։ Փառատոնը կբացվի հոկտեմբերի 1-ին Սունդուկյանի թատրոնում՝ Պեկինից ժամանած ժամանակակից պարային համույթի ելույթով։ Ծրագրում ընդգրկված են Չինաստանի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իրանի, ԱՄՆ-ի և այլ երկրների թատերախմբերի թատրոնի, ժամանակակից պարի, տիկնիկային և երաժշտական ներկայացումների լավագույն ներկայացումներ։

Ըստ Ղուկասյանի` հատուկ ուշադրության է արժանի բելգիական «Shadow Dance»-ը՝ եզակի ջրային բեմադրություն, որտեղ լազերային և պրոեկցիոն տեխնոլոգիաները հոլոգրաֆիկ պատկերներ են ստեղծում ջրի վրա։ Այն տեղի կունենա բացօթյա` Կարապի Լճում` հոկտեմբերի 5-8-ը։ Փառատոնի հիմնադիր-տնօրենը, այս ամենին զուգահեռ, շեշտում է նաև մշտապես առաջ եկող ֆինանսական դժվարությունները․

«Մի չինական ներկայացման արժեքը համարժեք է Հայաստանում մշակույթին ուղղված տարեկան ողջ բյուջեին։ Բայց մենք շարունակ աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը տեսանելի լինի մշակութային քարտեզի վրա»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ 44-օրյա պատերազմը մեզ համար պետք է խորը վերլուծելու ու հասկանալու առարկա դառնա։ Այն բացեց մեր հասարակության խորը ճեղքերը։

Այն թեզը, որ բաժանում էր հայերին «հայաստանցիների» և «ղարաբաղցիների», տարիներ շարունակ սնուցվում էր և օգտագործվեց մեզ թուլացնելու համար։ Սակայն հենց պատերազմը ցույց տվեց՝ դա ոչ թե իրական հակասություն էր, այլ արհեստական բաժանարար, որով թշնամին փորձեց քանդել մեր միասնականությունը։

Այսօր արդեն ակնհայտ է․ Արցախից հետո «երախներ բացվեցին» դեպի Հայաստան։ Պետք է վերջնականապես բոլորիս համար պարզ դառնա, որ բաժանումը կործանարար է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Սիրելի քաղաքացիները» պետք է հասկանան, որ պետական պարտքի բեռն իրենց ուսերին է: Հայաստանում տեղի է ունենում վարկային բեռի բաշխում ամբողջ ժողովրդի վրա»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է:

«Հարձակում են գործում մարդկանց վրա, որպեսզի ավել հարկեր հավաքագրեն։ Ոմանց՝ ղեկավար, սեփականատեր, գլխավոր հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն, ձերբակալում են։ Որպեսզի չվտանգեն հետագա գործունեությունը, մարդիկ համաձայնության են գալիս, որ ավելի շատ հարկ վճարեն: Միջին բիզնեսի դեպքում՝ բարձրացնում են հարկային դրույքաչափերը։ Անընդհատ դամոկլյան սուրը կախված է իրենց գլխին, անընդհատ ստեղծվում է իրավական իրավիճակ, որ նրանք միշտ տուգանքի վտանգի առաջ կանգնած լինեն։ Հասարակ քաղաքացիների դեպքում ներդնում են եկամուտների հայտարարագրման համակարգ։ Այս եռաստիճանը նաև պատասխանում է հարցին, թե բյուջեն ինչի հաշվին է ավելանում։ Ահա այս հաշվին է ավելանում, որովհետև այլ հավելյալ արժեք Հայաստանում չի ստեղծվում»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ChatGPT-ն որոշ դեպքերում ռիսկային է դարձնում երեխաների անվտանգությունը»․ հոգեբան

📌Վերջին տարիներին արհեստական բանականությունը դարձել է շատերի առօրյայի անբաժանելի մասը։ chatgpt-ի միջոցով մարդիկ փորձում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, գտնում ծրագրային լուծումներ, կատարում դիզայներական աշխատանքներ, ստանում տարբեր պատկերներ, կազմում հոդվածներ, ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ։ Մասնագետներն ասում են, որ կարևոր է ճիշտ կիրառել այդ գործիքները, քանի որ դրանք կարող են, այսպես ասած, ճակատագրական հետևանքներ ունենալ։ Այդ առումով հատկապես խոցելի են դեռահասները։

Sputnik Արմենիան զրուցել է թեմայի շուրջ հոգեբան-խորհրդատու Քրիստինա Հարությունյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պրոֆայլինգը Հայաստանում դեռ զարգացած չէ, բայց հաճախ կիրառվում է տարբեր ոլորտներում, ներառյալ հատուկ ծառայություններում։ Քաղաքական դաշտում էլ մասնագետները կարող են վերլուծել գործիչների վարքագիծը և կանխատեսել որոշակի քայլեր»։


«Ուրիշ նորություններում» հոգեբան և պրոֆայլեր Գրիգորի Բադալյանն այսպես է պարզաբանում է իրենց մասնագիտության առանձնահատկությունները։

«Մարդու խոսքի, ժեստերի, շարժուձևի, ձայնի առանձնահատկությունների, անգամ հագուստի և վարքի մանրուքների ամբողջական հոգեբանական պատկերը կոդավորված է, մասնագետը պարզապես կարողանում է ապակոդավորել ու կազմել մարդու պրոֆիլը։ Շատերին զարմացնում է, երբ պարզվում է, որ ժամանակին արված վերլուծությունը համապատասխանում էր իրականությանը»:


Հոգեբանն անդրադառնում է նաև սոցիալական ցանցերին՝ որպես մարդու «իդեալական ես»-ը ցուցադրող հարթակի․ ասում է՝ եթե բլոգերը միշտ իդեալական կյանք է ցուցադրում, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ իր կյանքում բացակայում է։ Պրոֆայլերը շեշտում է, որ հոգեբանական ազդեցությունն ու մանիպուլյացիան երբեմն անբաժանելի են․ նա նաև բացատրում է, թե ինչպես են հույզերը ազդում վարքի վրա․ օրինակ՝ տխրության պահին մարդն ավելի հեշտ է համաձայնում։ Այս տեխնիկան երբեմն օգտագործվում է հարցաքննությունների ժամանակ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Каринэ Геворгян: Сверхзадача Запада на Южном Кавказе – заставить воевать

На днях “европейская тройка” – Британия, Франция, Германия – возобновила санкционное давление на Иран. Чем на сей раз это грозит стране и региону Южного Кавказа в целом? В эфире проекта Армана Ванескегяна "На самом деле" на радио Sputnik Армения ситуацию комментирует известный российский политолог-иранист Каринэ Геворгян.

Следует понимать, отмечает она, что безопасность Армении всегда будет зависеть от того крупного игрока-претендента на регион, который располагает серьезной военной логистикой. Не Франция — у нее нет военной логистики от слова совсем. У США эта логистика вроде бы есть, однако с очень небольшим ресурсом, потому что база на Арарате — это всего лишь база слежения. Так что более-менее остаются Иран и Россия, уверен эксперт.

Если говорить о причинах нынешнего геополитического кризиса, сотрясающего мир, то одной из них политолог называет глобальную межконтинентальную логистику.
“Веками вся международная торговля была завязана на морских коммуникациях, а это было выгодно компаниям лондонского Сити, которые все это дело страховали. А сухопутные межконтинентальные коммуникации были заброшены. Сейчас же маятник качнулся в обратную сторону. Вот у той же Армении нет выхода к морю, зато в плане континентальной логистики страна занимает очень серьезное положение”, — отмечает политолог.


Этот фактор дает стране хорошие шансы для сохранения ее суверенитета в нынешней непростой ситуации, утверждает Геворгян. И это может быть весьма выгодно некоторым крупным геополитическим игрокам.

🎦интервью полностью

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան Time». ՀՀ իշխանությունները երկու հարցի պատասխանը պետք է տան։ Առաջինը՝ հայաստանցի մաքսավորը ունենալո՞ւ է ուղիղ, ֆիզիկական հասանելիություն ՀՀ մտնող բեռներին, որպեսզի բացի մեքենայի դուռը, նայի՝ ներսում թուրք զինվոր ու զենք կա՞, թե պայմանական՝ պոմիդոր է, թե՞ դա լինելու է միջնորդավորված՝ երրորդ կողմի միջոցով, օրինակ՝ ամերիկացիների։

Թրամփը, որը չի հիշում՝ Հայաստանի՞ հետ է պայմանագիր կնքել, թե Ալբանիայի, Ադրբեջանի՞, թե Կամբոջայի, նա՞ է լինելու երաշխավորը այդ պայմանավորվածությունների իրականացման։

Այո, կան շատ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն։ Եվ մենք պետք է ի վերջո հասկանանք՝ որքանով է համապատասխանում իրականությանը մեր խաղաղության տեսլականը։ Միայն դրանից հետո կարող ենք ասել, թե խաղաղությունը եկել է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯5