Radio Sputnik Armenia
538 subscribers
361 photos
3.36K videos
2.32K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եթե հանգստանալուց հետո շարունակում եք հոգնած մնալ, ուրեմն դրա տակ պետք է ինչ-որ բան փնտրել։ Հոգնածությունը սիմպտոմ է, որին չպետք է անլուրջ վերաբերվել»։


Առաջին համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական բաժնի վարիչ Եկատերինա Հովհաննիսյանի խոսքով՝ ժամանակակից ապրելակերպը լուրջ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։

«Սթրեսը, անքնությունը, մագնեզիումի, D և B12 վիտամինների պակասը այսօր արդեն համատարած խնդիր են։ Սրանք ուղիղ կապ ունեն ինչպես դեպրեսիայի, այնպես էլ հիշողության խանգարումների հետ։ Հաճախակի հոգնածության պատճառը դեպրեսիան է․ դրա ժխտումից հետո միայն պետք է սկսել օրգանական պատճառներ փնտրել` նյութափոխանակություն, միկրոէլեմնետների խնդիր, վիտամին B12–ի պակաս, որ շատ հաճախ հանդիպող տարբերակներից է, երբեմն վիտամին D–ի պակաս»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥀Մահացել է երգիչ Արամոյի և լրագրող, վավերագրող Աշոտ Գևորգյանի մայրը՝ Սևանուհի Խանզադյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեի սգո սրահում։

Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է մեր գործընկերոջն ու ընտանիքին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢2
Media is too big
VIEW IN TELEGRAM
"Нельзя снижать планку" - Влад и Мага о блогерстве

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
««Սյունիքի միջանցքը», անկախ դրա անուններից, հակասում է ԵԱՏՄ հիմնական սկզբունքներին»։


Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը բացատրում է՝ անկախ այդ ճանապարհի անունից, եթե Ալիևի ցանկությունն իրականություն դառնա և բեռները Սյունիքով անցնեն առանց Հայաստանի մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կոպտորեն կխախտի ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնները` դրանից բխող բոլոր հետևանքներով. ընդհուպ Հայաստանի անդամակցության դադարեցումը։

Ինչ է իրենից ներկայացնելու Սյունիքով անցնող ճանապարհը, որը նույն ինքը «Զանգեզուրի միջանցքն» է, իսկ հիմա` «Թրամփի երթուղին»։ Լիանժեք տեղեկություններ դեռ չկան։ Հարցերն առայժմ ավելի շատ են, քան հստակ պատասխանները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Թրամփի երթուղու» առաջին շահառուն Թուրքիան է։


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հիշեցնում է՝ գործընթացի մասին առաջին անգամ հայտարարվեց հենց Թուրքիայում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ասուլիս Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար; ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը Հայաստանում:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր կանխատեսումներն է ներկայացրել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

▫️«Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել հենց այն փաստաթուղթը, որը խաղարկելու է ներքաղաքական գործընթացներում, փորձելու է դիրքավորվել որպես խաղաղության օրակարգի կրող և հակառակը՝ փորձելու է թիրախավորել բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ»։

▫️«Փաշինյանը Վաշինգտոնում ստացավ «քարտ բլանշ» նոր ռեպրեսիաների համար»։

▫️«Քաղաքական դաշտում այս աշնանը վերադասավորումներ կլինեն, նոր ընդդիմադիր դաշինքներ կձևավորվեն»։

▫️«Աշնանն արդեն կուրվագծվեն այն 4-5 հիմնական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարանական ընտրություններում։ Ընդդիմության ծանրակշիռ ուժերն են լինելու երկրորդ և երրորդ նախագահների թիմերը, Սամվել Կարապետյանի ձևավորած նոր ուժը»։

▫️«Արտահերթ ընտրությունների անցկացումը գրեթե բացառում եմ․ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ավելի շուտ հերթական ընտրությունների են նախապատրաստվում»։

🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
🍻«Թագավոր խմիչք», խաղեր, կենդանի համերգներ ու ավելի քան 3000 նվերների խաղարկություններ. Երևանի Զաքյան փողոցում կրկին Գարեջրի փառատոն է լինելու

«Գարեջրի օրեր» փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 22-24-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանն ու «ԷվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանը «Ուրիշ նորություններում» խոսել են սպասվող միջոցառման մասին։

Այս տարի ներկայացված են լինելու 25 տեղական և ներմուծված գարեջրային ապրանքանիշներ։

«Թագավորը գարեջուրն է», – ասում են կազմակերպիչներն ու հավելում, որ ամառային Երևանում գարեջրի եռօրյա փառատոնը դառնում է մշակութային, զբոսաշրջային և գաստրոնոմիկ իրադարձություն՝ Հայաստանի այցեքարտերից մեկը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ամենաշատը Թուրքիան է գոհ մնացել այդ փաստաթղթից»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում թուրքագետ Մհեր Աբրահամյանը նկատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախաստորագրման հարցում բավական մեծ է եղել Թուրքիայի դերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
««Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրանի ԱԳՆ-ի որակումները ավելի չափավոր են՝ ի տարբերություն գերագույն հոգևոր առաջնորդի և նրա ներկայացուցիչների որակումների, սակայն հռետորաբանության տարբերությունը միայն Սյունիքի հարցով չէ պայմանավորված»։


Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Փեզեշքիանն ու նրա շրջապատը չեն ընկալում համաձայնագրի տակ թաքնված սպառնալիքները»։


Թեհրանում լույս տեսնող հայկական «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է, որ Իրանում «Թրամփի երթուղի» նախագծի հնարավոր վտանգների շուրջ կարծիքները տարբեր են․

«Երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը կոշտ է՝ նրանք ընդգծում են երկրի ազգային անվտանգության և տարածաշրջանային շահերին ուղղակի վնասները։ Մինչդեռ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգներն «ուռճացված» են որակում»։


Արամ Շահնազարյանը համակարծիք է այն մեկնաբանության հետ, որ նախագահի թիմը հավատում է ԱՄՆ-ի հետ խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորությանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
🇦🇲🇮🇷Օգոստոսի 18-21-ը Հայաստանում կլինի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը

Օգոստոսի 19-ին նա Երևանում կմասնակցի գործարար համաժողովի։ Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

@ArmeniaSputnik
👍1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Որևէ տարակուսանք չի՞ հարուցում «Թրամփի երթուղու» գործունակությունը․ նկատե՞լ եք՝ վաշինգտոնյան հռչակագրում կան կետեր, որ իրար հակասում են։

Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղու» ձևավորմանը՝ երթուղին միջա՞նցք է, թե ոչ․ հայաստանյան իշխանությունները պնդում են, որ միջանցք չէ։ Այս պարագայում մի պարզ հարցի պատասխանը կարող է լինել կողմնարոշիչ․ ո՞վ է ստուգելու հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի քաղաքացիներին ու Ադրբեջանի բեռները՝ հայ սահմանապահներն ու հայ մաքսավորնե՞րը, թե՞ ոչ։ Այս հանգամանքից է կախված այդ ճանապարհի բնույթը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հրապարակային այնպիսի հայտարարություն չի եղել, որը կհաստատեր օրակարգում գերիների վերադարձի հարցի քննարկումը։ Մենք նաև փաստաթղթում որևէ դրույթ չենք տեսնում՝ կապված գերիների վերադարձի հետ»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու մասին կցկտուր տեղեկությունները։

📌Փաշինյանի և Թրամփի երկխոսության 14-վայրկյանանոց տեսանյութում ԱՄՆ նախագահն ասում է․ «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան․ ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞»։ Հայաստանի վարչապետն ի պատասխան ասում է․ «Այո» և գլխով անում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
Իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը Սամվել Կարապետյանի գործով առաջին նիստին դեռ չի կարող ներկայացնել նրա շահերը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ակնհայտ քաղաքական է, և այս հարցով անցկացվող ցանկացած դատավարություն համեմատելի է շոուի հետ, լրագրողներին հետ հանդիպմանն ասաց Ամստերդամը, որը պետք է պաշտպանի Կարապետյանի շահերը։


Իրավապաշտպանը նշեց, որ իրենց ընկերությունը հիմա դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի հաստատեն իրենց մասնակցությունը Կարապետյանի քրեական գործին և այժմ սպասում են հաստատման։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«907 բանաձևի չեղարկման խնդիրը ոչ այնքան ռազմական օժանդակության վերականգնումն է, որքան քաղաքական ուղերձը։ Եթե Ադրբեջանը ստանում է ամերիկյան ռազմական օժանդակություն, ապա նշանակում է, որ ԱՄՆ–ն աչք է փակում Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների վրա։ Դա նաև քաղաքական որոշակի մեսիջ է, որ իրենք Ադրբեջանի իրականացրած գործողությունների հետ որևէ խնդիր չունեն»։


Sputnik Արմենիան զրուցել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։

📌1992 թվականին, հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց «907-րդ բանաձև» հոդվածը, որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու ուղղությամբ։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրուման արարողության ժամանակ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության սահմանափակումները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երևանի և Բաքվի՝ միջազգային ատյաններից հայցերի հետկանչումը Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից բացի բացասաբար է ազդելու նաև 100 հազարից ավելի մարդկանց վրա, որոնք Արցախից բռնի տեղահանվել են` կորցնելով իրենց գույքը, սոցիալական կապերը, և դրանք վերականգնելու հեռանկար չունեն»։


Sputnik Արմենիան զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

«Ադրբեջանն ու Հայաստանն առաջին հերթին պետք է հանձնառություն ստանձնեին, թե ինչպես է հարցը կարգավորվելու, սակայն պայմանագրում ընդամենը երկու բառ է նշված՝ «այլ կերպ» կլուծեն։ Շատ անորոշ բառ է։ Հասկանալի է, որ սա Ադրբեջանի դիրքորոշումն է՝ որքան հնարավոր է նեղացնել իրավական պաշտպանության որևէ կառուցակարգի գոյությունը պայմանագրում։ Եթե նայենք այլ խաղաղության պայմանագրեր, կտեսնենք, որ կան հավելվածներ, մեխանիզմների վերաբերյալ մանրամասն նկարագրություններ, թե ինչպես է լինելու վերադարձի, ռեպարացիայի, հատուցման և այլնի հետ կապված հարցերը, ինչը բացակայում է ՀՀ–Ադրբեջան պայմանագրում»։


📌Այս պահին Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ ունի ներկայացրած ՄԻԵԴ-ում և մեկ գանգատ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պրոֆեսիոնալ սպորտը հաճախ առողջություն չի բերում, երբեմն նույնիսկ հակառակը։ Շատ մարզիկներ առողջությունը զոհում են արդյունքի համար, իսկ հետո երկար ժամանակ վերականգնվում են հենց սպորտի միջոցով»։


«Ուրիշ նորությունների» հյուրերը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու գործարար Շավարշ Կարապետյանն են։

Նրանք համատեղ նոր նախագիծ են ներկայացնում՝ վեցշաբաթյա թրեյնինգ՝ կենտրոնացման, կարգապահության, նպատակասլացության և ժամանակակից հմտությունների զարգացման համար։

Շավարշ Կարապետյանը պատմում է՝ ծրագրի գաղափարը ծնվել է Նազիկ Ավդալյանի հետ զրույցների ընթացքում, երբ համեմատել են սպորտն ու բիզնեսը և տեսել, որ դրանց սկզբունքները շատ նման են կյանքի կանոններին։ Նազիկ Ավդալյանի խոսքով՝ իր մանկության երազանքն է եղել անցած ճանապարհն ու փորձը ծառայեցնել մարդկանց և սերունդներին։ Նրա՝ ծանրամարի համար համեմատաբար կարճ կարիերան լի է եղել արժեքավոր կյանքի դասերով, որոնք հիմա պատրաստ է փոխանցել ուրիշներին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ընդդիմությունը չի միավորվի». քաղտեխնոլոգը՝ «Մեր ձևով» քաղաքական ուժի մասին

ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավայրից իր նոր նամակում հայտնում է «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակները. դրանք են՝ տնտեսության և բիզնես հնարավորությունների զարգացում, ընտանեկան և ազգային արժեքների ամրապնդում, որպես վստահելի գործընկեր Հայաստանի համբավի վերականգնում, արժանապատիվ ապրելու արցախցիների իրավունքի ապահովում, կրթական ծրագրեր և եկեղեցու պաշտպանություն։ Սամվել Կարապետյանը նշում է նաև, որ «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը։

Ինչ ապագա կունենա այն, որտեղ կդիրքավորվի և նախընտրական ինչ հնարավոր միավորումներ կարելի է սպասել. հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Գինու զբոսաշրջիկը» պարտադիր չի, որ գինի խմի․ կարող է գալ քո երկիր, որ, օրինակ, օդապարիկով թռչի խաղողի դաշտերի վրայով, այգիներում ձիավարությամբ զբաղվի, ճաշի այգիներում։ Եվ կարող է ընդհանրապես գինի չխմել»։


«Ուրիշ նորություններում» Հայաստանի էնոտուրիզմի խորհրդի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, Enofest և EnoTalks Armenia փառատոնի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը խոսել է օգոստոսի 15-ից մեկնարկող Գինու օրերի մասին, որակյալ գինու ու գների, իրական հայկական գինեգործության ու էժան դարակաշարերի գինիների մասին։

«Ունենք քիչ խաղող, պետք է ստանանք շատ որակով գինի ու մրցակցենք որակով, բարձր սեգմենտի թանկ գինիների հետ»։


Լիլիթ Գրիգորյանը խոսել է նաև գինեգործության համաշխարհային խնդիրներից, օրինակ՝ քովիդից հետո ալկոհոլային խմիչքների սպառումն է նվազել, գլոբալ տաքացման պատճառով՝ խաղողի այգիները․

«Գլոբալ տաքացումները շատ վատ են անդրադառնում համաշխարհային խաղողագործության վրա։ Ֆրանսիայում, Իտալիայում շատերը հանում են այգիները տեղափոխում են ավելի բարձրադիր, ցուրտ գոտիներ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ոչ մի լավ բան չի սպասվում մի տարածաշրջանում, որտեղ կարող են առնչվել ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը»։


«Թրամփի երթուղու» մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1