Radio Sputnik Armenia
539 subscribers
361 photos
3.38K videos
2.35K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«1992 թվականի մայիսի 9-ի՞, թե 2020 թվականի նոյեմբերի՝ Շուշիի կորստի օրերի վրա ենք կառուցելու մեր ապագան․ ընտրության հարց է»։


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:

«Հայրենական պատերազմը մեր այն հաղթանակն է, որը խաչ է քաշել ցեղասպանված ժողովուրդ լինելու հոգեբանության, բարդույթի վրա։ Մենք ցեղասպանված ժողովուրդ էինք, դժոխքի միջով էինք անցնում դրանից ընդամենը 30 տարի առաջ, այդ նույն ժողովուրդը կարողացել է ուժ գտնել, գնալ պատերազմի, հաղթանակ տանել և այսօր փորձում են այդ հաղթանակը չեզոքացնել։ Եթե մենք այսօր կորցնենք այդ պատերազմի հաղթանակը, դրա հետևանքը զգալու են մեր թոռները, սերունդները․ հետևաբար չեն լինելու նոր հաղթանակների հիմքեր։ Նույնը Շուշիի ազատագրման օրվա մասին։ Ասում են՝ հաղթանակը չկա, տոնը կորսված է․ ընտրության հարց է՝ մենք ինչի վրա ենք կառուցելու մեր ապագան՝ 1992 թվականի մայիսի 9-ի, թե 2020 թվականի նոյեմբերի՝ Շուշիի կորստի օրերի վրա»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կոմիտաս վարդապետի սրինգը կցուցադրվի և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը»․ Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) միջոցառումների համակարգող Լիլիթ Մադոյանը «Ուրիշ նորություններում» խոսել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման մասին։

«ԳԱԹ-ը բոլոր արվեստների թանգարան է, 18-րդ դարից մինչև մեր օրեր՝ գրականության, թատրոնի, երաժշտության, կինոյի ամենամեծ պահոցը ամբողջ աշխարհում, որի ցուցանմուշների թիվը կազմում է շուրջ 2 միլիոնի։ ԳԱԹ-ն ունի 5 մասնաճյուղեր Երևանում և մարզերում։ Այս պահին բոլոր ցուցադրություններում ներկայացված է ընդհանուր հավաքածույի միայն 2%-ը», - ներկայացրել է հյուրը:


Թանգարանային գիշերվա հագեցած ծրագրում Լիլիթ Մադոյանը առանձնացնում է «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ մայիսի 17-ին ժամը 17:00 -ին։

Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին ավանդաբար կնշվի Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Մայիսի 17-ին թանգարանը բաց կլինի մինչև կեսգիշեր․ երկու օրերին էլ մուտքն անվճար է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պիկնիկների ժամանակ պետք է զգույշ և ուշադիր լինել, քանի որ հիմա օձերի բազմացման շրջանն է։ Հայաստանում ամենախոշոր և ամենավտանգավոր թունավոր օձը գյուրազան է, որը հանդիպում է տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևանի Բուսաբանական այգում»։


Sputnik Արմենիան զրուցել է Կենսաբանական գիտությունների թեկնածու Սամվել Պիպոյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի ղեկավարը շատ խեղճացած կամ կատարողի վարքագիծ էր դրսևորում Էրդողանի և Ալևի հետ շփումներում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը խոսել է Տիրանայում Փաշինյանի հանդիպումների մասին։

📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում երեկ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը․ ոտքի վրա Էրդողանի հետ է հանդիպել, սուրճի սեղանի շուրջ՝ Ալիևի: ՀՀ կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Փաշինյան-Ալիևը հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների ԱԳ նախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Հայրենական մեծ պատերազմի աղավաղումը գաղափարակա՞ն դրդապատճառներ ունի, թե՞ տեխնոլոգիա է: Բոլորս էլ հասկանում ենք՝ երբ մարդուց խլում են հաղթանակի գաղափարը, հաղթանակից ստացած արժանապատվությունը, ապա հետագայում հեշտ է հպատակեցնել հնազանդության ներքո:

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների դեպքում սովորաբար ծնողները խուսափում են դիմել իրավապահներին՝ չվնասելու համար իրենց երեխաների համբավը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը նշել է նաև, որ չնայած հանրությանը հայտնի աղաղակող դեպքերին, բարեբախտաբար Հայաստանում նմանօրինակ դեպքերը եզակի են։ Հայկ Մկրտչյանը նաև խորհուրդներ է տվել այն քաղաքացիներին, ովքեր դառնում են կիբեռշանտաժի զոհ․

«Ցանկացած շանտաժի դեպքում առաջին հերթին դիմել իրավապահներին և երբեք շանտաժ անողի հետ «առք ու վաճառքի» մեջ չմտնել»։


📌Քննչական կոմիտեն մայիսի սկզբին հայտնեց, որ կալանավորվել է մի քաղաքացի, որը ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր, այնուհետև, Տելեգրամով առաջարկել է դրանք անորոշ անձանց։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Սիմֆոնիկ «ԿԻՆՈ»»․ Երևանում Ցոյի լեգենդար հիթերը կհնչեն նորովի

«Քանի մենք ողջ ենք՝ Ցոյը մեզ հետ է»,- «Ուրիշ նորություններում» Արմեն Սարգսյանը պատմել է մայիսի 25-ին Երևանում կայանալիք բացառիկ համերգի մասին։ «Սիմֆոնիկ «ԿԻՆՈ»» համերգին կմասնակցի նաև «Կինոյի» լեգենդար կիթառահար Յուրի Կասպարյանը․ նա և Հայաստանի ազգային նվագախումբը կկատարեն Վիկտոր Ցոյի գլխավոր հիթերը՝ «Кукушка», «Группа крови», «Звезда по имени солнце», «Хочу перемен!», «Пачка сигарет» և այլն։

«Երգերը հնչելու են գործիքային կատարմամբ, բայց հանդիսատեսը՝ իմանալով բոլոր երգերը, հնարավոր չէ չերգի․ հենց սա է համերգի իմաստը։ Նոր սերունդը լսում է Ցոյ, որովհետև դա ծնողներից է գալիս», - ասում է Արմեն Սարգսյանն ու հավելում՝ այս նախագիծը իր առաքելությունն է իր «կումիռի» առջև։


Սիմֆոնիկ «Կինոն», Կասպարյանի մտահաղացմամբ առաջին նախագիծն է, կա նաև երկրորդը՝ Ցոյի ձայնով՝ կարծես ինքը ներկա լինի բեմում․ բայց սա՝ ապագայում։

Երևան է ժամանելու նաև Վիկտոր Ցոյի որդին՝ Ալեքսանդր Ցոյը, որը բեմական բոլոր վիզուալ էֆեկտների հեղինակն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վարորդական իրավունքի վկայականի քննությունը հաջորդ և 3-րդ օրերին վերահանձնելու համար սահմանված պետտուրքերը բարձր են, պետք է վերանայել, բայց լրացուցիչ վճար սահմանելը նորմալ է, անգամ՝ առանց դրա անիրատեսական է»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։

📌Կառավարության անցած շաբաթվա նիստում որոշվեց, որ հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի վկայականի համար քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Եթե քաղաքացին այսօր թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ ՆԳՆ-ն առաջարկում է, որ եթե քաղաքացին հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3-րդ օրը, ապա` 30 հազար դրամ։ Նկատենք, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 հազար դրամ, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու դեպքում պետտուրքը 10 հազար դրամ է։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Խաղաղության մոդելը, որը ներկայացվում է որպես Հայաստանում կայունություն և բարեկեցություն հաստատելու միակ ճանապարհ, անիրատեսական է․ մենք պետք է ունենանք խիզախություն նայելու իրականության աչքերի մեջ։ Հնարավոր չէ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հասնել խաղաղության ա՛յն տրամաբանության ներքո, որը առաջ են մղում Հայաստանի իշխանությունները։

Աշխարհաքաղաքական՝ մասնավորապես Ռուսաստան-Ուկրաինա կամ Ռուսաստան-Արևմուտք զարգացումների դինամիկան ուղիղ ազդեցություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում առկա գործընթացների վրա։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Անկուսակցականն էլ կարող է իշխանության համար գործիք լինել բուհի կառավարման խորհրդում»․ կրթության հարցերով փորձագետ

Կուսակցականներն ու պաշտոնյաները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում․ ԿԳՄՍՆ-ն մշակել է օրինագիծ, որը բուհական համակարգը պետք է պաշտպանի արտաքին միջամտությունից և քաղաքականացման վտանգից, զերծ պահի քաղաքական գործընթացներից։ Կծառայի՞ արդյոք այս փոփոխությունն իր նպատակին. հարցը Sputnik Արմենիան ուղղել է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանին։

📌Ըստ ԿԳՄՍՆ-ի մշակած օրինագծի՝ սահմանվելու են էթիկայի ստանդարտներ, որպեսզի բուհերում չիրականացվի կուսակցական գործունեություն կամ քարոզ։ Բուհական կառավարման խորհուրդներում կուսակցականների ու պաշտոնյաների ներկայությունը պետք է բացառվի։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այլևս չի կարողանա նախագահել Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհուրը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Բացե՛ք պատուհանն ու դուրս թողեք հյուր եկած մեղվին։ Այդ փոքր միջատը իր ուսերին է կրում ամբողջ աշխարհի բեռն ու պատասխանատվությունը, նաև մեր պարենային զամբյուղի պարունակությունը»։


Այսօր մեղուների համաշխարհային օրն է։ «Ուրիշ նորություններում» մեղվաբույծ Գայանե Սիմոնյանը խոսել է մեղուների վերանալու ներկա սպառնալիքների հիմանական գործոնների մասին՝ պայմանավորված մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի երևույթներով, և բացատրել է՝ ինչու և ինչից պետք է պահպանել մեղուներին։

«Բոլորը մտածում են՝ մեղվաբույծներն են պահում մեղուներին, իրականում հակառակն է` մեղուն է պահում և՛ մեղվաբույծին, և՛ մարդկանց։ Մարդիկ շատ բան ունեն սովորելու այս միջատներից։ Մեղուների համայնքը ամենաուժեղ ժողովրդավարական համայնքն է, որտեղ որոշումները կայացնում է մեծամասնությունը, այնտեղ անհատ չկա, անգամ մայր-մեղուն»։


Խոսելով մեղուների բանականության մասին՝ մասնագետը օրինակ բերեց մոմահացերը՝ իբրև ճարտարապետական կառույց, պարզաբանեց դրանց վեցանկյուն լինելու գաղտնիքը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայ-իրանական հարաբերությունները «կենսական նշանակություն» ունեն Հայաստանի և Իրանի համար»։


ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ Անվատնգության խորհրդի քարտուղղար Արմեն Գրիգորյանի՝ Թեհրան կատարած այցի ու մասնավորապես իրանական կողմից ևս մեկ անգամ հնչած վերահաստատման մասին, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին։

Իրանագետը նշում է՝ հաշվի առնելով Իրանի դերը մեր տարածաշրջանում, Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ Իրանը կարող է դառնալ անվտանգության ևս մեկ բարձիկ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանը զրոյից ստեղծում է «պատմական Ադրբեջան», իսկ Հայաստանը հրաժարվում է իրական պատմական Հայաստանից»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:

«Եթե մինչև 2020 թվականը Ադրբեջանն այլ նարատիվներ էր օգտագործում Արցախի մասին՝ «օկուպացիայի», «ազատագրելու» մասին, ապա 2020-ից հետո Ադրբեջանի մոտ կտրուկ շատացել է «մեր պատմական հողերը» բառակապակցությունը»։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթղթին, Իգիթյանը հիշեցնում է` Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության մասին փաստաթուղթ է ունեցել 1919 թվականի նոյեմբերին, որը վերջացել է հերթական ագրեսիայով, Արցախում ջարդերով:

«Պատմությունը եթե ճիշտ ուսումնասիրենք, ճիշտ հասկանանք, մեր առջև դրված բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ կան»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի այսօրվա փխրուն անվտանգային միջավայրում հակառուսական թեզերի տարածումը, հատկապես Հանրայինի քարոզչամիջոցներով, անթույլատրելի է և անտրամաբանական»։


Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սպասվում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը․ իսկ այս օրերին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվում է հակառուսական քարոզչություն․ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ։

«Տպավորություն է, թե աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Խնդիրը ժողովրդի առաջ թամաշա խաղալն է վաղը ձայներ փախցելու համար»․ Դավիթ Մաթևոսյան

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բառապաշարը նորաձև կրթությունից անցել է վիրավորանքների, և դա բուռն քննարկումների թեմա է դարձել վիրտուալ և ոչ վիրտուալ տիրույթներում։

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է «Կրթվելը նորաձև է» լուսավորչական առաքելությունից՝ վիրավորական խոսույթով ստատուսների տրանսֆորմացիան, անդրադարձել «Կրթվելը նորաձև է» հավաքների ընթացքում հայ դասականներից, այդ թվում՝ Հրանտ Մաթևոսյանից մեջբերումներին՝ ուշադրություն հրավիրելով անտեսվող կոնտեքստին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չինական էլեկտրական ավտոմեքենաները առաջիկա 1-2 տարվա ընթացքում Հայաստանում դոմինանտ կլինեն»․ կանխատեսում է auto.am կայքի համաhիմնադիր Կարեն Անտոնյանը։ Սակայն փորձագետը լուրջ խնդիր է համարում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների քանակը․

«Եվրոպական նորմերով՝ եթե քաղաքում կա 10 էլեկտրական ավտոմեքենա, պետք է լինի առնվազն 1 լիցքավորիչ, սակայն Հայաստանում 1 լիցքավորիչը 70-80 միավոր մեքենայի համար է նախատեսված։ Այսինքն ինֆրաստրուկտուրայի խնդիր կա։ Ու փաստ է՝ չինական որոշ մեքենաներ Հայաստանում ավելի շատ են վաճառվում, քան օրինակ՝ Ճապոնիայում կամ Գերմանիայում»։


Անտոնյանը պատմել է նաև, թե ինչպես են ընկերներով, ընդամենը 150 դոլարով, այսօր արդեն ամենաայցելվող հայկական կայքերից մեկը՝ auto.am-ը ստեղծել, երբ համացանցը նոր էր տարածվում Հայաստանում։ Նշել է նաև ամենաթանկ մեքենայի գինը, որը իրենց կայքով է վաճառվել։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իշխանափոխության հասնելու ամենաարագ մեխանիզմն այս պահին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է: Այն ամենահավանական գործիքն է, սակայն ավելորդ ամբիցիաներով, բարդություններով գործընթացը չդժվարացնելու համար թեկնածու չի առաջադրվել «Պատիվ ունեմ»-ի կողմից»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Եթե նույնիսկ փողոցում 300 հազար մարդ կանգնած լինի և եթե ՀՀ-ում մոլեկուլյար մակարդակում կյանքը կանգնի, ստեղծվի երկիշխանություն, Փաշինյանն ինքն իրենով գնացողը չէ։ Ուղիղ հրաժարականի գործիքով ինքը հրաժարվողը չի, հետևաբար տակը մնում է մեկ գործիքը, որը վարչապետին անվստահություն հայտնելն է»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Լավրովի այցը Հայաստան երկու երկրների հարաբերություններում առաջացած ռիսկերը կառավարելու փորձ է»։


ՌԴ արտգործնախարարի երկօրյա աշխատանքային այցի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հնչած հայտարարությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի հետ։

📌Միրզոյանն ու Լավրովը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2025-2026թթ․ համար խորհրդակցությունների ծրագիրը։ Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում վստահեցրել է, որ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Երևանի հետ` հատկապես Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Եվրոպացիներին մի բան ես ասում, հետո գնում կոմունիզմի զոհերի հիշատակին ծաղկի մատույցի ես մասնակցում, հետո Մայիսին 9 ես նշում, հետ ես գալիս՝ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եթե չկռվեինք ավելի լավ կլիներ։ Այս ամբողջը փորձում է պահել` Արևմուտքին ինչ–որ բան խոստանա, Թուրքիային ռևերանսներ անի, միաժամանակ հասկանում է, որ ՌԴ–ի հետ հարաբերությունները թե խզի, տնտեսությունն ուղղակի կկործանվի, որովհետև 2024 թվականին մեր արտահանումների ընդամենը 4.5%-ն է գնացել ԵՄ»:


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է:

Այն, ինչ իշխանություններն են ուզում, դա խաղաղություն չէ, դա կատարյալ կապիտուլյացիա է, ոչնչացման քայլ է։ Ժողովուրդ, կո՞ւյր ենք, չենք տեսնո՞ւմ, որ 2020-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր հնարավորություն բացվեց, մենք խաղաղ չենք ապրում։ Մարկո Ռուբիոյի երկու օր առաջվա հայտարարությունը որ պարզ ասում է` ռեալ է Ադրբեջանի ներխուժումը Հայաստան, այս ամբողջը ցույց է տալիս, որ իր վարած քաղաքականությունը ձախող է, տրամբանական է հակառակ քաղաքականություն վարելը»:


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեր կրթական քաղաքականության մեջ պետք է արտացոլվեն մեր ազգային իղձերը և պետական շահերի իրացումը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ-ի նախկին դասախոս, հասարակական ակտիվիստ Մենուա Սողոմոնյանը հակադարձել է իշխանական պատգամավերի պնդումներին, թե Արցախի հայկականության մասին հիշատակելը պոպուլիզմ է։

📌Համացանցում այս օրերին տեսանյութ էր տարածվում, որում Արմավիրի մարզի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները բեմադրել էին ներկայացում, որտեղ ստենդի վրա հատվածաբար հավաքում էին Հայաստանի քարտեզը՝ տեղադրելով մարզերը պատկերող դետալները։ Ներկայացման հեղինակային մտահղացմամբ՝ Արցախի քարտեզը երեխաները վարանում են փակցնել Հայաստանի կողքին, և Արցախը, ինչպես հիմա է, մնում է Հայաստանից կտրված։ Տեսանյութն ուղեկցվել էր հիացական գրառումներով, սակայն Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տարածելով այն, որակել էր «պոպուլիզմ ու ռոմանտիզմ». «Ու այ սենց «մի մատ երեխեքի» հոգեբանության ու ապագայի հետ են խաղում: Հույս ու նպատակ են ներշնչում, որ պիտի մեծանան ու հարևան երկրի սուվերեն տարածք գրավեն, բերեն կպցնեն մեր սուվերեն Հայաստանին՝ այսպիսով վտանգելով մեր սուվերեն երկրի ինքնիշխանությունը: Հերի՞ք չէ պոպուլիզմով ու ռոմանտիզմով համեմված կենացներով կերակրեք մարդկանց»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այսօր գնում են դեպի ժամանցայինը․ համաշխարհային արշավ է մշակույթի դեմ, սպանում են լավը, կարևորը»․ սպասվող ցուցահանդեսի՝ «Սպանված թատրոնի» մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել դերասան, երգիչ, նկարիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանը։

Հունիսի 6-ին բացվող ցուցադրությունում հիմնականում լինելու են կոլլաժային աշխատանքներ․։ «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմանը Ավո Խալաթյանը մասնակցել է ոչ միայն որպես դերասան, այլ նաև ներկայացման դեկորատոր։ Տարիներ անց թատրոնում գտել է այդ աշխատանքները՝ հետնաբեմում անտեսված, լքված, անմխիթար վիճակում ու որոշել է դրանց երկրորդ կյանք տալ՝ «Սպանված թատրոն» խորագրով։

Իրեն «արվեստի եռամարտիկ» բնորոշող Ավո Խալաթյանը պատմել է՝ ինչպես է ընտրել մասնագիտությունները՝ ծնողների օրինակով, բայց ոչ պարտադրանքով, խոսել է ընտանիքից՝ իր նկարչության մասին կնոջ՝ երգչուհի Նունե Եսայանի արձագանքի ու իրենց երեխաների մասնագիտական նախասիրությունների մասին։

Իսկ ինչպիսին կլիներ Սղոմոն Թեհլիրյանի կերպարը, եթե այսօ՛ր կերտեր այն․ դերասանն ասում է՝ «Այսօր այլ կերպ կխաղայի»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM