Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին ավելի խորը հիմքեր ունի, որոնք մոռանալու իրավունք մենք չունենք»։
«Ուրիշ նորություններում» հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսել է հաղթանակի և պարտության մասին։
«Տոնն ունի շատ խորը իմաստ նաև փիլիսոփայական տեսանկյունից։ Այն մարդը կամ հասարակությունը, որը մոռանում կամ անտեսում է իր անցյալը, ապագան շատ մշուշոտ է տեսնում։ Թվում է, թե հայերս, մասնակցելով երկրորդ համաշխարհայինին, ընդհանուր երկրի համար էինք պայքար մղում, մինչդեռ, եթե հանկարծ պարտվեր Սովետմիությունը, Թուրքիան՝ լինելով Գերմանիայի դաշնակիցը, անելու էր հայերի երկրորդ ցեղասպանությունը, ոչնչացումը։ Այնպես որ, սա ոչ միայն Սովետական Միության հաղթանակն է, այլև շատ ծանրակշիռ է նաև հայերիս համար»։
Հոգեբանը անդրադարձել է նաև հասարակության տարբեր շերտերում հաղթանակի ոչ միանշանակ ընկալմանը՝ պայմանավորված այդ առկա արժեհամակարգերով, խոսել է պարտության հոգեբանության, պատմությունից դասեր չքաղելու հետևանքների մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Մայիսի 9-ը սրբազան Եռատոն է մեզ համար:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հնդկաստանի ու Պակիստանի միջև վեճը նոր չէ․ նախկինում ևս եղել են նմանատիպ էսկալացիաներ, պատերազմներ։ Իրենց միջև հիմնական խնդիրը Քաշմիրն է, որը երկու պետություններն էլ իրենցն էն համարում, և այս կոնֆլիկտը պարբերաբար սրվում է, քանի որ այն չունի վերջնական լուծում։ Ամենակարևոր պատճատներից ևս մեկը կրոնականն է․ օրերս իրականացված ահաբեկչական գործողության մեջ նաև առկա էր հենց այդ` հավատքի, կրոնի փաստարկը... ահաբեկիչները գնդակահարել էին միայն հինդուիզմ դավանող տուրիստներին․ մահմեդականներին հենց սկզբից առանձնացրել էին»։
«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի հետ զրույցում APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը վերլուծել է Հնդկաստան-Պակիստան ռազմական բախումը։
«Իրավիճակը, որը ներկայում կա գետնի վրա, ավելի ձեռնտու է Հնդկաստանին, քանի որ նա վերահսկողություն ունի Քաշմիրի մեծ մասի վրա։ Սակայն Հնդկաստանը նպատակ չունի հարձակվել Պակիստանի վրա, որ տարածքներ գրավել։ Երբ դիտարկում ենք պատմությունը, տեսնում ենք, որ Պակիստանը բավական բարձր մակարդակով աջակցել ու աջակցում է ահաբեկչական գործողություններ իրականացնելուն: Նրանք պարբերաբար դա ժխտում են, հերքում են․ այս անգամ ևս նույն բանն ասվեց»։։
Չալիկյանն անդրաձել է նաև Հնդկաստան–Իրան հրաբերություններին, բացատրել՝ ինչու են այդ հարաբերությունները կարևոր նաև Հայաստանի համար։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Բացահայտ կեղծիքի և ստի վրա հիմնված թեզեր են․ Ռուբեն Մելքոնյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասին
📎Մայիսի 9-ին, երբ Հայաստանը ևս նշում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, Հանրային հեռուստատեսության եթերում Արծրուն Հովհաննիսյանը «մեզ համար ամենածանր միֆերից մեկը» համարեց այն, որ Ստալինգրադի ճակատամարտը Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը, ըստ Հովհաննիսյանի, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։
Այդ հայտարարությունների վերաբերյալ մասնագիտական գնահատական ու կարծիք լսելու համար Sputnik Արմենիան դիմել ենք թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին․
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
📎Մայիսի 9-ին, երբ Հայաստանը ևս նշում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, Հանրային հեռուստատեսության եթերում Արծրուն Հովհաննիսյանը «մեզ համար ամենածանր միֆերից մեկը» համարեց այն, որ Ստալինգրադի ճակատամարտը Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը, ըստ Հովհաննիսյանի, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։
Այդ հայտարարությունների վերաբերյալ մասնագիտական գնահատական ու կարծիք լսելու համար Sputnik Արմենիան դիմել ենք թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին․
«Պատերազմի թեժ պահին թուրք գեներալները հանդիպել են Հիտլերի հետ, և թուրքական բանակի՝ ԽՍՀՄ ներխուժման հարցը կախված էր գերմանացիների հաջողությունից։ Գերմանիայի պարտությունից հետո գաղտնազերծված նյութերում 100-ավոր ապացույցներ կան այն մասին, որ հենց Գերմանիայի խնդրանքով է Թուրքիան դիվիզիաներ տեղակայել Խորհրդային Հայաստանի հետ սահմանին։ Արևմտյան Հայաստանն ազատագրելու հարցը շատ արագ առկայծել է և շատ արագ մարել. Գարեգին Նժդեհը արագ խզել է կապը Գերմանիայի հետ, որովհետև հասկացել է, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել Թուրքիայի վրա»։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ասում են՝ ռոբոտները գալիս են մարդու գործն անեն․ իսկ մենք եկանք հակառակին՝ այդ մարդիկ էին ռոբոտների գործն անում, ուղղակի ռոբոտը չկար, որ իր գործն աներ։ Հիմա մարդը կարող է մարդավայել, մարդավարի գործերով զբաղվել»։
Re Armenia հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ հայության տրանսֆորմացիան այսօր առաջին հերթին արհեստական բանականության գործիքներին լավագույնս տիրապետելով է տեղի ունենալու․
«Երբեմն հարցնում են՝ այս նոր աշխարհում ի՞նչ պետք է լինի, մեր երեխաները ի՞նչ մասնագիտություն պետք է սովորեն։ Մի կարևոր բան կա՝ պետք է շատ արագ նոր իրավիճակներում ադապտացվող տեսակ դառնանք։ Եթե ժամանակին նոր տեխնոլոգիաների Հայաստան հասնելը տարիներ էր տևում, օրինակ համակարգիչը, որ Հայաստան հասավ միայն 90-ականների վերջին, կամ ինտերնետը, այսօր վիճակն այլ է՝ արհեստական բանականությանը վերաբերող ցանկացած նորություն նույն օրը, նույն որակով ու տեմպերով հասանելի է նաև մեզ»։
Միևնույն ժամանակ արհեստական բանականությունը պարունակում է նաև ռիսկեր․ Գևորգ Պողոսյանը նաև դրանք է թվարկում ու բացատրում։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Վիլսոնյան Հայաստանը» մեզ քիչ էր, հիմա ունենք նաև «հիտլերյան Հայաստան»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Աբովյանն ու Խաչիկյանը խոսել են Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ իշխանամետ շրջանակներից տարածվող պնդումների մասին, ըստ դրանցից մեկի, օրինակ, Ստալինգրադի ճակատամարտի նշանակությունը հայերի համար միֆ է․
«Հաղթանակի օրն այդպիսի բաներ խոսելը հակառուսական քարոզի մի մասն է․ մեզանից խլում են նաև մեր հաղթանակի հիշողությունը, քանի որ Հայրենական մեծ պատերազմը մեր ժողովրդի հաղթանակն էլ է։ Հենց Ստալինգրադից հետո ամբողջ աշխարհը տեսավ, որ Գերմիանիային կարելի է հաղթել, ամբողջ աշխարհը դա տոնում էր։ Ստալինգրադն այն հաղթանակն էր, որ կոտրեց Հիտլերի ողնաշարը։ Եվ տրամաբանական է, որ Ստալինգրադից հետո Թուրքիան թողեց իր պլանները Կովկաս մտնելու, որոնք կային»,- մեկնաբանում է Արթուր Խաչիկյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայերս արդեն հայտնի ենք հայկական ազգային կոկտեյլով՝ ARARAT Apricot․ կոնյակի և ծիրանի ջեմի հիմքով է պատրաստված, որը ստեղծվել է մրցույթի արդյունքում և այժմ կարելի է գտնել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բարերում»։
Կոկտեյլի համաշխարհային օրը բարմեն Դավիթ Հովհաննիսյանը «Ուրիշ նորություններում» պատմել է հայկական ազգային կոկտեյլի, առհասարակ կոկտեյլների անվանումների ստեղծման, բարմենի աշխատանքի առանձնահատկությունների, դրա հետ կապված միֆերի մասին։
«Հայաստանում բարային կուլտուրան ավելի զարգացած է, քան շատերին թվում է. այդ մասին վկայում են հաջողությունները միջազգային հարթակներում։ Մեր գործը միայն խմիչքներ խառնելն ու պատրաստելը չէ, նաև ուսուցողական առաքելություն ունենք․ ամեն հյուր տարբեր շարժառիթ ունի բար գնալու, պետք է հասկանաս՝ ինչի համար է եկել»։
Բարմենը նաև հյուրերից լսած մի խնդրանքի մասին է պատմել՝ երբեմն տղամարդիկ խնդրում են փոխել «ոտիկով» բաժակը «տղու» բաժակի, ինչպես նաև մասնագիտական խորհուրդներ է տվել՝ ինչը ինչի հետ է կարելի խառնել, ինչը՝ ցանկալի չէ։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Հնդկաստան-Պակիստան լայնածավալ ռազմական գործողությունը. հակամարտում են մեր դաշնակիցն ու մեր թշնամու դաշնակիցը:
Մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
Մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թուրքիայի համար կարևոր է Հարավային Կովկասը, սակայն Հայաստանը նրա արտաքին քաղաքական առաջնահերթություններում չէ, Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի 10 կարևոր արտաքին քաղաքական առաջնահերություններում չկան։ Նույնը դժվար է ասել Սիրիայի մասին»։
«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի զրուցակիցը քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանն է:
«Հարավային Կովկասը հնարավորություն է Թուրքիայի համար դեպի Կենտրոնական Ասիա։ Իսկ Կենտրոնական Ասիայի նկատմամաբ աստիճանաբար աճում է հետաքրքրությունը, այդ թվում՝ ԵՄ-ի մոտ»։
Այդուհանդերձ, քաղաքագետը նշում է նաև, որ Թուրքիայի թիվ մեկ խնդիրը հիմա Սիրիան է։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի մյուս հարևանին՝ դաշնակից Իրանին, ապա Սիրիայում չհաջողելուց հետո, քաղաքագետի կարծիքով, Իրանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ ռազմավարական պարտություն Հարավային Կովկասում․
«Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում սեփական կարմիր գծերի պաշտպանությունն Իրանի համար հիմա շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ մինչ 2024-ի դեկտեմբերը»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրավապահները պետք է հետաքննեն Մեծ հայրենականի փաստերը խեղաթյուրելու փորձերը». պատմաբան
Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել «Ընդհանուր պատմական հիշողություն. պահպանման անհրաժեշտությունը կեղծման փորձերի համատեքստում» սեմինարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Վահե Ավետիսյանն անդրադարձել է վերջերս Հանրայինի եթերում հնչած՝ Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ իշխանամետ շրջանակների ու համակիրների ձևակերպմամբ՝ «Հայրենական մեծ պատերազմի մասին միֆեր» բնորոշմամբ պնդումներին։
Վահե Ավետիսյանը նկատել է, որ պատմությունը խեղաթյուրելու նման փորձեր վերջերս տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և մասնավորապես հետխորհրդային երկրներում։
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել «Ընդհանուր պատմական հիշողություն. պահպանման անհրաժեշտությունը կեղծման փորձերի համատեքստում» սեմինարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու Վահե Ավետիսյանն անդրադարձել է վերջերս Հանրայինի եթերում հնչած՝ Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ իշխանամետ շրջանակների ու համակիրների ձևակերպմամբ՝ «Հայրենական մեծ պատերազմի մասին միֆեր» բնորոշմամբ պնդումներին։
Վահե Ավետիսյանը նկատել է, որ պատմությունը խեղաթյուրելու նման փորձեր վերջերս տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և մասնավորապես հետխորհրդային երկրներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շատ մեծ ականներ ու առաջինը՝ պարտքեր կան համաշխարհային խաղաղության և աշխարհակարգի տակ. բոլորն այնքան են իրար պարտք տասնամյակներով, որ դա քիչ–քիչ ստիպում է նրանց կա՛մ գնալ դեպի ճգնաժամ, կա՛մ իրար հետ բախվել: Սա շատ լուրջ խնդիր է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն է։
«Երկրորդ խնդիրը չճանաչված տիրույթ է, որտեղ նոր պետություններ են ձևավորվում, կամ փոփոխություններ են տեղի ունենում: Բայց ոմանք ասել են, որ 1945 թվականից հետո ոչ մի բան չպետք է փոխվի։ Ինչքան իրավական նորման տարբերվի իրականությունից, այդքան իրավական նորման տուժելու է, իրավունքն է տուժելու, մարդիկ սկսելու են լուրջ չվերաբերվել»:
Քաղաքագետն անդրադարձել է նաև Հայրենական մեծ պատերազմի պատմական փաստերի «վերանայմանն» ուղղված՝ իշխանամերձ օղակներից հնչող պնդումներին:
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչու՞ են 40 տարեկանին մոտ մարդիկ հող գնելու և գյուղատնտեսությամբ ու շինարարությամբ զբաղվելու կարիք զգում. «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը «Կոմո» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Խաչիկ Գևորգյանը խոսել է իր «Հողի և իմաստի որոնումներն ու 40-ին մոտ մարդիկ» ուսումնասիրության մասին և պատասխանել ոլորտի մասին այլ հարցերի:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
«Կայունության տեսանկյունից հողը հաղթում է բնակարանին և տանը: Հողը միակ անշարժ գույքն է, որ ամենաանվտանգն ու ամենակայունն է։ Ինչքան էլ որ անշարժ գույք են համարվում տներն ու բնակարանները, հողն այս բոլորի մեջ ամենաանվերանալին է և ամենակայունը։ Այն երբեք չի քանդվում և երբեք իր տեղը չի կորցնում»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Անդառնալի վեճեր չեն լինում․ կարևորը վստահությունն է։ Տարաձայնություններ լինում են, ինչպես և բոլոր ընտանիքներում, բայց հանգիստ վերլուծում և առաջ ենք ընթանում». Ընտանիքի միջազգային օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» հյուրերն են դերասան Կարլոս Մուրադյանը և նրա կինը՝ Յանա Մկրտչյանը:
Պատմել են ինչպես են ծանոթացել՝ Հունաստան հյուրախաղերի մեկնող ավտոբուսում, և մոտ 15 տարի անց ամուսնացել․ որդին՝ Առնոն, արդեն 4 տարեկան է․
Հիմա Կարլոսն ավելի շատ զբաղված է պրոդյուսերությամբ, իսկ Յանան աշխատում է քաղհասարակության կառավարման ոլորտում։ Բացի այդ արդեն երկար տարիներ ունեն ընտանեկան բիզնես՝ 2 հյուրատուն են կառուցել Յանայի ծննդավայրում՝ Վանաձորում, խթանելով զբոսաշրջությունը։ Յանայի բնութագրմամբ՝ ամանակարևորն իրենց հարաբերություններում, բացի սիրուց, լավ ընկերներ լինելն է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
Պատմել են ինչպես են ծանոթացել՝ Հունաստան հյուրախաղերի մեկնող ավտոբուսում, և մոտ 15 տարի անց ամուսնացել․ որդին՝ Առնոն, արդեն 4 տարեկան է․
«Երբ երեխային սիրո մեջ ես մեծացնում, նա նաև պիտանի մարդ է լինում հասարակության համար»։
Հիմա Կարլոսն ավելի շատ զբաղված է պրոդյուսերությամբ, իսկ Յանան աշխատում է քաղհասարակության կառավարման ոլորտում։ Բացի այդ արդեն երկար տարիներ ունեն ընտանեկան բիզնես՝ 2 հյուրատուն են կառուցել Յանայի ծննդավայրում՝ Վանաձորում, խթանելով զբոսաշրջությունը։ Յանայի բնութագրմամբ՝ ամանակարևորն իրենց հարաբերություններում, բացի սիրուց, լավ ընկերներ լինելն է։
«Դա օգնում է նաև բիզնեսում․ մեր ճաշակը, կյանքի հանդեպ վերաբերմունքը շատ նման է»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավտոսերվիս»․ Երևանյան անձրևների ժամանակ ավտոմեքենա վարելու հմտություններ է սովորեցնում ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
Խորհուրդ է տալիս չթերագնահատել այդ ծավալի ջրի վտանգը․ հիդրոհարվածը շատ ծախսատար հետևանքներ է ունենում։
Ավտոփորձագետն ասում է՝ եթե ճար չկա ու ստիպված եք մտնել փողոցով հոսող խորը «գետակի» մեջ, գոնե արագ մի վարեք մեքենան, շարժիչը հանգելու դեպքում մի փորձեք գործարկել այն՝ ավելի եք վնասում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
Խորհուրդ է տալիս չթերագնահատել այդ ծավալի ջրի վտանգը․ հիդրոհարվածը շատ ծախսատար հետևանքներ է ունենում։
Ավտոփորձագետն ասում է՝ եթե ճար չկա ու ստիպված եք մտնել փողոցով հոսող խորը «գետակի» մեջ, գոնե արագ մի վարեք մեքենան, շարժիչը հանգելու դեպքում մի փորձեք գործարկել այն՝ ավելի եք վնասում։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ասուլիս. ❓ «Գերմանիան Մեծ Հայաստան ստեղծելու ծրագիր կամ մտադրություն չի ունեցել։ Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան օգնել է Գերմանիային, մատակարարել է նիկել, երկաթ, և խորհրդային սահմանին պահում էր իր 50 դիվիզիաներից 26-ը»,- Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում ասել է պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին:
📎Հանրային հեռուստաընկերության եթերում Արծրուն Հովհաննիսյանը միֆ էր որակել պնդումը, որ Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Նաև հայտարարել էր` եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու, ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը, ըստ Հովհաննիսյանի, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։
Ստեփան Ստեփանյանցի խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմը հիշելն արդեն բավարար է․ գերմանացի ռազմական խորհրդականներն ու սպաները ծառայել են Օսմանյան կայսրության բանակում, ոմանք նույնիսկ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ Ուրֆայում (Եդեսիա)։
🎦 ասուլիսն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
📎Հանրային հեռուստաընկերության եթերում Արծրուն Հովհաննիսյանը միֆ էր որակել պնդումը, որ Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Նաև հայտարարել էր` եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու, ներխուժեին և գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը, ըստ Հովհաննիսյանի, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։
Ստեփան Ստեփանյանցի խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմը հիշելն արդեն բավարար է․ գերմանացի ռազմական խորհրդականներն ու սպաները ծառայել են Օսմանյան կայսրության բանակում, ոմանք նույնիսկ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ Ուրֆայում (Եդեսիա)։
«Այդ տվյալները կան պատմական փաստաթղթերում։ Արծրուն Հովհաննիսյանը կարող է կարդալ Վարդգես Միքայելյանի գերմանական արխիվների փաստաթղթերի ժողովածուն, Մկրտիչ Ներսիսյանի աշխատությունները և ավելի լուրջ մոտենալ այդ հարցերին»։
🎦 ասուլիսն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հարավային Կովկասում Թուրքիան չի կարող դառանալ տարածաշրջանային տերություն, որովհետև այնտեղ է Ռուսաստանը»։
«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։
«Անկարայի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան և հարավկովկասյան ուղղությունները նույնը չեն։ Մերձավորարևելյան ուղղությունն ավելի ծանրակշիռ է, որովհետև այնտեղ Թուրքիան ունի Օսմանյան կայսրությունից մնացած ժառանգություն և շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան Հարավային Կովկասում։ Մերձավոր Արևելքից անմիջական վտանգներ կան Թուրքիայի ազգային անվտանգության համար, իսկ Հարավային Կովկասից չունի նման վտանգներ։ Թուրքիան վեջին տասնամյակների ընթացքում երկարատև գործողություններ ծավալեց Մերձավոր Արևելքում այսօրվա արդյունքների համար»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«1992 թվականի մայիսի 9-ի՞, թե 2020 թվականի նոյեմբերի՝ Շուշիի կորստի օրերի վրա ենք կառուցելու մեր ապագան․ ընտրության հարց է»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:
«Հայրենական պատերազմը մեր այն հաղթանակն է, որը խաչ է քաշել ցեղասպանված ժողովուրդ լինելու հոգեբանության, բարդույթի վրա։ Մենք ցեղասպանված ժողովուրդ էինք, դժոխքի միջով էինք անցնում դրանից ընդամենը 30 տարի առաջ, այդ նույն ժողովուրդը կարողացել է ուժ գտնել, գնալ պատերազմի, հաղթանակ տանել և այսօր փորձում են այդ հաղթանակը չեզոքացնել։ Եթե մենք այսօր կորցնենք այդ պատերազմի հաղթանակը, դրա հետևանքը զգալու են մեր թոռները, սերունդները․ հետևաբար չեն լինելու նոր հաղթանակների հիմքեր։ Նույնը Շուշիի ազատագրման օրվա մասին։ Ասում են՝ հաղթանակը չկա, տոնը կորսված է․ ընտրության հարց է՝ մենք ինչի վրա ենք կառուցելու մեր ապագան՝ 1992 թվականի մայիսի 9-ի, թե 2020 թվականի նոյեմբերի՝ Շուշիի կորստի օրերի վրա»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կոմիտաս վարդապետի սրինգը կցուցադրվի և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը»․ Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) միջոցառումների համակարգող Լիլիթ Մադոյանը «Ուրիշ նորություններում» խոսել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման մասին։
Թանգարանային գիշերվա հագեցած ծրագրում Լիլիթ Մադոյանը առանձնացնում է «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ մայիսի 17-ին ժամը 17:00 -ին։
Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին ավանդաբար կնշվի Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Մայիսի 17-ին թանգարանը բաց կլինի մինչև կեսգիշեր․ երկու օրերին էլ մուտքն անվճար է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
«ԳԱԹ-ը բոլոր արվեստների թանգարան է, 18-րդ դարից մինչև մեր օրեր՝ գրականության, թատրոնի, երաժշտության, կինոյի ամենամեծ պահոցը ամբողջ աշխարհում, որի ցուցանմուշների թիվը կազմում է շուրջ 2 միլիոնի։ ԳԱԹ-ն ունի 5 մասնաճյուղեր Երևանում և մարզերում։ Այս պահին բոլոր ցուցադրություններում ներկայացված է ընդհանուր հավաքածույի միայն 2%-ը», - ներկայացրել է հյուրը:
Թանգարանային գիշերվա հագեցած ծրագրում Լիլիթ Մադոյանը առանձնացնում է «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ մայիսի 17-ին ժամը 17:00 -ին։
Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին ավանդաբար կնշվի Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Մայիսի 17-ին թանգարանը բաց կլինի մինչև կեսգիշեր․ երկու օրերին էլ մուտքն անվճար է։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պիկնիկների ժամանակ պետք է զգույշ և ուշադիր լինել, քանի որ հիմա օձերի բազմացման շրջանն է։ Հայաստանում ամենախոշոր և ամենավտանգավոր թունավոր օձը գյուրազան է, որը հանդիպում է տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևանի Բուսաբանական այգում»։
Sputnik Արմենիան զրուցել է Կենսաբանական գիտությունների թեկնածու Սամվել Պիպոյանի հետ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի ղեկավարը շատ խեղճացած կամ կատարողի վարքագիծ էր դրսևորում Էրդողանի և Ալևի հետ շփումներում»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը խոսել է Տիրանայում Փաշինյանի հանդիպումների մասին։
📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում երեկ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը․ ոտքի վրա Էրդողանի հետ է հանդիպել, սուրճի սեղանի շուրջ՝ Ալիևի: ՀՀ կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Փաշինյան-Ալիևը հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների ԱԳ նախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time». Հայրենական մեծ պատերազմի աղավաղումը գաղափարակա՞ն դրդապատճառներ ունի, թե՞ տեխնոլոգիա է: Բոլորս էլ հասկանում ենք՝ երբ մարդուց խլում են հաղթանակի գաղափարը, հաղթանակից ստացած արժանապատվությունը, ապա հետագայում հեշտ է հպատակեցնել հնազանդության ներքո:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2