Radio Sputnik Armenia
541 subscribers
361 photos
3.39K videos
2.36K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Forwarded from Sputnik Արմենիա
⚡️Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ կառավարության հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ–ի` 3 օր շարունակ տարածած ապատեղեկատվության մասին

▪️ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

▪️Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

▪️2025 թ. հունվարին ՀՀ–ն գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, հակառակ ուղղությամբ և ՀՀ հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

▪️Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, ասված է հայտարարության մեջ։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայտարարությանը պետք է հստակ քայլեր հետևեն, ինչ–որ մեխանիզմներ գործի դրվեն, որպեսզի Ալիևը գնա ինչ–որ զիջումների։ Ես չեմ կարծում, որ գործուն քայլեր կլինեն։ Գոնե այս փուլում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում Ամերիկյան հետազոտությունների հայկական գրասենյակի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությունը՝ «Հաջիևին ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին», ու դրան ՀՀ ԱԺ նախագահի կոշտ արձագանքը՝ «թող զանգեն, պայմանավորվեն՝ ո՞նց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս՝ բոլորին անխտիր, անկախ նրանից, թե երբ են գերեվարվել»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հանդիպումները միշտ ընթանում են թեժ ու անզիջում պայքարում, այնպես որ խաղի հաշիվը կանխատեսել անհնար է, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ խոսելով մարտի 20–ին և 23–ին Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի թիմի հետ սպասվելիք հանդիպումների մասին․

«Վրաստանի հավաքականը գուցե ավելի շատ փորձ ունի, Եվրոպայի առաջնության է մասնակցել, բայց դա ամենևին կապ չունի, քանի որ նման խաղերը տեղի են ունենում հավասար պայմաններում»։


Sputnik Գրուզիայի մամուլի կենտրոնի հետ տեսակամուրջ ասուլիսին վրացական կողմից մասնակցում էր խորհրդային և վրացական ֆուտբոլի վետերան, Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռևազ Ձոձուաշվիլին։

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Армения может стать логистической веткой для Китая․Китай уделяет достаточно много внимания Южному Кавказу, и главное — это способность таких небольших стран как Армения, "переварить" крупные инвестиции китайцев.


Российский востоковед, и.о. директора Института стран Азии и Африки МГУ Алексей Маслов в интервью Sputnik Армения отмечает, что для этого нужны не просто специалисты, знающие китайский – с этим в Армении дела состоят неплохо. Нужны китаеведы, способные понимать логику и структуру китайской экономики, владеющие методами работы с такими инвестициями.

В торговом обороте уже очень много китайских товаров. Однако серьезного "наката" на регион еще не было. Все только начинается, отмечается в интервью.


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, բայց ոչ ի հաշիվ, առավել ևս՝ ոչ ընդդեմ Ռուսաստանի, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա շեշտեց՝ նախորդ տարի Դոնբաս իրենց այցի գերնպատակը թեպետ հումանիտար էր, բայց նաև քաղաքական ուղերձ էր․ Հայաստանում բոլորը չէ, որ մտածում են այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը։

«Մենք կարևորում ենք հայ-ռուսական հարաբերությունները և դրանց ռազմավարական բնույթին տալիս ենք շատ բարձր նշանակություն»,- ասաց Թևանյանը։


🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏1
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վերանայել արձանագրությունները և դրանց կից ձայնագրությունը. դատավորը բավարարել է այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ «նիստը» նախատեսված է ապրիլի 1-ին։

@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
❗️Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն ու Պուտինը մոտ մեկ ժամ է՝ հեռախոսազրույց են ունենում, և «ամեն ինչ լավ է ընթանում»:

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չի կարող խաղաղություն բերել մի փաստաթուղթ, որը ստորագրվում է ուժի և պարտադրանքի ներքո։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ իրենց համաձայնեցրածը պետության համար վերջանական կապիտուլյացիայի դուռն է բացելու, և դրա համաձայնությունը ստանալը նաև ՔՊ–կանների շրջանում է դժվար, քանի որ իրենց ներսում խմորումներ են ընթանում, որոնք այս պահին դուրս չեն գալիս դաշտ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

«Հարավային Կովկասում պատերազմ լինել–չլինելու հարցը կախված է Մերձավոր Արևելքում զարգացումներից»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մարդու գլխուղեղը չի փոփոխվել գրեթե 60․000 տարի։ Մեր ծրագրային աշխատանքը գրեթե նույնն է, ինչ մեր նախնիների մոտ»։


Մասնագիտական ուշագրավ դիտարկումներ է ներկայացրել «Ուրիշ նորություններում» հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Հայաստանի հոգեբանների միության գործադիր տնօրեն Հրաչյա Հովհաննիսյանը։ Ժամանակի ընկալման՝ ներկա-անցյալ-ապագայի մասին խոսել հոգեբանն ասում է՝ մեր գլխուղեղի համար նշանակություն չունի՝ անցյալ է, ներկա, ապագա, թե երևակայություն․

«Տարանջատել դրանք միմյանցից գիտակցույթան ֆունկցիան է։ Մարդու հիշողությունը անցյալի մասին է, բայց անցյալ չէ։ Երևակայությունը ապագայի մասին է, բայց ներկա է»։


Հովհաննիսյանը վստահեցնում է՝ մարդն իրականում կարող է միայնակ հաղթահարել հոգեբանական տրավմաները, բայց մասնագետի հետ դրանց հաղթահարման ժամկետները անգամներով կրճատվում է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Որքան Իրանին փորձեն մեկուսացնել, այնքան անվերահսկելի կդառնա նրա միջուկային ծրագիրը»։


Ինչ է տեղի ունենում Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում և ինչ տեղ ունի դրանցում Թել Ավիվը. Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է իրանագետ Նվեր Դավթյանը։

📌ԱՄՆ նախագահը Իրանին «սարսափելի հետևանքներով» է սպառնացել, եթե Եմենի հութիները շարունակեն հարձակումները միջազգային նավագնացության ուղիների վրա։ Իրանն Ամերիկային մեղադրել է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար։ Եվ այս ամենը Իրանի գերագույն առաջնորդին ուղղված Թրամփի նամակի ֆոնին։ Նամակի բովանդակությունը չի հրապարակվում, բայց ըստ Իրանի արտգործնախարարության` շատ չի տարբերվում Թրամփի հրապարակային հայտարարություններից։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ նամակ է ուղարկել այաթոլլահ Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չգիտեմ, թե որտեղից է ԿԲ-ն վերցրել վիճակագրությունը. Անդրանիկ Հարությունովը՝ Երևանում անշարժ գույքի գների նվազման մասին

Կենտրոնական բանկի նախագահը նախօրեին հայտարարեց, որ Երևանում անշարժ գույքի գները նվազել են: Մարտին Գալստյանը դա բացատրեց հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտով․ մարդիկ շտապել են ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքները ու այդ պատճառով էլ դեկտեմբերին դրանք հասել են պիկին։

Եվ քանի որ մարզում դեռ շարունակում է գործել հարկերի վերադարձի ծրագիրը, անշարժ գույքի գներն աճում են։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովն այս պնդումներում էական է համարում, թե ինչ վիճակագրության վրա են դրանք հիմնված և ինչ ժամանակաշրջանի հետ են համեմատվում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ասուլիս. Ի՞նչ թերություններ ունի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման համակարգը

Առաջին եռամսյակը դեռ չավարտված՝ ՊԵԿ-ը հայտնեց, որ անհատներին հատկացված անմաքս քվոտայի 90%-ն արդեն սպառվել է։ Ի՞նչ է տեղի ունենում էլեկտրամոբիլների շուկայում, ո՞րն է այս եռուզեռի պատճառը, և ինչո՞ւ է դիլերների մի մասը քվոտաների բաշխումն անարդար համարում:

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս և այլ հարցերի շուրջ խոսել են Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանը և նույն խմբի անդամներ Տիգրան Թովմասյանն ու Շողեր Շահբազյանը։

🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք մեր երկրից ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ․ պետք է սովորենք ապրել երկրաշարժների հետ»։


Որն է մագնիտուդի և բալի տարբերությունը, արդյոք հնարավոր է կանխատեսել երկրաշարժը, ովքեր են կանխազգում այն, երկրակեղևի վրա ո՛ր տեղանքներում է երկրաշարժն ավելի զգալի․ այս և այլ հարցեր «Ուրիշ նորություններում» պարզաբանել է ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։

«Մագնիտուդը չափվում է ըստ Ռիխտրի սանդղակի և բնորոշում է երկրաշարժի ուժը օջախում, իսկ երկրի մակերևույթի վրա երկրաշարժի ուժը, ինտենսիվությունը բնորոշվում է բալերով»։


Սեյսմոլոգն ասում է՝ որոշ կենդանիներ՝ սողունները, շները, կատուները, բրազիլական ձկները կարողանում են կանխազգալ երկրաշարժը․ մարդիկ դա իմանում են նրանց վարքագծից։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Абовян TIME: Что представляет собой согласованный текст мирного договора между Арменией и Азербайджаном? На какие уступки пошли стороны и чего ожидать в будущем в регионе Южного Кавказа?

На эти темы автор подкаста Арман Абовян побеседовал с главой фракции "Честь имею" Айком Мамиджаняном.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական կողմը փաստացի ցույց է տալիս, որ շահագրգռված չէ թղթի ստորագրմամբ․ ադրբեջանագետ

Sputnik Արմենիայի հետ զրուցում Տաթև Հայրապետյանը պարզաբանում է՝ Ադրբեջանին պետք է զուտ գործընթացը, իսկ Փաշինյանը, քանի որ սպառել է իր զիջումների բազան, ստորագրելու պատրաստակամություն հայտնելով փորձում է ասել իբր ընթացքը ավարտված ա․

«Ամբողջ հաշվարկը սխալ է գնացել ի սկզբանե․ Փաշինյանը այն մարդը չէ, որ կարող է այս իրավիճակը փոխել։ Այս իրավիճակում մինիմալը, որ նա պետք է անի, տարբեր մայրաքաղաքների հետ աշխատանքն է՝ այս փուլում եկող ագրեսիվ նպատակները չեզոքացնելու համար։ Երկարաժամկետ առումով՝ միայն իշխանության քաղաքականության փոփոխությամբ է հնարավոր զսպել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները»։


📌Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 կետերի վերաբերյալ իրենց առաջարկների հետ (ԵՄ առաքելության դուրսբերումը և միմյանց դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից ու գանգատներից հրաժարվելը), և այդպիսով պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են։ Հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե դեռ վաղ է խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին։ Հաջորդող օրերին Ադրբեջանը ապատեղեկատվական մոտ տասնյակ հաղորդագրություն է տարածել, իբր հայկական կողմը խախտում է հրադադարը՝ կրակում է Սյունիքի մարզի սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Փաշինյանը վերջին երկու օրերին 2 հայտարարություն է գրել սոցցանցում՝ նշելով որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը․ «Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ստամբուլի ներկա քաղաքապետ Իմամօղլուն բավական խարիզմատիկ գործիչ է․ նրան ու համախոհներին ձերբակալելով՝ Էրդողանը փորձում է չեզոքացնել ընտրություններում իրեն սպառնացող վտանգները»։


Թուրքիայում երեկվանից բողոքի ցույցերի մասին Sputnik Արմենիան զրուցել է թուրքագետ Մհեր Աբրահամյանի հետ։

📌Ստամբուլի համալսարանի ուսանողները ցույցեր են կազմակերպել ընդդեմ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության։ Դատախազությունն Իմամօղլուի և ավելի քան 100 անձանց կոռուպցիայի, կաշառակերության և քրդական կազմակերպություններ հետ համագործակցության մեղադրանքներ է առաջադրել: Թուրքիայի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո Ստամբուլի համալսարանը որոշել է չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը․ այդպիսով նա չի կարող առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։ Ըստ վերլուծաբանների` Իմամօղլուն համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը, և Էրդողանը փորձում է ձերբազատվել նրանից։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
Մեծ թվով վրացի երկրպագուներ հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում են. նրանք գալիս են Երևան ՝ մասնակցելու Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1-ին խաղին

Այսօր Հանրապետական մարզադաշտում ժամը 21:00-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
2:1 և 1։1․ մարզական մեկնաբանները կանխատեսում են Հայաստան-Վրաստան այսօրվա ֆուտբոլային հանդիպման հաշիվը

Դա կլինի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը։ Մերոնց խնդիրն է դուրս գալ B լիգա, վրացիներինը՝ դուրս չմնալ B լիգայից։

«Ուրիշ նորություններում» ֆուտբոլային մեկնաբան, լրագրող Ռոբերտ Մարկոսյանն ասել է՝ ակնկալում է իհարկե մեր թիմի հաղթանակը, կանխատեսում է 2։1 հաշվով, բայց նշում է՝ հաղթանակի դեպքում հաշիվը էլ կարևոր չէ։ Զրույցին միացած Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը կանխատեսում է խաղի ավարտը ոչ-ոքի՝ 1։1, և պատասխան հանդիպմանը՝ նույնպես:

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպտի համար սա կլինի առաջին հանդիպումը․ Ռոբերտ Մարկոսյանը նշում է՝ շատ կարճ ժամանակ է, ինչ մարզիչը ստանձնել է այդ պաշտոնը, ուստի եթե լավ խաղանք՝ չարժե ընկնել էյֆորիայի մեջ, եթե վատ՝ պետք չէ հուսահատվել։

📌Նախկինում երկու երկները հանդիպել են 7 անգամ: Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կընդունի Վրաստանի ազգային թիմին. պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտին 23-ին Թբիլիսիում:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
⚡️Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում է. նա Փաշինյանի հետ ներկա կգտնվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը

Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։

@ArmeniaSputnik