Radio Sputnik Armenia
498 subscribers
361 photos
3.36K videos
2.32K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Գործադուլ անելու համար օրենքը կոնկրետ ընթացակարգ է ենթադրում․ այս գործողությունը օրենքով գործադուլ չի համարվում։ Տարիներ շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եղել է այն խնդիրը, որ նույն աշխատանքը կատարողների միջև աշխատավարձերը հավասար չեն, բայց խնդիրը լուծման փուլում է»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը մեկնաբանել է որոշ աշխատակիցների գործադուլը։ Նա նշում է, որ աշխատանքի չներկայացած աշխատակիցները ոչ թե 700-ն են, այլ 150-200-ը, հիմնականում բանվորական կազմից են։

«Մեզ համար զարմանալի է նաև այն, որ իրենք գործընկերների հանդեպ ունեն նման վերաբերմունք, թե ինչու իմ աշխատավարձը 7% է բարձրանում, իսկ մյուսինը՝ 20%։ Դա արվում է միայն այն պատճառով, որ ի սկզբանե աշխատավարձերը հավասար չեն եղել»։


Մարգարյանն ավելացրեց, որ աշխատավարձային այս ռեֆորմն ուժի մեջ կմտնի արդեն այս տարեսկզբից։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ամփոփում է շաբաթվա իրադարձությունները, անդրադառնում Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած դրույթներին։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3😁1🤯1
Radio Sputnik Armenia
«Խորհուրդ եմ տալիս հայտարարագրել հարսանիքի դրամական նվերները»։ Թե հայտարարագրման ենթակա եկամուտներից որո՛նք կարող են քաղաքացու համար հարկային պարտավորություն առաջացնել, որոնք՝ ոչ, Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Փաշինյանի ասածը առաջիկա օրենսդրական փոփոխությունների մասին է, որով ուզում են ընդլայնել սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը։ Իսկ ՊԵԿ–ը իր հաղորդագրության մեջ ներկայացրել է գործող օրենքի պահանջները։ Մարդկանց իրար հակասող տեղեկատվություն տալով՝ էլ ավելի մեծ խառնաշփոթություն են ստեղծում` անգամ լավ համակարգի նկատմամբ»։


Անցած շաբաթ ՊԵԿ–ն ու Փաշինյանը հայտարարագրման համակարգով նախատեսված սոցիալական ծախսի փոխհատուցման մասին իրարամերժ հայտարարություններ էին արել, որոնք Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ քաղաքացիները սոցիալական ծախսերի փոխհատուցում կստանան, եթե երեխան գնացել է «ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, լեզվի կուրսերի», ապա այդ պարապմունքների դիմաց վճարած գումարներից ծնողները հայտարարագիր լրացնելուց հետո կարող են իրենց եկամտահարկից մինչև 100 000 դրամի վերադարձ ստանալ։ Դրանից օրեր առաջ էլ ՊԵԿ-ը նույն թեմայի շուրջ ծավալուն հրապարակման մեջ բառացի գրել էր. «եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվեց

Այն վնասվել էր 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական հրետակոծությունից հետո։

Հիշեցնենք՝ Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁1
Forwarded from Sputnik Արմենիա
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունը դադարեցնելու և բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրելել ԵՄ–ի վրա, որպեսզի դադարեցնի բոլոր գործարքները Ադրբեջանի հետ, ասել է Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյին տված հարցազրույցում։

Այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները։

Բարերարի որդին ասել է, որ առանձնապես մեծ հույսեր չունեն դատավարությունից, քանի որ նույնիսկ ավելի քան 20 000 էջանոց գործին ծանոթանալու համար ընդամենը 3 շաբաթ են հատկացրել ու Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանիչ։

@ArmeniaSputnik
❗️Оружейные поставки в Азербайджан из Чехии

В первой половине января азербайджанский оружейный перевозчик Silk Way летал в Остраву (Чехия) и обратно.

Недалеко от Остравы находится завод чешской оборонной компании Excalibur Army, производителя 155mm САУ DITA.

О том, что Азербайджан подписал контракт на поставку 70 гаубиц стало известно в мае 2024.

N.B. Информация, что ВС Азербайджана получили первую гаубицу DITA, появилась в начале сентября 2024 г.

При этом в первый раз самолет Silk Way летал в Остраву и обратно за 10 дней до этого.

P.S. В сделке, по всей вероятности, участвует и Словакия (производит некоторые компоненты САУ).

Возможно, она выступает также официальным продавцом.

@Arm_Aeternum7
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ԵՄ-ն այսուհետ զրկված է Ուկրաինայի ապագա ճակատագրում որևէ դերակատարում ունենալուց։ ԵՄ–ն հիմա իր ճակատագրով պետք է մտահոգվի, քանզի իր ճակատագիրն էլ բավականին մշուշոտ է․ սեփական տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիր ունի, բայց չգիտես ինչու դեռ շարունակում է հույս ներշնչել հետխորհրդային տարածքի որոշ էլիտաների, որ իր հետ հույս կապել պետք է, որ ինքն իրականում հարց լուծող է, որ միջազգային հարաբերություններում շարունակում է առանձին ուժային բևեռ լինել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը միջազգայնագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն է։

«Այն, ինչ կատարվում է այս պահին ԱՄՆ-ում, այս պահին թույլ է տալիս եզրակացնել, որ մենք գործ ունենք նոր միջազգային անվտանգության համակարգի ձևավորման հետ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներում ականատես կլինենք ռուս–ամերիկյան հարաբերությունների եթե չասենք ջերմացում, ապա նվազագույնը՝ սառույցը կհալչի այդ հարաբերություններում։ Բայց այդ, մենք ականատես ենք լինում, որ Ուկրաինայի հարցում առաջին ծիծեռնակը կա, և Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները մոտ են իրար»։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նոր կարգավորումը հնարավորություն կտա իշխանությանը պետական գույքն անհատույց տալ մերաձավորներին»։


Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը վերլուծում է Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը։ Աուդիտորների պալատի նախագահը նաև որոշակի կապ է տեսնում պետգույքն անհատույց տրամադրելու նոր կարգի և «Ուսանողական քաղաք» ծրագրի միջև։

📌Նախագծի համաձայն՝ պետական գույքը անհատույց օգտագործման կտրամադրվի սպորտի, կրթության, մշակույթի զարգացման և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի դեպքում։ Ըստ օրինագծի հիմնավորման՝ շատ դեպքեր կան, երբ ներդրողերը երկարաժամկետ ծրագրեր են ներկայացրել, որոնք էական նշանակություն ունեն այդ ոլորտների զարգացման համար, բայց չեն համապատասխանել պետգույքը երկարաժամկետ և անհատույց տնօրինելու գործող կարգավորումներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում, կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող գույքը կտրվի անհատույց։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
▪️Վաշինգտոնում Փաշինյանն ասել է, թե ինչով կարող է Ամերիկան օգնել Հայաստանին՝ ԱՄՆ քաղաքական վերնախավը պետք է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն իր առաջնահերթությունների ցանկում ներառի

▪️«Միամտություն, որը սահմանակից է անպատասխանատվությանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության ցանկության մասին։

▪️Երևանում կառավարական առանձնատների սպասարկման գումարը դարձյալ ավելացել է։

🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«USAID-ն գործակալական ցանց ստեղծելու գործիք էր»։


Ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ի իշխանությունը՝ USAID-ի լուծարմամբ, կստեղծի արդյոք այլընտրանք ու ինչպես այդ ամենը կանդրադառնա Հայաստանի վրա․ թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Բոշյանի հետ։

📌USAID-ն դադարում է գործել որպես անկախ գործակալություն և ընդգրկվում է պետքարտուղարության կազմում։ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը USAID-ին մեղադրել է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը: Մասկն ամերիկյան գործակալությունն անվանել է «հանցավոր կազմակերպություն» և «Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ»․ նա արդեն իսկ մուտք է ստացել USAID-ի համակարգիչներին ու հրապարակել է, թե որ երկրներում ու ինչ ծրագրեր է ֆինանսավորել գործակալությունը․ առաջին հորիզոնականում Ուկրաինան է։ Սպիտակ տունն էլ հրապարակել USAID-ի «անհեթեթ ծախսերի ցուցակը»․ 2,5 միլիոն դոլար Սերբիայում «Բազմազանությունը և ներառականությունը» (DEI) խթանելու համար, 70,000 դոլար Իռլանդիայում DEI մյուզիքլի համար, 47,000 դոլար Կոլումբիայում տրանսգենդերային օպերայի համար, 32,000 դոլար Պերուում տրանսգենդերների մասին կոմիքսների համար և այլն:

Հետխորհրդային տարածքում այդ գումարների հասցեատերերը հիմնականում ՀԿ-ներն ու լրատվամիջոցներն են, որոնք ֆոն և հենարան են ստեղծել գունավոր հեղափոխությունների համար։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
"Мы с уважением относимся к любому выбору Армении, но не получится состоять в двух экономических и таможенных структурах одновременно, это даже технически невозможно".


Гость авторского подкаста политического аналитика Армана Абовяна – чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин.

Собеседники обсудили такие темы, как армяно-российский политический диалог в свете последних региональных и глобальных процессов, совместимость членства Армении в ЕАЭС и ее стремления более плотно интегрироваться в ЕС, вклад армянского народа в Победу в Великой Отечественной войне.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շահումով խաղերի ոլորտը դարձել է պետություն պետության մեջ։ 2018-2024թթ․ ունեցել ենք ոլորտի աճ՝ 2037%-ով․ սա ահռելի ծավալներ են։ Ավելի հասկանալի թվերով ասած՝ 2024-ին ՀՀ-ում ընդունվել է 17 մլրդ 825 մլն դոլարի խաղադրույք և ըստ ՊԵԿ-ի տեղեկատվության՝ 17 մլրդ 493 մլն դոլար վճարվել է խաղերի մասնակիցներին՝ որպես շահում։ Ինձ հետաքրքիր է, թե էդ շահումները, որը 5 մլրդ դոլարով ավել է պետական պարտքից, ովքեր են շահել»։


Ըստ «Գիտակից հասակարություն» կենտորնի նախագահ Արթուր Միքայելյանի՝ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար ամռանն ընդունված օրենքը ոչ թե պայքարում է խաղամոլության դեմ, այլ ստեղծում է փողերի լվացման «օրինական համակարգ»՝ չնչին հարկերով։

🎦զրույցն ամբողջությամբ

📌ՊԵԿ-ի պաշտոնական տվյալով՝ միայն ինտերնետ շահումով խաղերի մասնակիցներին վճարվել է մոտ 7 տրիլիոն դրամ։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա պետբյուջեի նախատեսած եկամուտը 3 տրլն (մոտ 7.7 մլրդ դոլար) դրամից պակաս է։ Վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալը 2010 թվականին կազմել է 35 մլն դոլար, 2023-ին՝ 440 անգամ աճելով հասել է մոտ 16 միլիարդ դոլարի։ Հսկա ֆիանսական միջոցների շրաջանառություն ունեցող խաղային բիզնեսից հարկվել է ընդհանուր ծավալի ընդամենը մոտ 0.4%-ը։ Մինչդեռ Եկեղեցուն պետությունը պարտադրում է մոմի վաճառքից հարկեր վճարել։ Իսկ միլիարդների շրջանառություն ունեցող խաղատնային բիզնեսը գրեթե չի հարկվում։

@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դիրքապահության անունը դրած է «25-օրյա վարժական հավաք», բայց փաստացի կարճ մարզումեր են, որից հետո պետք է դիրքերում պահպանության գործառույթ անել։ Շատ ավելի լավ կլիներ մարդկանց ազնիվ ասեին՝ ձեր կարիքը կա դիրքերում, բաց հատվածներ կան, դուք էլ պետք է գաք էդ բաց հատվածները փակեք։ Վարժական հավաքների հարցում հաջորդ կարևոր բանը արդարության ապահովումն է, որ արտոնյալներ չլինեն։ Եթե այդպես չի լինում, հենց դրանից է առաջանում խուսափելու ցանկությունը»։


Պաշտպանության նախարարությունն առաջարկը՝ վարժական հավաքներից խուսափողների համար խիստ պատիժներ սահմանելու մասին օրինագիծը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։

📌Նոր օրինագիծը նախատեսում է հստակեցնել Ռազմական ոստիկանության դերը զորահավաքների ընթացքում։ ՌՈ-ն իրավունք կստանա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշել և ներկայացնել հավաքակայան կամ բուժզննման։ Գործող օրենքով զորակոչից խուսափելու համար պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է․ նորը առաջարկում է խստացնել պատիժը՝ ընդհանուր խուսափման դեպքերում նշանակել տուգանք, կամ 2 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։ Եթե զորակոչվողը հավաքից խուսափել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ պատիժը կարող է հասնել մինչև 5 տարվա ազատազրկման։

@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում մեկը մյուսին ճանաչում է, հետևաբար որոշել ենք ժյուրիի անդամներին ներգրավել դրսից՝ մրցույթն արդար անցկացնելու համար»։


Բարոկկո ոճի երաժշտությունը՝ սկսնակ երաժիշտների ստեղծագործական և մրցակցության ոգու զարգացման միջոց․ «Ուրիշ նորություններում» Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնի դասախոս, «Հրաշք դաշնամուր» դասագրքի հեղինակ, «Պարոնյան» երաժշտական դպրոցի հիմնադիր-տնօրեն Իզաբելլա Պարոնյանը ներկայացրել է «GENERALBASS» բարոկկո երաժշտության դաշնակահարների միջազգային մրցույթը, որը կոչված է նպաստելու սկսնակ երաժիշտների ստեղծագործական զարգացմանը և մրցակցային ոգուն: Իզաբելլա Պարոնյանը համոզված է, որ հենց մրցույթներն են հարթում ճանապարհը դեպի միջազգային ճանաչում։

«Ի տարբերություն մյուս մրցույթների, այս մեկում կգնահատվեն նաև հաղթող երեխաների ուսուցիչները»։


🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ ԱՄՆ-ում վերջացավ գլոբալիստների դարաշրջանը։ USAID-ի վախճանը իրարանցում է առաջացրել նաև հայաստանյան որոշ շրջանակներում։ Աշխարհը փոխվում է, իսկ մենք՝ ոչ։

🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
Դավիթ և Նարե անունները 10-րդ տարին անընդմեջ գլխավորում են Հայաստանում ծնված երեխաներին տրվող ամենատարածված անունների ցանկը:

2024 թվականին ծնվել է ընդհանուր 33 648 երեխա՝ 16 034 աղջիկ և 17 614 տղա:
Նարե անվանակոչել են 627 աղջկա, իսկ Դավիթ անունը ստացել է 1165 տղա:

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բիզնեսի ճկունությունը դարձել է կարևոր գործոն ընկերությունների հաջողության համար։ Իսկ ի՞նչ է բիզնեսի ճկունությունը․ այս մասին ենք զրուցել բիզնեսի խորհրդատու և փորձագետ Հայկ Մանասյանի հետ։

Տնտեսական ճգնաժամեր, տեխնոլոգիական նորարարություններ, սպառողների պահանջների փոփոխություն․ այս բոլոր գործոնները ստիպում են ընկերություններին լինել ավելի ճկուն և հարմարվող։

Հայկ Մանասյանը ներկայացնում է ճկունության բաղադրատարրերը, համաշխարհային բիզնեսի հաջողության և անհաջողության քեյսերը և խորհուրդներ է տալիս, թե ինչեր պետք է անել, որպեսզի բիզնեսը պահպանի իր կայունությունը այս փոփոխվող միջավայրում։

🎦զրույցն ամբողջությամբ

@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
▪️Ծեծկռտուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատի աշխատակիցների միջև․ կան ձերբակալվածներ։

▪️Նոր մանրամասներ Մերձավանում գիշերային կրակոցների վերաբերյալ․ ով էր սպանված երիտասարդը։

▪️Իսրայելը ևս լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։


🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկնում են։ Թուրքիան դառնում Արևմուտքի հիմնական պրովայդերներից մեկը տարածաշրջանում»։


Ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա Իրան-ԱՄՆ հարաբերություններ հերթական սրումը, մասնավորապես՝ հաշվի առնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման վտանգը․ թեմայի շուրջ զրուցել ենք APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

📌Թրամփը առաջին հակաիրանական հուշագիրն է ստորագրել՝ փաստացի վերսկսելով Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որի նպատակը իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելն է։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Թրամփն Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը վերահաստատող նախագահական հուշագիրը ստորագրել է Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից առաջ։ Թրամփը նույնիսկ մեղադրել է նախկին նախագահ Բայդենին նավթի արտահանման պատժամիջոցները խստորեն չկիրառելու համար, ինչի պատճառով Թեհրանը զգալիորեն բարելավել է դիրքերը տարածաշրջանում:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
▪️Վաշինգտոնում Փաշինյանը Հարավային Կովկասի խաղաղությունը կապել է կրոնական հանդուրժողականության հետ և չի խոսել ավերվող հայկական եկեղեցիների և խաչքարերի մասին։

▪️Մանրամասներ՝ Մերձավանում գիշերային կրակոցների վերաբերյալ․ ով էր սպանված երիտասարդը։

▪️Հունաստանն այս տարվա Եվրատեսիլում հանդես կգա Պոնտոսի հույների ցեղասպանության մասին երգով։

🔈Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM