Radio Sputnik Armenia
Փաշինյանն ասել է ասուլիսում․ ▪️ Երևանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև երկաթուղային անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակում։ | մանրամասներ ▪️ Երևանն ու Բաքուն պետք է հրաժարվեն դատական վեճերից, և դա վերաբերում…
Media is too big
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Ատամհատիկիդ շերեփ ես բռնել՝ պետք է խոհարար դառնաս»․ կան ծնողներ՝ այսպես են կողմնորոշում երեխաներին մասնագիտության ընտրության հարցում»։
Դեռահասի՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու հմտությունների զարգացման մասին են «Ուրիշ նորություններում» խոսել «Zoom in» մասնագիտական կողմնորոշման դպրոցի ծրագրի թրեյներներ ու հեղինակներ Արփի Կարապետյանը և Սերգեյ Թանթուշյանը։ Ծրագրի նպատակն է՝ ինքնաճանաչման միջոցով բացահայտել դեռահասի ուժեղ և թույլ կողմերը՝ կենտրոնանալով ուժեղների վրա․ մանագետները թվարկել են նաև առանձնահատկությունները՝ ազգային մենթալիտետ, ընտանեկան ավանդույթներ և այլն․
«15-ամյա մի տղա որոշել էր դառնալ վարսահարդար։ Սակայն դասընթացների վերջին օրն ասաց՝ դառնալու է խոհարար, քանի որ մայրը ասել է, որ ատամհատիկի ժամանակ նա շերեփ է քաշել․․․»։
Ծրագրի թրեյներները շատ են կարևորորում իրազեկումը․ դեռահասներ կան՝ չեն կարողանում 10 մասնագիտությունից ավելի թվարկել, այնինչ աշխարհում շուրջ 4000 մասնագիտություն կա։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի պնդումների՝ ԱՄՆ պետդեպի գաղտազերծումներները այն մասին են, որ 1994թ-ից հետո Ղարաբաղի կարգավիճակն ամենևին էլ կանխորոշված չի եղել։ Ընդհակառակը՝ ԼՂ-ի կարգվիճակ է քննարկվել։ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը ցույց են տալիս, որ Փաշինյանը սնանկ էր իր պնդումներում»։
Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի հետ։
📌Ներկայացնելով ամերիկյան ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերը՝ օրերս «Ազատություն» ռադիոկայանն իր ռեպորտաժում, նշել էր, որ Հայաստանի իշխանությունները` նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, 1999-ին պատրաստ էին դիտարկել Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը։ Որպես «Մեղրիի հանձնման» տարբերակի ապացույց՝ ռեպորտաժում վկայակոչվում են միայն ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրություններից հատվածներ։ Հատկանշական է, որ ռեպորտաժում ընդհանրապես չի խոսվում կարգավորման մեկ այլ տարբերակի մասին՝ 2001-ի ապրիլին Քի Վեսթում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակի մասին։ Փոխարենը ռեպորտաժում ակնարկվում է, որ Մեղրիի փոխանակման տարբերակը տապալվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատճառով, երբ Քոչարյանը զրկվեց քաղաքական հենարանից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՀՀ իշխանությունը մեծ ռիսկի տակ է դնում ոչ միայն ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը, այլև Հայաստանի պարենային անվտանգությունը»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում ԵԱՏՄ-ի մասին հարցի պատասխանին։ Խոսելով Հայաստանի և ԵԱՏՄ–ի հետագա համագործակցության մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն իրեն ԵԱՏՄ-ում վատ չի զգում։ Չնայած դրան, նրա խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է այլընտրանք՝ երկրի ռազմավարական ապագայի ու բալանսավորված արտաքին քաղաքականության համար։ Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ հարկավոր է նաև տարբերակել իրական ու անկեղծ բարեկամներին ոչ իրական ու կեղծ բարեկամներից։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը այս հայտարարություններին թվերով է պատասխանում․
«Ընդամենը հիշեցնեմ, որ մենք 300 000 տոննա ցորեն ենք ներկրում ՌԴ–ից, որը ՀՀ պահանջարկի 98 տոկոսն է։ 17 000 տոննա բուսական յուղ ենք ներկրում, որի 84-86 տոկոսը` ՌԴ–ից։ Կաթնամթերքի, ձկնամթերքի 80-90 տոկոսը ևս ԵԱՏՄ–ից է ներկրվում»։
Կամենդատյանը նաև անդրադառնում է Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանի՝ Երևանում տված հարցազրույցներում հնչած հայտարարությանը, թե Հայաստանը ցորենը կարող է Թուրքիայից առնել, գազը՝ Ադրբեջանից։ Տնտեսագետի կարծիքով՝ Փայլանի նմանները ուղեգրով են գալիս Հայաստան, որ պրոթուրքական քաղաքականությունը տարածեն։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Գործադուլ անելու համար օրենքը կոնկրետ ընթացակարգ է ենթադրում․ այս գործողությունը օրենքով գործադուլ չի համարվում։ Տարիներ շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եղել է այն խնդիրը, որ նույն աշխատանքը կատարողների միջև աշխատավարձերը հավասար չեն, բայց խնդիրը լուծման փուլում է»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը մեկնաբանել է որոշ աշխատակիցների գործադուլը։ Նա նշում է, որ աշխատանքի չներկայացած աշխատակիցները ոչ թե 700-ն են, այլ 150-200-ը, հիմնականում բանվորական կազմից են։
«Մեզ համար զարմանալի է նաև այն, որ իրենք գործընկերների հանդեպ ունեն նման վերաբերմունք, թե ինչու իմ աշխատավարձը 7% է բարձրանում, իսկ մյուսինը՝ 20%։ Դա արվում է միայն այն պատճառով, որ ի սկզբանե աշխատավարձերը հավասար չեն եղել»։
Մարգարյանն ավելացրեց, որ աշխատավարձային այս ռեֆորմն ուժի մեջ կմտնի արդեն այս տարեսկզբից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ամփոփում է շաբաթվա իրադարձությունները, անդրադառնում Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած դրույթներին։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3😁1🤯1
Radio Sputnik Armenia
«Խորհուրդ եմ տալիս հայտարարագրել հարսանիքի դրամական նվերները»։ Թե հայտարարագրման ենթակա եկամուտներից որո՛նք կարող են քաղաքացու համար հարկային պարտավորություն առաջացնել, որոնք՝ ոչ, Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Փաշինյանի ասածը առաջիկա օրենսդրական փոփոխությունների մասին է, որով ուզում են ընդլայնել սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը։ Իսկ ՊԵԿ–ը իր հաղորդագրության մեջ ներկայացրել է գործող օրենքի պահանջները։ Մարդկանց իրար հակասող տեղեկատվություն տալով՝ էլ ավելի մեծ խառնաշփոթություն են ստեղծում` անգամ լավ համակարգի նկատմամբ»։
Անցած շաբաթ ՊԵԿ–ն ու Փաշինյանը հայտարարագրման համակարգով նախատեսված սոցիալական ծախսի փոխհատուցման մասին իրարամերժ հայտարարություններ էին արել, որոնք Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ քաղաքացիները սոցիալական ծախսերի փոխհատուցում կստանան, եթե երեխան գնացել է «ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, լեզվի կուրսերի», ապա այդ պարապմունքների դիմաց վճարած գումարներից ծնողները հայտարարագիր լրացնելուց հետո կարող են իրենց եկամտահարկից մինչև 100 000 դրամի վերադարձ ստանալ։ Դրանից օրեր առաջ էլ ՊԵԿ-ը նույն թեմայի շուրջ ծավալուն հրապարակման մեջ բառացի գրել էր. «եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ»։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվեց
Այն վնասվել էր 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական հրետակոծությունից հետո։
Հիշեցնենք՝ Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Այն վնասվել էր 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական հրետակոծությունից հետո։
Հիշեցնենք՝ Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁1
Forwarded from Sputnik Արմենիա
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունը դադարեցնելու և բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրելել ԵՄ–ի վրա, որպեսզի դադարեցնի բոլոր գործարքները Ադրբեջանի հետ, ասել է Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյին տված հարցազրույցում։
Այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները։
Բարերարի որդին ասել է, որ առանձնապես մեծ հույսեր չունեն դատավարությունից, քանի որ նույնիսկ ավելի քան 20 000 էջանոց գործին ծանոթանալու համար ընդամենը 3 շաբաթ են հատկացրել ու Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանիչ։
@ArmeniaSputnik
Այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները։
Բարերարի որդին ասել է, որ առանձնապես մեծ հույսեր չունեն դատավարությունից, քանի որ նույնիսկ ավելի քան 20 000 էջանոց գործին ծանոթանալու համար ընդամենը 3 շաբաթ են հատկացրել ու Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանիչ։
@ArmeniaSputnik
Telegram
Sputnik Արմենիա
Բաքվի դատարանը մերժել է Արցախի պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը` գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։
Վարդանյանի գործը քննվում է առանձին։
@ArmeniaSputnik
Վարդանյանի գործը քննվում է առանձին։
@ArmeniaSputnik
Forwarded from Поствойна / Հետպատերազմ
❗️Оружейные поставки в Азербайджан из Чехии
В первой половине января азербайджанский оружейный перевозчик Silk Way летал в Остраву (Чехия) и обратно.
Недалеко от Остравы находится завод чешской оборонной компании Excalibur Army, производителя 155mm САУ DITA.
О том, что Азербайджан подписал контракт на поставку 70 гаубиц стало известно в мае 2024.
N.B. Информация, что ВС Азербайджана получили первую гаубицу DITA, появилась в начале сентября 2024 г.
При этом в первый раз самолет Silk Way летал в Остраву и обратно за 10 дней до этого.
P.S. В сделке, по всей вероятности, участвует и Словакия (производит некоторые компоненты САУ).
Возможно, она выступает также официальным продавцом.
@Arm_Aeternum7
В первой половине января азербайджанский оружейный перевозчик Silk Way летал в Остраву (Чехия) и обратно.
Недалеко от Остравы находится завод чешской оборонной компании Excalibur Army, производителя 155mm САУ DITA.
О том, что Азербайджан подписал контракт на поставку 70 гаубиц стало известно в мае 2024.
N.B. Информация, что ВС Азербайджана получили первую гаубицу DITA, появилась в начале сентября 2024 г.
При этом в первый раз самолет Silk Way летал в Остраву и обратно за 10 дней до этого.
P.S. В сделке, по всей вероятности, участвует и Словакия (производит некоторые компоненты САУ).
Возможно, она выступает также официальным продавцом.
@Arm_Aeternum7
Media is too big
VIEW IN TELEGRAM
«ԵՄ-ն այսուհետ զրկված է Ուկրաինայի ապագա ճակատագրում որևէ դերակատարում ունենալուց։ ԵՄ–ն հիմա իր ճակատագրով պետք է մտահոգվի, քանզի իր ճակատագիրն էլ բավականին մշուշոտ է․ սեփական տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիր ունի, բայց չգիտես ինչու դեռ շարունակում է հույս ներշնչել հետխորհրդային տարածքի որոշ էլիտաների, որ իր հետ հույս կապել պետք է, որ ինքն իրականում հարց լուծող է, որ միջազգային հարաբերություններում շարունակում է առանձին ուժային բևեռ լինել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը միջազգայնագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն է։
«Այն, ինչ կատարվում է այս պահին ԱՄՆ-ում, այս պահին թույլ է տալիս եզրակացնել, որ մենք գործ ունենք նոր միջազգային անվտանգության համակարգի ձևավորման հետ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներում ականատես կլինենք ռուս–ամերիկյան հարաբերությունների եթե չասենք ջերմացում, ապա նվազագույնը՝ սառույցը կհալչի այդ հարաբերություններում։ Բայց այդ, մենք ականատես ենք լինում, որ Ուկրաինայի հարցում առաջին ծիծեռնակը կա, և Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները մոտ են իրար»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նոր կարգավորումը հնարավորություն կտա իշխանությանը պետական գույքն անհատույց տալ մերաձավորներին»։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը վերլուծում է Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը։ Աուդիտորների պալատի նախագահը նաև որոշակի կապ է տեսնում պետգույքն անհատույց տրամադրելու նոր կարգի և «Ուսանողական քաղաք» ծրագրի միջև։
📌Նախագծի համաձայն՝ պետական գույքը անհատույց օգտագործման կտրամադրվի սպորտի, կրթության, մշակույթի զարգացման և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի դեպքում։ Ըստ օրինագծի հիմնավորման՝ շատ դեպքեր կան, երբ ներդրողերը երկարաժամկետ ծրագրեր են ներկայացրել, որոնք էական նշանակություն ունեն այդ ոլորտների զարգացման համար, բայց չեն համապատասխանել պետգույքը երկարաժամկետ և անհատույց տնօրինելու գործող կարգավորումներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում, կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող գույքը կտրվի անհատույց։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«USAID-ն գործակալական ցանց ստեղծելու գործիք էր»։
Ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ի իշխանությունը՝ USAID-ի լուծարմամբ, կստեղծի արդյոք այլընտրանք ու ինչպես այդ ամենը կանդրադառնա Հայաստանի վրա․ թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Բոշյանի հետ։
📌USAID-ն դադարում է գործել որպես անկախ գործակալություն և ընդգրկվում է պետքարտուղարության կազմում։ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը USAID-ին մեղադրել է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը: Մասկն ամերիկյան գործակալությունն անվանել է «հանցավոր կազմակերպություն» և «Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ»․ նա արդեն իսկ մուտք է ստացել USAID-ի համակարգիչներին ու հրապարակել է, թե որ երկրներում ու ինչ ծրագրեր է ֆինանսավորել գործակալությունը․ առաջին հորիզոնականում Ուկրաինան է։ Սպիտակ տունն էլ հրապարակել USAID-ի «անհեթեթ ծախսերի ցուցակը»․ 2,5 միլիոն դոլար Սերբիայում «Բազմազանությունը և ներառականությունը» (DEI) խթանելու համար, 70,000 դոլար Իռլանդիայում DEI մյուզիքլի համար, 47,000 դոլար Կոլումբիայում տրանսգենդերային օպերայի համար, 32,000 դոլար Պերուում տրանսգենդերների մասին կոմիքսների համար և այլն:
Հետխորհրդային տարածքում այդ գումարների հասցեատերերը հիմնականում ՀԿ-ներն ու լրատվամիջոցներն են, որոնք ֆոն և հենարան են ստեղծել գունավոր հեղափոխությունների համար։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
"Мы с уважением относимся к любому выбору Армении, но не получится состоять в двух экономических и таможенных структурах одновременно, это даже технически невозможно".
Гость авторского подкаста политического аналитика Армана Абовяна – чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин.
Собеседники обсудили такие темы, как армяно-российский политический диалог в свете последних региональных и глобальных процессов, совместимость членства Армении в ЕАЭС и ее стремления более плотно интегрироваться в ЕС, вклад армянского народа в Победу в Великой Отечественной войне.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շահումով խաղերի ոլորտը դարձել է պետություն պետության մեջ։ 2018-2024թթ․ ունեցել ենք ոլորտի աճ՝ 2037%-ով․ սա ահռելի ծավալներ են։ Ավելի հասկանալի թվերով ասած՝ 2024-ին ՀՀ-ում ընդունվել է 17 մլրդ 825 մլն դոլարի խաղադրույք և ըստ ՊԵԿ-ի տեղեկատվության՝ 17 մլրդ 493 մլն դոլար վճարվել է խաղերի մասնակիցներին՝ որպես շահում։ Ինձ հետաքրքիր է, թե էդ շահումները, որը 5 մլրդ դոլարով ավել է պետական պարտքից, ովքեր են շահել»։
Ըստ «Գիտակից հասակարություն» կենտորնի նախագահ Արթուր Միքայելյանի՝ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար ամռանն ընդունված օրենքը ոչ թե պայքարում է խաղամոլության դեմ, այլ ստեղծում է փողերի լվացման «օրինական համակարգ»՝ չնչին հարկերով։
🎦զրույցն ամբողջությամբ
📌ՊԵԿ-ի պաշտոնական տվյալով՝ միայն ինտերնետ շահումով խաղերի մասնակիցներին վճարվել է մոտ 7 տրիլիոն դրամ։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա պետբյուջեի նախատեսած եկամուտը 3 տրլն (մոտ 7.7 մլրդ դոլար) դրամից պակաս է։ Վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալը 2010 թվականին կազմել է 35 մլն դոլար, 2023-ին՝ 440 անգամ աճելով հասել է մոտ 16 միլիարդ դոլարի։ Հսկա ֆիանսական միջոցների շրաջանառություն ունեցող խաղային բիզնեսից հարկվել է ընդհանուր ծավալի ընդամենը մոտ 0.4%-ը։ Մինչդեռ Եկեղեցուն պետությունը պարտադրում է մոմի վաճառքից հարկեր վճարել։ Իսկ միլիարդների շրջանառություն ունեցող խաղատնային բիզնեսը գրեթե չի հարկվում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դիրքապահության անունը դրած է «25-օրյա վարժական հավաք», բայց փաստացի կարճ մարզումեր են, որից հետո պետք է դիրքերում պահպանության գործառույթ անել։ Շատ ավելի լավ կլիներ մարդկանց ազնիվ ասեին՝ ձեր կարիքը կա դիրքերում, բաց հատվածներ կան, դուք էլ պետք է գաք էդ բաց հատվածները փակեք։ Վարժական հավաքների հարցում հաջորդ կարևոր բանը արդարության ապահովումն է, որ արտոնյալներ չլինեն։ Եթե այդպես չի լինում, հենց դրանից է առաջանում խուսափելու ցանկությունը»։
Պաշտպանության նախարարությունն առաջարկը՝ վարժական հավաքներից խուսափողների համար խիստ պատիժներ սահմանելու մասին օրինագիծը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։
📌Նոր օրինագիծը նախատեսում է հստակեցնել Ռազմական ոստիկանության դերը զորահավաքների ընթացքում։ ՌՈ-ն իրավունք կստանա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշել և ներկայացնել հավաքակայան կամ բուժզննման։ Գործող օրենքով զորակոչից խուսափելու համար պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է․ նորը առաջարկում է խստացնել պատիժը՝ ընդհանուր խուսափման դեպքերում նշանակել տուգանք, կամ 2 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։ Եթե զորակոչվողը հավաքից խուսափել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով՝ պատիժը կարող է հասնել մինչև 5 տարվա ազատազրկման։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում մեկը մյուսին ճանաչում է, հետևաբար որոշել ենք ժյուրիի անդամներին ներգրավել դրսից՝ մրցույթն արդար անցկացնելու համար»։
Բարոկկո ոճի երաժշտությունը՝ սկսնակ երաժիշտների ստեղծագործական և մրցակցության ոգու զարգացման միջոց․ «Ուրիշ նորություններում» Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնի դասախոս, «Հրաշք դաշնամուր» դասագրքի հեղինակ, «Պարոնյան» երաժշտական դպրոցի հիմնադիր-տնօրեն Իզաբելլա Պարոնյանը ներկայացրել է «GENERALBASS» բարոկկո երաժշտության դաշնակահարների միջազգային մրցույթը, որը կոչված է նպաստելու սկսնակ երաժիշտների ստեղծագործական զարգացմանը և մրցակցային ոգուն: Իզաբելլա Պարոնյանը համոզված է, որ հենց մրցույթներն են հարթում ճանապարհը դեպի միջազգային ճանաչում։
«Ի տարբերություն մյուս մրցույթների, այս մեկում կգնահատվեն նաև հաղթող երեխաների ուսուցիչները»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ ԱՄՆ-ում վերջացավ գլոբալիստների դարաշրջանը։ USAID-ի վախճանը իրարանցում է առաջացրել նաև հայաստանյան որոշ շրջանակներում։ Աշխարհը փոխվում է, իսկ մենք՝ ոչ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥ @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
Դավիթ և Նարե անունները 10-րդ տարին անընդմեջ գլխավորում են Հայաստանում ծնված երեխաներին տրվող ամենատարածված անունների ցանկը:
2024 թվականին ծնվել է ընդհանուր 33 648 երեխա՝ 16 034 աղջիկ և 17 614 տղա:
Նարե անվանակոչել են 627 աղջկա, իսկ Դավիթ անունը ստացել է 1165 տղա:
@ArmeniaSputnik
2024 թվականին ծնվել է ընդհանուր 33 648 երեխա՝ 16 034 աղջիկ և 17 614 տղա:
Նարե անվանակոչել են 627 աղջկա, իսկ Դավիթ անունը ստացել է 1165 տղա:
@ArmeniaSputnik